
«ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ»

«Սա անկախ պետության 17 տարիների ընթացքում առաջին աննախադեպ երեւույթն էր, որ գնահատում ենք որպես ազգային ողբերգություն»,- հետընտրական զարգացումների եւ մարտի 1-ի ողբերգության մասին կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը: Ըստ նրա` յուրաքանչյուրն իր մեջ պետք է փորձի գնահատել, թե ինչ եղավ պետության մեջ, եւ եթե գան ընդհանրական գնահատականների, ավելի հեշտ կլինի արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից. «Այն, որ հետադարձ հայացքով փորձենք վերհիշել կատարված իրադարձությունը, կարծես այլ երկրում լիներ, մեզ հետ կարծես չլիներ եւ ոչ ոք չէր սպասում, որ կարող էր մեզ հետ նման բան լիներ»:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը կարծում է, որ պարտվել ենք բոլորս` հասարկությունը, ժողովուրդը, իշխանությունը: «Որեւէ մեկը փորձի մատուցել այլ կերպ, կարծում եմ նա ճիշտ արած չի լինի եւ նրա քայլերը նպատակաուղղված չեն լինի ստեղծված իրավիճակը հարթելուն: Մեղավոր ենք բոլորս ստեղծված իրավիճակում: Իշխանությունը եւս ունեցել է իր մեղքի բաժինը, քանի որ այս տարիների ընթացքում հասարակության մեջ եղել են խնդիրների կուտակումներ, լուծման գործում մեխանիզմներ չի գտնվել, ոչ բոլոր խնդիրներն են լուծվել արդարացիորեն: Կար դժգոհ զանգված հասարկության մեջ եւ մենք գիտեինք: Մեղավոր է եւ ընդդիմությունը, որը հասարկությանը տարավ ոչ ցանկալի ուղղությամբ»,-ասաց նա:
Սամվել Նիկոյանը բացառում է որեւէ հեղափոխության իրականացում. «Որեւէ գունավոր հեղափոխություն հնարավոր չի եղել, հնարավոր չի եւ չի էլ լինի: Նորանկախ պետության մեջ 10 000-ից մինչեւ 100 000 մարդիկ փողոց են ելել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, բայց Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել, հիմա էլ անհնար է եւ անհնար կլինի ապագայում»: Սակայն ՀՀԿ խմբակցության քարտուղարը գտնում է, որ եթե փողոցում միտինգ չկա, դա չի նշանակում, թե հասարակության մեջ ամեն ինչ կարգին է:
Եվ այս պարագայում, ըստ Սամվել Նիկոյանի. մեր հասարակության մեջ արդարության եւ վստահության դիֆիցիտ կա: «Կարծում եմ, որ իշխանությունները եւ բոլորը պետք է իրենց քայլերը ուղղեն արդարության ավելի բարձր մակարդակի ձեւավորմանն ու վաստահության վերականգմանը»,- ասաց նա:
Խոսելով կոալիցիայի մասին, ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ ՀՀԿ միշտ է պատրաստ եղել համագործակցության, կոալիցիոն գործընկերության. «Համագործակցությունը եթե ստացվեր նախընտրական ժամանակահատվածում, ապա մենք կունենաինք բոլորովին այլ Հայաստան: Իմ խորին համոզմամբ, այս ողբերգական դեպքերը կարող էին եւ չլինել»:
Սամվել Նիկոյանը ասաց, թե հավատում է, որ ապրիլի 9-ից հետո նոր նախագահի իրավասությունների, լիազորությունների ընդունումից, նոր կառավարության ձեւավորումից հետո Հայաստանում ստեղծվելու է բոլորվին նոր իրավիճակ, որը պայմանավորված է լինելու նաեւ այն գործընթացներով, թե ինչ տեղի ունեցավ մարտին 1-ին եւ դրանից հետո: Նա հույս հայտնեց, որ կձեւավորվի այնպիսի կառավարություն, որը կանի ամենի ինչ, որ հասրակության մեջ այդպիսի բացասական երեւույթները էլ չլինեն եւ չկրկնվեն: Բացի այդ. «Հավատում եմ, որ իշխանությունները պետք է փորձեն ստեղծել երկխոսության կամուրջ ընդդիմության հետ, որովհետեւ հզորը կարող է գնալ նման քայլերի»: Ի դեպ, վերջինս նկատեց, որ Հայաստանում արդեն գոյություն ունի հզոր, կազմակերպված ընդդիմություն, եւ այդ գործոնը պետք է հաշվի առնեն իրենք: Իսկ երկխոսության հնարավորությունը, ըստ նրա, դեռ սպառված չի, անգամ այն պարագայում, որ շարունակվում են ընդդիմության հարթակի լիդերների ձերբակալությունները.«Կարող է լինել երկխոսություն մարդու իրավունքների, ժողովրդավարական ինտիտուտների հաստատման, ընդդիմության իրավունքների հարցում, կարող է լինել հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի հարցով: Մարտի 1-ի իրադարձությունների մասին ենք խոսում, ովքեր կատարել են հանցագործություն, պետք է պատժվեն օրենքով, իսկ եթե մեկը ցուցարար է, դիրքորոշում է արտահայտել, ինչքան էլ մեր դուրը չգա, հարգենք նրա դիրքորոշում անելու իրավունքը»:
Քննարկում
ԱԿԴ գրել է:
Եթե բոլորը մեղավոր են դա համարժեք է նրան որ ոչ ոք մեղավոր չի:
Պաշտոնը կորցնելու վախ կա
Ազդեցությունը կորցնելու վախ կա
Անվճարունակ լինելու վախ կա
ՄԵՋ ԲԵՐՈՒՄ «Հավատում եմ, որ իշխանությունները պետք է փորձեն ստեղծել երկխոսության կամուրջ ընդդիմության հետ, որովհետեւ հզորը կարող է գնալ նման քայլերի»:
Հավատում ես որ այս քո հայտնած միտքը հնարավորություն կտա քեզ ապահովել բարեկեցիկ կյանք:
Դու անձամբ ին՞չ դիրքորոշում ունես այդ ասա,մի սողա....................
Hagnox գրել է:- ԱԿԴ
Եթե բոլորը մեղավոր են դա համարժեք է նրան որ ոչ ոք մեղավոր չի:Պաշտոնը կորցնելու վախ կա
Ազդեցությունը կորցնելու վախ կա
Անվճարունակ լինելու վախ կա
ՄԵՋ ԲԵՐՈՒՄ «Հավատում եմ, որ իշխանությունները պետք է փորձեն ստեղծել երկխոսության կամուրջ ընդդիմության հետ, որովհետեւ հզորը կարող է գնալ նման քայլերի»:
Հավատում ես որ այս քո հայտնած միտքը հնարավորություն կտա քեզ ապահովել բարեկեցիկ կյանք:
Դու անձամբ ին՞չ դիրքորոշում ունես այդ ասա,մի սողա....................
- ԱԿԴ
ՋՈՒՐԸ ԼՑՎԵԼ Է ՆԿՈՒՂ
Մարտի 25-ին, ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ ձնհալի հետեւանքով առաջացած ջրերը լցվում են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 84 շենքի նկուղային հարկ: Ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ ջրերը լցվում ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԳԻՐՔ ԿԿԱՐԴԱՆ
Ժողովրդական զբոսանքների շրջանակներում մարտի 26-ը հայտարարվել է գրքաթերթության օր:
Ինչպես հայտնում են նախաձեռնության հեղինակները իրենց կայքում, գրքաթերթության մասնակիցները իրենց հետ բերում են կամ գիրք, ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արամ Հակոբյանը 1 տարվա պայմանագիր է կնքել Ուլյանովսկի «Վոլգայի» հետ: 28-ամյա ֆուտբոլիստը, որ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Երեւանի «Բանանցում», «Ա1+»-ին հայտնեց, ...ԿՀԵՌԱՑՆԵ՞Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
2Այսօր ժամը 14-ին Երեւանի Պետական Ճարտարագիտական համալսարանում հրավիրվելու է ռեկտորատի եւ արhկոմի համատեղ նիստ, որտեղ քննարկվելու է Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ, Լեւոն Տեր- Պետրոսյանի ...ԱՐՈՆՅԱՆԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՂԹՈՂ
Լեւոն Արոնյանը Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «Ամբեր-2008» մրցաշարում գործնականում ապահովել է հաղթողի կոչումը: 9-րդ տուրում Արոնյանը 2:0 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզեւիչին` ...«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր ռմբարկու Արա Հակոբյանը այս տարի արդեն երկու գնդակ է խփել ազգային թիմում: Հակոբյանը, փետրվարին Մալթայում կայացած միջազգային մրցաշարում գրավելով Մալթայի եւ ...ՇՈԿՈԼԱԴԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հատկապես ՀՀ նախագահի ընտրություններից հետո առաջին անհրաժեշտության շատ ապարանքատեսակներում գների 10-40 դրամի բարձրացում է տեղի ունեցել: «Ձեթ եմ գնել, եւ այն մոտ 10-20 դրամով թանկացել ...ԱՅԼԵՎՍ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՆ ԿԱՄ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ
Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա առիթով Ռոբերտ Քոչարյանի մարտի 26-ի հրամանագրով արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչների շնորհվել են Հայաստանի Հանրապետության ...ՀԵՏՄԱՀՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ
1Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել հասարակական կարգը պահպանելիս ցուցաբերած արիության եւ անձնա֊զո֊հու֊թյան համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային ...«ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ»
2
«Սա անկախ պետության 17 տարիների ընթացքում առաջին աննախադեպ երեւույթն էր, որ գնահատում ենք որպես ազգային ողբերգություն»,- հետընտրական զարգացումների եւ մարտի 1-ի ողբերգության մասին կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ...ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանին Երեւանի Պետական Ճարտարագիտական համալսարանից հեռացնելու վերաբերյալ ռեկտորատը որոշում չի կայացրել: Հիշեցնենք, որ այսօր ռեկտորատը եւ արհկոմը ...«ԱՆԲԱՐԱՐՈՅԱԿԱՆ Է»
«Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների պատճառը ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն ու կեղծիքներն էին. մարդիկ եկել էին հրապարակ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու. հանրահավաքները ...ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
1
Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված են քննարկումներ 1941-1945թթ. Հայրենական ...ԱՐԴԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ՄՈՏ 1000 ՔԱՂԱՔԱՑԻ
Այսօր առավոտյան խուզարկություն է կատարվել «Ժողովրդավարություն» հ/կ նախագահ, ՀՀՇ անդամ Նունե Վարդունի բնակարանում եւ նրան բերման են ենթարկել ԱԱԾ: Ընտրությունների օրը Նունե Վարդունին դիտորդական առաքելություն ...ՏԵՂՅԱԿ ՉԵ՞Ն
«Արարատ սաֆարի» ընկերությունը, որը զբաղվում է Հայաստանում թռչուների որսով, չունի այդ գործունեության համար անհրաժեշտ արտոնագիր: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների ...ՀԵՌԱՑՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
2Ոստիկանության համակարգից հեռացվել է այն ոստիկանը` Աշոտ Թադեւոսյանը, որն արտահայտել էր քաղաքացիական դիրքորոշում եւ Ազատության հրապարակում պատռել էր իր ոստիկանի վկայականը: Օրեր շարունակ նրանից ոչ մի լուր, ...ԱՄԵՆ ԻՆՉ ՍՊԱՍԵԼԻ Է
Քիչ առաջ Օպերայի մերձակայքից ոստիկանները բերման են ենթարկել մի քաղաքացու, որը զբոսնելիս է եղել իր շան հետ: Երբ «Ա1+»-ի լրա•րողները փորձել են պարզել, թե ինչու բերման ենթարկեցին, ոստիկանները սպառնացել ...ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ / VIDEO /
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կենտրոնի ոստիկանություն բերման է ենթարկվել մոտ 40 հոգի: «Ա1+»-ի լրագրողի աչքի առաջ ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել երեք քաղաքացու, որոնցից մեկը կին է` Սոնա Մուրադյանը: ...ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼ ԷԼ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ
Հյուսիսային պողոտայում միասնաբար գիրք կարդալու ակցիան այդպես էլ չհաջողվեց: Ընդամենը երեք հոգի, որից մեկը Աստվածաշունչ էր բերել, կարողացան ոչ բարձրաձայն, բայց գոնե քթի տակ ինչ-որ բան կարդալ: Ոստիկանները ...ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ
Այսօր Հյուսիսային պողոտայից բերման ենթարկվածների մեջ է «Սկսելա» հասարակական շարժման անդամ Արսեն Խառատյանը: Նա քիչ առաջ «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Ոստիկանության կենտրոնի բաժին բերման են ենթարկվել մոտ 60 ...ՄԵՔԵՆԱՆ ՔՇՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ
Կենտրոնի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներն արդեն տեղափոխվել են ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Երբ բերման ենթարկվածներին խումբ-խումբ տեղափոխում էին, ոստիկանության բաժնի շենքի առջեւ հավաքված ...ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՔ
Այսօր երեկոյան Ազատութեան հրապարակի մօտ,երբ ոստիկանները կըձերբակալէին քաղաքական զբօսանք կատարող խումբ մը քաղաքացիներու,Ս.Դ.Հ.Կ.Հայաստանի կազմակերպութեան ղեկավար Լիւտմիլա Սարգսեան փորձած է միջամտել,սակայն ...
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ/ VIDEO /

- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

