
« ՕԿՈՒՊԱՑՈՒՄԸ ՌԵԺԻՄԻՆ ԲՆՈՐՈՇ ՎԱՐՔԱԳԻԾ Է»

Վերջին օրերի ձերբակություններն ու իշխանությունների ստեղծած վախի մթնոլորտը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գնահատում է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում:
«Այսօր ինչ կատարվում է Հայաստանում մարդու ազատ տեղաշարժի, ինքնաարտահայտման իրավունքների կոպիտ ոտնահարում է, կարծիքի արտահայտման կոպիտ սահմանափակում: Այն տարածքները, ընդորում՝ կապ չունի Հյուսիսային պողոտա, Ազատության, Մյասնիկյանի հրապարակներ, Վանատուր գյուղ կամ Վանաձոր քաղաք, որտեղ քաղաքացիներն ուզում են հրապարակային դրսեւորվել կամ իրականացնել իրենց իրավունքները, դրանք բոլորը ռեժիմը՝ խունդան, օկուպացրել է»,- «Ա1+»-ին ասաց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ «օկուպացումը ռեժիմին բնորոշ վարքագիծ է»:
Ըստ նրա՝ արտակարգ դրությունը շարունակվում է, թեեւ իրավաբանորեն այն հանվել է: Սաքունցի գնահատմամբ` սա նշանակում է այն, որ ռեժիմը շատ վախեցած է քաղաքացիների ակտիվության ցանկացած դրսեւորումներից: «Այն գործողությունները, որոնք ռեժիմը կատարում է, ավելի շատ փակուղի են մտցնում, քան հանգուցալուծում կամ, ենթադրենք, լարվածության թուլացմանն են բերում: Նրանք մշտապես հղում են կատարում կայունացում ասվածին եւ մարդու իրավունքների իրականացմանն ուղղված ցանկացած գործողություն գնահատում ապակայունացնող: Դուրս է գալիս, որ իրենց տեսակետից կայունությունը միայն գերեզմանային կայունությունն է, երբ ոչ մի խոսք, տեսակետ չկա, ինչպես նաեւ՝ ոչ մի հրապարակային դրսեւորում: Սա աբսուրդ է, այսպիսի բան չի կարելի, դա մարդկանց բնականոն ապրելակերպի, զարգացման, գոյության տրամաբանույթան դեմ վիճակ է»,- կարծում է Սաքունցը:
Նա վստահ է, որ այս ամենը շատ կարճ կյանք կունենա, քանի որ, ըստ նրա՝ եթե ռեժիմը հույս ունի, որ դա ապրիլի 9-ով է / Սերժ Սարգսյանի երդման արարողությունն է նախատեսված-խմբ/ ինչ-որ ձեւով կարգավորվելու եւ մինչ այդ ինչ-որ ձեւով իրավիճակը պահեն, ապա դա միամիտություն է: «Ապրիլի 9-ը կամ 7-ը, կամ ցանկացած նման թվեր, սիմվոլիկ նշանակություն ունեն, բովանդակային տեսանկյունից ընդհանրապես կապված չեն մեր իրականության հետ, սա է ամբողջ խմդիրը»,- նկատեց Արթուր Սաքունցը:
Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին, ապա Սաքունցի կարծիքով՝ նարնք եւս շփոթված վիճակում են, քանի որ չէին պատկերացնում, որ գործ կունենան մի իրավիճակի հետ, որ այսօր կա Հայաստանում: «Իրենք էլ այսօր փնտրտուքների մեջ են, թե ինչպես իրենց դրսեւորեն: Պետք է ասեմ, որ միջազգային կազմակերպություներն այնքան նշանակություն չունեն, որքան մեր քաղաքացիական հասարակությունը: Մենք պետք է կարողանանք մեր պարտականությունները կատարել, ինչպես ԳԱԼԱ-ի օրինակով ցույց տրվեց, որ մենք ունենք քաղաքացիական կամք եւ մեր պարտականությունները պատրաստ ենք կատարել»,- ասում է Սաքունցը՝ նշելով, որ կարեւորն այն է, որ միջազգային հանրությունը կամ այն կառույցները, որոնք Հայաստանը անդամագրվել է, ավելի շուտ կարողանան իրենց փնտրտուքներում կողմնորոշվել:
Վանաձորում, նրա խոսքով, ՝ քաղաքական դաշտը կարելի է ասել՝ մեռած է: Բանն այն է, որ աջ ուժերի՝ օրինակ՝ ՀՀՇ-ի գործունեությունը կասեցվել է՝ փակվել է նրանց գրասենյակը, անդամների մեծ մասը բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ, 4 հոգու նկատմամբ խափանման միջոցը կալանք է կիրառվել եւ գտնվում են Վանաձորի քրեակատարողական հիմնարկում, «Արմատ»-ի տեղական գրասենյակի գործունեությունն է դադարեցվել` վարձակալության համար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով եւ այլն: «Մեզ մոտ հիմա հիմնականում մնացել է իրավապաշտպանական դաշտը՝ հանձինս մեզ: Պարբերաբար դիմում ենք հանրահավաքներ անցկացնելու համար, բայց մերժում են: Հարաբերական անդորրը երեւութական է, ժողովուրդը, մարդիկ, որոնք մեզ մոտ են գալիս կամ դիմում, վկայում են այն մասին, որ ներքին դժգոհությունը մեծ է»,- ընդգծեց իրավապաշտպանը:
ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
5«Ես Կենտրոնի ոստիկանապետի հետ ժամադրվեցի հանդիպել վաղը 18.30-ին Հյուսիսային պողոտայում»,- հայտարարեց այսօր երեկոյան ժամը 23.00-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ արձակված Լիդա Հյուսյանը: ...ԷԴԳԱՐԻ ԳՈԼԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ...
Այսօր Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում կայացավ Հայաստան -Ղազախստան ընկերական հանդիպումը, որը ավարտվեց քիչ առաջ: Հայաստանի հավաքականը որոշ կադրային խնդիրներ ուներ հանդիպումից առաջ: Ի վերջո ...ԴԵՍՊԱՆԻՆ ԱԶԱՏԵՑ
1
Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել Վահան Տեր-Ղեւոնդյանին Լիբանանի Հանրապետությունում Հա֊յաս֊֊տա֊նի Հան֊րա֊֊պե֊տու֊֊թյան ար֊տա֊կարգ եւ լիազոր դեսպանի պար֊տականու֊թյուն֊նե֊րից ազատելու ...ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ
12
Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «Ամբեր-2008» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին դեռ մեկ տուր կա, սակայն Լեւոն Արոնյանը արդեն իսկ ապահովել է հաղթողի կոչումը: Նախավերջին 10-րդ տուրում Արոնյանը մրցեց Վլադիմիր ...ԲՈԼՈՐԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
Երեկ Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքի դուրս եկած եւ բերման ենթարկված 60-ից ավելի քաղաքացիները ազատ են արձակվել: Այսօր այդ մասին «Ա1+»-ին հայտնեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինս տեղեկացրեց, ...ՓՈՂՈՑԸ ՓԱԿՎԵԼ Է
Մարտի 27-ին, ժամը 02.00-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Խնձորուտի 6-րդ փողոցում ձնհալից առաջացել է սողանք եւ ամբողջությամբ փակել փողոցը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը` իրավիճակը ...«ԱՐՄԵՆԻԱՆ» ԴԱՀԼԻՃ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ
Օրերս Դավիթ Շահնազարյանը դիմել է «Արմենիա Մարիոթ»հյուրանոցի տնօրինությանը ապրիլի 15-ին հյուրանոցի դահլիճներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների կոնգրես անցկացնելու համար: Սակայն, ինչպես «Ա1+»-ին ...ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԻՆՉՈՒՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
«Մարդկանց նկատմամբ իրականացվող բռնությունները ոչ այնքան ոստիկանների, ինչքան իշխանությունների մեղքով են կատարվել, քանի որ ոստիկանները կատարում են նրանց հրամանները»,- «Ա1+»-ին ասաց երեւանցի Հրաչուհի Մեսրոպյանը,երբ ...« ՕԿՈՒՊԱՑՈՒՄԸ ՌԵԺԻՄԻՆ ԲՆՈՐՈՇ ՎԱՐՔԱԳԻԾ Է»
Վերջին օրերի ձերբակություններն ու իշխանությունների ստեղծած վախի մթնոլորտը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գնահատում է որպես մարդու իրավունքների ...«ՀԱՇԻՎԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԽՈՇՈՐ ԼԻՆԵԼ»
Ֆուտոբլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ Ռոտերդամում 1:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի հավաքականի նկատմամբ: Հիշեցնենք, որ Երեւանում նույն հաշիվն էր գրանցվել 2007թ. նոյեմբերին, բայց հօգուտ ղազախների: ...ԷԼԻ ԿԳՆԱ ԶԲՈՍԱՆՔԻ
Հյուսիսային պոտողայով երեկ խաղաղ քայլելիս Կենտրոն ոստիկանության բերման ենթարկված ՀՀՇ անդամ, Նոր նորքի կենտրոնական շտաբի պետի տեղակալ Սոնա Մուրադյանին ոստիկանության շենքում սպառնացել են դստերը «կորցնել»: ...«ԲՌՆԱՏԵՐԵՐԸ ՀԱՎԵՐԺ ՉԵՆ »
Հայաստանյան վերջին իրադարձությունների մասին իր գնահատականներն է տալիս իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Հիշեցնենք, որ միայն վերջին օրերին 100-ից ավելի ձերբակալություններ են տեղի ունեցել Հյուսիսային ...ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՉԻ՞ՆՉ
6
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Նախընտրական ծրագրերը իրականացնելու համար մեկ հնարավորություն պետք է ունենայինք. լինել իշխանության մեջ: Դուք շատ լավ գիտեք, որ ընդդիմության մեջ որեւէ ծրագրի իրականացման մասին խոսելն ...ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ՞
Կառավարությունը հավանություն է տվել «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագիծը ...ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ
Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկը, Ղռեջյան Ավետիքը, Սիրադեղյան Սերյոժան, Ասրյան Ռաֆայելը հանցավոր են ճանաչվել ներկայացված մեղադրանքներում: Տեղեկացնում է գլխավոր ...«ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է»
Այսօր Կենտրոնի ոստիկանությունում բացատրությունների է հրավիրվել ՀՀ առաջին նախագահի մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանը: Նա այն մարդկանց թվում է, ովքեր «անկարգություններ են թույլ տվել»՝ իրենց իրավունք վերապահելով ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ
Այս պահին Հյուսիսային պողոտայից Կենտրոնի ոստիկանության բաժին են տարել 11 հոգու, այդ թվում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ, լրագրող Տիգրան Պասկեւիչյանին, «Նոր ժամանակներ» կուսակցության փոխնախագահ Հրաչյա ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԸ
Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ընդունեց ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի տեղաբաշխման եւ գործելու համար հողատարածքների եւ անշարժ գույքի փոխանցման հարցերով Միջպետական ...ՎԱՆԱՏՈՒՐՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
1
Այսօր ոստիկանները առանց վրանի են թողել հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին, որը հացադուլ է անում` պահանջելով պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակել:
Երրորդ օրն է` Կոտայքի մարզի Վանատուր համայնքի ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ
Այսօր առավոտյան ժ 8.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի 27 հասցեում գտնվող ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակը օգնություն է խնդրում: ...ՏԱՆԿԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵ՞Ն ԵՂԵԼ
Ապրիլի 9-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարակից հրապարակում բարեբախտաբար ծանր հրետանային տեխնիկա չի լինի: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, ապրիլի 9-ին Օպերայի ...ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Երեւանի քաղաքապետարանի հայտարարությունը. Մայրաքաղաքի Աբովյան պուրակը Մյասնիկյան պողոտային միացնող ստորգետնյա անցումի, ինչպես նաեւ Հերացու-Կորյունի-Նալբանդյան-Չարենցի փողոցների հատման տրանսպորտային ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԱՅԼԵՎՍ ՈՒԺ ՉԵՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼԻՍ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօրվա «քաղաքական» զբոսանքի ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին 21 քաղաքացու, որոնց թվում էր նաեւ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանին եւ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության ...
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ԺԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

