
Ո՞ՐՆ Է ԼՈՒԾՈՒՄԸ

«Ներքաղաքական լարվածությունը հաղթահարելու համար` այսօր բանակցությունների համար փակուղային իրավիճակ է»,-կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Փակուղային իրավիճակը քաղաքագետը բացատրում է նրանով, որ նախագահ դառնալու բոլոր հնարավորություններն ունեցող Լեւոն Տեր-Պետրոսյանին հնարավոր չէ առաջարկել մի պաշտոն, որին նա համաձայնի, իսկ Սերժ Սարգսյանը չի կարող կամ առնվազն չի ցանկանա նվիրել Տեր-Պետրոսյանին նախագահի աթոռը: Եվ ուրեմն ինչ պետք է առաջարկել Տեր-Պետրոսյանին, որ դադարեցնիպայքարը: Իսկ որ պայքարը շարունակվում է այսօր էլ,ըստ նրա, ապացուցում են իշխանությունների կոպիտ միջամտությունները:
Այդ փաստը նաեւ ապացուցում է, որ իշխանությունն է թույլ, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, երբ չեն արտոնում հանրահավաքներ, երբ ձերբակալում են մարդկանց, երբ հեռուստատեսությունները անաչառ չեն լուսաբանում իրադարձությունները, եւ երբ իր տված ասուլիսից հեռուստաընկերությունները կօգտագործեն միայն իշխանությանը ձեռնտու հատվածները, իսկ թերթերի մի մասը կրկին ենթատեքստից կտրած կլուսաբանի իրեն հաճո հատվածները, սա խոսում է թուլության մասին:
Բայց, ըստ պարոն Իսկանդարյանի, իրավիճակը կարող է փոխվել ապրիլի 9-ից հետո, քանի որ մինչ այդ գործ ունենք երկու մարդու հետ, որոշումները կայացվում են ոչ թե միանձնյա, այլ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ իրավիճակի տարբերությունը նկատելի կլինի 2 ամսից կամ 1 տարուց,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա չի կարծում, որ ստեղծված կոալիցիան կարող է նպաստել հասարակական վստահության ճգնաժամի հաղթահարմանը: Նա ընդհանրապես գտնում է, որ ճգնաժամը այսօր չի ստեղծվել ու նույնիսկ ոչ ընտրություններից հետո. վստահության ճգնաժամ եղել է միշտ՝ սկսած 1996 թվականի ընտրություններից: Իսկ եթե նույնիսկ վաղը մի հրաշքով Տեր-Պետրոսյանը համագործակցի իշխանական կոալիցիայի հետ, ճգնաժամը կրկին չի վերանալու եւ այն 300 հազարը, որ ընտրել են Տեր-Պետրոսյանին, միանգամից չեն սկսելու վստահել իշխանությանը:
Ալեքսանդր Իսկանդարյանը ընդգծում է, որ պաշտոնական տվյալներով 21,5 տոկոս ձայները, որ ստացել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, դա ոչ այնքան նրան տրված ձայներն էին, որքան «հակառոբերտասերժական» ձայները, այսինքն, իշխանությունը խնդիր ունի լեգիտիմության վերականգնման: Իսկ հնարավո՞ր է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրերն իրագործելով Սերժ Սարգսյանի իշխանությունը կրողանա վերականգնել վստահությունը հարցին` Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց, որ ինքը չի տեսել ծրագրեր. նախընտրական շրջանում եղել են միայն լոզունգներ բոլոր թեկնածուների կողմից, ընդ որում` պոպուլիստական լոզունգներ, իսկ նախընտրական հռետորությունն ու իրական քաղաքականությունը բոլորովին տարբեր բաներ են:
Իսկանդարյանի հետ «Հայելի» ակումբում բանավիճում էր մեկ այլ քաղաքագետ` Աղասի Ենոքյանը. նրա կարծիքով էլ, փակուղային իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ստեղծել անցումային մարմին, թե ինչ բնույթ կունենա այդ մարմինը, պարոն Ենոքյանը դժվարացավ ասել, բայց վստահության լիարժեք վերականգնման համար, ըստ նրա, անհրաժեշտ են անցկացնել նոր ընտրություններ, որոնք կանցկացվեն արդար եւ ազատ պայմաններում:
Երկու բանախոսն էլ միակարծիք էին այն հարցում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի դադարեցնի պայքարը, որովհետեւ նա երկարաժամկետ ծրագրով չի մտել քաղաքականություն, որ սպասի հաջորդ նախագահական ընտրություններին: Ի վերջո, նա 63 տարեկան մարդ է,- ընդգծեց Իսկանդարյանը եւ վստահեցրեց, որ նա շարունակելու է պայքարը, իշխանությունն էլ ամեն գնով փորձելու է խոչընդոտել այն, որովհետեւ միշտ կա իշխանությունից դժգոհողների այն հոծ զանգվածը, որը պատրաստ է պայքարի, ու իշխանության վախը լրիվ արդարացված է:
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ
16
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Մանվել Գրիգորյանը ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
Նախագահի մամլո գրասենյակը այլ մանրամասներ չի հաղորդում:
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ...ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԳԵՏԱՌՆ ԸՆԿՆԵԻՆ
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Անցած տարվանից սկսած Գետառի վերակառուցումը շարունակվում է, ինչի պատճառով Երեւանի պետական համալսարանի ուսանողները երկու օր է համալսարան են հասնում` հաղթահարելով բազմաթիվ արգելքներ: ...ԴՊՐՈՑԻ ՏԱՆԻՔՆ ԱՅՐՎԵԼ Է
Ապրիլի 1-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի Լեւոն Բեկի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել ...«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ՈՉ ՄԵԿԻՆ»
Շուտով Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կմեկնարկի նաեւ հունա - հռոմեական ոճի Եվրոպայի առաջնությունը: Բավական հետաքրքիր իրավիճակ է ստացվել 60կգ քաշային կարգում: Այստեղ հանդես կգան 3 հայ ըմբիշները, որոնցիցը ...6 ՏԱՐԻ ԱՆՑ. «Ա1+»-Ը ԴԵՌ ԵԹԵՐՈՒՄ ՉԷ / VIDEO /
3
«Ա1+»-ը դեռ եթերում է... Բայց ուղիղ կեսգիշերին սիրտը դադարեց բաբախել ու տեղը լցվեց սեւ խշշոցով: Ուղիղ 6 տարի առաջ, 2002թ ապրիլի 2-ին «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը զրկվեց եթերից: Նրա փոխարեն եթերում ...ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 13/10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, ...«ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ՀԱՄԱՐ»
Ուղիղ 6 տարի է անցել «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման օրից: Պատահական անցորդներից փորձեցինք իմանալ՝ արդյոք այսօր զգացվո՞ւմ է ազատ, անկախ, օբյեկտիվ լրատվության պահանջը եւ այդ իմաստով՝ ի՞նչ նշանակություն ...ՊԱՉԱՋՅԱՆԻՆ ԴՈՒՐ Է ԵԿԵԼ ՇՎԵԴԻԱՆ
Հայաստանի 2007թ. լավագույն ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը արդեն 2 ամսից ավել է գտնվում է Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում, որտեղ հանդես է ԳԱԻՍ ֆուտբոլային ակումբում: Հայաստանի հավաքականի արագաշարժ կիսապաշտպանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
«Սա վերջին 6-7 տարիների առաջին դեպքը կլինի, որ մենք բյուջեի եռամսյակային ցուցանիշները այդքան դժվարությամբ պետք է կարողանանք կատարել»,- այսօր «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեց ԱԺ ֆինանսավարկային ...ԹՈՐՈՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՍԱՆԿՏ -ԵՏԵՐԲՈՒԳՈՒՄ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու համար ապրիլի 2-5-ին Սանկտ Պետերբուրգում կլինի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ ...Ո՞ՐՆ Է ԼՈՒԾՈՒՄԸ
«Ներքաղաքական լարվածությունը հաղթահարելու համար` այսօր բանակցությունների համար փակուղային իրավիճակ է»,-կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Փակուղային իրավիճակը քաղաքագետը բացատրում է նրանով, ...«ՌԴ-Ն ԿԻՍՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Լուռ համաձայնությունը արդարացում չի ունենա» միակ ցուցապաստառով այսօր Հայաստանի պահպանողական կուսակցությունն իր 4 ներկայացուցիչներով բողոքի ակցիա էր կազմակերպել Ռուսաստանի Դաշնության ...ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԿԱՆՉԵԼ
Այսօր որպես վկա հարցաքննության են կանչվել Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի ընտանիքին պատկանող «Կարապի լիճ» սրճարանի տնօրենը, հաշվապահը եւ մի աշխատակից:
Արարատ Զուրաբյանին ...«ՄԻՇՏ ԷԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐ Է»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մարտի 1-ին տեղի ունեցածը ՀՅԴ ներկայացուցիչ, Ալվարդ Պետրոսյանը համարում է ողբերգություն եւ այն հաղթահարելու կոչ անում բոլոր կողմերին: «Մենք դեռ երկար ենք փորձությունների առաջ կանգնելու ...«ՓՈՍ ՓՈՐՈՂԸ ԻՆՔՆ Է ՓՈՍԸ ԸՆԿՆՈՒՄ»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ժամը 14:30-ի սահմաններում Նալբանդյան-Չարենց հատվածում Ոստիկանության շենքի դիմացի հատվածում նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները իրականացնելիս Էսկավատորը ընկել էր Գետառը: Բանվորները ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴՐԵԼ Է ԵԴ-ԻՆ՝ ՀԵՏԱՁԳԵԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
2002թ-ից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում գտնվում «Մելտեքս» ՍՊԸ` «Ա1+» հը հայցն ընդդեմ ՀՀ-ի: Դատավարական գործընթացը հարցուպատասխանի փուլում է, երբ դատարանը հարցեր է ուղղում պատասխանողին՝ ՀՀ կառավարությանը: ...ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ` 1,5 ՏԱՐԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ
Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ քաղաքացի, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գեղամ Հարությունյանին ՀՀ կառավարությանն առընթեր ...«ԳԱՆՁԱՍԱՐԻՆ» ՁԵՌՆՏՈՒ ՈՉ-ՈՔԻ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում այսօր կայացան առաջին հանդիպումները: Կենտրոնական էր համարվում «Նաիրի» մարզադաշտում կայացած «Փյունիկ» - «Գանձասար» մրցավեճը: Չեմպիոնն այս խաղում ...«ՉԷՐ ԼԻՆԻ ՄԱՐՏԻ 1 -Ը, ԵԹԵ ԵԹԵՐՈՒՄ ԼԻՆԵՐ «Ա1+»-Ը»
6 տարի առաջ ապրիլի 2-ին Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ եւ նրա դրածո ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի ձեռամբ «Ա1+»-ը եթերազրկվեց: Ինչ է փոխվել 6 տարվա ընթացքում, եւ ինչու փակվեց «Ա1+»-ը: Այս եւ այլ հարցերի շուրջ ...ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԺԳՈՀ Է
Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը համատեղ իրավական եզրակացության մեջ նշել են, որ Հայաստանի հավաքների ազատության մասին օրենքում արված վերջին փոփոխությունները լուրջ մտահոգությունների առիթ են տալիս:
«Երթերի, ...ԲՌՆՈՑԻ ԷԻՆ ԽԱՂՈՒՄ ԱՌԱՆՑ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ
Հյուսիսային պողոտան չնայած ցրտին ու անձրեւին, կրկին մարդաշատ էր: Մարդիկ թերթ էին կարդում, գրքեր փոխանակում, ապա ռադիո լսում ու քննարկում: Ապա քաղաքական զբոսանքին եկած երիտասարդները սկսեցին «բռնոցի» խաղալ ...ԶԻՋԵՑԻՆ ՌՈՒՍ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ
Ֆինլանդիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան Հայաստանի վերջին 3 ըմբիշները: 60կգ քաշային կարգում Եվրոպայի նախկին չեմպիոն Մարտին Բերբերյանը, որը երկարատեւ ընդմիջումից ...ԵՎՍ ՀԻՆԳ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Քրեակատարողական հիմնարկներում որպես բողոքի ակցիա անժամկետ հացադուլ հայտարարածների թիվն ավելացել է 5-ով: Քիչ առաջ այդ մասին «Ա1+»-ին ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Արմեն Խաչատրյանը: Նրանք են` Գրիգոր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ` ՀՐԱՏԱՊ
Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուչները ելույթներով կդիմեն ԵԽ ԽՎ անդամներին գարնանային նստաշրջանի ...
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ԿՀԵՌԱՑՆԵ՞Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱ՞Ն
Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
ԴԵՍՊԱՆԻՆ ԱԶԱՏԵՑ

- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

