
«ՎԱՐՁԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԹՈՇԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ»
Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի իտալական բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհներն արդեն 2-րդ օրն է՝ չեն կարողանում մտնել բուհ եւ մասնակցել դասընթացներին: Մուտքի նրանց անձնական քարտերն արդեն երկու է՝ ապակտիվացրել են՝ կիսամյակային վարձերը չմուծելու պատճառով: Նրանց կիսամյակային վարձավճարը կազմում է շուրջ 175 հազար դրամ, որը նրանք ամեն տարի կարողացել են մուծել մինչեւ ստուգարքների սկսվելը: Անվճար հիմունքներով սովորող ուսանողները աջակցելու համար իրենց «տուժյալ» ընկերներին՝ որոշել էին իրենք եւս չմասնակցել դասերին, այդպիսով՝ դասադուլ հայտարարել այնքան ժամանակ, մինչեւ վճարելու հնարավորություն չունեցող իրենց ընկերները եւս կարողանան մտնել բուհ ու մասնակցել դասերին:
«Սովորում ենք կրեդիտային համակարգով, սակայն այս օրենքը երբեք այդքան խիստ չի գործել, որքան այս տարի»,- ասում է իտալական բաժնի ուսանողներից Անի Ափինյանը, որը սպասում էր, թե երբ վերջապես իրեն ու իր ընկերներին թույլ կտան մասնակցել դասերին, մանավանդ կրեդիտային համակարգի պայմաններում յուրաքանչյուր բաց թողնված դաս բացասական կանդրադառնա կիսամյակային գնահատականի վրա: «Բացի վարձավճարից կան նաեւ կողմնակի շատ այլ ծախսեր, օրինակ՝ անթիվ-անհամար պատճենահանումները: Իսկ այդ 350 հազարը հիմա տանը դրած չէ, որ բերենք ու վճարենք: Նրանք պետք է հասկանան, որ տվյալ պահին ուսանողն իրեն եւս անհարմար է զգում այդ վիճակից»,- բողոքեց ուսանողուհիներից Արմենուհի Հովհաննիսյանը:
Ի դեպ, բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանն առավոտյան աշխատանքի գալիս տեսել է հավաքված ուսանողներին եւ վերջիններիս պատմելով՝ ուշադրություն չի դարձրել նրանց ներկայացրած խնդիրներին: «Ռեկտորի նման պահվածքը նշանակում է, որ մենք այս երկրին ծառայում ենք իբրեւ գումար վճարողներ, դա նշանակում է նաեւ, որ ռեկտորին բացարձակ չի հետաքրքրում՝ քանի հոգի իր երկրում կիրթ կլինի»,- սրտնեղած ասաց ուսանողուհիներից մեկը: «Բոլոր այն օրենքները, որոնք ուսանողի դեմ են, անվերապահորեն գործում են: Իմ սուբյեկտիվ կարծիքով այս ամենն ունի նաեւ քաղաքական մոտիվ, քանի որ պետբյուջեն դատարկ է եւ մենք պետք է վճարենք գումարները: Եթե լիներ բյուջե, ապա թոշակները կվճարեին՝ 5 հազար դրամները, մինչդեռ երկու ամիս է՝ չեն վճարել: Վարձերը պահանջում են, իսկ թոշակները չեն տալիս»,- նկատեց Վիկտորյա Սարգսյանը:
Հանդիպեցինք բուհի զարգացման գծով պրոռեկտոր Մկրտիչ Ավագյանի եւ վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանի հետ: Ըստ Ավագյանի՝ այսպիսի աղմուկն ըստ երեւեույթին ենթատեքստ ունի, որն արդարացված չէ: «Ուսանողը գտնում է, որ ամենազոր է եւ կարող է ամեն ինչ անել օրենքի սահմաններից դուրս»,- նշեց պարոն Ավագյանը: Գաբրիել Բալյանն ավելացրեց, որ ըստ ՀՀ Կրթության մասին օրենքի՝ վարձերը մուծվում են դասերը սկսվելուց մեկ ամսվա ընթացքում, հակառակ դեպքում ուսանողը կարող է հեռացվել: «Նրանք թերացել են, չեն վճարել իրենց վարձերը եւ հիմա կանգնել են փաստի առաջ: Ամեն տարի էլ եղել է այս կարգը, բայց չգիտես ինչու այս տարի է աղմուկը բարձրացել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է թոշակներին, ապա նա նշեց, որ բուհը դրանց հետ կապված ոչ մի պարտավորություն չի կրում: «Մեզ մոտ թոշակները ստացվում են ոչ թե կանխիկ, այլ փոխանցվում են ուսանողի անհատական քարտի հաշվի վրա: Հունվար-փետրվարը մինչեւ մարտի 5-ն ենք փոխանցել, իսկ մարտը դեռ չի ավարտվել: Նրանց վարձավճարներն, ի դեպ, ՀՀ պետ. բյուջե մուտքագրվում են այն չափով, որքանով որ հարկային պարտավորություններ կան: Ծիծաղելի է, որ բուհն իր 4 հազար ուսանողներով կարող է լցնել պետ.բյուջեն: Ըստ Բոլոնյան պայմանագրի՝ բուհն ինքն է տնօրինում իր ֆինանսական միջոցները եւ պետությունը ոչ մի գործառույթ չունի տնօրինելու հավաքագրված այդ գումարները, որոնք գնում են բուհի զարգացմանը»,- հայտարարեց Բալայանը՝ ավելացնելով, թե բուհի ուսանողները թող ձեռքները դնեն իրենց խղճին ու ասեն, թե առանց տարեկետման իրավունքի համակարգում սովորող քանի հոգի է զեղչ, փոխհատուցում ստացել: «Թող մեկ ուրիշ բուհի հետ համեմատեն ու տեսնեն: Բուհի 4 հազար ուսանողներից 40 տոկոսը դիմել է զեղչի համար: Նրանք էլ բարոյական իրավունք չունեն մեզ մեղադրելու. մենք ամեն ինչ արել ենք, որ ընդառաջենք նրանց եւ յուրաքանչյուրի դիմումն ու խնդրանքը քննվել է առանձին-առանձին, անհատականապես»,- վստահեցրեց Բալայանը:
Ուսանողների նմանատիպ բողոքի ակցիաներին բուհի ղեկավարությունը, իրենց իսկ ասելով՝ համդուրժողաբար է մոտենում, քանի որ այդտեղ նաեւ «երիտասարդական մաքսիմալիզմն են ուզում հասկանալ»:
ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Մարտի 24-ին, ժամը 09.10-ի սահմաններում քացախաթթվից թունավորման նախանշաններով Արթիկ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Ռուզաննա Եղոյանը: Ըստ բժիշկների` ...ՍԿՍՎՈՒՄ Է ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
<>Ռոբերտ Քոչարյանը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել 2008թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Հրամանագրի համաձայն, 2008 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաս֊տա֊նի ...ՀՈՒՇԱՄԵԴԱԼ ՊՐՈՖԵՍՈՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ եւ ՀՀ առողջապահության բնագավառում ունեցած երկարամյա անբասիր գործունեության ու ներդրած ավանդի համար, Երեւանի Մխիթար ...ՖԱՎՈՐԻՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
Միջազգային բուքմեյքերական գրասենյակները վաղը Ռոտերդամում կայանալիք Հայաստան - Ղազախստան խաղում ֆավորիտ են համարում հայ ֆուտբոլիստներին:
Հայաստանի հավաքականի հաղթանակը այս խաղում գնահատվել է 1.81 գործակցով, ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ
4
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը ապրիլի 9-ից պատրաստվում է զբաղեցնել ՀՀ նախագահի առընթեր անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, այսօր «Հայաստան-Եվրոպա-2008» թեմայով միջոցառման ընթացքում դատապարտում ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ երեկոյան խուզարկություն է իրականացվել Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանությանի բնակարանում: Իսկ 21.15-ի սահմաններում նրան բերման են ենթարկել դատախազության հատուկ քննչական բաժին:
«Մինչեւ գիշերը 2-ը ...ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
5
ԱԺԿ առաջնորդ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունը ընկնում է երկու կողմերի վրա: Վերջինս այսօր «Փաստարկ»ակումբում կարծիք հայտնեց, թե «եթե մինչեւ վերջ ...ԼՐԱՑԱՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կոմիտասի անվան պանթեոնն այսօր բազմամարդ էր. այսօր լրացավ ՀՀ նախիկն վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան առաջին տարելիցը: Մեկ տարի առաջ նա վաղաժամ կյանքից հեռացավ ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԵՆ ՀՐԱԶԴԱՆ
1Այսօր ոստիկանները ցրել են վանատուրցիների ցույցն ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի: Ինչպես երեկ, այսօր էլ Հրազդանի Վանատուր թաղամասի բնակիչները դուրս էին բողոքի ցույցի` պահանջելով մարտի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ Է «ԶԱՎԹԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
13
Այսօր դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: Նա եւս, ինչպես մեկուսարաններում գտնվող գրեթե բոլոր քաղաքական գործիչները, մեղադրվում է քրեական օրենսգրքի ...«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԷՐ»
«Անդրանիկ Մարգարյանն իմ հուշերում մնաց իբրեւ լավ ընկերոջ, հուսալի ազգային քաղաքական գործիչ: Ցավոք սրտի, պետք է նշենք, որ հենց ազգային բառը, որով մենք բնութագրում ենք մեր քաղաքական գործիչներին, խիստ պակասում ...ՌԵՎԱՆՇԻ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը արդեն գտնվում է Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում, որտեղ վաղը մրցելու է Ղազախստանի ընտրանու հետ: Հավաքականի կազմում ընդգրկված ամենակրտսեր ֆուտբոլիստը` Հենրիխ Մխիթարյանը, որը ...Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՍՊԱՆԵԼ
Այսօր Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպելու համար «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց էր եկել Ռոբերտ Միրզոյանը, որի որդին` Գեղամ Սերգոյանը սպանվել է 1 տարի առաջ` զորամասերից մեկում զինծառայություն իրականացնելիս: ...«ԱՅՍՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՁԳՁԳԵԼ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՇԱԲԱԹ»
3
«Եթե դիկտատուրա ենք, եկեք հայտարարենք, որ դիկտատուրա ենք եւ ոչ թե անգամ մարդկանց զբոսանքը խոչընդոտենք. սա ուղղակի անհեթեթություն է. ո՞ւմ ենք ուզում խաբած լինենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՏՎՈՎ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԻՐ ՇԱՆՍԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր վստահեցրեց, որ այս խորհրդարանում երբեք չի համաձայնվի զբաղեցնել ԱԺ նախագահի աթոռը եւ հերքեց այն լուրը, թե իրեն խոստացել են այդ պաշտոնը:
Նա ...«Ի՞ՆՉ Է` «ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴՐՈՇՈՎ ԳԱՄ»
Այս պահից սկսած Ազատության հրապարակի հարակից տարածքում մահակներով ոստիկանները մոտենում են նստարաններին նստած մարդկանց եւ ստիպում հեռանալ: «Ինչո՞ւ չի կարելի նստել»,- ոստիկաններից փորձում են բացատրություն ...«ՎԱՐՁԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԹՈՇԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ»
Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի իտալական բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհներն արդեն 2-րդ օրն է՝ չեն կարողանում մտնել բուհ եւ մասնակցել դասընթացներին: Մուտքի նրանց անձնական քարտերն արդեն ...ՀՐԱՊԱՐԱԿԵՔ ԱՅՆ ՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՏԵՂ ԿԱՐԵԼԻ Է ԶԲՈՍՆԵԼ
4
ՀԺԿ մամլո քարտուղար, խորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր սահմանափակում են զբոսնելու իր իրավունքը: ...ԳԱԼԱ-Ն ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ
1
Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ վարչական դատարանի կողմից ՀՀ Հարկային պետական ծառայությանը ձեւակերպած «պարտքը»՝ 26 մլն 899 հազար 986 ...ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՇՍԽՄԱՏ ԵՆ ԽԱՂՈՒՄ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արդեն մեկ ժամից ավելի է, ինչ Հյուսիսային պողոտայում զբոսնող մարդկանց ոստիկանները ոչ միայն չեն անհանգստացնում, այլեւ խաղաղ զբոսնում են նրանց հետ : Քիչ առաջ այնտեղ էին նաեւ «Ժառանգություն» ...«ՍՐԱՆ ՏԱՐԵՔ ԳՑԵՔ ԱՎՏՈՆ»
1Այսպես էր Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետը բերման ենթարկում Հյուսիսային պողոտայում «քաղաքական» զբոսանքի մասնակիցներին: Քիչ առաջ քաղաքացիական հագուստով մի խումբ տղամարդիկ մոտեցան պողոտայում ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼԵՎՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈ՞Ց Է
Աժ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Վարդան Խաչատրյանն այսօր այցելել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 8 ձերբակալված թիմակիցների: «Հանդիպել ենք Արամ Կարապետյանին, Կարապետ ...
ԵԹԵ ԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԵՐ, ԿԳԱՅԻ՞Ն
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶԵԿՈՒՅՑ Հ1-Ի ՄԱՍԻՆ
ԻՍԿ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՃՅՈ՞ՒՆԸ
ԸՆԴԴԵՄ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ
ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ ՋԱՎԱԽՔՈՒՄ
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ/ VIDEO /

- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

