
«ԱՅՍՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՁԳՁԳԵԼ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՇԱԲԱԹ»

«Եթե դիկտատուրա ենք, եկեք հայտարարենք, որ դիկտատուրա ենք եւ ոչ թե անգամ մարդկանց զբոսանքը խոչընդոտենք. սա ուղղակի անհեթեթություն է. ո՞ւմ ենք ուզում խաբած լինենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա կարծիքով, թեեւ արտակարգ դրությունը իրավաբանորեն հանվեց, բայց փաստացի կարծես թե մնաց. տեղի ունեցան կոսմետիկ փոփոխություններ, այսինքն, բանակի փոխարեն կանգնած է ոստիկանական զորքը, բայց դրանից ոչինչ չի փոխվում:
«Ավելին, այդ արտակարգ դրությունը հավերժացնելու նպատակով մտցրեցին փոփոխություններ երթերի մասին օրենքում, բայց իրականում ոչինչ չի փոխվել: Այս մեթոդներով կարելի է ուղղակի մի երկու-երեք շաբաթ ձգձգել քաղաքական զարգացումները, սառեցնել, բայց ոչ ավելի»,- կանխատեսում է Ենոքյանը:
Հանրահավաքների, ցույցերի,երթերի մասին օրենքում փոփոխությունները քաղաքագետը որակեց իբրեւ հակաժողովրդավարական եւ նկատեց, որ հատուկ ընդունվել են մարտի 1-ի դեպքերի համար, եւ ընդհանրապես, ըստ Ենոքյանի, արդեն ավանդույթ է դառնում, որ ընդունված օրենքները ոչ թե ունիվերսալ են լինում, այլ հենց նման դեպքերի համար. «Սա հակասում է թե ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, թե ՀՀ Սահմանադրությանը»:
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի պնդումները, թե դրանք բխում են մեր Սահմանադրությունից, նա համարում է ուղղակի սուտ: Միջազգային փորձին հղումների կապակցությամբ էլ Աղասի Ենոքյանը նկատում է, որ այո, կան որոշակի սահմանափակումներ, բայց այնուամենայնիվ ոչ այդպիսիք. «Սրանք ոչ թե սահմանափակումներ են, այլ այն գործողությունների ցանկը, թե ինչպես կարելի է արգելել ցույցերը»:
Քաղաքագետի գնահատմամբ, քաղաքական լարված իրավիճակը լիցքաթափելու նպատակով ստեղծված կոալիցիան չի կարող կատարել իր հիմնական առաքելությունը:
«Նպատակ էր դրված ցույց տալ կոալիցիայի ձեւավորումով համաժողովրդական համաձայնություն, որը կկայունացներ իրավիճակը, իրականում առավել ապակայունացրեց վիճակը, քանի որ ասենք` թեկուզ փոքր ընտրազանգվածները, որ հույսեր էին կապում Արթուր Բաղդասարյանի կամ դաշնակցականների հետ, նրանք նույնպես եկան, միացան այս զանգվածին, եւ միջին մի շերտ, որը իրականում կարող էր կայունության կորիզ հանդիսանալ, դա պարզապես վերացվեց»,- ասում է Աղասի Ենոքյանն ու ավելացնում. - «Բայց այստեղ կա երկրորդ, ավելի կարեւոր գործոն. դա այն է, որ Սերժ Սարգսյանի այն շրջապատը, որը բազմաթիվ հանցագործություններ է գործել, փողեր է ծախսել ընտրությունների ժամանակ, նրանք հիմա հայտնվում են խաղից դուրս վիճակում, եւ ինչի՞ համար, ինչ-որ մի ՕԵԿ-ի՞ կամ ՀՅԴ-ի՞, ում դեմ ընտրությունների ժամանակ իրենք կռվում էին, ովքեր Սերժ Սարգսյանին էին հայհոյում: Սա իշխանական շրջանակներում լուրջ, ներքին անկայություններ է բորբոքելու, որովհետեւ այս մարդիկ պետք է հարց տան. բա մեզ ինչո՞ւ դրդեցիք հանցագործությունների, որ սրա՞նց տաք պաշտոնները»:
Երկրում առկա քաղբանտարկյալներին Աղասի Ենոքյանը պատանդ է համարում Սերժ Սարգսյանի ձեռքում. «Նա ցանկանում է որպես պատանդ պահվող քաղբանտարկյալներին դարձնել Տեր-Պետրոսյանի հետ քննարկման առարկա, թե ինչ պայմաններով նրանց ազատ թողնի: Բայց Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ճիշտ է, որը գտնում է, որ նրանց ազատ արձակումը պետք է լինի բանակցությունների նախապայման, ոչ թե բանակցությունների առարկա, որովհետեւ պատանդառուների հետ չեն բանակցում»,- նկատում է Ենոքյանը:
Ի դեպ, քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված բոլոր քաղաքական գործիչներին, Աղասի Ենոքյանը ճիշտ է համարում. «Հոդվածը ճիշտ հոդված է, որովհետեւ իրականում իշխանությունը հայտնվել է օպերայում, բայց դրա մեղավորները ոչ թե միտինգ անողներն են, այլ նրանք, ովքեր մինչեւ այդ էին գործել իշխանության յուրացում՝ կեղծելով ընտրությունների արդյունքը՝ իրենք իրենց հռչակել էին նախագահ, ԱԺ նախագահ եւ այլն»:
Ըստ Աղասի Ենոքյանի, այսօր Հայաստանի միջազգային վարկն ու հեղինակությունն ամբողջողվին խաթարված է. «ՀՀ-ն ունի չնչին հեղինակություն. բայց կա նաեւ սրա հակառակ կողմը, երբ մի քիչ հետո Տեր-Պետրոսյանը վերցնի իշխանությունը, ու քանի որ ամեն ինչ բացարձակ ժողովրդավարական մեթոդներով է արվել, Տեր-Պետրոսյանի իշխանությունը կլինի չափազանց ուժեղ, միջազգային ասպարեզում եւս»:
Քննարկում
hasmik գրել է:
Պցիս պաղ ջուր մի ցանի այ գոմիկ:
ԱԿԴ գրել է:
Դու սողալու իրավւոնք ունես ,այս հոդվածի միջոցով հաստավեց քո սողալու իրավունքը ,շնորհավորում եմ:
ARSEN գրել է:- hasmik
Պցիս պաղ ջուր մի ցանի այ գոմիկ:
чиштн аса анакн енком робна сержикн грум ми бан нмана овес- hasmik
ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Մարտի 24-ին, ժամը 09.10-ի սահմաններում քացախաթթվից թունավորման նախանշաններով Արթիկ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Ռուզաննա Եղոյանը: Ըստ բժիշկների` ...ՍԿՍՎՈՒՄ Է ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
<>Ռոբերտ Քոչարյանը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել 2008թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Հրամանագրի համաձայն, 2008 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաս֊տա֊նի ...ՀՈՒՇԱՄԵԴԱԼ ՊՐՈՖԵՍՈՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ եւ ՀՀ առողջապահության բնագավառում ունեցած երկարամյա անբասիր գործունեության ու ներդրած ավանդի համար, Երեւանի Մխիթար ...ՖԱՎՈՐԻՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
Միջազգային բուքմեյքերական գրասենյակները վաղը Ռոտերդամում կայանալիք Հայաստան - Ղազախստան խաղում ֆավորիտ են համարում հայ ֆուտբոլիստներին:
Հայաստանի հավաքականի հաղթանակը այս խաղում գնահատվել է 1.81 գործակցով, ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ
4
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը ապրիլի 9-ից պատրաստվում է զբաղեցնել ՀՀ նախագահի առընթեր անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, այսօր «Հայաստան-Եվրոպա-2008» թեմայով միջոցառման ընթացքում դատապարտում ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ երեկոյան խուզարկություն է իրականացվել Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանությանի բնակարանում: Իսկ 21.15-ի սահմաններում նրան բերման են ենթարկել դատախազության հատուկ քննչական բաժին:
«Մինչեւ գիշերը 2-ը ...ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
5
ԱԺԿ առաջնորդ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունը ընկնում է երկու կողմերի վրա: Վերջինս այսօր «Փաստարկ»ակումբում կարծիք հայտնեց, թե «եթե մինչեւ վերջ ...ԼՐԱՑԱՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կոմիտասի անվան պանթեոնն այսօր բազմամարդ էր. այսօր լրացավ ՀՀ նախիկն վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան առաջին տարելիցը: Մեկ տարի առաջ նա վաղաժամ կյանքից հեռացավ ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԵՆ ՀՐԱԶԴԱՆ
1Այսօր ոստիկանները ցրել են վանատուրցիների ցույցն ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի: Ինչպես երեկ, այսօր էլ Հրազդանի Վանատուր թաղամասի բնակիչները դուրս էին բողոքի ցույցի` պահանջելով մարտի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ Է «ԶԱՎԹԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
13
Այսօր դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: Նա եւս, ինչպես մեկուսարաններում գտնվող գրեթե բոլոր քաղաքական գործիչները, մեղադրվում է քրեական օրենսգրքի ...«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԷՐ»
«Անդրանիկ Մարգարյանն իմ հուշերում մնաց իբրեւ լավ ընկերոջ, հուսալի ազգային քաղաքական գործիչ: Ցավոք սրտի, պետք է նշենք, որ հենց ազգային բառը, որով մենք բնութագրում ենք մեր քաղաքական գործիչներին, խիստ պակասում ...ՌԵՎԱՆՇԻ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը արդեն գտնվում է Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում, որտեղ վաղը մրցելու է Ղազախստանի ընտրանու հետ: Հավաքականի կազմում ընդգրկված ամենակրտսեր ֆուտբոլիստը` Հենրիխ Մխիթարյանը, որը ...Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՍՊԱՆԵԼ
Այսօր Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպելու համար «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց էր եկել Ռոբերտ Միրզոյանը, որի որդին` Գեղամ Սերգոյանը սպանվել է 1 տարի առաջ` զորամասերից մեկում զինծառայություն իրականացնելիս: ...«ԱՅՍՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՁԳՁԳԵԼ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՇԱԲԱԹ»
3
«Եթե դիկտատուրա ենք, եկեք հայտարարենք, որ դիկտատուրա ենք եւ ոչ թե անգամ մարդկանց զբոսանքը խոչընդոտենք. սա ուղղակի անհեթեթություն է. ո՞ւմ ենք ուզում խաբած լինենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՏՎՈՎ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԻՐ ՇԱՆՍԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր վստահեցրեց, որ այս խորհրդարանում երբեք չի համաձայնվի զբաղեցնել ԱԺ նախագահի աթոռը եւ հերքեց այն լուրը, թե իրեն խոստացել են այդ պաշտոնը:
Նա ...«Ի՞ՆՉ Է` «ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴՐՈՇՈՎ ԳԱՄ»
Այս պահից սկսած Ազատության հրապարակի հարակից տարածքում մահակներով ոստիկանները մոտենում են նստարաններին նստած մարդկանց եւ ստիպում հեռանալ: «Ինչո՞ւ չի կարելի նստել»,- ոստիկաններից փորձում են բացատրություն ...«ՎԱՐՁԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԹՈՇԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ»
Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի իտալական բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհներն արդեն 2-րդ օրն է՝ չեն կարողանում մտնել բուհ եւ մասնակցել դասընթացներին: Մուտքի նրանց անձնական քարտերն արդեն ...ՀՐԱՊԱՐԱԿԵՔ ԱՅՆ ՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՏԵՂ ԿԱՐԵԼԻ Է ԶԲՈՍՆԵԼ
4
ՀԺԿ մամլո քարտուղար, խորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր սահմանափակում են զբոսնելու իր իրավունքը: ...ԳԱԼԱ-Ն ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ
1
Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ վարչական դատարանի կողմից ՀՀ Հարկային պետական ծառայությանը ձեւակերպած «պարտքը»՝ 26 մլն 899 հազար 986 ...ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՇՍԽՄԱՏ ԵՆ ԽԱՂՈՒՄ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արդեն մեկ ժամից ավելի է, ինչ Հյուսիսային պողոտայում զբոսնող մարդկանց ոստիկանները ոչ միայն չեն անհանգստացնում, այլեւ խաղաղ զբոսնում են նրանց հետ : Քիչ առաջ այնտեղ էին նաեւ «Ժառանգություն» ...«ՍՐԱՆ ՏԱՐԵՔ ԳՑԵՔ ԱՎՏՈՆ»
1Այսպես էր Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետը բերման ենթարկում Հյուսիսային պողոտայում «քաղաքական» զբոսանքի մասնակիցներին: Քիչ առաջ քաղաքացիական հագուստով մի խումբ տղամարդիկ մոտեցան պողոտայում ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼԵՎՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈ՞Ց Է
Աժ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Վարդան Խաչատրյանն այսօր այցելել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 8 ձերբակալված թիմակիցների: «Հանդիպել ենք Արամ Կարապետյանին, Կարապետ ...
«ՄԵՆՔ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՐՋԱՆՑԵՑԻՆ
«ԱՆՈՐՏՈՍԻՍԻ» ԴԱՐՊԱՍԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԳՈԼ ԽՓԵԼ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ՎԱՐՈՒՅԹ
ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՓՈԽԵԼ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ/ VIDEO /

- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

