
ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
«Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը: Ի դեպ, Ագոյի խմբի ղեկավարն ընդգծեց, որ խումբը իր ստեղծման օրից երբեւէ այսքան մեծ կազմով չի ժամանել Հայաստան. կազմում ընդգրկված են ԵԽ անդամ 9 երկրների պատվիրակների: Պատճառը Հայաստանում հետընտրական եւ մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակն է
« ԵԽ-ն Հայաստանը դիտում է որպես տարածաշրջանային կարեւոր երկիր, գործընկեր երկիր, եւ այդ իսկ պատճառով մեզ համար հետաքրքրական է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում եւ մենք կարեւոր ենք համարում քաղաքական ճանապարհով դրա հաղթահարումը եւ երկրի վերադարձը ժողովրդավարական ուղի»,-ասաց Պեր Սյորգենը:
Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական ճանապարհով հաղթահարելու համար Ագոյի խմբի ղեկավարը ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը 6 կետից բաղկացած առաջարկներ է ներկայացնում, որոնք նախօրոք մշակվել են ԵԽ-ում, իսկ այստեղ Երեւանում վերամշակվել: Ագոյի խմբի առաջարկներից առաջինը վերաբերվում է քաղբանտարկյալներին: Պարոն Սյորգենը անձամբ այցելել է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել այն անձանց հետ, ովքեր ձերբակալվել են հետընտրական ժամանակահատվածում`մարտի 1-ի իրադարձությունների պատճառով եւ այսօր զրկված են իրենց հարազատների հետ շփումից: Արդարադատության նախարարը Պեր Սորգենին հավաստիացրել է լուծել խնդիրը եւ ձերբակալվածներին հնարավորություն տալ շփվել իրենց հարազատների հետ: Ագոյի խմբի 2-րդ առաջարկը հիշեցնում է, որ մենք սատարում ենք միջազգային մի շարք կազմակերոպությունների, որոնք կոչ են անում ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց:
Ագոյի Խմբի 3-րդ առաջարկի համաձայն ՀՀ Արդարադատաության նախարարը պարտավոր է կանոնավոր Ագոյի խմբին տեղեկացնել ձերբակալվածների ազատ արձակման եւ թե ձերբակալվածների հանդեպ դատական ընթացակարգերի վերաբերյալ:
4-րդ կետով Ագոյի խումբն առաջարկում է մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ անկողմնակալ «ազգային հետաքննություն» անցկացնել: «Հետաքննության անցկացման մանրամասները մեր գործը չէ, սակայն այն պետք է լինի ոչ թե մեկ մարմնի, ասենք` գլխավոր դատախազության կողմից իրականացվող, այլ ազգային` ընդգրկուն, լայն վստահության դաշտ ապահովող քննություն»,- ասաց Սյորգենը: Ի դեպ, մարտի 1-ի դեպքերի ընթացում 8 զոհերից 7-ը շարքային քաղաքացիներ են, որոնք մահացել են հրազենային վնասվածքներից, եւ մինչ օրս որեւէ ոստիկան չի ձերբակալվել: Նման իրավիճակում հասարակությունը որքանո՞վ կարող է վստահել «ազգային հետաքննությանը», դուք չեք կարծում, որ մարտի 1-ի դեպքերի հարցով պետք է. անկախ միջազգային հետքաննություն անցկացնել` «Ա1+»-ի հարցին` Պեր Սյորգենը պատասխանեց.«Ես կարծում եմ, որ նման անկախ քննություն պետք է անցկացնի պետությունը: Դա հաշվետվություն կլինի պետության կողմից: Ես ասացի, որ հաշվետվությունը պետք է լինի այնպես, որ վայելի Հայաստանի հասարակության վստահությունը: Այդ հետաքննության մեջ կարող են ընդգրկվել նաեւ միջազգային փորձագետներ»:
Ագոյի խմբի 5-րդ առաջարկը վերաբերում է երթերի, ցույցերի, հավաքների մասին օրենքում կատարված փոփոխություններին, որը մեր ԱԺ-ն ընդունեց արտակարգ դրության ժամանակ եւ որը արգելվում է Հայաստանում անցկացնել երթեր, ցույցեր, հանրահավաքներ: Պեր Սյորգենն այսօր ափսոսանք հայտնեց, որ այդ օրենքն ընդունվեց առանց Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության եւ տեղեկացրեց. «Վենետիկի հանձնաժողովը հրատապ փորձաքննության է ենթարկել արդեն ընդունված օրենքը եւ ունի քննադատական գնահատականներ, որոնք արդեն ներկայացրել են արդարադատության նախարարությանը: Ես հուսով եմ, որ այդ գնահատականները կառավարությունը կներկայացնի ԱԺ-ի քննարկմանը»: Իսկ ամենավերջին առաջարկը` 6-րդը, վերաբերում է Հայաստանում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առանց նախապայմանների երկխոսություն ծավալելուն:
Այսօր լրագրողները նկատեցին, որ Ագոյի խմբի առաջարկներում բացակայում է ԵԽ-ի ավելի վաղ կատարած հայտարարության այն կետը, որը ընդդիմությանը խորհուրդ էր տալիս ճանաչել ՍԴ-ի որոշումը եւ փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրության արդյունքները թողնելով անփոփոխ` երկխոսություն ծավալել: «Երկխոսության վերսկսումն է կարեւոր, իսկ ՍԴ-ի որոշումը երկխոսության առանցքային կետերից մեկն է: Մեր առաջարկները պետք է դիտարկել ապագային միտվածության տեսանկյունից»,- ասաց Պեր Սյորգենը:
ՌՈՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ «ԲԱՆԱՆՑՈՒՄ»
3
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, պայմանագիր է կնքել Երեւանի «Բանանցի» հետ եւ այսուհետ հանդես կգա Հայաստանի փոխչեմպիոնի կազմում: Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ինքն է ցանկություն ...ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՂԲԱՆՈՑԻ
Ղարիբջանյան խճուղու 124 տարածքի բնակիչներն արդեն մի քանի ամիս է, ինչ պայքարում են իրենց բնակավայրն աղբանոցի վերածելու դեմ: Անցած աշնանից սկսած խճուղու երկայնքով եւ թաղամասի տներից ոչ հեռու պարբերաբար ...ԷԴԳԱՐԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը երկար ժամանակ չէր կարողանում ազգային թիմում գոլի հեղինակ դառնալ: Դեռ ավելին, իրար հաջորդող վնասվածքների պատճառով Էդգարը հազվադեպ էր հագնում հավաքականի ...ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Մարտի 30-ին, ժամը 01.56-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի «Շանթ» ռեստորանին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար: Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել Ա. Հակոբյանին պատկանող «ՎԱԶ-2121» ...ՆԱ ԿԳԱ՞
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարի Յովանովիչին, որը ներկայումս Միացյալ Նահանգների դեսպանն է Ղրղզստանում: Դեսպանի պաշտոնում Սպիտակ տունը առաջադրում էր Ռիչարդ Հոգլանդին, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉԿԱ՞
Մարտի 31-ին կայացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կեմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակության հանդիպումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: ՀՀ արդարադատության ...ՀԱԳՈՒՍՏՆ ԷԼ Է ԹԱՆԿԱՑԵԼ
Նախագահական ընտրություններից հետո թանկացել է նաեւ հագուստի գինը, եւ դրա պատճառը, ըստ վաճառականների, մաքսատուրքերն են: Ալվարդը, որը «Ռոսիա» տոնավաճառում առեւտուր է անում, դժգոհեց, թե ընտրություններից ...ԴԵՌ ՈՉ ՄԻ ՈՒՂԵԳԻՐ ՉՈՒՆԵՆ
Վաղը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկելիք ըմբշամարտի Եվրոպայի 2008թ. առաջնությանը նախ պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները: Արդեն տեղեկացրել էինք, թե ինչ կազմով է մրցավայր ժամանելու հունա-հռոմեական ...ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
3ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի` Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ...«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»
1«Ժառանգություն» կուսակցությունը ներքաղաքական զարգացումների, ստեղծված իշխանական քառակողմ կոալիցիայի մասին գնահատականներ կտա առաջիկայում կայանալիք իր նիստում «Ես իրավասու չեմ հայտարարություն անել, քանի ...ՅԱՎՐՈՒՅԱՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԽԱՂ ՑՈՒՑԱԴՐԵՑ
Հանգստյան օրերին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից շատերը ելույթներ են ունեցել արտասահմանյան թիմերում: Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում վերջապես միավոր է վաստակել մերձմոսկովյան «Խիմկին», սեփական ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
«Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարեց Եվրոպայի Խորհրդի ...«ԱԼԻԵՒԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Է ՓԱԹԱԹՈՒՄ ԻՐ ԺՈՂՎՐԴԻ ՎԶԻՆ»
«Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղում, որն այն շղթայի մասն է, որ նախաձեռնել է պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, սկսած սահմանի վրա հրադադարի ռեժիմի խախտումից, մինչեւ դիվանագիտական ...ՀԲ ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է
Երեւանում էին Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ անաչառության վարչության (ԻԱՎ) ներկայացուցիչները` մի շարք ուսումնասիրություններ կատարելու npaտակով: ՀԲ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԷ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆԸ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը վերջերս Բրյուսելում իր ելույթում նշեց, որ այն ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում` ժողովրդավարության խախտում է: Հշեցնենք, որ Հայաստանում ընտրական գործընթացի վերաբերյալ ...3 ՏԱՐԻ 16 ՉԿՐԱԿՎԱԾ ՓԱՄՓՈՒՇՏԻ ՀԱՄԱՐ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր 3 տարի ազատազրկման դատապարտվեց երկրապահ, նախկին ազատամարտիկ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր, կառավարության անվտանգության ծառայության նախկին պետ Հուսիկ Բաղդասարյանը: Արարատի եւ ...«ՍԱ ՎՃԻՌ Է ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԴԵՄ»
Մինչ դատական նիստի սկսվելը ի պաշտպանություն ազատամարտիկ Հուսիկ Բաղդասարյանի մի խումբ մարդիկ բողոքի ակցիա էին կազմակերպել«Կորչեն անարդար դատավորները», «Ազատություն Հուսիկ Բաղդասարյանին», «Ազատություն ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷԼԻ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ԵՆ
Բոլոր նրանք, ովքեր քաղաքային տրանսպորտով կամ սեփական ավտոմեքենայով այսօր անցել են Խանջյան փողոցով, առնվազն մեկ ժամ ուշացումով են տեղ հասել: Պատճառը խցանումներն էին, որոնց արդյունքում մեքենանների շարանը ...ՊԱՇՏՈՆԱ-ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վ.Առաքելյանի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում, ինչի առթիվ, Հայաստանի Հանրապետության արդարադատության ...ԵՎՍ ՄԵԿ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` 2008 թվականի մայիսի 28-ին այդ երկրի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է
Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նույն օրը աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես հաղորդում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մարտի 31-ի լուսադեմին Հրազդանի ոստիկանները՝ թվով մոտ 10 հոգի, հարձակվել եւ քանդել են այն վրանը, որի տակ Կոտայքի մարզի Մաքրավան գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Ալաշկերտ» գնդի ...«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԼԵՒՈՆ ԱՆՈՒՆԻՑ»
2Այսօր Հյուսիսային պողոտայում խաղաղ կանգնած ոստիկաններին խուճապի մեջ գցեց «Լեւոն, Լեւոն» վանկարկումները: Ոստիկանները Հյուսիսային պողոտայի մի ծայրից հասան մյուսը եւ ականատես եղան, թե ինչպես էին մի խումբ ...
Ո՞Վ Է ՀՀ ԻՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
«ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԵՆ,ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԵՑ
ՀՈԳՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՀՈԳՆԱԾ ՉԷ
«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ Է «ԶԱՎԹԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

«ԵԹԵ ՈՒԶԵՆ, ԿՆԿԱՐԵՆ»

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ԿՀԵՌԱՑՆԵ՞Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
- 1903 Ծնվեց աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը:
- 1907 Ծնվեց անվանի կոնյակագործ, հայկական լավագույն կոնյակների ստեղծող Մարգար Սեդրակյանը:
- 1909 Սկսվեց Ադանայի (Կիլիկիա, արևմտյան Հայաստան) հայերի կոտորածը: Երեք շաբաթվա ընթացքում մոտավորապես 30000 մարդ սպանվեց:
- 1962 Հրապարակվում է ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշումը «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության կառավարումը վերակառուցելու մասին»: Այդ որոշման համաձայն հանրապետության մեջ ստեղծվում է գյուղատնտեսական արտադրության ղեկավարման կոլտնտեսային-սովխոզային 11 տերիտորիալ արտադրական վարչություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

