
ԱՅՍՕՐ ՕՐԵՆՔ ՉԵ՞Ն ԽԱԽՏԵԼ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Հյուսիսային պողոտայում շարունակվող «քաղաքական» զբոսանքն այսօր հանգիստ մթնոլորտում է անցնում: Ոստիկանների թիվն այսօր քչացել է եւ նրանք առայժմ կարծես չեն ցանկանում ոչ ոքի բերման ենթարկել: «Քաղաքական» զբոսանքին մասնակցում էին ինչպես երիտասարդներն ու տարեցները, այնպես էլ մանուկները: Նրանցից «ամանաակտիվը» 5 ամսեկան մի մանուկ է/լուսանկարում-խմբ/, ում ծնողները ամեն օր բերում են պողոտայում զբոսնելու:
Այսօր պողոտայում զբոսնում են նաեւ քաղաքական գործիչներ, մասնավորապես` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը եւ «Նոր Ժամանակներ» կուսակցության փոխնախագահ Հրաչ Սարգսյանը: Ի դեպ, վերջիններս երկու օր առաջ էին բերման ենթարկվել Կենտրոնի ոստիկանության բաժին, այնուհետեւ ազատ էին արձակվել: Այսօր Հյուսիսային պողոտայում էին նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը:
Այս պահի դրությամբ «քաղաքական» զբոսանքի մասնակիցներից ոչ ոք բերման չի ենթարկվել: Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Արտյոմ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը. «Այսօր օրենք չեն խախտել, մարդիկ պարզապես զբոսնում են»,- ասաց նա: Շախմատ խաղալը կամ գիրք կարդալը օրենքի խախտու՞մ է,- «Ա1+»-ի այս հարցին` Քրեական հետախուզության բաժնի պետը պատասխանեց, թե մարդիկ իրոք օրինախախտումներ էին թույլ տվել, բայց թե որ օրենքն էին նրանք խախտել, չպարզաբանեց: Հիշեցնենք, որ անցնող շաբաթվա ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել 100-ից ավելի «զբոսնողների», որոնց հետո բաց են թողել:
Քննարկում
ՀԱՅՐԻԿ գրել է:
ղմօռեղեն
masis գրել է:
drsi xoskn tegh e hasnoom
masis գրել է:- ՀԱՅՐԻԿ
ղմօռեղեն
- ՀԱՅՐԻԿ
masis գրել է:
apoosh inchoo es indz hastseagroom ko mitkn
armen գրել է:
1478 թվականին Իսպանիայում դրությունը այնպիսի վիճակ էր ստեղծվել,որ թագավոր Ֆերդինանդ Արագոնացին և թագուհի Իզաբելլա Կաստիլիացին ստիպված ստեղծեցին հատուկ
հանձնաժողով - Ինկվիզիացիա:Դա ուղղված էր ջհուդների և մուսուլմանների դեմ:նրանց
ժամանակ տրվեց լքել Իսպանիան կամ մահապատժի ենթարկվել:Նույն վիճակին է մոտենում
Հայկական պետությունը:Թաքնված ջհուդո-թուրքերի քանակը մոտենում է կրիտիկական
զանգվածի :
Այս հայերեն գրված թուռքական թերթը և էլի սրանց նման օտար պռոպագանդայի միջոցները պետք է փակվեն:Պետք է հստակ տարբերել ընդիմադիրներին դավաճաններից:Մեր ազգը իրավունք չունի հապաղելու:
ԱՅՍՕՐ ՕՐԵՆՔ ՉԵ՞Ն ԽԱԽՏԵԼ
5
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հյուսիսային պողոտայում շարունակվող «քաղաքական» զբոսանքն այսօր հանգիստ մթնոլորտում է անցնում: Ոստիկանների թիվն այսօր քչացել է եւ նրանք առայժմ կարծես չեն ցանկանում ոչ ոքի բերման ենթարկել: ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ես 53 թիվ եմ/ ծնված-խմբ/ եւ, հավատացեք, ավելի շատ եմ զբոսնել այս քաղաքում քան դուք»,- այսօր Հյուսիսային պողոտայում` «քաղաքական» զոսանքի ժամանակ իր ներկայությունը «Ա1+»ին այսպես բացատրեց ...ՊԱՅԹՅՈՒՆ
Այսօր ժամը 13-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Գյումրիի Կարեն Դեմիրճյան, նախկին Քութաիսյան փողոցի 51 տանը:Պայթյունի հետեւանքով տեղում մահացել են ամուսիններ` 1949 թ.-ի ծնված Մկրտիչ Գուրգենի Աղաբաբյանը ...
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՖԻԼՄ ԿՈՒՅՐ ՀՈՎԻՎԻ ՄԱՍԻՆ
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ «ԱՐԱՐԱՏԻՆ»
ԱՄԻՐԶԱԴՅԱՆԻՆ ՕԳՆՈՂ ԲԵՐԵՑԻՆ
ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ/ VIDEO /

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ Է «ԶԱՎԹԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

