
«ԱՆԲԱՐԱՐՈՅԱԿԱՆ Է»

«Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների պատճառը ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն ու կեղծիքներն էին. մարդիկ եկել էին հրապարակ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու. հանրահավաքները կրում էին բացառապես խաղաղ բնույթ եւ ուժի կիրառումը բացարձակապես հիմնավորված չէր»,- «Ա1+»-ին ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նա հիշեցրեց, որ 2003 թվականի ընտրություններից հետո թե իրենք, թե Եվրոպայի խորհուրդը պահանջում էինք, որպեսզի բռնություններ իրականացրած անձանց եւ ընտրակեղծարարներին պատասխանատվության ենթարկեն. «Այդպես էլ որեւէ քայլ այդ ուղղությամբ չարվեց. հիմա ունենք նույն պատկերը: Այս ամենը հենց այդ անպատժելիության հետեւանք էր»: Ըստ նրա, հիմա վերլուծություններ են արվում, թե իբր Ազատության հրապարակում հավաքված մարդկանց վրա ներազդում էին, տեխնոլոգիաներ էին կիրառում, բայց իրականությունը այլ է. պատճառը իշխանությունների կողմից կիրառված «տեխնոլոգիաներն էին»` կեղծիքները եւ բռնությունները:
«Իշխանությունները պետք է գիտակցեն, որ ռեպրեսիվ միջոցներով այս ճգնաժամը հաղթահարել հնարավոր չէ, հակառակը, էլ ավելի է խորանում այն վիհը, որը առաջացել է իշխանությունների եւ հասարակության միջեւ: Խնդիրը անձերի, քաղաքական ուժերի մեջ չէ, իշխանությունը խնդիր ունի հասարակության հետ, եւ պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, թե իբր վայելում է հասարակության 70 տոկոսի աջակցությունը: Այդպես չէ»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:
Նա գտնում է, որ առաջին հերթին պետք է դադարեցնել քաղաքական հետապնդումները, հստակ պետք է տարանջատեն քրեական հանցանք կատարած անձանց քաղաքական դիրքորոշումն արտահայտող մարդկանցից, եւ պետք է պատասխանատվության ենթարկեն ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներ եւ բռնություններ կատարած անձանց: Պետք է իրականացվի մարտի 1-ի դեպքերի անկախ, անաչառ հետաքննություն: Ինչ վերաբերում է քաղաքական ընդդիմադիր ուժերի հետագա գործողություններին, ապա նրանք, ըստ Դեմիրճյանի, պարտավոր են առաջնորդել քաղաքացիների պայքարը հանուն իրենց իրավունքների: «Պետք է հասնենք նրան, որ արտոնվեն խաղաղ հանրահավաքները, քանի որ այդ պահանջը հասարակության մեջ կա, բացի այդ, նաեւ ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն արդար ընտրությունների միջոցով»: ՀԺԿ նախագահը նկատում է, որ նաեւ ակնհայտորեն այսօրվա խորհրդարանը չի արտահայտում հասարակական տրամադրությունները:
Ինչ վերաբերում է երկխոսության հնարավորությանը, ապա դա չպետ է դառնա լոզունգ, «այլ պետք է իրական քայլեր արվեն, որոնք կնպաստեն այդ երկխոսությանը: Այսօր այդպիսի քայլեր իշխանությունների կողմից չեն արվում: Ակնհայտ է, որ այս ճգնաժամի հաղթահարումը քաղաքական լուծումներ է պահանջում: Իսկ համարել քաղաքական հետապնդումների, ապօրինությունների դադարեցման պահանջը իբրեւ ընդդիմության կողմից առաջ քաշված նախապայման, պարզապես անտրամաբանական է եւ անբարոյական»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:
ՋՈՒՐԸ ԼՑՎԵԼ Է ՆԿՈՒՂ
Մարտի 25-ին, ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ ձնհալի հետեւանքով առաջացած ջրերը լցվում են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 84 շենքի նկուղային հարկ: Ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ ջրերը լցվում ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԳԻՐՔ ԿԿԱՐԴԱՆ
Ժողովրդական զբոսանքների շրջանակներում մարտի 26-ը հայտարարվել է գրքաթերթության օր:
Ինչպես հայտնում են նախաձեռնության հեղինակները իրենց կայքում, գրքաթերթության մասնակիցները իրենց հետ բերում են կամ գիրք, ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արամ Հակոբյանը 1 տարվա պայմանագիր է կնքել Ուլյանովսկի «Վոլգայի» հետ: 28-ամյա ֆուտբոլիստը, որ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Երեւանի «Բանանցում», «Ա1+»-ին հայտնեց, ...ԿՀԵՌԱՑՆԵ՞Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
2Այսօր ժամը 14-ին Երեւանի Պետական Ճարտարագիտական համալսարանում հրավիրվելու է ռեկտորատի եւ արhկոմի համատեղ նիստ, որտեղ քննարկվելու է Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ, Լեւոն Տեր- Պետրոսյանի ...ԱՐՈՆՅԱՆԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՂԹՈՂ
Լեւոն Արոնյանը Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «Ամբեր-2008» մրցաշարում գործնականում ապահովել է հաղթողի կոչումը: 9-րդ տուրում Արոնյանը 2:0 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզեւիչին` ...«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր ռմբարկու Արա Հակոբյանը այս տարի արդեն երկու գնդակ է խփել ազգային թիմում: Հակոբյանը, փետրվարին Մալթայում կայացած միջազգային մրցաշարում գրավելով Մալթայի եւ ...ՇՈԿՈԼԱԴԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հատկապես ՀՀ նախագահի ընտրություններից հետո առաջին անհրաժեշտության շատ ապարանքատեսակներում գների 10-40 դրամի բարձրացում է տեղի ունեցել: «Ձեթ եմ գնել, եւ այն մոտ 10-20 դրամով թանկացել ...ԱՅԼԵՎՍ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՆ ԿԱՄ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ
Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա առիթով Ռոբերտ Քոչարյանի մարտի 26-ի հրամանագրով արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչների շնորհվել են Հայաստանի Հանրապետության ...ՀԵՏՄԱՀՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ
1Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել հասարակական կարգը պահպանելիս ցուցաբերած արիության եւ անձնա֊զո֊հու֊թյան համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային ...«ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ»
2
«Սա անկախ պետության 17 տարիների ընթացքում առաջին աննախադեպ երեւույթն էր, որ գնահատում ենք որպես ազգային ողբերգություն»,- հետընտրական զարգացումների եւ մարտի 1-ի ողբերգության մասին կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ...ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանին Երեւանի Պետական Ճարտարագիտական համալսարանից հեռացնելու վերաբերյալ ռեկտորատը որոշում չի կայացրել: Հիշեցնենք, որ այսօր ռեկտորատը եւ արհկոմը ...«ԱՆԲԱՐԱՐՈՅԱԿԱՆ Է»
«Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների պատճառը ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն ու կեղծիքներն էին. մարդիկ եկել էին հրապարակ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու. հանրահավաքները ...ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
1
Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված են քննարկումներ 1941-1945թթ. Հայրենական ...ԱՐԴԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ՄՈՏ 1000 ՔԱՂԱՔԱՑԻ
Այսօր առավոտյան խուզարկություն է կատարվել «Ժողովրդավարություն» հ/կ նախագահ, ՀՀՇ անդամ Նունե Վարդունի բնակարանում եւ նրան բերման են ենթարկել ԱԱԾ: Ընտրությունների օրը Նունե Վարդունին դիտորդական առաքելություն ...ՏԵՂՅԱԿ ՉԵ՞Ն
«Արարատ սաֆարի» ընկերությունը, որը զբաղվում է Հայաստանում թռչուների որսով, չունի այդ գործունեության համար անհրաժեշտ արտոնագիր: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների ...ՀԵՌԱՑՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
2Ոստիկանության համակարգից հեռացվել է այն ոստիկանը` Աշոտ Թադեւոսյանը, որն արտահայտել էր քաղաքացիական դիրքորոշում եւ Ազատության հրապարակում պատռել էր իր ոստիկանի վկայականը: Օրեր շարունակ նրանից ոչ մի լուր, ...ԱՄԵՆ ԻՆՉ ՍՊԱՍԵԼԻ Է
Քիչ առաջ Օպերայի մերձակայքից ոստիկանները բերման են ենթարկել մի քաղաքացու, որը զբոսնելիս է եղել իր շան հետ: Երբ «Ա1+»-ի լրա•րողները փորձել են պարզել, թե ինչու բերման ենթարկեցին, ոստիկանները սպառնացել ...ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ / VIDEO /
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կենտրոնի ոստիկանություն բերման է ենթարկվել մոտ 40 հոգի: «Ա1+»-ի լրագրողի աչքի առաջ ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել երեք քաղաքացու, որոնցից մեկը կին է` Սոնա Մուրադյանը: ...ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼ ԷԼ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ
Հյուսիսային պողոտայում միասնաբար գիրք կարդալու ակցիան այդպես էլ չհաջողվեց: Ընդամենը երեք հոգի, որից մեկը Աստվածաշունչ էր բերել, կարողացան ոչ բարձրաձայն, բայց գոնե քթի տակ ինչ-որ բան կարդալ: Ոստիկանները ...ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ
Այսօր Հյուսիսային պողոտայից բերման ենթարկվածների մեջ է «Սկսելա» հասարակական շարժման անդամ Արսեն Խառատյանը: Նա քիչ առաջ «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Ոստիկանության կենտրոնի բաժին բերման են ենթարկվել մոտ 60 ...ՄԵՔԵՆԱՆ ՔՇՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ
Կենտրոնի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներն արդեն տեղափոխվել են ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Երբ բերման ենթարկվածներին խումբ-խումբ տեղափոխում էին, ոստիկանության բաժնի շենքի առջեւ հավաքված ...ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՔ
Այսօր երեկոյան Ազատութեան հրապարակի մօտ,երբ ոստիկանները կըձերբակալէին քաղաքական զբօսանք կատարող խումբ մը քաղաքացիներու,Ս.Դ.Հ.Կ.Հայաստանի կազմակերպութեան ղեկավար Լիւտմիլա Սարգսեան փորձած է միջամտել,սակայն ...
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ/ VIDEO /

- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

