
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՏՎՈՎ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԻՐ ՇԱՆՍԸ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր վստահեցրեց, որ այս խորհրդարանում երբեք չի համաձայնվի զբաղեցնել ԱԺ նախագահի աթոռը եւ հերքեց այն լուրը, թե իրեն խոստացել են այդ պաշտոնը:
Նա նախ նշեց, որ ինքը «կուկլա չէ» եւ հետոք մանրամասնեց, թե ինչու չի կարող լինել այս ԱԺ -ի նախագահը.«Ես նիստ վարող չեմ, եւ ԱԺ նախագահ դառնալու համար առնվազն պետք է ունենալ 40-50 համախոհ: Ես չեմ ցանկանում լինել դեկորացիա»: Երկրում ստեղծված իրավիճակը Դալլաքյանը գնահատում է խիստ մտահոգիչ եւ գտնում, որ տեղի ունեցածի պատճառը իշխանություններից ժողովրդի դժգոհությունն էր: Նրա կարծիքով` այս ընտրություններում իրենց դերն է կատարել «դեմ» ընտրազանգվածը: Դալլաքյանը նկատի ունի այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին կողմ ենք քվեարկել նրանք, ովքեր ոչ թե Տեր-Պետրոսյանին էին կողմ, այլ դեմ էին Սերժ Սարգսյանին:
«Հայաստանում իրականացվել է որոշակի սցենար, որոշակի խաղացողներով եւ որոշակի նպատակներով»,-ասում է նա: Սցենարն ու դրա իրականացման մասնակիցներին պարզելու համար Դալլաքյանն առաջարկում է ստեղծել Աժ ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերը: Օրինակ` ո՞ւմ էր դա ձեռնատու, ո՞վ է կրակելու հրաման տվողը եւ այլն: Ժամանակավոր հանձնաժողովի անկախությունը ապահովելու համար Դալլաքյանը գտնում է, որ հանձնաժողովում 2 տեղ պետք է տրամադրել «Ժառանգություն» խմբակցությանը, ինչպես նաեւ ներգրավվել արտախորհրդարանական ընդդիմությանը: «Ժողովուրդը Հայաստանում կարողացավ Տեր-Պետրոսյանին, ինչպես առաջին նախագահն էր առաջարկում, որպես գործիք օգտագործել: Ժողովուրդը կատարեց իր քայլը, հիմա քայլ կատարելու հերթը իշխանություններին է»,- ասաց Դալլաքյանը` նկատի ունենալով 13 կետից բաղկացած իր առաջարկները:
Ինչ վերաբերում է կոալիցիային, ապա Դալլաքյանի կարծիքով կոալիցիայի անդամների այն մոտեցումը, թե իրենք ընտրողների 70 տոկոսի վստահությունն են վայելում, սխալ հաշվարկ է.«Օրինակ` Արթուր Բաղդասարյանին եւ Վահան Հովհաննիսյանին մարդիկ ձայն են տվել ընդդիմության դիրքերից հանդես գալու համար: Կոալիցիային միանալուց հետո նրանց ձայն տված ընտրողներից կեսից ավելին արդեն նրանց համախոհները չեն: Եթե փետրվարի 19-ի ընտրություններից առաջ Վիկտոր Դալլաքյանն ասում էր, որ Քոչարյանը պատվով հեռանալու շանս ուներ, ապա այսօր հայտարարեց, որ Քոչարյանը չօգտագործեց պատվով հեռանալու իր շանսը: Նա նաեւ վստահեցրեց, որ մարտի 1- ի իրադարձությունները ամենից քիչ ձեռնտու էին Սերժ Սարգսյանին: Դալլաքյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը եւ կհետեւի Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի օրինակին, որը հեռանալով կանցլերի պաշտոնից` զբաղեցրեց ռուս-գերմանական գազային կոնսորցիումի ղեկավարի պաշտոնը: Դալլաքյանը չի բացառում, որ Քոչարյանը զբաղեցնի հայ-ռուս-իրանական ընկերության ղեկավար, որը շատ լուրջ տնտեսական լծակ կլինի: Պատգամավորը կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում կատարել են սանիտարների դեր եւ բացահայտել, թե ով ով է: Առկա իրավիճակը Դալլաքյանը գնահատեց այսպես.«Գունավոր հեղափոխություն, թե արտակարգ դրություն» կամ «հեղափոխություն, թե հակահեղափոխություն»: Ստեղծված իրավիճակում Դալլաքյանը երկու ելք է տեսնում` կամ շարունակվում են ռեպրեսիանները, որոնց մեջ են մտնում նաեւ քաղաքական հետապնդումները, որոնք նա համարում է անընդունելի կամ գնալ քաղաքական քայլերի:
«Ռեպրեսիանների շարունակումը շատ վտանգավոր է Հայաստանի համար եւ մեր երկիրը կդնի իզգոյ պետությունների շարքում»,- ասաց նա` նշելով, որ քաղաքական քայլը երկխոսության ուղղված իր ներկայացրած առաջարկներն են: Ի դեպ, այդ առաջարկների մեջ նա ներառել է նաեւ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների վերահեռարձակումը: Նա վստահ է, որ իր առաջարկությունների ընդունման դեպքում մեկ տարի հետո ՀՀ-ում տեղի կունենան արտահերթ խորհրդարանի ընտրություններ: Ըստ Դալլաքյանի առաջարկությունների Հայաստանում մարզպետները կդառնան ընտրովի, Հայաստանը կդառնա խորհրդարանական պետություն, իսկ ընտրված խորհրդարանն էլ կնշանակի վարչապետին եւ կընտրի երկրի նախագահին:
Այսօր Դալլաքյանը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահին արդեն ներկայացրել է մարտի 1-2-ի դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին իր նախագիծը: «ՀՀ ներկայիս իշխանությունները ունեն լրջագույն պրոբլեմ եւ եթե նրանք չկարողանան այդ պրոբլեմները հաղթահարել քաղաքական ճանապարհով, ապա ՀՀ իշխանությունները կլինեն թույլ եւ խոցելի»:
ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Մարտի 24-ին, ժամը 09.10-ի սահմաններում քացախաթթվից թունավորման նախանշաններով Արթիկ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Ռուզաննա Եղոյանը: Ըստ բժիշկների` ...ՍԿՍՎՈՒՄ Է ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
<>Ռոբերտ Քոչարյանը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել 2008թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Հրամանագրի համաձայն, 2008 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաս֊տա֊նի ...ՀՈՒՇԱՄԵԴԱԼ ՊՐՈՖԵՍՈՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ եւ ՀՀ առողջապահության բնագավառում ունեցած երկարամյա անբասիր գործունեության ու ներդրած ավանդի համար, Երեւանի Մխիթար ...ՖԱՎՈՐԻՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
Միջազգային բուքմեյքերական գրասենյակները վաղը Ռոտերդամում կայանալիք Հայաստան - Ղազախստան խաղում ֆավորիտ են համարում հայ ֆուտբոլիստներին:
Հայաստանի հավաքականի հաղթանակը այս խաղում գնահատվել է 1.81 գործակցով, ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ
4
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը ապրիլի 9-ից պատրաստվում է զբաղեցնել ՀՀ նախագահի առընթեր անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, այսօր «Հայաստան-Եվրոպա-2008» թեմայով միջոցառման ընթացքում դատապարտում ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ երեկոյան խուզարկություն է իրականացվել Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանությանի բնակարանում: Իսկ 21.15-ի սահմաններում նրան բերման են ենթարկել դատախազության հատուկ քննչական բաժին:
«Մինչեւ գիշերը 2-ը ...ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
5
ԱԺԿ առաջնորդ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունը ընկնում է երկու կողմերի վրա: Վերջինս այսօր «Փաստարկ»ակումբում կարծիք հայտնեց, թե «եթե մինչեւ վերջ ...ԼՐԱՑԱՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կոմիտասի անվան պանթեոնն այսօր բազմամարդ էր. այսօր լրացավ ՀՀ նախիկն վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան առաջին տարելիցը: Մեկ տարի առաջ նա վաղաժամ կյանքից հեռացավ ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԵՆ ՀՐԱԶԴԱՆ
1Այսօր ոստիկանները ցրել են վանատուրցիների ցույցն ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի: Ինչպես երեկ, այսօր էլ Հրազդանի Վանատուր թաղամասի բնակիչները դուրս էին բողոքի ցույցի` պահանջելով մարտի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ Է «ԶԱՎԹԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
13
Այսօր դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: Նա եւս, ինչպես մեկուսարաններում գտնվող գրեթե բոլոր քաղաքական գործիչները, մեղադրվում է քրեական օրենսգրքի ...«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԷՐ»
«Անդրանիկ Մարգարյանն իմ հուշերում մնաց իբրեւ լավ ընկերոջ, հուսալի ազգային քաղաքական գործիչ: Ցավոք սրտի, պետք է նշենք, որ հենց ազգային բառը, որով մենք բնութագրում ենք մեր քաղաքական գործիչներին, խիստ պակասում ...ՌԵՎԱՆՇԻ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը արդեն գտնվում է Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում, որտեղ վաղը մրցելու է Ղազախստանի ընտրանու հետ: Հավաքականի կազմում ընդգրկված ամենակրտսեր ֆուտբոլիստը` Հենրիխ Մխիթարյանը, որը ...Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՍՊԱՆԵԼ
Այսօր Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպելու համար «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց էր եկել Ռոբերտ Միրզոյանը, որի որդին` Գեղամ Սերգոյանը սպանվել է 1 տարի առաջ` զորամասերից մեկում զինծառայություն իրականացնելիս: ...«ԱՅՍՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՁԳՁԳԵԼ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՇԱԲԱԹ»
3
«Եթե դիկտատուրա ենք, եկեք հայտարարենք, որ դիկտատուրա ենք եւ ոչ թե անգամ մարդկանց զբոսանքը խոչընդոտենք. սա ուղղակի անհեթեթություն է. ո՞ւմ ենք ուզում խաբած լինենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՏՎՈՎ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԻՐ ՇԱՆՍԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր վստահեցրեց, որ այս խորհրդարանում երբեք չի համաձայնվի զբաղեցնել ԱԺ նախագահի աթոռը եւ հերքեց այն լուրը, թե իրեն խոստացել են այդ պաշտոնը:
Նա ...«Ի՞ՆՉ Է` «ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴՐՈՇՈՎ ԳԱՄ»
Այս պահից սկսած Ազատության հրապարակի հարակից տարածքում մահակներով ոստիկանները մոտենում են նստարաններին նստած մարդկանց եւ ստիպում հեռանալ: «Ինչո՞ւ չի կարելի նստել»,- ոստիկաններից փորձում են բացատրություն ...«ՎԱՐՁԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԹՈՇԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ»
Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի իտալական բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհներն արդեն 2-րդ օրն է՝ չեն կարողանում մտնել բուհ եւ մասնակցել դասընթացներին: Մուտքի նրանց անձնական քարտերն արդեն ...ՀՐԱՊԱՐԱԿԵՔ ԱՅՆ ՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՏԵՂ ԿԱՐԵԼԻ Է ԶԲՈՍՆԵԼ
4
ՀԺԿ մամլո քարտուղար, խորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր սահմանափակում են զբոսնելու իր իրավունքը: ...ԳԱԼԱ-Ն ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ
1
Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ վարչական դատարանի կողմից ՀՀ Հարկային պետական ծառայությանը ձեւակերպած «պարտքը»՝ 26 մլն 899 հազար 986 ...ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՇՍԽՄԱՏ ԵՆ ԽԱՂՈՒՄ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արդեն մեկ ժամից ավելի է, ինչ Հյուսիսային պողոտայում զբոսնող մարդկանց ոստիկանները ոչ միայն չեն անհանգստացնում, այլեւ խաղաղ զբոսնում են նրանց հետ : Քիչ առաջ այնտեղ էին նաեւ «Ժառանգություն» ...«ՍՐԱՆ ՏԱՐԵՔ ԳՑԵՔ ԱՎՏՈՆ»
1Այսպես էր Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետը բերման ենթարկում Հյուսիսային պողոտայում «քաղաքական» զբոսանքի մասնակիցներին: Քիչ առաջ քաղաքացիական հագուստով մի խումբ տղամարդիկ մոտեցան պողոտայում ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼԵՎՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈ՞Ց Է
Աժ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Վարդան Խաչատրյանն այսօր այցելել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 8 ձերբակալված թիմակիցների: «Հանդիպել ենք Արամ Կարապետյանին, Կարապետ ...
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԵՆԵՋԵՐՆ Է»
ԻՐԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԻ
ՀՈԳՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՀՈԳՆԱԾ ՉԷ
ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԱԶԱՏ ՉԻ ԱՐՁԱԿՎԻ
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ/ VIDEO /

- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

