
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄՏՆԵԼ»
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը այս օրերին Հայաստանում է, որտեղ սկսել է նախապատրաստվել հունիսի 7-ին ռուսաստանցի Դմիտրի Կրիլովի հետ կայանալիք մրցամարտին:
«2 ամսից ավելի ժամանակ ունեմ եւ որոշեցի առաջին ամիսը մարզումներս անցկացնել Հայաստանում: Հիմնականում ցանկանում եմ բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: Իսկ սպարինգ մրցամարտերը արդեն կանցկացնեմ Ավստրալիայիում», - այսօր հրավիրված ասուլիսում ասաց Վախթանգ Դարչինյանը:
Բռնցքամարտիկի մարզիչը` Վազգեն Բադալյանը, որը Դարչինյանին մարզել է, երբ նա դեռ սիրողական բռնցքամարտում էր, վիրահատվել է եւ չի կարող օգնել Վախթանգին. «Վերջին մարտերի ժամանակ զգում եմ, որ սիրողական բռնցքամարտից մնացած տեխնիկաս կորցնում եմ, դրա համար ես շատ ցանկացա մարզչիս հետ նախապատրաստվեմ»:
Քանի որ, Բադալյանը ի վիճակի չէ մարզել, Վիկը ներկայումս մարզվում է Կարեն Աղամալյանի հետ. «Նա իր ոճով փոքր ինչ նման է Բադալյանին եւ որոշեցինք, որ նա կմարզի ինձ: Բայց, եթե ես գոհ չլինեմ, ապա միանգամից կվերադառնամ Ավստրալիա»:
Հայաստանում փետրվարին կայացած նախագահական ընտրություններից առաջ տեղեկություն էր տարածվել, որ Վախթանգ Դարչինյանը սատարում է Սերժ Սարգսյանին, սակայն մարզիկը հստակ պատասխան չտվեց, թե արդյո՞ք ինքն է հայտարարության հեղինակը. «Ես այդպես չեմ հայտարարություն արել: Վերջին անգամ, որ ես այստեղ էի, եկա, Սերժ Սարգսյանը ինձ հրավիրեց Դիլիջան, այնտեղ լավ ինձ դիմավորեցին: Էտ տենց, պատդերժկա եղել է: Բայց մեր հայ ազգը ում էլ որ ընտրի, ես իրանց հետ եմ, էտքան բան: Ես չեմ ուզում քաղաքականությամբ մեջ մտնել, դա ինձ հետ որեւէ կապ չունի»:
Դարչինյանը ցանկանում է, որ առաջիկայում իր քաշային կարգում դառնա բոլոր 4 վարկածներով չեմպիոն եւ իր անունը գրի համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ. «Ցանկանում եմ նաեւ փոխել քաշս եւ մեկ չեմպիոնական տիտող էլ նվաճել ավելի բարձր քաշում: Դա կլինի Ավստրալիայի ռեկորդ, քանի որ մինչ այս ոչ մեկին չի հաջողվել 3 տարբեր քաշային կարգերում չեմպիոն դառնալ, որոնցից մեկում բացարձակ չեմպիոն»:
Քանի որ այսօր ապրիլի 1-ն է վերջում Դարիչյանը նաեւ բռնցքամարտին վերբերվող անեկդոտ պատմեց. «Ինչո՞ւ է բռնցքամարտիկը այդքան արագ քշում մեքենան: Որ մոռանա` ուր է գնում»:
Քննարկում
hayuhi գրել է:
Հայաստանում փետրվարին կայացած նախագահական ընտրություններից առաջ տեղեկություն էր տարածվել, որ Վախթանգ Դարչինյանը սատարում է Սերժ Սարգսյանին, սակայն մարզիկը հստակ պատասխան չտվեց, թե արդյո՞ք ինքն է հայտարարության հեղինակը. «Ես այդպես չեմ հայտարարություն արել: Վերջին անգամ, որ ես այստեղ էի, եկա, Սերժ Սարգսյանը ինձ հրավիրեց Դիլիջան, այնտեղ լավ ինձ դիմավորեցին: Էտ տենց, պատդերժկա եղել է: Բայց մեր հայ ազգը ում էլ որ ընտրի, ես իրանց հետ եմ, էտքան բան: Ես չեմ ուզում քաղաքականությամբ մեջ մտնել, դա ինձ հետ որեւէ կապ չունի»:
anpayman piti provakacion harc tan... inchi piti chsatari? aysorva drutyamb arvestn u sport@ verelq a aprum... levoni karavarman tarinerin, voch tatron kar gorcox, voch normal hamerg, voch el marzakan inch vor hajoxutyuner... karavarrutyun@ dzever e pntrum satar kangnelu u vogevorelu arvestagetnerin u marziknerin...
ՕՁԸ ԽԱՅԹԵԼ Է
2
Մարտի 31-ին, ժամը 20.25-ին Եղեգնաձորի հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.00-ին անհայտ տեսակի օձի խայթոցով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի Արենի գյուղի բնակիչ, 1949 թ. ծնված Վերա Հարությունյանը: ...ԼԱՎԱԳՈՒՅՆ 5 ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԸ
2008թ. ֆուտբոլային մրցաշրջանը դեռ նոր է սկսվում, սակայն հայկական ֆուտբոլի համար այն արդեն իսկ բացառիկ է, քանի որ հայկական ակումբներում հանդես եկող հավաքականի մի շարք թեկնածուներ տեղափոխվեցին արտասահամանան ...ԹԵԹԵՎ ԱՏԼԵՏԻԿԱՅԻՑ` ՖՈՒՏԲՈԼ
Հայ ֆուտբոլիստների թվում բարձրահասակ խաղացողները բավական քիչ են: Նրանց շարքում առանձնանում է Տիգրան Ղարաբաղցյանը, որի հասակը գերազանցում է 1.9 մ: «Բանանցի» եւ «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը ներկայումս ...«ԴԻՐՔԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ՊԱՀԵԼ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մարտի 1-ի ողբերգությունից անցել է ուղիղ մեկ ամիս: «Կարծում եմ, որ մարտի 1-ը ապացուցեց մի բան, որ Հայաստանի քաղաքական էլիտան պատրաստ չէր նման պրոցեսների: Իշխանությունները միանշանակ մինչեւ ...«ԶԵՆՔՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՀԱՐՄԱՐ ԳՈՐԾԻՔ Է»
«Իմ կարծիքով իշխանությունները շարունակում են իրենց քաղաքականությունը: Նրանք զենք են վերցրել, որը նրանց շատ հարմար է, քանի որ դա զինվորաոստիականական պետություն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ...ԵԱՀԿ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ
1
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատակցին բերման ենթարկելու վերաբերյալ եւ անտեղի ենթադրություններից խուսափելու նպատակով` գրասենյակը հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ.
«Մարտի 27-ին մոտավորապես ժամը ...«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄՏՆԵԼ»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը այս օրերին Հայաստանում է, որտեղ սկսել է նախապատրաստվել հունիսի 7-ին ռուսաստանցի Դմիտրի Կրիլովի հետ կայանալիք մրցամարտին:
«2 ամսից ավելի ...Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
Ո՞վ է այսօր Հայաստանի Հանրապետության նախագահը. «Ա1+»-ի այս հարցին մեր փոքրիկ հարցման մասնակիցները արձագանքում էին ծիծաղով` ընդունելով իբրեւ ապրիլմեկյան կատակ: Ըստ այդմ` պատասխանների մեծ մասն էլ հումորային ...ՍԿՍՎՈՒՄ Է ԼՈՒՐՋ ՊԱՅՔԱՐԸ
Վաղը Հայաստանի գավաթի 2008թ. խաղարկության քառորդ եզրափակիչում կկայանան առաջին հանդիպումները, որոնցում կմրցեն բացառապես բարձրագույն խմբի մասնակից թիմերը: 1/8-րդ եզրափակիչում լուրջ պայքար թիմերի միջեւ ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԷՐ
Այսօր հայտնի դարձավ, որ արդեն երրորդ շաբաթն է`կալանավորված է Աժ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ընդ որում՝ Վրաստանում: Հայկական կողմի միջամտությամբ նրա ուղեւորությունը Վրաստանից ...ՄԵԿՆՈՒՄ Է ԲՈՒԽԱՐԵՍՏ
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 3-ին կմեկնի Ռումինիա` մասնակցելու Բուխարեստում հրավիրված Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովին: Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ապրիլի 1-ին ժամը 12:59 րոպեին Ախալքալաքից 14 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 3.6 մագնիտուտով երկրաշարժ: Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5բալ: Այդ մասին «Ա1+»-ին հաղորդեց ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ...ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Մարտի լույս 31-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեւան գյուղում անհայտ անձինք գողացել են Էմմա Գեւորգյանի կովը, մոզին եւ հորթը: Գեւորգյանների տունը մոտ է գտնվում սոճուտին, ուր էլ ձգվում են գողության ...30 ԱՐԾԱԹԻ ԻՄԱՍՏԸ ՄՆՈՒՄ Է ՆՈՒՅՆԸ
«Երբ մենք ունենք զոհեր, ազգային մտավորականությունը պարտավոր է լինել զոհի կողքը»- այսօր մարտի 1-ի արյունալի դեպքերի վերաբերյալ ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Մարտի 1-ի արյունալի դեպքերի համար Տիգրան ...«ՈՉ ԹԵ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, ԱՅԼ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐՈՎ»
«Ժառանգություն» կուսակցության պատգամավորների եւ ԵԽ նախարարաների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի հետ հանդիպման ժամանակ հյուրերը խնդրել են ընդհանուր առմամբ գնահատել եւ ներկայացնել Հայաստանում հետընտրական ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
Հրազդանի Վանատուր թաղամասի բնակիչներն այսօր շարունակում էին իրենց բողոքի ակցիան` ի պաշտպանություն մարտի 12-ին ձերբակալված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի: Այսօր հացադուլն է շարունակել նաեւ ազատամարտիկ ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՆԱԵՒ ԲՄՊ-ԻՑ»
654-ամյա Հովիկը գործող իշխանության տարիներին տեղի ունեցած բոլոր իրադարձությունների ականատես եւ նույնիսկ ակտիվ մասնակից է եղել. նա բռնությունների է ենթարկվել 2004 թվականի ապրիլի 12-ին, նախ էլեկտրոշոկի ...13 ԳՈՐԾ`ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐՈՒՅԹՈՎ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻ՞Մ Է
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի անդամներին` Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Անազատության մեջ գտնվող մի խումբ քաղաքական գործիչներ հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: 2008 թ.-ի ապրիլի 2-ին կբոլորի Երեւանում այրունալի ջարդի մեկ ամիսը: Մեր ...ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Այսօր քրեակատարողական հիմնարկներում որպես բողոքի ակցիա հայտարարված է հացադուլ. ընդ որում կա հացադուլավորների երեք խումբ. մի խումբը, մոտ 20 հոգի հայտարարել է 1- օրյա նախազգուշական հացադուլ, 6 մարդ հայտարարել ...ՍՏԵՓԱՆԱՎԱՆԸ ԾԻԾԱՂՈՒՄ ԷՐ
Ապրիլի 1-ին` Երգիծանքի եվ հումորի միջազգային օրը, Ստեփանավանում հիմք դրվեց « Ստեփանավանը ծիծաղելու է» հումորային միջոցառմանը: Ստեփանավանի Մշակույթի եվ ժամանցի կենտրոնում կայացած միջոցառմանը մասնակցում ...ՍՏԵՐՈՎ ԶԱՐԴԱՐՎԱԾ ՏՈՆԱԾԱՌ
«Ամոթ, ամոթ, ամոթ»,- այսօր Հյուսիսային պողոտայում այսպես դիմավորեցին գրող, հրապարկախոս Զորի Բալայանին: «Չե՞ք ամաչում, դեռ փողո՞ց եք դուրս գալիս: Դուք դեռ մեր աչքերին նայելու համարձակություն ունե՞ք»,- ...2 ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՑ
Այսօր Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները այս պայքարի մեջ մտան 4 քաշային կարգերում: 55կգ քաշային Միհջան Ջաբուրյանը 1/8-րդ ...
ԲՆԱԿԱՐԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՈՐԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ ՄԻԱԿԱՐԾԻՔ ԵՆ
«ՄՐՑԱԿԻՑԸ ԱՐԴԵՆ ԾԱՆՈԹ Է ՄԵԶ»
«ԻՆՉՈ՞Ւ ԷԻՐ ԼԵՎՈՆ ԳՈՌՈՒՄ»
«ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ»
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ Է «ԶԱՎԹԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ԿՀԵՌԱՑՆԵ՞Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

Ո՞Վ Է ՆԱԽԱԳԱՀԸ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

