
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

«Ես 53 թիվ եմ/ ծնված-խմբ/ եւ, հավատացեք, ավելի շատ եմ զբոսնել այս քաղաքում քան դուք»,- այսօր Հյուսիսային պողոտայում` «քաղաքական» զոսանքի ժամանակ իր ներկայությունը «Ա1+»ին այսպես բացատրեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Իսկ այսօր Դուք էլ եք մասնակցում է «քաղաքական» զբոսանքի՞ն. մեր հարցին գլխավոր դատախազը պատասխանեց.«Իսկ ի՞նչ է, չի՞ կարելի զբոսնել: Ես աշխատանքից տուն եմ գնում»:
Գլխավոր դատախազը նույն տրամաբանական հարցը տվեց, որն ամեն օր տալիս են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք զբոսնում են Հյուսիսային պողոտայում եւ որոնցից շատերի բերման են ենթարկել Ոստիկանության տարբեր բաժիներ: Ինչեւէ, գլխավոր Դատախազի ներկայությունը ոգեւորեց Հյուսիասյին պողոտայում զբոսնողներին: Լրագրողները նրա ներկայությունը գնահատեցին իբրեւէ օրվա սենսացիա եւ սկսեցին լուսանկարել, ինչը այնքան էլ դուր չեկավ դատախազին եւ նա զարմացած կրկնում էր. «Ի՞նչ է, ես իրավունք չունե՞մ փողոց դուրս գալ, զբոսնել»:
Գլխավոր դատախազը իր զբոսնելու իրավունքից օգտվում էր ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հետ միասին: Գլխավոր դատախազի կողքին Հրանտ Խաչատրյանի ներկայությունը «քաղաքական» զբոսանքի մասնակիցները միանշանակ չընդունեցին: Մի խումբ կանայք մոտեցան պարոն Խաչատրյանին եւ հարցախեղդ արեցին նրան.«Հիմա Դուք մեզ կոնկրետ ասեք, թե ում հետ եք` իշխանությունների՞, թե՞ ժողովրդի», «Դուք ինչպե՞ս եք գնահատում մարտի 1-ի ջարդերը», «Էդ Բաբուխանյանը ի՞նչ է ուզում ձեզանից», «Դուք ինչո՞ւ եք քայլում Աղվան Հովսեփյանին հետ: Դուք չգիտե՞ք, որ նա իշխանության ներկայացուցիչ է» եւ այլն:
Իրեն շրջապատած կանանցից ազատվելուց հետո Հրանտ Խաչատրյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Աղվան Հովսեփյանի հետ պայմանավորվել էր Հանրապետության հրապարակում` կոնկրետ հարցով եւ միասին զորւցելով քայլել են դեպի Հյուսիսային պողոտա: «Ես ազատ մարդ եմ եւ իմ ամրության պաշարները բավարար են, որ ես գործնական հանդիպումենր ունենամ փողոցում: Ես թափանցիկ գործունեությունը գերադասում եմ գաղտնի գործունեությունից, առավել եւս գործարքից», - ասաց Հրանտ Խաչատրյանը: Նա չթաքցերց նաեւ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպելու առիթը. «Երկուշաբթի օրը «Ֆուտբոլ+» թերթում Հայկ Բաբուխանյանը հայտարարություն է տարածել, որ կորել է ՍԻՄ-ի կնիքը եւ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը: Այդ հայտարարության կապակցությամբ ես նամակ եմ ուղարկել Գլխավոր դատախազին եւ Արդարադատության նախարարին` կոնկրետ այն կնիքով, որը չի կորել եւ ներկայացրել եմ պետռեգիստրի վկայականի պոտճենը: Ես դատախազի ուշադրությունը հրավիրեցի այդ փաստին, որ ընթացք տա»: ՍԻՄ նախագահը նաեւ հիշեցրեց, որ իր կուսակցության գրասենյակը գտվում է Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ եւ ինքը օրվա մեջ մի քանի անգամ անցնում է պողոտայով:
Ի դեպ, այսօր քաղաքական զբոսանքն ավարտվեց առանց ձերբակալությունների: «Քաղաքական» զբոսանքը սկսվելու օրվանից սա առաջին օրն է, երբ զբոսանքի մասնակիցներից որեւէ մեկին չձերբակալեցին:
Քննարկում
AMOT գրել է:
29.03.08 08:42
Շտապ հաղորդագրություն
ք. Երեւան, 29 մարտի 2008թ.: Ս.թ. մարտի 27-ին ՀՀ դատախազություն է հրավիրվել ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Մարտի 1-ին ժամը 15:00-ի մատույցներում ոստիկանական մեքենայի` մեծ արագությամբ ցուցարարների մեջ մխրճվելու արդյունքում ենթադրյալ զոհերի մասին հասարակության մեջ շրջանառվող տեղակատվությունը հերքելու նպատակով Անահիտ Բախշյանն իր տված խոստմանը հավատարիմ ԶԼՄ-ներին տված հարցազրույցների միջոցով հանգստացրել է հասարակությանը, առ այն, որ նշված միջադեպի արդյունքում վրաերթ եւ մարդկային զոհեր չեն եղել: Այդ հարցազրույցներից հատվածաբար մեջբերումներ արած իշխանական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես ՙՀայլուր՚ հեռուստահաղորդումը, փորձել են փոխելով տիկին Բախշյանի ասածների շեշտադրումները` ծառայեցնել դրանք իշխանությունների քարոզչական նպատակներին:
Անահիտ Բախշյանը հարցաքննության ժամանակ փորձել է մանրամասն վկայություններ տալ այն բոլոր փաստերի կապակցությամբ, որոնց ինքն ականատես է եղել 2008թ. մարտի 1-ին եւ որոնք, եթե մարտիմեկյան իրադարձությունների քննությունն իրոք անաչառ ընթացքով վարվեր, մեծապես նպաստելու էին ժողովրդի վրդովմունքի եւ քաղաքացիների մարդկային արժանապատվության վիրավորվածության պատճառների բացահայտմանը: Մասնավորապես, տիկին Բախշյանը ցանկացել է պատմել, թե ինչպես, դեռ մինչեւ ժողովրդի մեջ ոստիկանական մեքենայի մխրճվելը` ոստիկանները չհրահրված հարձակում են գործել խաղաղ ցուցարարների վրա, մահակներով ծեծել նրանց, ինչը շարունակությունն էր նույն օրը վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած խաղաղ ցուցարարների ոստիկանական ծեծուջարդի, եւ որոնք էլ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիների վրդովմունքի, կրքերի շիկացման հիմնական պատճառներն էին:
Սակայն քննիչները հրաժարվել են լսել տիկին Բախշյանի համալիր ցուցմունքները իրադարձությունների պատճառահետեւանքային կապի մասին, եւ պնդել միայն ՙվրաերթի բացակայության՚ հանգամանքը: Տիկին Բախշյանը ասել է հարցաքննության ժամանակ, ապաեւ հաստատել ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում, որ ՙվրաերթ՚, բառիս բուն իմաստով, իսկապես, չի եղել: Այսինքն մեքենան որեւէ մեկի վրայով չի անցել: Սակայն անգամ ՙՀայլուրի՚ ռեպորտաժի ընթացքում ցուցադրված կադրերը հաստատում են, որ ոստիկանության ՙՎիլիս՚ ավտոմեքենան.
1. անհասկանալի պատճառներով ուղղվել է ոչ թե ՙՄետրոպոլ՚ հյուրանոցի ուղղությամբ, ուր տանող ճանապարհն ավելի ազատ էր, այլ հենց ցուցարարների հիմնական զանգվածի` մարդկային հոծ բազմության վրա, 2. մեքենան իրապես հարվածում է մի քաղաքացու, որը սակայն հարվածից հետո հասցնում է ետ քաշվել, այսինքն այդ մարդու վրայով մեքենան չի անցնում, 3. մեքենայի վարորդը քշել է անթույլատրելի արագությամբ, եւ մարդիկ հազիվ են մազապուրծ եղած փախել դրա առջեւից:
Այս ամենից ակնհայտ է, որ ոստիկանական մեքենայի հետ կապված միջադեպը ցուցարարների կրքերը շիկացնելու դրվագներից միայն մեկն էր եւ իսկապես, բարեբախտություն է, որ այդ պահին ոչ-ոք չզոհվեց եւ չվիրավորվեց: Սակայն սա չի ազատում գործող իշխանություններին մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգության պատասխանատվությունից, իսկ դատախազությանը` համակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու պարտականությունից:
Պահանջում ենք սույն հաղորդագրությունն ամբողջությամբ ընթերցել ՙՀայլուր՚ լրատվական ծրագրում` սույն հաղորդագրության տարածման օրը:
ՙԺառանգություն՚ կուսակցության լրատվական ծառայություն
armen գրել է:
1478 թվականին Իսպանիայում դրությունը այնպիսի վիճակ էր ստեղծվել,որ թագավոր Ֆերդինանդ Արագոնացին և թագուհի Իզաբելլա Կաստիլիացին ստիպված ստեղծեցին հատուկ
հանձնաժողով - Ինկվիզիացիա:Դա ուղղված էր ջհուդների և մուսուլմանների դեմ:նրանց
ժամանակ տրվեց լքել Իսպանիան կամ մահապատժի ենթարկվել:Նույն վիճակին է մոտենում
Հայկական պետությունը:Թաքնված ջհուդո-թուրքերի քանակը մոտենում է կրիտիկական
զանգվածի :
Այս հայերեն գրված թուռքական թերթը և էլի սրանց նման օտար պռոպագանդայի միջոցները պետք է փակվեն:Պետք է հստակ տարբերել ընդիմադիրներին դավաճաններից:Մեր ազգը իրավունք չունի հապաղելու:
Vahan գրել է:- armen
1478 թվականին Իսպանիայում դրությունը այնպիսի վիճակ էր ստեղծվել,որ թագավոր Ֆերդինանդ Արագոնացին և թագուհի Իզաբելլա Կաստիլիացին ստիպված ստեղծեցին հատուկ հանձնաժողով - Ինկվիզիացիա:Դա ուղղված էր ջհուդների և մուսուլմանների դեմ:նրանց
ժամանակ տրվեց լքել Իսպանիան կամ մահապատժի ենթարկվել:Նույն վիճակին է մոտենում
Հայկական պետությունը:Թաքնված ջհուդո-թուրքերի քանակը մոտենում է կրիտիկական
զանգվածի :
Այս հայերեն գրված թուռքական թերթը և էլի սրանց նման օտար պռոպագանդայի միջոցները պետք է փակվեն:Պետք է հստակ տարբերել ընդիմադիրներին դավաճաններից:Մեր ազգը իրավունք չունի հապաղելու:
armen ջան քո ասածով որ լինի այս կայքը մտնողների 90% մահապատժի է արժանի իմիջայլոց ինկվիզիցիայի մեծը՝ անունը չեմ հիշում,եղել է հրեա- armen
ԱՅՍՕՐ ՕՐԵՆՔ ՉԵ՞Ն ԽԱԽՏԵԼ
5
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հյուսիսային պողոտայում շարունակվող «քաղաքական» զբոսանքն այսօր հանգիստ մթնոլորտում է անցնում: Ոստիկանների թիվն այսօր քչացել է եւ նրանք առայժմ կարծես չեն ցանկանում ոչ ոքի բերման ենթարկել: ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ես 53 թիվ եմ/ ծնված-խմբ/ եւ, հավատացեք, ավելի շատ եմ զբոսնել այս քաղաքում քան դուք»,- այսօր Հյուսիսային պողոտայում` «քաղաքական» զոսանքի ժամանակ իր ներկայությունը «Ա1+»ին այսպես բացատրեց ...ՊԱՅԹՅՈՒՆ
Այսօր ժամը 13-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Գյումրիի Կարեն Դեմիրճյան, նախկին Քութաիսյան փողոցի 51 տանը:Պայթյունի հետեւանքով տեղում մահացել են ամուսիններ` 1949 թ.-ի ծնված Մկրտիչ Գուրգենի Աղաբաբյանը ...
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՍԵՔՍԱՊԱՏՈԼՈԳԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
«ՌՈՒԲԵԺ 2008»-Ի ՆԱԽՕՐԵԻՆ
ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՆՔ ԵՆ ՏՎԵԼ
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ/ VIDEO /

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ Է «ԶԱՎԹԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

