
«ՉԷՐ ԼԻՆԻ ՄԱՐՏԻ 1 -Ը, ԵԹԵ ԵԹԵՐՈՒՄ ԼԻՆԵՐ «Ա1+»-Ը»

6 տարի առաջ ապրիլի 2-ին Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ եւ նրա դրածո ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի ձեռամբ «Ա1+»-ը եթերազրկվեց: Ինչ է փոխվել 6 տարվա ընթացքում, եւ ինչու փակվեց «Ա1+»-ը: Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ:
-Պարոն Մովսեսյան, «Ա1+»-ի եթերազրկումից անցել է 6 տարի, լրատվական դաշտը ի՞նչ կորցրեց այս ընթացքում:
-Դժվար է ասել` ինչ կորցրեց, որովհետեւ մեր ժողովրդի հոգեբանության մեջ ներարկել են այն միտքը, որ հասարակությունը ոչինչ չի որոշում, մեկ հոգի է որոշում, եւ կար ժամանակ, որ հասարակությունն իսկապես հոգնել էր եւ չէր էլ փորձում հակառակն ապացուցել, ու համակերպվեցին այդ մտքի հետ, որ պետք էլ չի պայքարել, ու դաշտը վերածվեց տափաստանի, որտեղ համարյա ոչինչ չի արվում, զարգացում չկա ու չի էլ սպասվում:
-Բայց չէ՞ որ բոլորը պնդում են, թե հեռուստատեսությունն աննախադեպ զարգացել է, եւ մեծ քայլերով առաջ է գնում:
-Բայց առաջ դեպի ո՞ւր: Առաջ Հայաստա՞ն: Ո՞ւր: Եթե ինձ ասեն, թե ուր, ես կպատասխանեմ հարցին: Նույն վիճակը հեռուստատեսությունում է: Ասում են` առաջընթաց է ապրում, ի՞նչն է առաջընթաց ապրում, տեխնիկական բազան. տեխնիկական բազան ամբողջ աշխարհում է առաջընթաց ապրում, դա Հայաստանի մենաշնորհը չի: Իսկ ի՞նչ է կատարվում ներսում: Ոչինչ: Գավառական մակարդակ, գավառական հումոր, գավառական մտածելակերպ եւ ապագայի գավառական զարգացում: Վաղը ի՞նչ ենք ունենալու. գավառական սերունդ,որը ոչինչ չի իմանալու:
-Այսինքն, հեռուստատեսությունը հեռացել է տեղեկատվություն տարածելու իր հիմնական գործառույթի՞ց:
-Այո, իհարկե, եթե ես տեղեկություն չեմ ստանում, ինչ առաջընթաց կա կոնկրետ ոլորտում, ապա ես չեմ կարող դրա զարգացման մասին պատկերացում ունենալ: Նույնն էլ մեր առօրյայում է, եթե ես չգիտեմ` հարեւաններն ինչպես են ապրում, ինձնից լավ, թե վատ, չեմ կարող նժարի դնել, ուրեմն ես չեմ կարող զարգանալ:
-Եթե այսօր, 6 տարի անց գնահատենք, ինչ խնդիր լուծվեց «Ա1+»-ի փակմամբ եւ իսկապես «Ա1+»-ի եթերազրկումը քաղաքական պատճառ ունե՞ր:
-Գիտեք, չէր լինի մարտի 1-ը, եթե չլիներ 2002 թվականի ապրիլի 2-ը: Այդ ժամանակ արդեն կանխավ որոշված էր, որ պետք է տեղեկատվական դաշտը մաքրել, որ ինչ ուզեն, այնպես էլ անեն, եւ դա հաջողվեց: 6 տարի նրանք անում են այն, ինչ իրենց պետք է , անում են, ինչ ուզում են եւ ոչ մի ծպտուն չկա: Սա նշանակում է, որ «Ա1+»-ի փակումը ծրագրավորված էր: «Ա1+»-ը միակն էր, որ իր ետեւից տանում էր մյուսներին` ստիպելով աշխատել լրագրության կանոնների համաձայն: Հիմա ստիպող ուժը չկա, իրենք չեն էլ աշխատում, գլուխները կախ՝ փողի խնդիր են լուծում: Եվ կրկնում եմ, չէր լինի մարտի 1-ը, եթե եթերում լիներ «Ա1+»-ը: Մարդը պետք է իմանա` ինչ է կատարվում իր երկրում. այսօր ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում երկրում: Հիմա իշխանությունն ինչ-որ բան անում է, մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է անում: Բայց որ տեղը գալիս է, ասում են՝ մեզ ժողովուրդն է ընտրել. եթե ժողովուրդն է ընտրել, բարի եղեք բացատրել հանրությանը ձեր քայլերը:
-Այսինքն, հանրային հեռուստաընկերությունը հանրությանը հաշվեետվություն ներկայացնելու իր ֆունկցիան չի՞ կատարում:
-Իհարկե, չի կատարում ոչ մի ֆունկցիա: Եւ սա համարվում է նորմալ երկիր, նորմալ հեռուստատեսային դաշտ:
-Երբ ի պաշտպանություն «Ա1+»-ի հանրահավաքներ էին հրավիրվում, դուք խուսափում էիք խնդիրը քաղաքականացնելուց եւ անգամ ոչ մի անգամ հարթակ չբարձրացաք: Այսօր զղջո՞ւմ եք դրա համար:
-Ոչ: Ես այսօր էլ չեմ քաղաքականացնում. սա իմ բիզնեսն է, եւ նա քաղաքականության մեջ չի, քաղաքականությունը քաղաքական գործիչների խնդիրն է, նրանք պետք է ճիշտ շեշտադրումներ դնեին, թե ինչու փակվեց «Ա1+»-ը: Դա քաղաքական գործչի գործն է, ոչ թե լրագրողի: Լրագրողը չի կանխատեսելու զարգացումները եւ այլն:
-Իսկ կարո՞ղ ենք ասել, որ իշխանությունները եթերազրկելով «Ա1+»-ը` քաղաքականացրին «Ա1+» երեւույթը:
-Այո, իրենք տարան այդ դաշտը, հետո իրենք էլ հասկացան, որ խնդիրը քաղաքականանում է եւ սկսեցին ետ խաղալ: Ես միշտ ասել եմ, որ «Ա1+»-ը իմ բիզնեսն է, եւ Եվրադատարանի հայցն էլ այդ հիմքով է, որ փակել են իմ բիզնեսը: Իսկ երկրորդ հիմքը այն է, որ սա ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ:
-Շատերը պնդում են, որ Հայաստանում խոսքի ազատությունը չի ոտնահարվում, որովհետեւ կան բազմաթիվ ընդդիմադիր թերթեր, որոնք գրում են այն, ինչ ուզում են: Կարծում եք, իրականում չկա՞ խոսքի եւ մամուլի ազատություն:
-Այսօր գաղտնիք չի, որ ամենադիտվող եւ լսվող զանգվածային լրատվության միջոցը հեռուստատեսությունն է, որովհետեւ ամենուր հասանելի է՝ ի տարբերություն թերթերի, որոնց տպաքանակը խիստ սահմանափակ է Հայաստանում: Այսօր աղավաղվել է խոսքի ազատության իմաստը. փնովումը խոսքի ազատություն չէ: Իրար վրա կեղտ շպրտելով` կորցնում են խոսքի ազատության բուն իմաստը: Իսկ խոսքի ազատությունն այն է, որ երբ Գր. Լուսավորիչ փողոցի վրա մարդ է սպանվում, դրա մասին պետք է անպայման լինի լրատվություն, պետք է ժողովուրդն իմանա այդ մասին, վերլուծի դրվագը, մեղավորները պատժվեն, եւ դրանից հետո երկրորդ անգամ ոչ ոք իրեն նման հանցագործություն թույլ չտա: Սա է խոսքի ազատության արժեքը: Եթե մենք դա չունենք, ուրեմն անիմաստ է խոսել խոսքի ազատության մասին:
-Հայաստանում փոխվեց իշխանությունը, «Ա1+»- ը եթերազրկած իշխանությունը հեռանում է, հույսեր կա՞ն, որ նոր իշխանությունը եթեր կվերադարձնի «Ա1+»-ին:
-Ո՞ւմ ենք համարում իշխանություն: Քաղաքական թատերաբեմում դեմքեր փոխվե՞լ են: Այն մարդիկ, ովքեր այսօր Սերժ Սարգսյանի կողքին են, երեկ Ռոբերտ Քոչարյանի կողքին են: Ոչինչ չի փոխվել եւ չի փոխվի: Կարմիր կովն իր կաշին չի փոխի:
-Աշնանը կապուղիների նոր մրցույթներ են կայանալու, «Ա1+»-ը մասնակցելո՞ւ է լիցենզավորման մրցույթներին:
-Ես համոզված չեմ, որ կայանալու է մրցույթ, որովհետեւ վերջին երկու տարում ամեն ինչ արվում է , որ մոռանան մրցույթների մասին, եւ հաշվի առնելով իշխանության գործելակերպը` ոչ մի բան էլ չի փոխվի, ամեն ինչ կարվի, որ մրցույթներ չանցկացվեն, որովհետեւ կա նաեւ պատրվակ՝ թվայնացում: Թե երբ է թվայնացումն արվելու՝ Աստված գիտի:
-ԵԽԽՎ բանաձեւերում էլ է բարձրացվել արդար մրցույթներ անցկացնելու եւ «Ա1+»-ին եթերի հնարավորություն տալու հարցը, անգամ ՀՌԱՀ ղեկավար կազմի փոփոխության մասին պահանջներ կային, բայց կարծես ոչինչ չի արվում: Ինչո՞ւ, որովհետեւ իշխանություններն արհամարհո՞ւմ են եվրոկառույցներին, թե՞ եվրոկառույցները բավարար հետեւողական չեն:
-Եվ մեկը, եւ մյուսը, որովհետեւ իշխանություններն արհամարհում են եվրոկառույցներին այն պատճառով, որովհետեւ գիտեն, որ նրանք բավարար հետեւողական չեն, եւ բացի դրանից, եւրոպական կառույցներին այսօր հուզում են Հայաստանի հետ կապված ուրիշ խնդիրներ, մասնավորապես Ղարաբաղյան խնդիրը, որի լուծման ձեւը չեն գտնում: Ու չեն էլ գտնի, որովհետեւ չեն հասկանում, որ դա նաեւ պայմանավորված է խոսքի ազատության հետ. եթե չկան քննարկումներ, չկա ժողովրդի հետ շփում, եթե չկա երկխոսություն, ոչ մի խնդիր էլ չի լուծվի:
-«Ա1+»-ը փակված է, բայց բավականին ակտիվ գործում է «Ա1+»-ի կայքէջը: կարո՞ղ ենք ասել, որ այն լիարժեքորեն փոխարինում է հեռուստաընկերությանը եւ տեղեկատվություն ստանալու մեր լսարանի իրավունքը, պաշտպանված է:
֊-Ես չէի ասի, որ փոխարինում է. նորմալ երկրներում մեկը մյուսին լրացնում են. մեզ մոտ ստացվեց, որ փոխարինում է. փակել են մի ծորակը, բացել ենք մյուսը, բայց դրանք բոլորովին տարբեր ծորակներ են, մեկից սառը ջուր է հոսում, մյուսից տաք, տարբերություն կա: Բայց «Ա1+»-ը ցույց տվեց մի բան. պրոֆեսիանալ լինելով` դու չես դադարեցնի գործունեությունդ, կաշխատես բոլոր հնարավոր միջոցներով: Դա արդեն կախված է երկրի ղեկավարության կամքից` ինչպես այդ պրոֆեսիոնալ ներուժը ճիշտ օգտագործի երկրում, եւ ոչ թե առաջնորդվի կոշտ մեթոդներով` փակի բացի, սրան տա, նրանից խլի:
-Իսկ հեռուստադիտողը սպասի՞ «Ա1+»-ին եթերում:
-Իհարկե:
-Ե՞րբ:
-Եթե ես էլ չլինեմ՝ «Ա1+»-ը կլինի:
Զրուցեց Դիանա Մարկոսյանը
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ
16
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Մանվել Գրիգորյանը ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
Նախագահի մամլո գրասենյակը այլ մանրամասներ չի հաղորդում:
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ...ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԳԵՏԱՌՆ ԸՆԿՆԵԻՆ
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Անցած տարվանից սկսած Գետառի վերակառուցումը շարունակվում է, ինչի պատճառով Երեւանի պետական համալսարանի ուսանողները երկու օր է համալսարան են հասնում` հաղթահարելով բազմաթիվ արգելքներ: ...ԴՊՐՈՑԻ ՏԱՆԻՔՆ ԱՅՐՎԵԼ Է
Ապրիլի 1-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի Լեւոն Բեկի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել ...«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ՈՉ ՄԵԿԻՆ»
Շուտով Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կմեկնարկի նաեւ հունա - հռոմեական ոճի Եվրոպայի առաջնությունը: Բավական հետաքրքիր իրավիճակ է ստացվել 60կգ քաշային կարգում: Այստեղ հանդես կգան 3 հայ ըմբիշները, որոնցիցը ...6 ՏԱՐԻ ԱՆՑ. «Ա1+»-Ը ԴԵՌ ԵԹԵՐՈՒՄ ՉԷ / VIDEO /
3
«Ա1+»-ը դեռ եթերում է... Բայց ուղիղ կեսգիշերին սիրտը դադարեց բաբախել ու տեղը լցվեց սեւ խշշոցով: Ուղիղ 6 տարի առաջ, 2002թ ապրիլի 2-ին «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը զրկվեց եթերից: Նրա փոխարեն եթերում ...ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 13/10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, ...«ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ՀԱՄԱՐ»
Ուղիղ 6 տարի է անցել «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման օրից: Պատահական անցորդներից փորձեցինք իմանալ՝ արդյոք այսօր զգացվո՞ւմ է ազատ, անկախ, օբյեկտիվ լրատվության պահանջը եւ այդ իմաստով՝ ի՞նչ նշանակություն ...ՊԱՉԱՋՅԱՆԻՆ ԴՈՒՐ Է ԵԿԵԼ ՇՎԵԴԻԱՆ
Հայաստանի 2007թ. լավագույն ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը արդեն 2 ամսից ավել է գտնվում է Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում, որտեղ հանդես է ԳԱԻՍ ֆուտբոլային ակումբում: Հայաստանի հավաքականի արագաշարժ կիսապաշտպանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
«Սա վերջին 6-7 տարիների առաջին դեպքը կլինի, որ մենք բյուջեի եռամսյակային ցուցանիշները այդքան դժվարությամբ պետք է կարողանանք կատարել»,- այսօր «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեց ԱԺ ֆինանսավարկային ...ԹՈՐՈՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՍԱՆԿՏ -ԵՏԵՐԲՈՒԳՈՒՄ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու համար ապրիլի 2-5-ին Սանկտ Պետերբուրգում կլինի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ ...Ո՞ՐՆ Է ԼՈՒԾՈՒՄԸ
«Ներքաղաքական լարվածությունը հաղթահարելու համար` այսօր բանակցությունների համար փակուղային իրավիճակ է»,-կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Փակուղային իրավիճակը քաղաքագետը բացատրում է նրանով, ...«ՌԴ-Ն ԿԻՍՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Լուռ համաձայնությունը արդարացում չի ունենա» միակ ցուցապաստառով այսօր Հայաստանի պահպանողական կուսակցությունն իր 4 ներկայացուցիչներով բողոքի ակցիա էր կազմակերպել Ռուսաստանի Դաշնության ...ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԿԱՆՉԵԼ
Այսօր որպես վկա հարցաքննության են կանչվել Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի ընտանիքին պատկանող «Կարապի լիճ» սրճարանի տնօրենը, հաշվապահը եւ մի աշխատակից:
Արարատ Զուրաբյանին ...«ՄԻՇՏ ԷԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐ Է»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մարտի 1-ին տեղի ունեցածը ՀՅԴ ներկայացուցիչ, Ալվարդ Պետրոսյանը համարում է ողբերգություն եւ այն հաղթահարելու կոչ անում բոլոր կողմերին: «Մենք դեռ երկար ենք փորձությունների առաջ կանգնելու ...«ՓՈՍ ՓՈՐՈՂԸ ԻՆՔՆ Է ՓՈՍԸ ԸՆԿՆՈՒՄ»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ժամը 14:30-ի սահմաններում Նալբանդյան-Չարենց հատվածում Ոստիկանության շենքի դիմացի հատվածում նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները իրականացնելիս Էսկավատորը ընկել էր Գետառը: Բանվորները ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴՐԵԼ Է ԵԴ-ԻՆ՝ ՀԵՏԱՁԳԵԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
2002թ-ից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում գտնվում «Մելտեքս» ՍՊԸ` «Ա1+» հը հայցն ընդդեմ ՀՀ-ի: Դատավարական գործընթացը հարցուպատասխանի փուլում է, երբ դատարանը հարցեր է ուղղում պատասխանողին՝ ՀՀ կառավարությանը: ...ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ` 1,5 ՏԱՐԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ
Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ քաղաքացի, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գեղամ Հարությունյանին ՀՀ կառավարությանն առընթեր ...«ԳԱՆՁԱՍԱՐԻՆ» ՁԵՌՆՏՈՒ ՈՉ-ՈՔԻ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում այսօր կայացան առաջին հանդիպումները: Կենտրոնական էր համարվում «Նաիրի» մարզադաշտում կայացած «Փյունիկ» - «Գանձասար» մրցավեճը: Չեմպիոնն այս խաղում ...«ՉԷՐ ԼԻՆԻ ՄԱՐՏԻ 1 -Ը, ԵԹԵ ԵԹԵՐՈՒՄ ԼԻՆԵՐ «Ա1+»-Ը»
6 տարի առաջ ապրիլի 2-ին Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ եւ նրա դրածո ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի ձեռամբ «Ա1+»-ը եթերազրկվեց: Ինչ է փոխվել 6 տարվա ընթացքում, եւ ինչու փակվեց «Ա1+»-ը: Այս եւ այլ հարցերի շուրջ ...ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԺԳՈՀ Է
Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը համատեղ իրավական եզրակացության մեջ նշել են, որ Հայաստանի հավաքների ազատության մասին օրենքում արված վերջին փոփոխությունները լուրջ մտահոգությունների առիթ են տալիս:
«Երթերի, ...ԲՌՆՈՑԻ ԷԻՆ ԽԱՂՈՒՄ ԱՌԱՆՑ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ
Հյուսիսային պողոտան չնայած ցրտին ու անձրեւին, կրկին մարդաշատ էր: Մարդիկ թերթ էին կարդում, գրքեր փոխանակում, ապա ռադիո լսում ու քննարկում: Ապա քաղաքական զբոսանքին եկած երիտասարդները սկսեցին «բռնոցի» խաղալ ...ԶԻՋԵՑԻՆ ՌՈՒՍ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ
Ֆինլանդիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան Հայաստանի վերջին 3 ըմբիշները: 60կգ քաշային կարգում Եվրոպայի նախկին չեմպիոն Մարտին Բերբերյանը, որը երկարատեւ ընդմիջումից ...ԵՎՍ ՀԻՆԳ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Քրեակատարողական հիմնարկներում որպես բողոքի ակցիա անժամկետ հացադուլ հայտարարածների թիվն ավելացել է 5-ով: Քիչ առաջ այդ մասին «Ա1+»-ին ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Արմեն Խաչատրյանը: Նրանք են` Գրիգոր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ` ՀՐԱՏԱՊ
Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուչները ելույթներով կդիմեն ԵԽ ԽՎ անդամներին գարնանային նստաշրջանի ...
ՄԱՐՏԻ 1-Ի ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՎԻ
«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ԿՐԵՆ»
ԿՄՇԱԿՎԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԵՄԻՑ ՊԻՏԻ ԱՌԱՋԱՆԱ
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆ ԱՌԱՅԺՄ «ՔԵՖԻ» ՏԵՍՔՈՎ Է
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ԿՀԵՌԱՑՆԵ՞Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
ԴԵՍՊԱՆԻՆ ԱԶԱՏԵՑ

- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

