
ՏԱՆԿԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵ՞Ն ԵՂԵԼ

Ապրիլի 9-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարակից հրապարակում բարեբախտաբար ծանր հրետանային տեխնիկա չի լինի: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, ապրիլի 9-ին Օպերայի եւ բալետի թատրոնի շենքի բակում՝ Ազատության հրապարակում, Պաշտպանության նախարարի հրամանով անցկացվելու է զորահանդես:
Արդյո՞ք զորահանդեսին մասնակցելու է թրթուրավոր տեխնիկա կամ օդուժ` մեր հարցին պաշտպանության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեյրան Շահսուվարյանը պատասխանեց. «Ոչ թրթուր, ոչ անթրթուր, ոչ օդուժ, միայն զինվորներ են լինելու, դա ընդունված ձեւ է միջազգային պրակտիկայում»: Իսկ զենք լինելո՞ւ է: «Հնարավոր է, որ զենք լինի, բայց դատարկ»:
Պարոն Շահսուվարյանը օրինակ բերեց Ռուսաստանը. երբ զորքը Պուտինին ողջունում է: «Ողջույն, պարոն նախագահ, սա է ամբողջ զորահանդես ասածը»,- «Ա1+»-ին ասաց Սեյրան Շահսուվարյանը: Վաղվանից սկսվելու են «զորահանդեսի» փորձերը, բայց դրանց ներկա գտնվելու համար թույլտվություն պետք է ստանալ Նախագահական նստավայրից.
«Ամեն ինչ նախագահականն է կազմակերպում, մենք միայն զորք ենք տանելու»: Եվ քանի որ զորք բերելու մասին խոսք գնաց, Սեյրան Շահսուվարյանին հարցրինք, թե մարտի 1-ին կրակ բացելու հրամանն ո՞վ է տվել. «Բանակը կրակ չի բացել, բանակը զենք չի օգտագործել: Բանակը եթե կրակ բացեր, առաջին հերթին պիտի սպաներ իր առջեւ կանգնած ոստիկաններին»: Իսկ տրասիրային զենքով կրակողները ովքե՞ր էին` մեր հարցին Սեյրան Շահսուվարյանը պատասխանեց՝ «Ես չգիտեմ, ես Երեւանում չեմ եղել, բայց երեւի Ներքին գործերը, բանակը մի հատ փամփուշտ չի կրակել»: Ապա պարոն Շահսուվարյանը բացատրեց, որ եւ ՊՆ զորքը եւ Ոստիկանության զորքը նույն հագուստն է կրում, եւ միակ տարբերակիչը թեւի «նաշիվկան» է:
«Ես մի բան գիտեմ, որ մինչեւ արտակարգ դրություն չհայտարարվի, զորքը տեղից չի շարժվի: Դա օրենք է բոլորի համար»,-ասաց նա:
Պարոն Շահսուվարյանը նաեւ հերքեց մեր տեղեկությունն այն մասին, որ Երեւանում եղել են տանկեր. նա պնդեց, որ թրթուրավոր տեխնիկա Երեւանում չի եղել. իսկ «ԲՄՊ-ներն էլ ոչ թե ՊՆ-ինն է, այլ ոստիկանությանը»: Մի խոսքով, թեեւ մեր տրամադրության տակ կան կադրեր թրթուրավոր տեխնիկայի առկայության մասին, պարոն Շահսուվարյանը, որն այդ օրերի ուղեկցում էր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին Հունաստան կատարած այցի շրջանակներում, մեզ հավաստիացնում էր, որ տանկ չի եղել, իսկ բանակը Երեւան է մտել միայն 22.30-ին արտակարգ դրություն հայտարարելուց հետո:
Երբ պնդեցինք, որ օրինակ Նոյեմբերյանի զորամասերից մեկի 400 զինվորների ենք հանդիպել դեռեւս շատ ավելի վաղ, քան ժամը 21-ին սկսվեցին կրակոցները, պարոն Շահսուվարյանը չկարողացավ ոչ հաստատել, ոչ հերքել: Միայն ավելացրեց, որ «ցանկացած դեպքում, որ իշխանությունն էլ լինի Գերագույն, գլխավոր հրամանատարն է/ այս դեպքում Ռոբերտ Քոչարյանն է-խմբ/ որոշում, ինքն է արտակարգ դրություն մտցնում, ինքն է հրաման տալիս, եւ ընդհանրապես, աստված չանի, եթե վաղը պատերազմ հայտարարվի, ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը դառնում են գլխավոր, գերագույն հրամանատարի գլխավոր օգնականները: Առանց գերագույն գլխավոր հրամանատարի, ով ուզում է լինի նախարարը, բան չի կարող տեղից շարժի, եթե շարժեց, ուրեմն ինքը դեմ է գնում գլխավոր գերագույն հրամանատարին»:
Եվ քանի որ գլխավոր հրամանատարին դեմ գնալու մասին խոսվեց, հարցրինք, թե ինչպես է լուծվելու ՊՆ փոխնախարար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ճակատագիրը, որը մինչեւ ապրիլի 1-ը արձակուրդում է: «Հարցը կորոշի գլխավոր, գերագույն հրամանատարը»: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, թե «նորընտիր նախագահ» Սերժ Սարգսյանը, մեր հարցին, Սեյրան Շահսուվարյանը պատասխանեց. «փաստորեն այդ մարդը Ռոբերտ Քոչարյանին չի ենթարկվել, ոչ թե Սերժ Սարգսյանին: Եւ բացի այդ մինչեւ ապրիլի 9-ը նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանն է, արձակուրդն էլ է ինքը տվել, ինքն էլ կորոշի ինչ անել»: Փաստորեն, ապրիլի 1-ից Մանվել Գրիգորյանը գտնվում է հարկադիր արձակուրդում, իսկ մի քանի օրից կորոշվի, նա կզրկվի իր պաշտոնից, թե կշարունակի ծառայել ՀՀ ԶՈՒ-ում:
ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
5«Ես Կենտրոնի ոստիկանապետի հետ ժամադրվեցի հանդիպել վաղը 18.30-ին Հյուսիսային պողոտայում»,- հայտարարեց այսօր երեկոյան ժամը 23.00-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ արձակված Լիդա Հյուսյանը: ...ԷԴԳԱՐԻ ԳՈԼԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ...
Այսօր Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում կայացավ Հայաստան -Ղազախստան ընկերական հանդիպումը, որը ավարտվեց քիչ առաջ: Հայաստանի հավաքականը որոշ կադրային խնդիրներ ուներ հանդիպումից առաջ: Ի վերջո ...ԴԵՍՊԱՆԻՆ ԱԶԱՏԵՑ
1
Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել Վահան Տեր-Ղեւոնդյանին Լիբանանի Հանրապետությունում Հա֊յաս֊֊տա֊նի Հան֊րա֊֊պե֊տու֊֊թյան ար֊տա֊կարգ եւ լիազոր դեսպանի պար֊տականու֊թյուն֊նե֊րից ազատելու ...ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ
12
Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «Ամբեր-2008» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին դեռ մեկ տուր կա, սակայն Լեւոն Արոնյանը արդեն իսկ ապահովել է հաղթողի կոչումը: Նախավերջին 10-րդ տուրում Արոնյանը մրցեց Վլադիմիր ...ԲՈԼՈՐԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
Երեկ Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքի դուրս եկած եւ բերման ենթարկված 60-ից ավելի քաղաքացիները ազատ են արձակվել: Այսօր այդ մասին «Ա1+»-ին հայտնեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինս տեղեկացրեց, ...ՓՈՂՈՑԸ ՓԱԿՎԵԼ Է
Մարտի 27-ին, ժամը 02.00-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Խնձորուտի 6-րդ փողոցում ձնհալից առաջացել է սողանք եւ ամբողջությամբ փակել փողոցը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը` իրավիճակը ...«ԱՐՄԵՆԻԱՆ» ԴԱՀԼԻՃ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ
Օրերս Դավիթ Շահնազարյանը դիմել է «Արմենիա Մարիոթ»հյուրանոցի տնօրինությանը ապրիլի 15-ին հյուրանոցի դահլիճներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների կոնգրես անցկացնելու համար: Սակայն, ինչպես «Ա1+»-ին ...ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԻՆՉՈՒՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
«Մարդկանց նկատմամբ իրականացվող բռնությունները ոչ այնքան ոստիկանների, ինչքան իշխանությունների մեղքով են կատարվել, քանի որ ոստիկանները կատարում են նրանց հրամանները»,- «Ա1+»-ին ասաց երեւանցի Հրաչուհի Մեսրոպյանը,երբ ...« ՕԿՈՒՊԱՑՈՒՄԸ ՌԵԺԻՄԻՆ ԲՆՈՐՈՇ ՎԱՐՔԱԳԻԾ Է»
Վերջին օրերի ձերբակություններն ու իշխանությունների ստեղծած վախի մթնոլորտը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գնահատում է որպես մարդու իրավունքների ...«ՀԱՇԻՎԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԽՈՇՈՐ ԼԻՆԵԼ»
Ֆուտոբլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ Ռոտերդամում 1:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի հավաքականի նկատմամբ: Հիշեցնենք, որ Երեւանում նույն հաշիվն էր գրանցվել 2007թ. նոյեմբերին, բայց հօգուտ ղազախների: ...ԷԼԻ ԿԳՆԱ ԶԲՈՍԱՆՔԻ
Հյուսիսային պոտողայով երեկ խաղաղ քայլելիս Կենտրոն ոստիկանության բերման ենթարկված ՀՀՇ անդամ, Նոր նորքի կենտրոնական շտաբի պետի տեղակալ Սոնա Մուրադյանին ոստիկանության շենքում սպառնացել են դստերը «կորցնել»: ...«ԲՌՆԱՏԵՐԵՐԸ ՀԱՎԵՐԺ ՉԵՆ »
Հայաստանյան վերջին իրադարձությունների մասին իր գնահատականներն է տալիս իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Հիշեցնենք, որ միայն վերջին օրերին 100-ից ավելի ձերբակալություններ են տեղի ունեցել Հյուսիսային ...ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՉԻ՞ՆՉ
6
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Նախընտրական ծրագրերը իրականացնելու համար մեկ հնարավորություն պետք է ունենայինք. լինել իշխանության մեջ: Դուք շատ լավ գիտեք, որ ընդդիմության մեջ որեւէ ծրագրի իրականացման մասին խոսելն ...ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ՞
Կառավարությունը հավանություն է տվել «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագիծը ...ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ
Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկը, Ղռեջյան Ավետիքը, Սիրադեղյան Սերյոժան, Ասրյան Ռաֆայելը հանցավոր են ճանաչվել ներկայացված մեղադրանքներում: Տեղեկացնում է գլխավոր ...«ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է»
Այսօր Կենտրոնի ոստիկանությունում բացատրությունների է հրավիրվել ՀՀ առաջին նախագահի մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանը: Նա այն մարդկանց թվում է, ովքեր «անկարգություններ են թույլ տվել»՝ իրենց իրավունք վերապահելով ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ
Այս պահին Հյուսիսային պողոտայից Կենտրոնի ոստիկանության բաժին են տարել 11 հոգու, այդ թվում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ, լրագրող Տիգրան Պասկեւիչյանին, «Նոր ժամանակներ» կուսակցության փոխնախագահ Հրաչյա ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԸ
Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ընդունեց ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի տեղաբաշխման եւ գործելու համար հողատարածքների եւ անշարժ գույքի փոխանցման հարցերով Միջպետական ...ՎԱՆԱՏՈՒՐՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
1
Այսօր ոստիկանները առանց վրանի են թողել հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին, որը հացադուլ է անում` պահանջելով պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակել:
Երրորդ օրն է` Կոտայքի մարզի Վանատուր համայնքի ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ
Այսօր առավոտյան ժ 8.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի 27 հասցեում գտնվող ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակը օգնություն է խնդրում: ...ՏԱՆԿԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵ՞Ն ԵՂԵԼ
Ապրիլի 9-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարակից հրապարակում բարեբախտաբար ծանր հրետանային տեխնիկա չի լինի: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, ապրիլի 9-ին Օպերայի ...ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Երեւանի քաղաքապետարանի հայտարարությունը. Մայրաքաղաքի Աբովյան պուրակը Մյասնիկյան պողոտային միացնող ստորգետնյա անցումի, ինչպես նաեւ Հերացու-Կորյունի-Նալբանդյան-Չարենցի փողոցների հատման տրանսպորտային ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԱՅԼԵՎՍ ՈՒԺ ՉԵՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼԻՍ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօրվա «քաղաքական» զբոսանքի ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին 21 քաղաքացու, որոնց թվում էր նաեւ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանին եւ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության ...
ՍԽԱԼ ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
ՋԱՐԴԵՑ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց
«ԻՆՉՈ՞Ւ ԷԻՐ ԼԵՎՈՆ ԳՈՌՈՒՄ»
ԴԱՀԿ-Ն ԶՐԿՈՒՄ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՑ
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

