
ԿՐԿԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ / ԼՐԱՑՎԱԾ/
Այսօր Հյուսիսային պողոտայում «շաուրմա» ուտելու եւ «պանտամիմա» խաղալու համար Արաբկիր Ոստիկանության բաժին բերման ենթարկված Արսեն Խառատյանին քիչ առաջ տեղափոխեցին Ոստիկանության Աբովյանի բաժին: Նրա ընկերները Ա1+ին տեղեկացրեցին, որ նրան տեղափոխել են ձեռնաշղթաներով:
Սկզբում Արսեն Խառատյանին ազատ են արձակել, սակայն երբ նա դուրս են եկել Ոստիկանությունից եւ մոտեցել իրեն սպասող ընկերներին, նրան ոստիկանությունից նորից հետ են կանչել: «Մեքենան բերեցին կանգնեցրեցին Ոստիկանության մուտքի մոտ, հետո նրան դուրս բերեցին եւ մի քանի ոստիկանի ուղեկցությամբ նստեցրեցին մեքենա եւ տարան»,- պատմեց Արսեն Խառատյանի ընկերներից մեկը:
Իսկ փաստաբան Նարինե Ռշտունուն հայտնել են, որ Արսեն Խառատյանին տանում են Ոստիկանության Աբովյանի բաժին` պատճառաբանելով, որ նրա փաստացի բնակության վայրը Ջրվեժում է: Իսկ մարտի 26-ին, երբ նրան բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժին, որոշել են, որ նրան պետք էր տեղափոխել Ոստիկանություն Նոր Նորքի բաժին, որտեղից էլ նույն օրը երեկոյան ազատ էին արձակել:
Հիշեցնենք, որ Հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված Արսեն Խառատյանի մայրը` ազգագրագետ Հրանուշ Խառատյանը դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին եւ հրաժարվել Կառավարությանն առընթեր Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետի պաշտոնից:
Ի դեպ, ոստիկաններն երեկվանից այլեւս բոլոր քաղաքացիներին բերման չեն ենթարկում Ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ ի պաշտպանություն ձերբակալվածների հավաքվում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, «Ժառանգություն» կուսակցության անդամները: Երեկվանից քաղաքացիներին բերման են ենթարկում ըստ իրենց բնակության վայրի: Ոստիկանության նոր քաղաքականությունը հավանաբար լրացուցիչ աղմուկից խուսափելու ու ԶԼՄ-ների աչքից հեռու մնալու համար է:
22:30-ի սահմաններում Արսեն Խառատյանին ազատ են արձակել եւ նա հայտարարել է, որ իրեն ձեռնաշղթաներով չեն տարել:
ՉԻ՞ ԿԱՐԵԼԻ ԸՆԹԵՐՑԵԼ ԱՌԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ
ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը
Մայրաքաղաքում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ...ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ
21
Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ պահանջելով անհապաղ վերջ տալ Հայաստանի բնակչության նկատմամբ իրականացվող տեռորին:
Այն ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, նրանք ...ԽԱՂԱՂ ԱՎԱՐՏ
1
Ֆրասիայի Նիս քաղաքում ավարտվեց «Ամբեր-2008» շախմատային միջազգային մրցաշարը, որտեղ 12 հայտնի գրոսմայստերներ պայքարում էին կույր եւ արագ շախմատի կանոներով: Վերջին 11-րդ տուրից առաջ արդեն հայտնի ...ՈՒՂԵԳՐԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 1-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի 2008թ. առաջնությունը, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է նաեւ մեկական օլիմպիական ուղեգիր:
Թեեւ Եվրոպայի չեմպիոն ...ՄԱՇԿԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
Մարտի 27-ին, ժամը 17.40-ին էկզոգեն (մաշկային) թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, մեկ տարեկան Սարգիս Մակարյանը:
Ըստ բժիշկների` երեխայի վիճակը ...ԾԱՌԵՐԸ ԾԱՂԿԵԼ ԵՆ
1
Մարտ ամիսը չավարտված` Երեւանում ծառերն արդեն ծաղկել են: Սա կարծես Երեւանին այնքան էլ բնորոշ երեւույթ չէ: «Ծաղկման պրոցեսը ընդհանուր առմամբ նորմալ է, ծառերը բուռն ծաղկած են եւ մինչեւ հիմա ծաղկման պրոցեսը ...ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ
Հայաստանի կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը: Այդ մասին այսօր հայտարարել ...ՀԱՅԵՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայ ժողովրդի պատմությունը Ճապոնիայում դասավանդվում է ոչ թե որպես առանձին առարկա, այլ որպես նախկին Խորհրդային Միության ազգային փոքրամասնությունների պատմություն առարկայի մի մաս: Այդ ...ԱՄՆ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է, ԲԱՅՑ ՀՈՒՅՍԸ ՉԻ ԿՈՐՑՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱՄՆ-ն մտահոգված է վերջին երկու ամիսներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով. այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փենինգթոնը: Նա ...ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՆՈՐՄԱՅԻՑ ԲԱՐՁՐ Է
Հանրապետությունում միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր է մոտ 4-5 աստիճանով: Այսօր այդ մասին «Ա1+»-ին հայտնեց «Հայպետհիդրոմետ» ընկերության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: ...ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ժամը 14:00-ի սահմաններում Կենտրոն եւ Մորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի մոտ ոստիկանական մեքենան, որը դատարանից կալանավորների էր տեղափոխում, բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային: ...ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍԵԼ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Կառավարման խորհուրդը ...ՀԱՐՑՈՒՄ ԵՆ` ՈՒՄ ԵՍ ԸՆՏՐԵԼ
1Հյուսիսային պողոտայից երեկ բերման ենթարկված 48-ամյա Թամար Ենգիբարյանի մայրը «Ա1+»-ին է դիմել` խնդրելով իր բողոքի ձայնը հասցնել լայն զանգվածներին: «Ասելիք ունեմ, վրդովված եմ»,-ասաց 78 ամյա Հայաստան Մկրտչյանը` ...ԳԱԼԻՍ Է ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
Մարտի 29-ին քառօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ...ԱՌԱՋԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Մարտի 28-ին Հայաստանի նախաձեռնությամբ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց բանաձեւ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ (Resolution "Prevention of genocide"): Այն ցեղասպանության կանխարգելմանն ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ ԴԵՂԱՏՈՄՍ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Սերժ Սարգսյանը առաջին հերթին պետք է ձերբազատվի օլիգարխներից. սա է «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանի` Հայաստանում ստեղծված իրավիճակը փոխելու դեղատոմսը.
Իսկ Սերժ Սարգսյանը կարո՞ղ ...ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻՆ ԷԼ ԵՆ ՎԱԽԵՑՐԵ՞Լ
Այսօր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «Կոնգրես» հյուրանոցում նախատեսում էր անցկացնել ուսանողական քննարկում` «ՄԱԿ-ի ընդունած հակահայկական բանաձեւ. քաղաքական հետեւանքները» թեմայով: ...«ԵՍ ԳՆԱՑԵԼ ԵՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼՈՒ»/ԼՐԱՑՎԱԾ/
«Ինչո՞ւ ինձ չեք հարցնում, թե ինչու եմ գնացել այդտեղ/Հյուսիսային պողոտա-խմբ/, ինչո՞ւ»,-այս հարցադրումով է դիմել երեկ ոստիկաններին Գոհար Սարգսյանը, որի որդին 2007 թվականի օգոստոսի 30-ին խաղաղ պայմաններում ...ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Սարո Արամյանի նախագահությամբ կայացրել է վճիռ` նախկին ազատամարտիկ, ԵԿՄ Արաբկիրի կառույցի ղեկավար, ...ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՇԱՈՒՐՄԱ ԵՆ ՈՒՏՈՒՄ
Հյուսիսային պողոտայում այս պահին մի խումբ երիտասարդներ ցուցադրաբար շաուրմա են ուտում: Ուտելու այդ պրոցեսը կարելի է համարել քաղաքական, քանի որ երիտասարդները քաղաքական զբոսանքի մասնակիցներ են: Այս պահին ...ԳՈԼԱՌԱՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 1/8-րդ եզրափակիչում այսօր կայացան պատասխան 4 հանդիպումներ: Ամենագոլառատը ստացվեց Ոսկեհատի «Վարդանանք-541» մարզադաշտում կայացած «Միկա-2» - «Կիլիկիա» մրցավեճը, որի առաջին խաղում ...ԹՈԶ ՓՉԵՑԻՆ
«Արտակարգ դրության ձեւականորեն հանելն ըստ էության խաբեություն էր՝ միջազգային հանրության աչքերին թոզ փչելու միջոց։ Իրականում դրանից հետո էլ բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ ...ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է
Հայաստանի բնության ու կենդանիների ձայնը «կլսվի» մինեչեւ ապրիլի 20-ը եւ Հայաստանում էկոլոգիական խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիներ շարունակական ակցիաներ են նախաձեռնել` բարձրաձայնելու առկա էկոլոգիական ...«ՎԱԼԼԵՔՍ ԳՐՈՒՊԸ» ԱԼԱՎԵՐԴՈՒՑ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ԹԵՂՈՒՏ
Ալավերդիում «Վալլեքս գրուպ» ընկերության սեւ պղնձի արտադրությունը փակելու մտադրությունը, տնտեսական նկատառումներից ելնելով, թվում է՝ արդեն իրականանում է: Հումքի բացակայության պատճառով մարտ ամսին երկու ...ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը ժամը 02:00-ին, ժամացույցի սլաքները պետք է տանել մեկ ժամ առաջ` ազդարարելով ամառային ժամանակի սկիզբը:
Սա սահմանվել է «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքով` ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀՄՏՈՑԻ ԷԻՆ ԽԱՂՈՒՄ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Հյուսիսային պողոտայում «քաղաքական» զբոսանքը սկսվեց շաուրմա ուտելով, որից հետո երիտասարդների խումբը սկսեց խաղեր խաղալ: Ոստիկանները մոտեցան եւ խաղացողներին զգուշացրեցին ճանապարհը ...ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ԺԱՄԱԴՐԵՑԻՆ` ՉԵԿԱՆ
Այսօրվա «քաղաքական» զբոսանքին մասնակցում էր նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Իսկ ի՞նչ էր նրան բերել Հյուսիսային պողոտա. «Ա1+»-ի հարցին` պարոն Դալլաքյանը պատասխանեց. «Առավոտյան «Հայկական ժամանակ» ...ԿՐԿԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ / ԼՐԱՑՎԱԾ/
Այսօր Հյուսիսային պողոտայում «շաուրմա» ուտելու եւ «պանտամիմա» խաղալու համար Արաբկիր Ոստիկանության բաժին բերման ենթարկված Արսեն Խառատյանին քիչ առաջ տեղափոխեցին Ոստիկանության Աբովյանի բաժին: Նրա ընկերները ...
«ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԵՆ,ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»
«ԻՄ ԿՈՂՆ ԱՎԵԼԻ ՀԱՍՏ Է»
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ
ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ
ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

