
«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»
«Ժառանգություն» կուսակցությունը ներքաղաքական զարգացումների, ստեղծված իշխանական քառակողմ կոալիցիայի մասին գնահատականներ կտա առաջիկայում կայանալիք իր նիստում
«Ես իրավասու չեմ հայտարարություն անել, քանի դեռ այդ հարցը քննարկված չէ, բայց մի բան կարող եմ ասել զուտ արդեն մեր ներքին քննարկումների արդյունքում, որ մենք հարկադրված ենք լինելու առաջիկայում միգուցե վարչության նիստ կամ հավաք ունենալ, քանի որ բավականին բավականին բարդ է 7 ընդդիմադիր պատգամավորով աշխատել ԱԺ-ում, որտեղ այլեւս բոլորը մեծամասնություն են»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ իր խոսքը հիմնավորելով նրանով, որ ԱԺ-ում իրենց ներկայացրած ոչ բոլոր առաջարկներն են, անգամ եթե դրանք քաղաքականությանը չեն վերաբերում, սիրահոժար ընդունվում:
Արդյոք այդ նիստի ժամանակ կքննարկվի՞ այս իրավիճակ պայմաններում մանդատները վայր դնելու հարցը՝ նա նշեց, որ չի կարող որեւէ սցենարի օգտին արտահայտվել, քանի որ «մարտավարության եւ ռազմավարության ճշտգրտման խնդիրներ կան»: «Ես չեմ ուզում բացառել ոչինչ: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մենք պռոմասնակցային ուժ ենք: Մենք չենք համարում, որ բոյկոտը բերելու է շատ ավելի մեծ արդյունքների»,- նկատեց Սաֆարյանը:
ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի հետ «Ժառանգության» հանդիպումը կկայանա վաղը, որի ժամանակ, ըստ Սաֆարյանի՝ իրենք կլսեն, թե «ինչ են ուզում իրենցից լսել հյուրերը» եւ կհասկանան, թե որն է նրանց «փաստահավաք առաքելությունը»:
Նա չշրջանցեց նաեւ մարտի 1-ի իրադարձություններ, հատկապես ոստիկանական մեքենայի՝ բազմության միջով անցնելու դեպքը եւ դրա հետ կապված կուսակցության անդամների հայտարարություններն ու դիրքորոշումը: Այս հարցում իրենց համար բացարձակ անհասկանալի գործելաոճ էր ընտրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազությունը, այնպես էլ լրատվամիջոցներից հատկապես «Հայլուր» լրատվական հաղորդումը: Ըստ նրա՝ եթե ուշադրություն դարձնենք իր կամ Անահիտ Բախշյանի՝ իբրեւ վկա, հարցաքննությանը, դրա արդյունքում տարածված հաղորդագրություններին, ապա, ըստ Սաֆարյանի՝ կարմիր թելով այսպիսի մի սյուժե է անցնում՝ «Ժառանգության» պատգամավորները նախկինում արել են ինչ-որ հայտարարություն, հետո ներկայացել են հատուկ քննչական ծառայություն եւ հրաժարվել դրանից»:
«Ես ուզում եմ սկսել կոնկրետ փաստից՝ իմ կողմից գլխավոր դատախազին ուղղվել է հարց, որի մեջ եղել է վրաերթի փաստի հիշատակում: Դատախազությունը հետագայում դա ներկայացրել է իբրեւ Ստեփան Սաֆարյանի կողմից արված հայտարարություն: Հայտարարությունը կլիներ այն, եթե ես Աժ ամբիոնից ասեի, որ ես հայտարարում եմ, որ ես տեսել եմ: Սա մի էլեմենտ, որ մոնիպուլյացիաների տեղիք է տվել»,- ասաց Սաֆարյանը:
Նա նշեց նաեւ, որ «Ժառանգության» պատգամավորներից որեւէ մեկը չի հայտարարել, որ ինքն անձամբ վրաերթը տեսել է: Սակայն Սաֆարյանի ասելով՝ Անահիտ Բախշյանի հարցաքննությունը «Հայլուրը» այնպես է ներկայացրել, թե իբր Բախշյանը խոստովանություն է արել: «Անահիտ Բախշյանը եկեղեցի՞ էր գնացել, հանցագործությո՞ւն էր կատարել, որ խոստովանեց: Ինչի՞ մասին է խոսքը: Ինձ հետ միասին նա ականատեսն է եղել այդ վրարթային վիճակի առաջին մասին: Մենք տեսականորեն երբեւիցե չենք բացառել վրաերթ լինելու հանգամանքը: Տեսաժապավեններից մեկում մի հատված կա, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես մեքենան հարվածում է մի քաղաքացու»,- ասում է Սաֆրայնը՝ զարմացած ավելացնելով, թե այդ դեպքում ինչպե՞ս անվանել դա, եթե ոչ վրաերթ: «Լավ ընդունենք, որ վրաերթը, դա վրայով անցնելն է, իսկ այդ դեպքում ի՞նչ տերմին օգտագործենք, այն իրավիճակին, երբ մեքենան հարվածում է քաղաքացուն:«Հայլուր»-ում փոխվել են շեշտադրումները, ենթատեքստը: Բախշյանին նույնիսկ զանգ է եղել այն մասին, որ ռեպորտաժն այնպես են հասկացել, որ Բախշյանը վրաերթի է ենթարկվել: Այսպես չի կարելի: Ես չգիտեմ՝ միգուցե իրավիճակի լարվածությո՞ւնն է պատճառը, թե կա իսկապես միտում կամ հակաքարոզչություն «Ժառանգության» նկատմամբ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
ՌՈՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ «ԲԱՆԱՆՑՈՒՄ»
3
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, պայմանագիր է կնքել Երեւանի «Բանանցի» հետ եւ այսուհետ հանդես կգա Հայաստանի փոխչեմպիոնի կազմում: Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ինքն է ցանկություն ...ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՂԲԱՆՈՑԻ
Ղարիբջանյան խճուղու 124 տարածքի բնակիչներն արդեն մի քանի ամիս է, ինչ պայքարում են իրենց բնակավայրն աղբանոցի վերածելու դեմ: Անցած աշնանից սկսած խճուղու երկայնքով եւ թաղամասի տներից ոչ հեռու պարբերաբար ...ԷԴԳԱՐԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը երկար ժամանակ չէր կարողանում ազգային թիմում գոլի հեղինակ դառնալ: Դեռ ավելին, իրար հաջորդող վնասվածքների պատճառով Էդգարը հազվադեպ էր հագնում հավաքականի ...ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Մարտի 30-ին, ժամը 01.56-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի «Շանթ» ռեստորանին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար: Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել Ա. Հակոբյանին պատկանող «ՎԱԶ-2121» ...ՆԱ ԿԳԱ՞
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարի Յովանովիչին, որը ներկայումս Միացյալ Նահանգների դեսպանն է Ղրղզստանում: Դեսպանի պաշտոնում Սպիտակ տունը առաջադրում էր Ռիչարդ Հոգլանդին, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉԿԱ՞
Մարտի 31-ին կայացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կեմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակության հանդիպումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: ՀՀ արդարադատության ...ՀԱԳՈՒՍՏՆ ԷԼ Է ԹԱՆԿԱՑԵԼ
Նախագահական ընտրություններից հետո թանկացել է նաեւ հագուստի գինը, եւ դրա պատճառը, ըստ վաճառականների, մաքսատուրքերն են: Ալվարդը, որը «Ռոսիա» տոնավաճառում առեւտուր է անում, դժգոհեց, թե ընտրություններից ...ԴԵՌ ՈՉ ՄԻ ՈՒՂԵԳԻՐ ՉՈՒՆԵՆ
Վաղը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկելիք ըմբշամարտի Եվրոպայի 2008թ. առաջնությանը նախ պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները: Արդեն տեղեկացրել էինք, թե ինչ կազմով է մրցավայր ժամանելու հունա-հռոմեական ...ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
3ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի` Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ...«ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵԿԵՂԵՑԻ՞ ԷՐ ԳՆԱՑԵԼ…»
1«Ժառանգություն» կուսակցությունը ներքաղաքական զարգացումների, ստեղծված իշխանական քառակողմ կոալիցիայի մասին գնահատականներ կտա առաջիկայում կայանալիք իր նիստում «Ես իրավասու չեմ հայտարարություն անել, քանի ...ՅԱՎՐՈՒՅԱՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԽԱՂ ՑՈՒՑԱԴՐԵՑ
Հանգստյան օրերին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից շատերը ելույթներ են ունեցել արտասահմանյան թիմերում: Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում վերջապես միավոր է վաստակել մերձմոսկովյան «Խիմկին», սեփական ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
«Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարեց Եվրոպայի Խորհրդի ...«ԱԼԻԵՒԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Է ՓԱԹԱԹՈՒՄ ԻՐ ԺՈՂՎՐԴԻ ՎԶԻՆ»
«Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղում, որն այն շղթայի մասն է, որ նախաձեռնել է պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, սկսած սահմանի վրա հրադադարի ռեժիմի խախտումից, մինչեւ դիվանագիտական ...ՀԲ ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է
Երեւանում էին Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ անաչառության վարչության (ԻԱՎ) ներկայացուցիչները` մի շարք ուսումնասիրություններ կատարելու npaտակով: ՀԲ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԷ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆԸ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը վերջերս Բրյուսելում իր ելույթում նշեց, որ այն ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում` ժողովրդավարության խախտում է: Հշեցնենք, որ Հայաստանում ընտրական գործընթացի վերաբերյալ ...3 ՏԱՐԻ 16 ՉԿՐԱԿՎԱԾ ՓԱՄՓՈՒՇՏԻ ՀԱՄԱՐ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր 3 տարի ազատազրկման դատապարտվեց երկրապահ, նախկին ազատամարտիկ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր, կառավարության անվտանգության ծառայության նախկին պետ Հուսիկ Բաղդասարյանը: Արարատի եւ ...«ՍԱ ՎՃԻՌ Է ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԴԵՄ»
Մինչ դատական նիստի սկսվելը ի պաշտպանություն ազատամարտիկ Հուսիկ Բաղդասարյանի մի խումբ մարդիկ բողոքի ակցիա էին կազմակերպել«Կորչեն անարդար դատավորները», «Ազատություն Հուսիկ Բաղդասարյանին», «Ազատություն ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷԼԻ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ԵՆ
Բոլոր նրանք, ովքեր քաղաքային տրանսպորտով կամ սեփական ավտոմեքենայով այսօր անցել են Խանջյան փողոցով, առնվազն մեկ ժամ ուշացումով են տեղ հասել: Պատճառը խցանումներն էին, որոնց արդյունքում մեքենանների շարանը ...ՊԱՇՏՈՆԱ-ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վ.Առաքելյանի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում, ինչի առթիվ, Հայաստանի Հանրապետության արդարադատության ...ԵՎՍ ՄԵԿ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` 2008 թվականի մայիսի 28-ին այդ երկրի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է
Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նույն օրը աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես հաղորդում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մարտի 31-ի լուսադեմին Հրազդանի ոստիկանները՝ թվով մոտ 10 հոգի, հարձակվել եւ քանդել են այն վրանը, որի տակ Կոտայքի մարզի Մաքրավան գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Ալաշկերտ» գնդի ...«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԼԵՒՈՆ ԱՆՈՒՆԻՑ»
2Այսօր Հյուսիսային պողոտայում խաղաղ կանգնած ոստիկաններին խուճապի մեջ գցեց «Լեւոն, Լեւոն» վանկարկումները: Ոստիկանները Հյուսիսային պողոտայի մի ծայրից հասան մյուսը եւ ականատես եղան, թե ինչպես էին մի խումբ ...
«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ Է «ԶԱՎԹԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

«ԵԹԵ ՈՒԶԵՆ, ԿՆԿԱՐԵՆ»

ՍՅՈՐԳԵՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ԿՀԵՌԱՑՆԵ՞Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
- 1903 Ծնվեց աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը:
- 1907 Ծնվեց անվանի կոնյակագործ, հայկական լավագույն կոնյակների ստեղծող Մարգար Սեդրակյանը:
- 1909 Սկսվեց Ադանայի (Կիլիկիա, արևմտյան Հայաստան) հայերի կոտորածը: Երեք շաբաթվա ընթացքում մոտավորապես 30000 մարդ սպանվեց:
- 1962 Հրապարակվում է ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշումը «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության կառավարումը վերակառուցելու մասին»: Այդ որոշման համաձայն հանրապետության մեջ ստեղծվում է գյուղատնտեսական արտադրության ղեկավարման կոլտնտեսային-սովխոզային 11 տերիտորիալ արտադրական վարչություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

