
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Այսօր երկրում ստեղծված իրավիճակը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը համարում է խիստ մտահոգիչ: Նա գտնում է, որ ցանկացած ճնշում, եթե համազդվելու հնարավորություն չի թողնում, դրան հակազդում են անօրինական ճանապարհով.«Այս իրավիճակը մեզ մոտ ծնելու է ահաբեկչություն: Ես այդ մասին այսօր եմ ասում: Եթե քաղաքական ուժերի միջեւ չլինի երկխոսություն, թող ոչ մեկ չզարմանա, որ Երեւանում տեղի ունենան պայթյուներ, քաղաքական սպանություններ եւ պետք է չէ դրա վրա աչք փակել: Եթե քաղաքական գորոծիչները քաղաքականապես այնքան գրագետ չեն, որ իմանան, թե այսօրվա իրենց քայլերը վաղը ինչ հետեւանքներ կարող են ունենալ, ապա մենք բոլորս մեծ խնդիր ունենք»:
Իշխանությունների կողմից կոլաիցիա ձեւավորելու փորձերը նա համարում է անիմաստ: «Բովանդակությունը մնում է նույնը: 10 տարի շարունակ այդ քաղաքական ուժերն են եղել երկրի կառավարման ղեկին: Չեմ կարող ասել, որ արդյունքնները գոհացուցիչ են: Ուստի այսօր որեւէ վստահություն չի կարող լինել, որ կոալիցիա կազմելով` նրանք նոր որակներ ձեռք կբերեն»,- կարծում է Արման Մելիքյանը: Ստեղծված իրավիճակում կոալիցաի ստեղծումը նա չի համարում ելք. «Եթե չկա ճգնաժամից դուրս գալու իրական ճանապարհը, կոալիցիաները անպտուղ են: Կոալիցիաները կարող են լրացուցիչ բռնաճնշման միջոց դառնալ:
Այսօր Աժ-ում 7 հոգուց բաղկացած մի ընդդիմադիր հատված կա` «Ժառանգություն» խմբակցությունը, եւ իշխանական մեքենան ամեն ինչ անում է, որ այդ ընդդիմադիր հատվածը բռնաճնշվի եւ որեւէ հնարավորություն չունենա»:
Ստեղծված իրաիճակից դուրս գալու միակ ելքը Մելիքյանը համարում է երկխոսությունը` թե քաղաքական ուժերի եւ թե հասարակության միջեւ.«Ես գիտեմ, որ մինչեւ մարտի 1-ը կոնտակներ կային Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի միջեւ: Դրանք գաղտնի կոնտակներ էին, եւ մեկը մյուսին ասում էր` դու պիտի զիջես: Դրանք բանակցություններ չէին: Սրանք վերջնագրեր էին, որը չէր կարող արդյունավետ լինել»: Մելիքյանը դժավարացավ ասել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի միջեւ ինչ մակարդակով է հաղորդակցությունը եղել եւ նշեց, որ իրեն այդ մասին ասել են, իսկ երբ ինքն անձամբ է փորձել զրուցել Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ` երկխոսություն սկսելու համար, իրեն չի հաջողվել: «Այսօր կոտորված է բոլոր կողմերին սատարող ժողովուրդը, որովհետեւ ժողովուրդը չէր պատկերացնում, որ քաղաքական գործիչները կարող էին այնքան հեռու գնալ, որ գործը հասնի մարդասպանության»: Ընդգծելով, որ իշխանավորը պետք է պատասխանատու լինի իր ընտրողի առաջ` Մելիքյանն ասաց. «Մենք բոլորս սխալներ ենք գործել, եւ ես չեմ ուզում մեղքը բարդել կոնկրետ մարդկանց վրա: Մենք պետք է իրավիճակ ստեղծենք, որտեղ նվազագույնի կհասցվի այդ մեղավորների առաջացման հնարավորությունը: Պետական կառավարման մեքենան պետք է գործի թափանցիկ եւ հաշվետու լինի հասարակությանը: Ես չեմ պատկերացնում, թե բարձր վարկանիշ ունեցող պետական գործիչը ինչպես կարող է ստել»: Իսկ թե ու՞մ նկատի ունի Արման Մելիքյանը, նա չմանրամասնեց, եւ նորից ընդգծեց.«Բարձր պետական գործիչը իրավունք չունի ստել: Սուտն ու կեղծիքը պետական կառավարման զինանոցից պետք է վերացվեն: Եթե պետական գործիչը չի կարողանում փաստարկների ուժով իր շուրջը համակիրներ հավաքագրել, նա պետք է հեռանա ասպարեզից»:
Այսօր օրենքին կատարվող հղումններին Մելիքյանը անլուրջ է վերաբերվում.«Մենք պետք է մեզ անցյալից բաժանող մի գիժ քաշենք: Քանի մենք սուտը մեր կյանքից չենք հանել մենք ընտրությունից ընտրություն անընդհատ բախումներ ենք ունենալու»: Ինչ վերաբերում է կոնկրետ մարտի 1-ի դեպքերին, ապա Մելիքյանը նշեց, որ ջարդից ու զոհերից անկասկած կարելի էր խուսափել, եթե քաղաքական կամք լիներ. «Բացառապես շեշտը դրվում էր ուժային, քանակային մեթոդների վրա` այ մեր թիմը ավելի շատ է, ուրեմն մենք ենք հաղթել:
Իրավիճակը հարթելու Ճանապարհը եղել է կա եւ կլինի առաջիկայում, սակայն այն երկար չի: Այսինքն` կգա մի պահ, երբ ուժային բռնաճնշման կողմնակիցները հաղթանակ տոնեն իշխանության օղակներում, դա կնշանակի, որ Հայաստանը ընկղմվում է երկարատեւ մղձավանջի մեջ»: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ ցանկացած երկրում էլ ընտրություններից հետո, միշտ էլ պարտվող կողմը չի ընդունում ընտրությունների արդյունքները, ապա Արման Մելիքյանն ասաց. «Ցանկացած երկրում խնդիր չի կանգնում, թե արդյոք արժանահավա՞տ են պետական ատյանների հայտարարությունները ընտրությունների արդյունքների մասին: Մեր երկրում պարբերաբար նույն խնդիրն է առաջանում, եւ պետական ատյանները չեն կարողանում համապատասխան արժանահավատություն ապահովել»: Մելիքյանն անդրադարձավ նաեւ ընտրական գործընթացում եւ դրանից հետո իրականացված ձերբակալություններին եւ խոստացավ այս մասին ամփոփ գնահատական տալ ապրիլի 6-ին կամ 7-ին` բացատրելով, որ լրացուցիչ ինֆորմացիայի կարիք ունի, որը կստանա մոտ օրերս:
Ի դեպ, արտերկրից մի շարք իրավաբանական ընկերություններ Արման Մելիքյանին առաջարկել են հետաքննություն անցկացնել տեղի ունեցածի վերաբերյալ: Այս պահին մա զբաղված է այդ հետաքննությամբ:
Քննարկում
masis գրել է:
sa shat chisht mitk e, yev miak chanaparn, yev saklini universal dzevn. mikaelyan dook miangamayn chisht ek. yete ishkhanootunn zichoomneri chi gnoom , ooremn mtavaxootun ka ishxanootunn kortsneloo. ka mi oorish versia (inchoo chi gnoom ishxanootunn) kareli e yentadrel vor 10 tarineri ntatskoom invetitsia arvel '' irents'' kam drsits, yev dra hamar el chen zijoom vorovhetev yete kortsnen ishxanootunn apa irents '' investn'' 3rd kogmi investn apa finansakan patasxanatvootyan kyentarkven, yev finansakan chgnajam ksksvi. yerevi ishxanootunn asoom e levonin ''inchpes klini yes tsanem doo havakes''. OOREMN aysteg atorn zijeloo kam endhanrapes chzicheloo harts e. isk yete tariner araj hamagortsaktsein levoni het, zijeloo kam hamagortsakseloo mitkn kliner arants im yev ko aseloo. ay vorteg e gaghtnikn.aysteg paykarn lavi yev vati mijev che amenevin, ayl hasarakootyann goh paheloo mej e xndirn , tsavok hayastanoom dzevavorvoom e naxakapitalisty mtatseladzev, da e xndirn yev ''agah'' miakoghmani mtatsogh naxakapitalistn bnakanabar ogtvoom e iren trvats ;; capitalist coderov;;. ay tariner heto yerb naxakapitalistn khasni mijin capitalisti mtatseladzevin ayn jamanak kareli mtasel hasarakootyan 1% masin. ardiok da lineloo e , voch inchoo ... kgrem mioos angam
ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
5
Մենք ուրախ ենք, որ այս պահից սկսած մեզ հնարավորություն է տրվում վերստին տեղեկատվություն հաղորդելու Ձեզ:
Արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրն իսկ «Ա1+»-ի ինտերնետային կայքն արգելափակվել էր ԱԱԾ-ի ...«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս պահին Կառավարության շենքի բակը, Հյուսիսային պողոտայից Ազատության հրապարակ տանող ճանապարհը լցված են ոստիկանության աշխատակիցներով: Ինչպես հայտնի է` այսօր ժամը 15.00-ին Ազատության հրապարակում ...ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Գյումրիում գիշերը հրդեհել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին պատկանող ավտոմեքենան, որն արդեն մոտ մեկ շաբաթ վարում էր ակումբի խորհրդի նախագահ, Խոսքի ...ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿ
5Այս րոպեներին Ազատության հրապարակի մերձակայքում աստիճանաբար ավելանում է մարդկանց թիվը, որոնք գալիս են մասնակցելու 17:00-ից նախատեսված բողոքի քայլերթին` նվիրված մարտի 1-ի զոհերի հիշատակին: «Ա1+»-ի թղթակիցը ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
2
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանին զարմացնում եւ անհանգստացնում է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի առիթով ՀՀ իշխանությունների ոգեւորությունը:
«Տարօրինակ է, որ ՄԱԿ-ը բանաձեւ ...ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ, ԱՅԼ ՄՏԱՎ ԿՈԱԼԻՑԻԱ
9Այսօր ՀՀ կառավարությունում քաղաքական չորս ուժեր ստորագրել են քաղաքական կոալիցիայի Համաձայնագիր: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
1
Այսօր երկրում ստեղծված իրավիճակը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը համարում է խիստ մտահոգիչ: Նա գտնում է, որ ցանկացած ճնշում, եթե համազդվելու հնարավորություն չի թողնում, դրան հակազդում են անօրինական ...ԾԵԾԵՑԻՆ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Արտաքին գործերի նախարարության, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի, ՀՀ Դատախազության շենքերի ամբողջ երկարությամբ մոմերը ձեռքներին ու սգո սեւ ժապավենները թեւերին կապած կանգնած էին բազմաթիվ ...ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԶԱՐՄԻԿԸ
Այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդին` Առաքել Սեմիրջյանը, որը բերման է ենթարկվել մի քանի ժամ առաջ օպերայի մերձակայքի սրճարաններից մեկից: Նա մեկն է ԱԳՆ այն աշխատակիցներից, ...ԵՐԹԻ ԱՎԱՐՏԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՑՐԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված սգո երթը Ոստիկանության կողմից դադարեցվեց Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի անվան հիվանդանոցի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա որպես վկա հարցաքննվել է սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով ...
«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿ

ԾԵԾԵՑԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
ԵՐԹԻ ԱՎԱՐՏԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՑՐԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ, ԱՅԼ ՄՏԱՎ ԿՈԱԼԻՑԻԱ

ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՆ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

