
«ՍԱ ՎՃԻՌ Է ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԴԵՄ»
Մինչ դատական նիստի սկսվելը ի պաշտպանություն ազատամարտիկ Հուսիկ Բաղդասարյանի մի խումբ մարդիկ բողոքի ակցիա էին կազմակերպել«Կորչեն անարդար դատավորները», «Ազատություն Հուսիկ Բաղդասարյանին», «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ այլն: Դատարանի բակում էին նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ աշակերտներ եւ տնօրեն Աշոտ Բլեյանը. «Ես այստեղ եմ, ոչ որպես հասարակական գործիչ, այլ որպես դպրոցի տնօրեն, որովհետեւ Հուսիկ Բաղդասարյանի երեխաները սովորում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. նրա դուստրը՝ Բաղդասարյան Անահիտը, մեր այս տարվա շրջանավարտներից է, եւ շատ մեծ հեղինակություն ունի, նրա ընկերները շատ լավ ծանոթ են իրավիճակին, եւ իրենք այստեղ են իրենց ընկերոջ հոր դատին»:
Ըստ նրա` դատարանի կայացրած անարդար դատավճիռը եւ անարդար դատավարությունը անպայման դառնալու են սեւ էջ, որովհետեւ աշակերտները անցնում են քաղաքացիական իրավունք առարկան. եւ «Մի կողմից գրքերով, ուսուցչի ներկայացրած իրականությամբ ունենք իրավական երկիր, որտեղ մարդու իրավունքները գերակա են, որտեղ պետությունը սահամանափակված է իր գործողություններով մարդու անօտարելի իրավունքների հանդեպ՝ այդ թվում արդար դատավարության, մյուս կողմից իրական կյանքը, եւ դու երբեք չես կարող այդ անջրպետն այնպիսին դարձնես, որ կյանքն ու դպրոցը իրարից առանձնանան, հակառակը՝ մենք կոչված ենք անջրպետը քանդելու, հակառակ դեպքում Սովետն է, որտեղ կա մի իրականություն՝ գրքերով, հեռուստատեսությամբ, պրոպագանդայով, եւ կա իրական կյանքը եւ այսօրվա դատարանի վճիռը. այն իր հետեւանքներն ունենալու է»:
«Եվ պատահական չէ, որ ամբողջ հանրապետության տարածքում՝ Մասիսում, Հրազդանում եւ այլուր, սովորողները, անգամ դպրոցականներն են մտել պայքարի մեջ, շատ բնական է, որովհետեւ պայքարի մեջ իրենց ծնողներն են: Կամ Անահիտը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ իր հայրը հանցագործ է, իր հայրը, որը մասնակցել է ազատամարտին, որի ընտանիքն է մասնակցել ազատամարտին, որովհետեւ զրկանքներ են կրել, որին ճանաչել են որպես հերոս, 10 տարի առաջ մեծարել են, հարգանք, պատիվ, եւ հանկարծ նույն մարդը, հանցագո՞րծ է. սրա հետ հաշտվել չի կարող երեխան,-ասաց նա,- Բայց քանի որ Հուսիկ Բաղադասարյանն՝ իր փաստաբանի հետ բավականին փաստարկված ապացուցեց, որ մեղադրանքը ապօրինի է, որ նա ենթարկվում է իր քաղաքական, քաղաքացիական հայացքների համար քրեական հետապնդման, սա ազատամարտի, Ղարաբաղյան շարժման դեմ ուղղված դատավճիռ է, սա քաղաքացիական հասարակության, սա երեխաների կյանքի, նրանց ապագայի դեմ ուղղված դատավճիռ է. սա խաղ չի, որ անում են, եւ շատ նորմալ է, որ հասարակությունը ընդվզում է»:
Իսկ ահա Սուսաննա Հասրաթյանը արդար դատավարություն էր պահանջում՝ «սեւ կտորի վրա սպիտակ թելերով կարված գործ է, անարդար դատավարություն, պահանջում են 3 տարի երեք ոչ ճիշտ փամփուշտի համար, իրենց սարքած գործն է, ոչ մի հիմնավորում չունի, օրինական զենք է եղել»: Նրա հարազատները պատմում էին, թե հույս ունեին, որ արդարությունը կհաղթի, մարդիկ կտեսնեն, որ զենքը օրինական է, փամփուշտները Խորենացու խանութից գնած որսորդական փամփուշտներ, ամեն ինչը նորմալ կլինի, քանի որ ոչ մի անօրինական բան չի ունեցել:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ի խուզարկության ժամանակ Հուսիկ Բաղդասարյանի տնից առգրավվել էին 7, 62 մմ տրամաչափի 16 փամփուշտ: Ազատամարտիկի մոտ հայտնաբերված 7,62 մմ տրամաչափի փամփուշտները նախատեսված են նաեւ որսորդական զենքի համար, նրանց նկատմամբ քրեական գործը «սարքվել է» այն հիմնավորմամբ, որ դրանք որսորդական զենքի համար պիտանի չեն:
ՌՈՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ «ԲԱՆԱՆՑՈՒՄ»
3
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, պայմանագիր է կնքել Երեւանի «Բանանցի» հետ եւ այսուհետ հանդես կգա Հայաստանի փոխչեմպիոնի կազմում: Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ինքն է ցանկություն ...ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՂԲԱՆՈՑԻ
Ղարիբջանյան խճուղու 124 տարածքի բնակիչներն արդեն մի քանի ամիս է, ինչ պայքարում են իրենց բնակավայրն աղբանոցի վերածելու դեմ: Անցած աշնանից սկսած խճուղու երկայնքով եւ թաղամասի տներից ոչ հեռու պարբերաբար ...ԷԴԳԱՐԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը երկար ժամանակ չէր կարողանում ազգային թիմում գոլի հեղինակ դառնալ: Դեռ ավելին, իրար հաջորդող վնասվածքների պատճառով Էդգարը հազվադեպ էր հագնում հավաքականի ...ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Մարտի 30-ին, ժամը 01.56-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի «Շանթ» ռեստորանին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար: Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել Ա. Հակոբյանին պատկանող «ՎԱԶ-2121» ...ՆԱ ԿԳԱ՞
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարի Յովանովիչին, որը ներկայումս Միացյալ Նահանգների դեսպանն է Ղրղզստանում: Դեսպանի պաշտոնում Սպիտակ տունը առաջադրում էր Ռիչարդ Հոգլանդին, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉԿԱ՞
Մարտի 31-ին կայացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կեմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակության հանդիպումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: ՀՀ արդարադատության ...ՀԱԳՈՒՍՏՆ ԷԼ Է ԹԱՆԿԱՑԵԼ
Նախագահական ընտրություններից հետո թանկացել է նաեւ հագուստի գինը, եւ դրա պատճառը, ըստ վաճառականների, մաքսատուրքերն են: Ալվարդը, որը «Ռոսիա» տոնավաճառում առեւտուր է անում, դժգոհեց, թե ընտրություններից ...ԴԵՌ ՈՉ ՄԻ ՈՒՂԵԳԻՐ ՉՈՒՆԵՆ
Վաղը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկելիք ըմբշամարտի Եվրոպայի 2008թ. առաջնությանը նախ պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները: Արդեն տեղեկացրել էինք, թե ինչ կազմով է մրցավայր ժամանելու հունա-հռոմեական ...ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
3ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի` Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ...«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»
1«Ժառանգություն» կուսակցությունը ներքաղաքական զարգացումների, ստեղծված իշխանական քառակողմ կոալիցիայի մասին գնահատականներ կտա առաջիկայում կայանալիք իր նիստում «Ես իրավասու չեմ հայտարարություն անել, քանի ...ՅԱՎՐՈՒՅԱՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԽԱՂ ՑՈՒՑԱԴՐԵՑ
Հանգստյան օրերին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից շատերը ելույթներ են ունեցել արտասահմանյան թիմերում: Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում վերջապես միավոր է վաստակել մերձմոսկովյան «Խիմկին», սեփական ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
«Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարեց Եվրոպայի Խորհրդի ...«ԱԼԻԵՒԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Է ՓԱԹԱԹՈՒՄ ԻՐ ԺՈՂՎՐԴԻ ՎԶԻՆ»
«Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղում, որն այն շղթայի մասն է, որ նախաձեռնել է պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, սկսած սահմանի վրա հրադադարի ռեժիմի խախտումից, մինչեւ դիվանագիտական ...ՀԲ ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է
Երեւանում էին Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ անաչառության վարչության (ԻԱՎ) ներկայացուցիչները` մի շարք ուսումնասիրություններ կատարելու npaտակով: ՀԲ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԷ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆԸ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը վերջերս Բրյուսելում իր ելույթում նշեց, որ այն ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում` ժողովրդավարության խախտում է: Հշեցնենք, որ Հայաստանում ընտրական գործընթացի վերաբերյալ ...3 ՏԱՐԻ 16 ՉԿՐԱԿՎԱԾ ՓԱՄՓՈՒՇՏԻ ՀԱՄԱՐ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր 3 տարի ազատազրկման դատապարտվեց երկրապահ, նախկին ազատամարտիկ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր, կառավարության անվտանգության ծառայության նախկին պետ Հուսիկ Բաղդասարյանը: Արարատի եւ ...«ՍԱ ՎՃԻՌ Է ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԴԵՄ»
Մինչ դատական նիստի սկսվելը ի պաշտպանություն ազատամարտիկ Հուսիկ Բաղդասարյանի մի խումբ մարդիկ բողոքի ակցիա էին կազմակերպել«Կորչեն անարդար դատավորները», «Ազատություն Հուսիկ Բաղդասարյանին», «Ազատություն ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷԼԻ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ԵՆ
Բոլոր նրանք, ովքեր քաղաքային տրանսպորտով կամ սեփական ավտոմեքենայով այսօր անցել են Խանջյան փողոցով, առնվազն մեկ ժամ ուշացումով են տեղ հասել: Պատճառը խցանումներն էին, որոնց արդյունքում մեքենանների շարանը ...ՊԱՇՏՈՆԱ-ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վ.Առաքելյանի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում, ինչի առթիվ, Հայաստանի Հանրապետության արդարադատության ...ԵՎՍ ՄԵԿ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` 2008 թվականի մայիսի 28-ին այդ երկրի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է
Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նույն օրը աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես հաղորդում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մարտի 31-ի լուսադեմին Հրազդանի ոստիկանները՝ թվով մոտ 10 հոգի, հարձակվել եւ քանդել են այն վրանը, որի տակ Կոտայքի մարզի Մաքրավան գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Ալաշկերտ» գնդի ...«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԼԵՒՈՆ ԱՆՈՒՆԻՑ»
2Այսօր Հյուսիսային պողոտայում խաղաղ կանգնած ոստիկաններին խուճապի մեջ գցեց «Լեւոն, Լեւոն» վանկարկումները: Ոստիկանները Հյուսիսային պողոտայի մի ծայրից հասան մյուսը եւ ականատես եղան, թե ինչպես էին մի խումբ ...
«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ Է «ԶԱՎԹԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

«ԵԹԵ ՈՒԶԵՆ, ԿՆԿԱՐԵՆ»

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ԿՀԵՌԱՑՆԵ՞Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
- 1903 Ծնվեց աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը:
- 1907 Ծնվեց անվանի կոնյակագործ, հայկական լավագույն կոնյակների ստեղծող Մարգար Սեդրակյանը:
- 1909 Սկսվեց Ադանայի (Կիլիկիա, արևմտյան Հայաստան) հայերի կոտորածը: Երեք շաբաթվա ընթացքում մոտավորապես 30000 մարդ սպանվեց:
- 1962 Հրապարակվում է ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշումը «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության կառավարումը վերակառուցելու մասին»: Այդ որոշման համաձայն հանրապետության մեջ ստեղծվում է գյուղատնտեսական արտադրության ղեկավարման կոլտնտեսային-սովխոզային 11 տերիտորիալ արտադրական վարչություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

