
ԵՐԹԻ ԱՎԱՐՏԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՑՐԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված սգո երթը Ոստիկանության կողմից դադարեցվեց Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի անվան հիվանդանոցի մոտ: Այստեղ ոստիկանները պատ կազմեցին եւ բարձրախոսով հայտարարվեց.«Ձեր երթը անօրինական է, դադարեցրեք»: Երբ ոստիկանները տեսան, որ երթի մասնակիցները շարունակում են առաջ քայլել, նրանց առաջարկեցին անցնել դիմացի մայթ, իսկ մինչ այդ հասցրեցին փակել նաեւ դիմացի մայթը:
Ոստիկանների առաջնորդող հրամանատարը, որի ձեռքին էլեկտրաշոկ կար, հրամայեց քշել ժողովրդին: Ենթարկվելով նրա հրամանին` ոստիկանները սկսեցին հրելով կանանց ետ մղել, որոնք առաջին շարքում էին: Երթի մասնակիցներից մի տղամարդ առաջ անցավ եւ զայրացած ասաց.«Ի՞նչ է` տարածք եք գրավում»: Նրա այդ արտահայտությունը պատճառ դարձավ, որպեսզի ոստիկանների հրամանատարը հրամայի.«Սրան տարեք բաժին»: Հենց նույն պահին երթի մասնակից տղամարդու ձեռքերը ոլորեցին եւ մտցրեցին ոստիկանության մեքենան` հրամանատարի հրամանը կատարելու համար:
Այդ ընթացքում կանայք սկսեցին բղավել. «Սերժի ու Ռոբիկի ստրուկներ: Մենք մեր քաղաքում քայլելու իրավունք չունե՞նք»: Երթի մասնակիցներից մի կին էլ բղավում էր. « Դիտմամբ են անում` մեզ վախեցնելու եւ երթը դադարեցնելու համար»: Ոստիականության որոշ աշխատակիցներ առանձնացել էին շարքից եւ խնդրում էին կանանց հեռանալ: Բազմաթիվ խմբերի բաժանելով երթի մասնակիցներին` ոստիկաններն այսօր նրանց ցրեցին` երթի ավարտին: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով փորձում էին վերադառնալ օպերայի շենքի մոտ, որտեղից էլ սկսել էին տարերային երթը:
Ի դեպ, երթի մասնակիցներին, որոնք սեւ ժապավեններով եւ մոմերով Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով, ԱԳ նախարարության, դատախազության շենքերի մոտով հասել էին Մյասնիկյանի արձանի մոտ, չկարողացան մոտենալ արձանին` ոստիկանական արգելքի պատճառով:
Նշենք, որ երբ երթի մասնակիցների մի մասը Մարգարյանի հիվանդանոցի մոտ էր, մյուս ծայրը դեռ ԱԳ նախարարության մոտ էր: «Մեզ ոչ ոք չի կարող ընկճել: Սա Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցը չէ: Մենք պայքարում ենք մեր համար: Ես ուզում եմ ազատ քայլել իմ երկրում»,- բղավում էր երթի մասնակիցներից մեկը: Այսօր հատկապես ակտիվ էին կանայք, որոնք անցնելով ոստիկանների մոտով նրանց ամոթանք էին տալիս.«Սրա համա՞ր են ձեզ լույս աշխարհ բերել»:
Դատախազության մոտ, երբ ոմանք հետաքրքրվում էին, թե ինչ առիթով է երթը, կանանցից մեկը զայրացած ասաց. «Սերժիկն է մեռել, երթ ենք անում»: Երթի մյուս մասնակիցները հանգստացրեցին կնոջը եւ շարունակեցին ճանապարհը:
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիա նախաձեռնած կազմակերպությունները կոչ էին անում «մարտի 21-ը ազգովին նշել որպես սգո ազգային օր, քանի որ անտեսելով մարտի 1-ի ողբերգությունը՝ իշխանություններն անգամ սգո օր չհայտարարեցին»: Մարտի 1-ին զոհերի թիվը պաշտոնապես 8 է, կան բազմաթիվ վիրավորներ:
Ի դեպ, այսօր նախատեսվում էր լուռ բողոքի շարք կազմել Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան, սակայն այն չհաջողվեց ոստիկանական բազմաքանակ զորքերի առկայության պատճառով:
ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
5
Մենք ուրախ ենք, որ այս պահից սկսած մեզ հնարավորություն է տրվում վերստին տեղեկատվություն հաղորդելու Ձեզ:
Արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրն իսկ «Ա1+»-ի ինտերնետային կայքն արգելափակվել էր ԱԱԾ-ի ...«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս պահին Կառավարության շենքի բակը, Հյուսիսային պողոտայից Ազատության հրապարակ տանող ճանապարհը լցված են ոստիկանության աշխատակիցներով: Ինչպես հայտնի է` այսօր ժամը 15.00-ին Ազատության հրապարակում ...ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Գյումրիում գիշերը հրդեհել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին պատկանող ավտոմեքենան, որն արդեն մոտ մեկ շաբաթ վարում էր ակումբի խորհրդի նախագահ, Խոսքի ...ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿ
5Այս րոպեներին Ազատության հրապարակի մերձակայքում աստիճանաբար ավելանում է մարդկանց թիվը, որոնք գալիս են մասնակցելու 17:00-ից նախատեսված բողոքի քայլերթին` նվիրված մարտի 1-ի զոհերի հիշատակին: «Ա1+»-ի թղթակիցը ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
2
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանին զարմացնում եւ անհանգստացնում է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի առիթով ՀՀ իշխանությունների ոգեւորությունը:
«Տարօրինակ է, որ ՄԱԿ-ը բանաձեւ ...ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ, ԱՅԼ ՄՏԱՎ ԿՈԱԼԻՑԻԱ
9Այսօր ՀՀ կառավարությունում քաղաքական չորս ուժեր ստորագրել են քաղաքական կոալիցիայի Համաձայնագիր: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
1
Այսօր երկրում ստեղծված իրավիճակը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը համարում է խիստ մտահոգիչ: Նա գտնում է, որ ցանկացած ճնշում, եթե համազդվելու հնարավորություն չի թողնում, դրան հակազդում են անօրինական ...ԾԵԾԵՑԻՆ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Արտաքին գործերի նախարարության, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի, ՀՀ Դատախազության շենքերի ամբողջ երկարությամբ մոմերը ձեռքներին ու սգո սեւ ժապավենները թեւերին կապած կանգնած էին բազմաթիվ ...ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԶԱՐՄԻԿԸ
Այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդին` Առաքել Սեմիրջյանը, որը բերման է ենթարկվել մի քանի ժամ առաջ օպերայի մերձակայքի սրճարաններից մեկից: Նա մեկն է ԱԳՆ այն աշխատակիցներից, ...ԵՐԹԻ ԱՎԱՐՏԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՑՐԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված սգո երթը Ոստիկանության կողմից դադարեցվեց Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի անվան հիվանդանոցի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա որպես վկա հարցաքննվել է սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով ...
ՋԱՐԴԵՑ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ
ՆԿԱՐՉԻՆ ԿԱԶԱՏԱԶՐԿԵ՞Ն
9 ՏԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՀՅԴ-Ն ԸՆՏՐԵՑ ՆՈՐ ԳՄ
ՎԵՐՋԱՊԵՍ ԿՊԱՐԶԵ՞Ն
«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿ

ԾԵԾԵՑԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ, ԱՅԼ ՄՏԱՎ ԿՈԱԼԻՑԻԱ

ԵՐԹԻ ԱՎԱՐՏԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՑՐԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՆ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

