
ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՆՑԱՆՔԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՃԱՆԱՉԵ՞ԼՆ Է
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդի Առաքել Սեմիրջյանը այսօր առավոտյան գնացել էր ոստիկանության Կենտրոնի բաժին` իրեն վարչական տույժի ենթարկելու մասին փաստաթղթերը ստանալու համար: Հիշեցնենք, որ նրան բերման էին ենթարկել ոստիկանություն մարտի 22-ին:
«Ինձ ասել էին` կգաս մարտի 24-ին ժամը 9-ին, հետո ասացին, պատրաստ չէ, կգաս 12.00-ին: Գնացի իրենց նշած ժամին, ասացին պատրաստ չի եւ չգիտենք, թե երբ պատրաստ կլինի»,- «Ա1+»-ին այսօր պատմեց Առաքել Սեմիրջյանը:
Նա նշեց, որ ոստիկանությունը ընդամենը 3 օր ժամանակ ուներ իրեն համապատասսխան փաստաթղթեր ներկայացնելու համար, ինչը չի արել: Իրեն օպերային մերձակա «Մեղեդի» սրճարանից բերման ենթարկելու փաստի առիթով Սեմիրջյանը ստիպված է ենթադրություններ անել, քանի որ իրավապահներից որեւէ հստակ բացատրություն չի ստացել:
«Կամ իմացել են իմ եւ Տեր-Պետրոսյանի ազգակցական կապը, կամ էլ տեսել են Օպերայի բակում: Հաշվի առնելով այն փաստը, որ Օպերայի բակում մոտ 500 հազար մարդ է հավաքվել, դա նշանակում է, Հայաստանի ամեն մի երկրորդ, երրորդ քաղաքացուն կարող են բերման ենթարկել եւ նույն մեղադրանքով` որպես հանրահավաքների մասնակից տանել Ոստիկանություն: Եթե որեւէ բան կստացվի, կստացվի, չի ստացվի, չի ստացվի: Բյուջեն լցնելու այլ ձեւ չունեն: Սա միակ միջոցն է մնացել»,- ասաց Սեմիրջյանը` նկատի ունենալով վերջին շրջանում բազմաթիվ մարդկանց վարչական տույժի ենթարկելու փաստը:
Սեմիրջյանը իրեն բերման ենթարկածներին նաեւ խնդրել է հստակեցնել, թե ի՞նչ է նշանակում «մասնակցություն ունենալ»` իրեն ներկայացված մեղադրանքը հասկանալու համար. «Օպերայի սրճարանում նստելը մասնակցությո՞ւն է, փողոցով քայլե՞լը, լուսանկարե՞լը, ընդհանրապես Երեւան քաղաքում զբոսնե՞լը միտինգների, հանրահավաքների մասնակցել է: Շատերը հանրահավաքին ներկա են եղել զուտ հետաքրքրությունից: Մի հատ թող պարզեն, թե ինչ է նշանակում մասնակից, իսկ հետո որոշեն, թե ով է մասնակիցը եւ ինչին»:
Ըստ էության Առաքել Սեմիրջյանին ամենահստակ մեղադրանքը ոստիկանները տվել են մարտի 22-ին «Մեղեդի» սերճարանում` նրան ձերբակալելիս:
«Դու լեւոնական ես: Բոլոր լեւոնականներիդ պիտի սատկացնենք, որովհետեւ դուք բոլորդ դավաճաններ եք,- ասաց Սեմիրջյանը,-Այսինքն` իրենց հաշվարկներով ազգի 1/3-ը դավաճաններ են, իսկ իմ հաշվարկով մեծամասնությունը: Այսինք` դավաճա՞ն են նրանք, ովքեր կիսու՞մ են Տեր-Պետրոսյանի հայացքները կամ նրա հետ ազգակցական կապ ունեն»:
Նա գտնում է, որ երկրում ստեղծված բարոյահոգեբանական վիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե իշխանությունները ընդունեն իրենց. «Մենք նույնպես այս ազգի մասնիկն ենք կազմում, անկախ նրանից, որ չեն ընդունում մեր տեսակետը: Քանի դեռ նրանք մեզ դավաճան են համարում, այս երկրում ոչինչ չի փոխվի: Ես իրենց մեջ դավաճան չեն տեսնում: Դավաճանը նա է, որ հայ լինելով` հայի վրա ձեռք է բարձրացնում. որեւէ տարբերություն չունի 10 հոգով ոստիկան են ծեծում, թե սովորական քաղաքացի, եւ թե 70 տարեկան կնոջ էլեկտրաշոգով են հարվածում: Ինձ համար դավաճանը ոչ թե իր հայացքներով է, այլ` կոնկրետ քայլերով»:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը իր քարոզարշավի ընթացքում պարբերաբար հայտարարում էր, որ նա ոչ միայն իրեն ընտրողների, այլեւ իրեն չընտրողների նախագահն է պատրաստվում դառնալ եւ պաշտպանել նրանց իրավունքները:
«Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը հրահանգում է, որ միլպետերը էշեկտրաշոկի ենթարկեն 70 տարեկան ծեր կնոջը: Հոռմի պապից ավելի կաթոլիկ երեւալու համար հիմա շանս է տրված ոստիկանության պետերին, շանս է տրված իրենց ուժը ցուցադրելու, մանկության բարդույթները հաղթահարելու եւ փող աշխատելու համար »,- «Ա1+»-ին ասաց Առաքել Սեմիրջյանը:
Քննարկում
beno գրել է:
hayastani milician petk e ambogjovin kazmapoxvi,
ԳՆԱՑ ՄՈՍԿՎԱ
31
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սկսվել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը: Ըստ կառավարության մամուլի ծառայության` այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ նորընտիր նախագահ ...ՈՉ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
Մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2008թ. խաղարկությունը: 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումներում հիմնականում գրանցվել են խոշոր հաշիվներ:
Ամենախոշոր հաշիվը գրանցվեց «Բանանցի» մարզաբազայի արհեստական ...ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
1
Ֆրանսիայում ընթացող «Ամբեր-2008» շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը հերթական հաղթանակն է տոնել: Լեւոնը 1.5:0.5 հաշվով առավելության է ասել Վիշվանաթան Անանդի նկատմամբ: «Կույր» պարտիայում ...ՑԱՎԱԿՑԵԼ Է
3
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վարազդադ Հարությունյանի մահվան առիթով Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին:
Հեռագրում ասված է. ...«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»
28
Այսօր առավոտյան Դավիթ Շահնազարյանը հրավիրվել էր Կենտրոնի ոստիկանություն: Վերջինս ներկայացել է ոստիկանություն իր իրավաբանի հետ եւ հրաժարվել է որեւէ ցուցմունք տալ: «Այն, ինչ կատարվում է ինձ հետ, ես համարում ...ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է
Մարտի 23-ին, ժամը 18.40-ին Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 11 ՏՍ 152 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել: Պատահարի հետեւանքով ...«ԵԹԵ ՈՒԶԵՆ, ԿՆԿԱՐԵՆ»
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱԺ պատգամավոր,ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը այսօր «Հայելի» ակումբում բանավիճելով «Ժառանգության» ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանի հետ, փորձում էր համոզել, որ ԱԺ-ի արտահերթ նիստով ընդունած ...ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
«Ա1+»-ը աշխատանքի հրավիրում անգլերենի թարգմանիչների` ինտերնետային կայքում օն-լայն ռեժիմով աշխատելու համար: Աշխատանքային փորձը, հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին, համակարգչային հմտություններին տիրապետելը ...ԵՐԵՔԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
3
Մարտի 1-ի իրադարձություններից տուժած 8 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում: Նրանցից երեքի վիճակը ծանր է եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Հիվանդներից 6-ը քաղաքացիներ են, մեկը` զինծառայող, ...ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամները հանգստյան օրերին իրենց ակումբներում վերջին հանդիպումները անցկացրեցին Ղազախաստանի հետ մարտի 26-ին կայանալիք հանդիպումից առաջ:
Դոնեցկի «Մետալուրգում» վերջապես իր ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ
7
Վանատուրցիները պահանջում են ազատ արձակել պատգամավոր Սասուն Միքայելյանին, որը ձերբակալվել է մարտի 12-ին:
Կոտայքի մարզի Վանատուր գյուղում այսօր տեղի է ունեցավ բողոքի ցույց պատգամավորի ձերբակալման դեմ: ...ԳԱԼԱ-Ն ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
3
Մարտի 24-ի ժամը 13-ի դրությամբ ի պաշտպանություն ԳԱԼԱ ՀԸ հանգանակվել է ընդամենը 22 մլն 218 հազար 650 դրամ: 15.021.500 դրամը ԴԱՀԿ-ն տարել է արդեն ուրբաթ երեկոյան Մարտի 24-ի առավոտվանից մինչեւ ժամը 13-ը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է
1
Այսօր առավոտյան սկսվել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ՌԴ: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Ընդգծելով, որ Հայաստանում ...ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՆՑԱՆՔԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՃԱՆԱՉԵ՞ԼՆ Է
1ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդի Առաքել Սեմիրջյանը այսօր առավոտյան գնացել էր ոստիկանության Կենտրոնի բաժին` իրեն վարչական տույժի ենթարկելու մասին փաստաթղթերը ստանալու համար: Հիշեցնենք, ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿՐԿԻՆ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է
Մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հոլանդիա, որտեղ կշարունակի նախապատրաստվել մարտի 26-ին Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում կայանալիք Ղազախստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հավաքականի ...« ԵԹԵ «ՊԻՑՑԱ ԴԻ ՌՈՄԱ»-ՈՒՄ ԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԵՍ»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դատավոր Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ այսօր դռնփակ նիստի ժամանակ որոշեց 20 օրվա ժամկետով կալանավորել ԱԺ պատգամավոր Խաչատուր ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԱՊ ՉԵՆ ՄՆՈՒՄ
1
Հենց նոր ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել 22-23 տարեկան երկու երիտասարդների եւ տարել Կենտրոն ոստիկանություն: Ընդորում` նրանցից մեկը հանգիստ նստած է եղել պողոտայի նստարաններից մեկին: ...ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Այսօր առավոտյան ժամը 8-ից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է սկսել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա հայտարարել է, որ իր նկատմամբ անօրինական, մտացածին ...ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ
«Այն, ինչ դուք անում եք այսօր` ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելը եւ օրվա իշխանություններին հաճո միակողմանի ինֆորմացիայի մատուցումը, դուրս է լրագրողի առաքելության մասին մեր պատկերացումների, լրագրողական ...ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՄՏՆԵԼ
Այսօր Երեւանի Բրյուսովի լեզվաբանական համալսարանի բարձր կուրսերի մի խումբ ուսանողներ չեն կարողացել մասնակցել դասերին: Ընդ որում` նրանք չեն կարողացել անգամ մտնել բուհ, քանի որ նրանց` մուտքի քարտերը սառեցված ...ՑՈՒՅՑ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ/ VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վանատուրցիները պահանջում են ազատ արձակել պատգամավոր Սասուն Միքայելյանին, որը ձերբակալվել է մարտի 12-ին:
Այսօր կեսօրին Հրազդանի Վանատուր թաղամասում տեղի ունեցավ ցույց ի պաշտպանություն ...«ՍԵՆՑ ՈՐ ՉԱՂԱՑԵԼ ԵՍ, ԱՐՏՈՆԱԳԻՐ ՈՒՆԵ՞Ս» / VIDEO /
«Լեւոն նախագահ, Լեւոն նախագահ»,-այսօր վանկարկում էր Հյուսիսային պողոտայից ներքեւ իջնող մարդկանց բազմությունը, որոնց փորձում էին ցրել ոստիկանները: «Թուրքեր, դուք ի՞նչ իրավունք ունեք մեզ ցրել մեր սեփական ...ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՆՈՐ ՕՐԱԹԵՐԹ` «ԹՈՒՔ ՈՒ ՄՈՒՐ»
1Շուտով լույս կտեսնի մի նոր օրաթերթ, մի փոքր նոր ոճով: Այն կոչվում է «Թուք ու մուր»: Թերթի հեղինակները այսօր Հոյւսիսային պողոտայում քաղաքական զբոսանքի մասնակիցների շարքում էին: Թերթ հրատարակելու գաղափարը ...
ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ 184 ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.ՊԱՏՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՄ-Ն ԷԼ Է ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ
ՇՓՈԹԵԼ ԷԻՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵ՞Տ
ՄԱՐՏԻ 1-Ի ԿԱՆԽԵԼՈՒ ՓՈՐՁԸ ԱՆԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈ՞ՒՄ
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ/ VIDEO /

ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿ

- 1724 Գանձակում պայմանագիր է կնքվում հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
- 1873 Ծնվեց հայ գրականագետ, մանկավարժ Նիկոլայ Աղբալյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1894 Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
- 1903 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեղագետ Հրանտ Ապրեսյանը:
- 1922 Բացվում է ՀԽՍՀ պետական բանկը:
- 1932 Ծնվեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը:
- 1934 Ծնվեց ամերիկացի արևելագետ Ռոբերտ Թոմսոնը: Ասորերեն և հայերեն թարգմանությունների համար Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
- 1988 Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
- 1992 Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդի (ԵՀԱԽ) (այժմ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն - (ԵՀԱԿ) Հելսինկիի լրացուցիչ ժողովը որոշեց, որ գործող նախագահն այցելի տարածաշրջան՝ Անդրկովկասում զինադադարի հաստատմանը և պահպանմանը նպաստելու համար:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

