ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Ժամը 18.55-ի մոտ Աբովյան փողոցի խանութների ու սրճարանների աշխատակիցները դուրս էին թափվել, անցորդները զարմացած իրար էին հարցնում` այդ ինչ է պատահել: Մի խումբ ոստիկաններ սաղավարտները գլխներին, վահանները ձեռքներին վազում էին Աբովյան փողոցի սկզբնամաս: Առանձնապես ոչինչ չէր պատահել. պարզապես ոստիկանները գլխի էին ընկել, որ Հյուսիսային պողոտայում իրենց «ցրած» երթի մասնակիցները հայտնվում են Հանրապետության հրապարկում, իսկ նրանց առջեւ ոստիկանական պատ չկա:
Ու մինչ խաղաղ ակցիայի մասնակիցները կհայտնվեին Աբովյան փողոցի սկզբնամասում, ոստիկանները արագորեն այնտեղ պատ կազմեցին` թույլ չտալով քաղաքացիներին մտնել հրապարակ, այլ` ճանապարհը շարունակել դեպի աջ հատող փողոցով: Այստեղ փոքրիկ լեզվակռիվ սկսվեց ոստիկանների եւ կանանց միջեւ: Վերջիններս զարմանում էին, թե ինչու պետք է խոչընդոտվի իրենց ազատ շարժվելու իրավունքը: Ի դեպ, բարձրաստիճան ոստիկաններից մեկը կանանցից մեկին անբարոյական անվանեց, իսկ կանգնած ոստիկաններին հրահանգում էր ցրել երթի մասնակիցներին, իսկ ով որ չցրվի` բերման ենթարկել: Հետաքրքիր է, որ հենց ոստիկանների շնորհիվ էին քաղաքացիները հայտնվել Աբովյան փողոցում. ոստիկանները նախ նրանց ցրեցին Հյուսիսային պողոտայի սկզբնամասից` ասելով, որ կդիմեն այլ միջոցների, իսկ հետո, երբ նրանք պողոտայի միջնամասում երգում էին, սկսեցին գալ նրանց ուղղությամբ: Մարտի 1-ի զոհերի հիշատակի հերթական երթի մասնակիցներն էլ սկսեցին արագ քայլերով պողոտայից հեռանալ Հրապարակի ուղղությամբ:
Այսօր, Քրիստոսի Հարության տոնին` ոստիկաններից մեկը հանգցեց մի քաղաքացու մոմը, որը բռնած նա նստել էր Հյուսիսային պողոտայում: Ոստիկանը այդ տղամարդուն հրահանգեց հեռանալ: Ակցիայի մասնակիցները մեկ-մեկու ասում էին, որ վաղը ժամը 12-ին բողոքի ակցիա է լինելու Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ: Ակցիայի մասնակիցները ոստիկաններին հարցնում էին` արդյոք վաղն էլ են ցրելո՞ւ:
Ի դեպ, թեեւ այսօր երթի մասնակիցները չհասան Մյասնիկյանի արձանի մոտ, սակայն նրա առջեւ ոստիկաններ էին շարված: Ոստիկանական պատ էր նաեւ Հանրապետության հրապարակում` Լենինի արձանի նախկին տեղում:
Քննարկում
RUDIK HOVSEPIAN գրել է:
Էլի սխալ բաներ են անում ոստիկանները ինչ-որ պատ կանգնեցնելով լևոնականների առջև: Ամերիիկայում դա անում են այսպես, դեղին ժապավեն են քաշում որտեղ որ պետք է և վրան գրած է «չանցնես այս գիծը», ով անցավ համարվում է օրինազանց, տուգանոում են : Պրծավ գնաց, քաղաքի բյուջեն լցվում ա: մի -երկու ոստիկան են կանգնում ու վերջ, թիքեդ են գրում, մոտդ պասպորտ չհեղավ տանում են անձդ պարզելու:Մեռնեմ Ամերիկայի օրենքներին:
bush գրել է:- RUDIK HOVSEPIAN

Այո, թե չէ գեղավարի բզել-բզբզելով տեղ չեք հասնի, հարգելի հայ օրինապահներ: Թե ռուլոնով դեղին ժապավեն չունեք, ասեք առնենք ուղարկենք, քաշեք գիծը մոտը նստեք, անցնողին շատ չէ, 75 դոլար տուգանում ես (հանկարծ կաշառք չվերցնեք, գործը կփչացնեք) ամեն տուգանելուց 10 տոկոսը քոնն ա, ըստ պայմանի ձեր և քաղաքային իշխանությունների միջև, 20 տոկոսը Գյումրիի վերանորոգման ֆոնդ, 30 տոկոսը մանկատներ, 30 տոկոսը զոհված ազատամարտիկների ընտանիքներին, 10 տօկոս էլ պետական բյուջը: սեթափ արեք գործը սկսեք փող աշխատել, ի՞նչ ա ձեր արածը:- RUDIK HOVSEPIAN
ArAzArM գրել է:- RUDIK HOVSEPIAN
Էլի սխալ բաներ են անում ոստիկանները ինչ-որ պատ կանգնեցնելով լևոնականների առջև: Ամերիիկայում դա անում են այսպես, դեղին ժապավեն են քաշում որտեղ որ պետք է և վրան գրած է «չանցնես այս գիծը», ով անցավ համարվում է օրինազանց, տուգանոում են : Պրծավ գնաց, քաղաքի բյուջեն լցվում ա: մի -երկու ոստիկան են կանգնում ու վերջ, թիքեդ են գրում, մոտդ պասպորտ չհեղավ տանում են անձդ պարզելու:Մեռնեմ Ամերիկայի օրենքներին:
Ռուդիկ ջան գիտեմ որ զբաղված տղա ես, բայց մի բան արա ու խոպոպիկներդ կառճացրու էլի՛: Հա մի բան էլ հերիքա ժողովրդի աչքին ՍԻՈՆԻ վարագույր քաշես:- RUDIK HOVSEPIAN
gagik գրել է:- RUIK HOVSEPIAN
Էլի սխալ բաներ են անում ոստիկանները ինչ-որ պատ կանգնեցնելով լևոնականների առջև: Ամերիիկայում դա անում են այսպես, դեղին ժապավեն են քաշում որտեղ որ պետք է և վրան գրած է «չանցնես այս գիծը», ով անցավ համարվում է օրինազանց, տուգանոում են : Պրծավ գնաց, քաղաքի բյուջեն լցվում ա: մի -երկու ոստիկան են կանգնում ու վերջ, թիքեդ են գրում, մոտդ պասպորտ չհեղավ տանում են անձդ պարզելու:Մեռնեմ Ամերիկայի օրենքներին:
համբալ զառմացել ես ամեռիկայով- RUIK HOVSEPIAN
koxem albanaci shan@ գրել է:
հայեր գալային օգնեք. հաշվե համարը 241031012610 Վահան Խաչատրյան,, վերջինս գալաի տնօրենն է, գալայի հեռախոսահամարն +374-312-31819,կամ 3-18-89, գումար փոխանցելուց հետո զանգեք զգուշացրեք, եթե հարցեր ունեք զանգեք ճշտեք, թե ոնց փոխանցեք գումարը: ետ գումարները չեն կորի, Եվրոպական դատարան դիմելուց հետո, պետության կողմից հասցված վնասը կվերականգնվի, և դուք ձեր գումարները հետ կստանաք, իհարկե ով ուզում ա
Levon գրել է:- RUDIK HOVSEPIAN
Էլի սխալ բաներ են անում ոստիկանները ինչ-որ պատ կանգնեցնելով լևոնականների առջև: Ամերիիկայում դա անում են այսպես, դեղին ժապավեն են քաշում որտեղ որ պետք է և վրան գրած է «չանցնես այս գիծը», ով անցավ համարվում է օրինազանց, տուգանոում են : Պրծավ գնաց, քաղաքի բյուջեն լցվում ա: մի -երկու ոստիկան են կանգնում ու վերջ, թիքեդ են գրում, մոտդ պասպորտ չհեղավ տանում են անձդ պարզելու:Մեռնեմ Ամերիկայի օրենքներին:
mernem ko kov amerikatsi litsumnerin!- RUDIK HOVSEPIAN
arm գրել է:
de iharke,ete petutyan glux turq musulmanner linen nranc struk mortapasht vostikannern el zatik orov momer khangcnen.
Gugo գրել է:
Պայքա՛ր Պայքա՛ր մինչև վե՛րջ,ամեն ինչ լավ է լինելու,և մենք ՀԱՂԹԵԼՈՒ՛ ԵՆՔ,իշխանությունները ծնկի են գալու:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ
28Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երեկվա սգո երթի ընթացքում Ոստիկանությունը բերման է ենթարկել 6 մարդու: Աժ «ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Անահիտ Բախշյանը ...«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»
17ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդին` Առաքել Սեմիրջյանը երեկ Ոստիկանության կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Օպերայի մերձակայքում գտնվող Մեղեդի սրճարանից: «Սրճարանում ընկերներիս հետ թեյ ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ/ VIDEO /
6
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԶԲՈՍԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ
Թեեւ արտակարգ իրավիճակը հանված է, սակայն Ազատության հրապարակն ու մայրաքաղաքի մյուս կենտրոնական վայրերը շարունակվում ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /
8
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ժամը 18.55-ի մոտ Աբովյան փողոցի խանութների ու սրճարանների աշխատակիցները դուրս էին թափվել, անցորդները զարմացած իրար էին հարցնում` այդ ինչ է պատահել: Մի խումբ ոստիկաններ սաղավարտները գլխներին, ...
ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ` ՈՒԺ ԿԻՐԱՌԵԻՆ
«ԱՐԱՏԱՎՈՐ ՊՐԱԿՏԻԿԱ Է ՍԿՍՎԵԼ» / VIDEO /
«ՀԻՄԱ»-ՆԵՐԸ «ԳՐԱՎԵՑԻՆ» ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ / VIDEO /
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՄԻՏԻՆԳԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ / VIDEO /
«ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»

«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌՋԵՎԻՑ ԷԻՆ ՎԱԶՈՒՄ / VIDEO /

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ/ VIDEO /

ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿ

ԾԵԾԵՑԻՆ

- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում