
«ԵՍ ԳՆԱՑԵԼ ԵՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼՈՒ»/ԼՐԱՑՎԱԾ/
«Ինչո՞ւ ինձ չեք հարցնում, թե ինչու եմ գնացել այդտեղ/Հյուսիսային պողոտա-խմբ/, ինչո՞ւ»,-այս հարցադրումով է դիմել երեկ ոստիկաններին Գոհար Սարգսյանը, որի որդին 2007 թվականի օգոստոսի 30-ին խաղաղ պայմաններում սպանվել է բանակում՝ Վարդենիսի Կարճաղբյուրի զորամասում: Մինչ օրս նա չի գտնում արդարադատություն. եւ հենց արդարության փնտրտուքներում ամեն օր գնում է Հյուսիսային պողոտա: Երեկ նրան ու ամուսնուն՝ Սուրեն Օհանջանյանին, բերման էին ենթարկել ոստիկանություն. «Ամեն օր գնում, շրջում ենք, շարժման առաջին օրից մինչ օրս գիշեր- ցերեկ այնտեղ ենք. երեկ էլ, առանձին, մեզ համար զբոսնում էինք, ասացին՝ վերցրեք էդ սեւ շորերովներին, տարեք, ու մեզ տարան Շենգավիթի բաժին: 2 ժամ պահեցին, հետո, հետեւի մուտքից իջեցրին, նստեցրին ու տարան Քանաքեռ-Զեյթունի բաժին, մեկ ժամ էլ պահեցին այտեղ, հետո բաց թողեցին»,- պատմում է խաղաղ պայմաններում զոհված Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրենը:
Նրա կինը՝ Գոհարը, թույլ չի տվել իր ամուսնու եւ իր մատնահետքերը վերցնել. «Ասացի` ռաջին հերթին իմ տղային սպանողին իմ ձեռքերով կսպանեմ, հետո նոր կգամ կհանձնվեմ, կասեմ՝ ես եմ սպանել, մատնահետքերս վերցրեք, դուք ո՞վ եք, որ ես մատնահետք տամ ձեզ»,- պատմում է Գոհար Սարգսյանը, որը արդեն 7 ամիս արդարություն է փնտրում հնարավոր բոլոր ատյաններում: «Մտնում եմ պաշտպանության նախարարի մոտ, ասում եմ, ես ձեզ զինվորի կյանք եմ վստահել, ո՞ւր է երեխաս, խաղաղ պայմաններում տարաք գլուխը կերաք, նա ինձ ասում է՝ տիկին, դուք կարող եք տասը տարի էլ չիմանալ, թե ինչից է զոհվել ձեր երեխան: Էս ինչ երկիր ա: Նոյեմբերի 15-ին դիմում եմ գրել վարչապետին. զանգում եմ, որ իմանամ դիմումիս ճակատագիրը, ասում են «տիկին՝ ձեր դիմումը ուղարկել ենք առեւտրի նախարարություն». ասում եմ՝ ես սպանության դիմում եմ գրել, դու ուղարկել ես առեւտրի նախարարությո՞ւն, սպանության գի՞նը որոշելու, դրանից հետո անջատեց հեռախոսը ու էլ չպատասխանեց: Անձամբ Սերժ Սարգսյանին եմ մի քանի անգամ նամակը տվել՝ ասել եմ՝ ես խնդրում եմ անձամբ կարդացեք: Ոչ մի պատասխան: 7 ամիս է` խնդրում եմ, ինչո՞ւ չեք ասում իմ երեխուն ինչու են սպանել, դատախազությունում էլ նույն անտարբերությունը. երկիրը մասնավոր սեփականություն են դարձրել»,- զայրացած ու հուզված պատմում է տիկին Գոհարը:
Ի դեպ, նրան Հյուսիսային պողոտայից տարած ոստիկանները լսելով տիկնոջ բողոքները ասել են, թե պահանջը քաղաքական չի, այնտեղ գնում են կոնկրետ մարդուն պաշտպանելու համար:« Ես ասացի, ոչ այնտեղ գնում են արդարություն պահանջելու»,-ասաց կինը:
Կիկին Գոհարին եւ նրա ամուսնուն Սուրենին, ինչպես Հյուսիսային պողոտայից բերման ենթարկված բոլոր «հանցագործներին», անպայման լուսանկարում են. տիկին Գոհարը թույլ չի տվել ամուսնուն լուսանկարել. «Ասացի՝ ես չեմ թողնում մենակ ամուսնուս նկարեք. նկարում եք՝ ինձ էլ, իմ տղայի նկարներն էլ հետը նկարեք»: Ի դեպ, վերջում նրանց Շենգավիթից Քանաքեռ-Զեյթուն տեղափոխելիս նրանց բաժնից հանել են շենքի ետեւամասի մուտքից:
«Ինձ ինչու եք հետեւի դռնից հանում, ես ուզում եմ լրագրողների հետ խոսել»,- ասել է տիկին Գոհարը, սակայն նրան այդպես էլ չի թույլատրվել շփվել լրագրողների հետ:
Ի դեպ, այսօր ամուսինները կրկին գնացել էին Հյուսիսային պողոտա, եւ նրանց բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթուն ոստիկանություն: Կինը այնտեղ վատացել է. եկել է շտապ օգնությունը եւ դրանից հետո միայն նրանց ազատ են արձակել: Ընդ որում` կինն այնքան վատ է եղել, որ Շտապ օգնության մեքենան է նրան տուն տարել:
ՉԻ՞ ԿԱՐԵԼԻ ԸՆԹԵՐՑԵԼ ԱՌԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ
ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը
Մայրաքաղաքում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ...ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ
21
Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ պահանջելով անհապաղ վերջ տալ Հայաստանի բնակչության նկատմամբ իրականացվող տեռորին:
Այն ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, նրանք ...ԽԱՂԱՂ ԱՎԱՐՏ
1
Ֆրասիայի Նիս քաղաքում ավարտվեց «Ամբեր-2008» շախմատային միջազգային մրցաշարը, որտեղ 12 հայտնի գրոսմայստերներ պայքարում էին կույր եւ արագ շախմատի կանոներով: Վերջին 11-րդ տուրից առաջ արդեն հայտնի ...ՈՒՂԵԳՐԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 1-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի 2008թ. առաջնությունը, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է նաեւ մեկական օլիմպիական ուղեգիր:
Թեեւ Եվրոպայի չեմպիոն ...ՄԱՇԿԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
Մարտի 27-ին, ժամը 17.40-ին էկզոգեն (մաշկային) թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, մեկ տարեկան Սարգիս Մակարյանը:
Ըստ բժիշկների` երեխայի վիճակը ...ԾԱՌԵՐԸ ԾԱՂԿԵԼ ԵՆ
1
Մարտ ամիսը չավարտված` Երեւանում ծառերն արդեն ծաղկել են: Սա կարծես Երեւանին այնքան էլ բնորոշ երեւույթ չէ: «Ծաղկման պրոցեսը ընդհանուր առմամբ նորմալ է, ծառերը բուռն ծաղկած են եւ մինչեւ հիմա ծաղկման պրոցեսը ...ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ
Հայաստանի կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը: Այդ մասին այսօր հայտարարել ...ՀԱՅԵՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայ ժողովրդի պատմությունը Ճապոնիայում դասավանդվում է ոչ թե որպես առանձին առարկա, այլ որպես նախկին Խորհրդային Միության ազգային փոքրամասնությունների պատմություն առարկայի մի մաս: Այդ ...ԱՄՆ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է, ԲԱՅՑ ՀՈՒՅՍԸ ՉԻ ԿՈՐՑՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱՄՆ-ն մտահոգված է վերջին երկու ամիսներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով. այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փենինգթոնը: Նա ...ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՆՈՐՄԱՅԻՑ ԲԱՐՁՐ Է
Հանրապետությունում միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր է մոտ 4-5 աստիճանով: Այսօր այդ մասին «Ա1+»-ին հայտնեց «Հայպետհիդրոմետ» ընկերության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: ...ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹ Է ԿԱՏԱՐԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ժամը 14:00-ի սահմաններում Կենտրոն եւ Մորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի մոտ ոստիկանական մեքենան, որը դատարանից կալանավորների էր տեղափոխում, բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային: ...ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍԵԼ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Կառավարման խորհուրդը ...ՀԱՐՑՈՒՄ ԵՆ` ՈՒՄ ԵՍ ԸՆՏՐԵԼ
1Հյուսիսային պողոտայից երեկ բերման ենթարկված 48-ամյա Թամար Ենգիբարյանի մայրը «Ա1+»-ին է դիմել` խնդրելով իր բողոքի ձայնը հասցնել լայն զանգվածներին: «Ասելիք ունեմ, վրդովված եմ»,-ասաց 78 ամյա Հայաստան Մկրտչյանը` ...ԳԱԼԻՍ Է ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
Մարտի 29-ին քառօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ...ԱՌԱՋԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Մարտի 28-ին Հայաստանի նախաձեռնությամբ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց բանաձեւ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ (Resolution "Prevention of genocide"): Այն ցեղասպանության կանխարգելմանն ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ ԴԵՂԱՏՈՄՍ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Սերժ Սարգսյանը առաջին հերթին պետք է ձերբազատվի օլիգարխներից. սա է «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանի` Հայաստանում ստեղծված իրավիճակը փոխելու դեղատոմսը.
Իսկ Սերժ Սարգսյանը կարո՞ղ ...ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻՆ ԷԼ ԵՆ ՎԱԽԵՑՐԵ՞Լ
Այսօր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «Կոնգրես» հյուրանոցում նախատեսում էր անցկացնել ուսանողական քննարկում` «ՄԱԿ-ի ընդունած հակահայկական բանաձեւ. քաղաքական հետեւանքները» թեմայով: ...«ԵՍ ԳՆԱՑԵԼ ԵՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼՈՒ»/ԼՐԱՑՎԱԾ/
«Ինչո՞ւ ինձ չեք հարցնում, թե ինչու եմ գնացել այդտեղ/Հյուսիսային պողոտա-խմբ/, ինչո՞ւ»,-այս հարցադրումով է դիմել երեկ ոստիկաններին Գոհար Սարգսյանը, որի որդին 2007 թվականի օգոստոսի 30-ին խաղաղ պայմաններում ...ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Սարո Արամյանի նախագահությամբ կայացրել է վճիռ` նախկին ազատամարտիկ, ԵԿՄ Արաբկիրի կառույցի ղեկավար, ...ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՇԱՈՒՐՄԱ ԵՆ ՈՒՏՈՒՄ
Հյուսիսային պողոտայում այս պահին մի խումբ երիտասարդներ ցուցադրաբար շաուրմա են ուտում: Ուտելու այդ պրոցեսը կարելի է համարել քաղաքական, քանի որ երիտասարդները քաղաքական զբոսանքի մասնակիցներ են: Այս պահին ...ԳՈԼԱՌԱՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 1/8-րդ եզրափակիչում այսօր կայացան պատասխան 4 հանդիպումներ: Ամենագոլառատը ստացվեց Ոսկեհատի «Վարդանանք-541» մարզադաշտում կայացած «Միկա-2» - «Կիլիկիա» մրցավեճը, որի առաջին խաղում ...ԹՈԶ ՓՉԵՑԻՆ
«Արտակարգ դրության ձեւականորեն հանելն ըստ էության խաբեություն էր՝ միջազգային հանրության աչքերին թոզ փչելու միջոց։ Իրականում դրանից հետո էլ բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ ...ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է
Հայաստանի բնության ու կենդանիների ձայնը «կլսվի» մինեչեւ ապրիլի 20-ը եւ Հայաստանում էկոլոգիական խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիներ շարունակական ակցիաներ են նախաձեռնել` բարձրաձայնելու առկա էկոլոգիական ...«ՎԱԼԼԵՔՍ ԳՐՈՒՊԸ» ԱԼԱՎԵՐԴՈՒՑ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ԹԵՂՈՒՏ
Ալավերդիում «Վալլեքս գրուպ» ընկերության սեւ պղնձի արտադրությունը փակելու մտադրությունը, տնտեսական նկատառումներից ելնելով, թվում է՝ արդեն իրականանում է: Հումքի բացակայության պատճառով մարտ ամսին երկու ...ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը ժամը 02:00-ին, ժամացույցի սլաքները պետք է տանել մեկ ժամ առաջ` ազդարարելով ամառային ժամանակի սկիզբը:
Սա սահմանվել է «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքով` ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀՄՏՈՑԻ ԷԻՆ ԽԱՂՈՒՄ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Հյուսիսային պողոտայում «քաղաքական» զբոսանքը սկսվեց շաուրմա ուտելով, որից հետո երիտասարդների խումբը սկսեց խաղեր խաղալ: Ոստիկանները մոտեցան եւ խաղացողներին զգուշացրեցին ճանապարհը ...ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ԺԱՄԱԴՐԵՑԻՆ` ՉԵԿԱՆ
Այսօրվա «քաղաքական» զբոսանքին մասնակցում էր նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Իսկ ի՞նչ էր նրան բերել Հյուսիսային պողոտա. «Ա1+»-ի հարցին` պարոն Դալլաքյանը պատասխանեց. «Առավոտյան «Հայկական ժամանակ» ...ԿՐԿԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ / ԼՐԱՑՎԱԾ/
Այսօր Հյուսիսային պողոտայում «շաուրմա» ուտելու եւ «պանտամիմա» խաղալու համար Արաբկիր Ոստիկանության բաժին բերման ենթարկված Արսեն Խառատյանին քիչ առաջ տեղափոխեցին Ոստիկանության Աբովյանի բաժին: Նրա ընկերները ...
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

