
ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամները հանգստյան օրերին իրենց ակումբներում վերջին հանդիպումները անցկացրեցին Ղազախաստանի հետ մարտի 26-ին կայանալիք հանդիպումից առաջ:
Դոնեցկի «Մետալուրգում» վերջապես իր նորամուտն է նշել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը: Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մետալուրգը» Կիեւում 1:2 հաշվով զիջել է «Դինամոյին»: Սամվել Մելքոնյանը մասնակցել է ողջ հանդիպմանը, իսկ Արարատը փոխարինման դուրս եկել 68-րդ խաղում եւ խաղավերջում արժանացել դեղին քարտի:
Այնուհետեւ «Մետալուրգը» Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում հյուրընկալել է ետնապահներից մեկին` «Խարկովին»: Սամվել Մելքոնյանը ընդգրկված է եղել մեկնարկային կազմում եւ դարպասը գրավելու ռեալ հնարավորություն է ունեցել, սակայն ութ մետրի կատարած նրա հարվածը շեղ է ստացվել: Սամվել է փոխարինվել է 66-րդ րոպեին, իսկ Արարատ Առաքելյանը փոխարինման է դուրս եկել 29-րդ րոպեին: Խաղավերջում Արարատ Առաքելյանը ընթացիկ մոտ 13 մետրից հարված է կատարել, սակայն հյուրերի դարպասապահը գտնվել է իր բարձրության վրա` գնդակը դուրս բերելով անկյունային: Հանդիպումը ավարտվել է 0:0 հաշվով: Այս տուրում անակնկալ է մատուցել «Տավրիան»` 3:2 հաշվով հաղթելով Դոնեցկի «Մետալուրգին», իսկ Կիեւի «Դինամոն» երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Կրիվբասի» դարպասը: Մրցաշարային աղյուսակը 51 միավորով գլխավորում է «Դինամոն», որին հաջորդում է 50 միավոր վաստակած «Շախտյորը»: «Մետալուրգը» 22 միավորով 11-րդն է:
Ռումինիայի առաջնության վերջին երկու տուրերում խիստ անհաջող է հանդես գալիս Տիմիշոարայի «Պոլիտեխնիկան», որի կազմում հանդես են գալիս Արտավազդ եւ Արման Քարամյանները: 24-րդ տուրում «Պոլիտեխնիկան» հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջել է «Վասլույին», իսկ 25-րդ տուրում սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Դաչիային»: Այս պարտություններից հետո «Պոլիտեխնիկան» 45 միավորով նահանջել է հինգերորդ հորիզոնական: Քարամյան եղբայրները մասնակցել են վերջին երկու հանդիպումներին:
Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում կրկին պարտություն է կրել մերձմոսկովյան «Խիմկին»: Մոսկվայում Ռոման Բերեզովսկու թիմը 0:2 հաշվով պարտվել է «Դինամոյին»: Առաջին կեսում Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահը մի քանի անգամ փրկել է իր թիմին, սակայն երկրորդ կեսում դինամոյականները արդեն մեծ առավելություն են ունեցել, որը վերածել են երկու գոլի: «Խիմկին» «Թերեքի» հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Պերմի «Ամկարի» երիտասարդական թիմում հանդես է եկել Արթուր Ստեփանյանը: «Ամկարի» երիտասարդները 0:1 հաշվով զիջել են Նալչիկի «Սպարտակին»: Մոլդովայի առաջնության 21-րդ տուրում Արա Հակոբյանի «Զիբրուն» մրցել է Բենդերի «Դինամոյի» հետ: Հանդիպումը ավարտվել է 3:3 հաշվով: Հակոբյանը մասնակցել է ողջ հանդիպմանը: «Զիբրուն» 39 միավորով ընթանում է չորրորդ հորիզոնականում:
Դանիայի առաջնության 22-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» 1:0 հաշվով պարտության է մատնել «Էսբյերգին»: Հայաստանի հավաքականի խաղացողը կրկին դուրս չի եկել խաղադաշտ, թեեւ հայտավորված է եղել հանդիպմանը: «Ռանդերսը» 30 միավորով ընթանում է յոթերորդ հորիզոնականում:
Բուլղարիայի առաջնության 20-րդ տուրում Տիգրան Ղարաբաղցյանի «Չեռնո Մորեն» Վառնայում 2:1 հաշվով առավելության է հասել Պլովդիվի «Լոկոմոտիվի» նկատմամբ: Ղարաբաղցյանը հայտավորված է եղել հանդիպմանը, սակայն խաղադաշտ դուրս չի եկել:
ԳՆԱՑ ՄՈՍԿՎԱ
31
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սկսվել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը: Ըստ կառավարության մամուլի ծառայության` այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ նորընտիր նախագահ ...ՈՉ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
Մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2008թ. խաղարկությունը: 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումներում հիմնականում գրանցվել են խոշոր հաշիվներ:
Ամենախոշոր հաշիվը գրանցվեց «Բանանցի» մարզաբազայի արհեստական ...ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
1
Ֆրանսիայում ընթացող «Ամբեր-2008» շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը հերթական հաղթանակն է տոնել: Լեւոնը 1.5:0.5 հաշվով առավելության է ասել Վիշվանաթան Անանդի նկատմամբ: «Կույր» պարտիայում ...ՑԱՎԱԿՑԵԼ Է
3
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վարազդադ Հարությունյանի մահվան առիթով Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին:
Հեռագրում ասված է. ...«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»
28
Այսօր առավոտյան Դավիթ Շահնազարյանը հրավիրվել էր Կենտրոնի ոստիկանություն: Վերջինս ներկայացել է ոստիկանություն իր իրավաբանի հետ եւ հրաժարվել է որեւէ ցուցմունք տալ: «Այն, ինչ կատարվում է ինձ հետ, ես համարում ...ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է
Մարտի 23-ին, ժամը 18.40-ին Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 11 ՏՍ 152 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել: Պատահարի հետեւանքով ...«ԵԹԵ ՈՒԶԵՆ, ԿՆԿԱՐԵՆ»
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱԺ պատգամավոր,ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը այսօր «Հայելի» ակումբում բանավիճելով «Ժառանգության» ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանի հետ, փորձում էր համոզել, որ ԱԺ-ի արտահերթ նիստով ընդունած ...ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
«Ա1+»-ը աշխատանքի հրավիրում անգլերենի թարգմանիչների` ինտերնետային կայքում օն-լայն ռեժիմով աշխատելու համար: Աշխատանքային փորձը, հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին, համակարգչային հմտություններին տիրապետելը ...ԵՐԵՔԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
3
Մարտի 1-ի իրադարձություններից տուժած 8 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում: Նրանցից երեքի վիճակը ծանր է եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Հիվանդներից 6-ը քաղաքացիներ են, մեկը` զինծառայող, ...ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամները հանգստյան օրերին իրենց ակումբներում վերջին հանդիպումները անցկացրեցին Ղազախաստանի հետ մարտի 26-ին կայանալիք հանդիպումից առաջ:
Դոնեցկի «Մետալուրգում» վերջապես իր ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ
7
Վանատուրցիները պահանջում են ազատ արձակել պատգամավոր Սասուն Միքայելյանին, որը ձերբակալվել է մարտի 12-ին:
Կոտայքի մարզի Վանատուր գյուղում այսօր տեղի է ունեցավ բողոքի ցույց պատգամավորի ձերբակալման դեմ: ...ԳԱԼԱ-Ն ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
3
Մարտի 24-ի ժամը 13-ի դրությամբ ի պաշտպանություն ԳԱԼԱ ՀԸ հանգանակվել է ընդամենը 22 մլն 218 հազար 650 դրամ: 15.021.500 դրամը ԴԱՀԿ-ն տարել է արդեն ուրբաթ երեկոյան Մարտի 24-ի առավոտվանից մինչեւ ժամը 13-ը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է
1
Այսօր առավոտյան սկսվել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ՌԴ: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Ընդգծելով, որ Հայաստանում ...ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՆՑԱՆՔԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՃԱՆԱՉԵ՞ԼՆ Է
1ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդի Առաքել Սեմիրջյանը այսօր առավոտյան գնացել էր ոստիկանության Կենտրոնի բաժին` իրեն վարչական տույժի ենթարկելու մասին փաստաթղթերը ստանալու համար: Հիշեցնենք, ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿՐԿԻՆ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է
Մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հոլանդիա, որտեղ կշարունակի նախապատրաստվել մարտի 26-ին Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում կայանալիք Ղազախստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հավաքականի ...« ԵԹԵ «ՊԻՑՑԱ ԴԻ ՌՈՄԱ»-ՈՒՄ ԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԵՍ»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դատավոր Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ այսօր դռնփակ նիստի ժամանակ որոշեց 20 օրվա ժամկետով կալանավորել ԱԺ պատգամավոր Խաչատուր ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԱՊ ՉԵՆ ՄՆՈՒՄ
1
Հենց նոր ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել 22-23 տարեկան երկու երիտասարդների եւ տարել Կենտրոն ոստիկանություն: Ընդորում` նրանցից մեկը հանգիստ նստած է եղել պողոտայի նստարաններից մեկին: ...ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Այսօր առավոտյան ժամը 8-ից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է սկսել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա հայտարարել է, որ իր նկատմամբ անօրինական, մտացածին ...ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ
«Այն, ինչ դուք անում եք այսօր` ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելը եւ օրվա իշխանություններին հաճո միակողմանի ինֆորմացիայի մատուցումը, դուրս է լրագրողի առաքելության մասին մեր պատկերացումների, լրագրողական ...ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՄՏՆԵԼ
Այսօր Երեւանի Բրյուսովի լեզվաբանական համալսարանի բարձր կուրսերի մի խումբ ուսանողներ չեն կարողացել մասնակցել դասերին: Ընդ որում` նրանք չեն կարողացել անգամ մտնել բուհ, քանի որ նրանց` մուտքի քարտերը սառեցված ...ՑՈՒՅՑ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ/ VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վանատուրցիները պահանջում են ազատ արձակել պատգամավոր Սասուն Միքայելյանին, որը ձերբակալվել է մարտի 12-ին:
Այսօր կեսօրին Հրազդանի Վանատուր թաղամասում տեղի ունեցավ ցույց ի պաշտպանություն ...«ՍԵՆՑ ՈՐ ՉԱՂԱՑԵԼ ԵՍ, ԱՐՏՈՆԱԳԻՐ ՈՒՆԵ՞Ս» / VIDEO /
«Լեւոն նախագահ, Լեւոն նախագահ»,-այսօր վանկարկում էր Հյուսիսային պողոտայից ներքեւ իջնող մարդկանց բազմությունը, որոնց փորձում էին ցրել ոստիկանները: «Թուրքեր, դուք ի՞նչ իրավունք ունեք մեզ ցրել մեր սեփական ...ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՆՈՐ ՕՐԱԹԵՐԹ` «ԹՈՒՔ ՈՒ ՄՈՒՐ»
1Շուտով լույս կտեսնի մի նոր օրաթերթ, մի փոքր նոր ոճով: Այն կոչվում է «Թուք ու մուր»: Թերթի հեղինակները այսօր Հոյւսիսային պողոտայում քաղաքական զբոսանքի մասնակիցների շարքում էին: Թերթ հրատարակելու գաղափարը ...
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՏՈՒԺԵԼ
«ՏԱՆԸ ՊԱՏԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ»
ՈՒՂԵԳՐԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
4-Ի ՓՈԽԱՐԵՆ 3 ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԱՄԵՆԱԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ/ VIDEO /

ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿ

- 1724 Գանձակում պայմանագիր է կնքվում հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
- 1873 Ծնվեց հայ գրականագետ, մանկավարժ Նիկոլայ Աղբալյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1894 Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
- 1903 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեղագետ Հրանտ Ապրեսյանը:
- 1922 Բացվում է ՀԽՍՀ պետական բանկը:
- 1932 Ծնվեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը:
- 1934 Ծնվեց ամերիկացի արևելագետ Ռոբերտ Թոմսոնը: Ասորերեն և հայերեն թարգմանությունների համար Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
- 1988 Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
- 1992 Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդի (ԵՀԱԽ) (այժմ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն - (ԵՀԱԿ) Հելսինկիի լրացուցիչ ժողովը որոշեց, որ գործող նախագահն այցելի տարածաշրջան՝ Անդրկովկասում զինադադարի հաստատմանը և պահպանմանը նպաստելու համար:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

