
ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ, ԱՅԼ ՄՏԱՎ ԿՈԱԼԻՑԻԱ
Այսօր ՀՀ կառավարությունում քաղաքական չորս ուժեր ստորագրել են քաղաքական կոալիցիայի Համաձայնագիր: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն մոտ մեկ ամիս առաջ` ՀՀ Նախագահի ընտրություններից հետո հայտարարում էր, թե ուզում է հրաժարվել կոալիցիոն գործընկերոջ կարգավիճակից:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
1. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հիմք ընդունելով 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, նպատակ հետապնդելով երաշխավորել Հայաստանի Հանրապետության առաջընթաց զարգացումը, հասարակության ներսում սոցիալական գործընկերության եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորումը, 2007 թվականի մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված ներքոստորագրյալ կուսակցությունները (այսուհետ` քաղաքական կոալիցիայի կողմեր) Հայաստանի Հանրապետության Նախագահի աջակցությամբ ստեղծում են քաղաքական կոալիցիա հանուն`
-հասարակության գերակշիռ մեծամասնության վստահությունը վայելող եւ արդյունավետ գործող իշխանություն ձեւավորելու,
-ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու,
-իրենց նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագիր մշակելու եւ իրականացնելու,
-նախընթաց տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացման, մեր քաղաքացիների կյանքի որակի էական բարելավման, համարձակ եւ իրատեսական բարեփոխումների իրականացման,
-Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներն արդյունավետ դիմակայելու:
Քաղաքական կոալիցիայի կողմերը հավաստում են իրենց կամքը եւ վճռականությունը կոալիցիայի նպատակների իրագործման համար եւ ստանձնում են քաղաքական պատասխանատվություն` իշխանության գործունեության համար։
2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Քաղաքական կոալիցիայի կողմերը, առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, համերաշխության, տարաձայնությունները բանակցությունների ու քննարկումների միջոցով լուծելու սկզբունքներով, պարտավորվում են գործել սույն համաձայնագրի տառին ու ոգուն համապատասխան, իրականացնել միասնական քաղաքականություն` միմյանց եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համագործակցությամբ։
Քաղաքական կոալիցիայի կողմերը գործելու են որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման, պետական մարմինների գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման, բարձրաստիճան պետական պաշտոնյաների հաշվետվության արդյունավետ մեխանիզմների կիրառման հիման վրա։
3. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քաղաքական կոալիցիայի հիմնական ծրագրային առաջնահերթություններն են`
-սահմանադրական փոփոխություններին օրենսդրության համապատասխանեցման ավարտը, եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրության ձեւավորումը,
-իշխանության թեւերի միջեւ հակակշիռների եւ զսպումների լիարժեք համակարգի ձեւավորման սահմանադրական երաշխիքների արմատավորումն օրենսդրությունում եւ քաղաքական համակարգում,
-արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովող, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա արդյունավետ գործող լիարժեք բազմակուսակցական համակարգի զարգացումը, խորհրդարանական ընդդիմության գործունեության հնարավորության ընդլայնումը եւ ամրապնդումը,
-քաղաքացիական հասարակության կայացման համար նպաստավոր պայմանների ապահովումը եւ հասարակական միավորումների ու կառույցների գործունեությունը խրախուսող ծրագրերի իրականացումը,
-խոսքի ազատության ամրապնդումը, զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախությունն ու անաչառությունը մեծացնելուն ուղղված, լիարժեք բազմակարծություն ապահովող միջոցառումների մշակումը եւ իրականացումը,
-ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացում ապահովող միջոցառումների մշակումը եւ հետ—ողական իրագործումը, մասնավորապես, քաղաքական ուժերի դերակատարության հետեւողական մեծացումը,
-պետական իշխանության համակարգում Ազգային անվտանգության խորհրդի գործունեության բարձր արդյունավետություն ապահովող մեխանիզմների ներդրումը եւ կիրառումը,
-պետական կառավարման համակարգի արդյունավետության մեծացումը, այդ համակարգի նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթների ընդլայնումը, պաշտոնյաների նշանակման ժամանակ բարձր մասնագիտական կարողությունների եւ բարոյական որակների պահանջների կիրառումը, նրանց գործունեության հրապարակայնության եւ հաշվետվության ապահովումը,
-պետական ծառայության բարեփոխումների ավարտումը` ձեւավորելով ազնիվ եւ արդյունավետ գործող կառավարման համակարգ, ապահովելով քաղաքական եւ տնտեսական շահերի տարանջատումը,
-տնտեսության կայուն — անվտանգ զարգացումը ստվերային տնտեսության դեմ պայքարի, բնակչության եկամուտների զգալի մեծացման եւ բաշխման առավել արդարացի մեխանիզմների կիրառմամբ, ազատ տնտեսական մրցակցության լիարժեք պայմանների ապահովմամբ, հակամենաշնորհային գործուն քաղաքականության իրականացմամբ,
- արտահանման կողմնորոշում ունեցող արտադրության խրախուսումը,
- փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման հետեւողական խթանումը,
-գյուղատնտեսության զարգացման Ազգային ծրագրի մշակումն ու իրագործումը,
- աղետի գոտու վերականգնման աշխատանքների ավարտը,
-պետության կողմից նոր աշխատատեղերի ստեղծման խթանման միջոցով գործազրկության ծավալների էական կրճատումը, կենսաթոշակների, նպաստների եւ աշխատավարձերի շարունակական բարձրացումը,
-աղքատության հաղթահարմանն ուղղված սոցիալական քաղաքականության իրականացումը` որպես աղքատության շեմ ընդունելով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը,
-Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման մարմինների առանձնահատկությունների սահմանումն օրենքով եւ այդ մարմինների ձեւավորումը,
-դատական օրենսգրքի ներդրումը` համակարգի գործունեությունը եվրոպական չափանիշներին լիարժեքորեն համապատասխանեցնելու, համակարգի անաչառության ու անկախության նկատմամբ հասարակության վստահության էական մեծացման նպատակով,
-համընդգրկուն եւ արդյունավետ պայքարը կոռուպցիայի դեմ` քաղաքացիական հասարակության լիարժեք ներգրավմամբ,
-օրենքի գերակայության, հասարակական կարգ ու կանոնի լիարժեք ապահովումը, անպատժելիության բացառումը, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը,
- միջազգային հանրությանն առավել արդյունավետ ինտեգրումը,
-Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման միջոցով համազգային ներուժի ամբողջական հաշվառման եւ կիրառման մեխանիզմների արդյունավետության էական մեծացումը` ի շահ Հայաստանի Հանրապետության եւ ողջ հայ ժողովրդի:
4. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են`
ա) ամեն ջանք գործադրել կոալիցիոն կառավարության ծրագրի արդյունավետ իրականացման համար,
բ) ապահովել կոալիցիայի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն իշխանության օղակներում քաղաքական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող` իրենց երաշխավորած անձանց կողմից,
գ) չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն վտանգել սույն հուշագրում ամրագրված կոալիցիոն նպատակների իրագործումը:
5. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
Հայեցակարգային եւ ռազմավարական նշանակության փաստաթղթերի նախագծերը ենթակա են նախնական քննարկման քաղաքական կոալիցիայի կողմերի միջեւ: Կողմերը պետք է ամեն ջանք գործադրեն միասնական դիրքորոշում ձեւավորելու համար:
Քաղաքական կոալիցիայի կողմերից մեկի առաջարկությամբ, միասնական դիրքորոշման ձեւավորման նպատակով կարող է քննարկման առարկա դառնալ Ազգային ժողովի եւ կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:
Քաղաքական կոալիցիայի գործունեության արդյունավետության ապահովման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման, միջկուսակցական շփումների ապահովման եւ միասնական դիրքորոշումների ձեւավորման նպատակով կողմերը, հավասար ներկայացվածությամբ, ստեղծում են կոալիցիայի համադրող խորհուրդ: Համադրող խորհրդի գործունեությունն իրականացվում է կանոնավոր պարբերականությամբ հրավիրվող նիստերի միջոցով:
6. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Սույն համաձայնագիրը սկսում է գործել ստորոգրման պահից եւ ուժի մեջ է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում: Համաձայնագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության դեպքում, կողմերից մեկի հայտարարությամբ կամ կողմերի միջեւ կայացած համաձայնությամբ:
Քննարկում
yes գրել է:
Tikin Artur Baxdasaryan,du eir misht vogevorvac koch anum joxovrdin...SRANQ DZEZ XABUM EN,POXE VERCREQ,BAYC JIGYAROV ENTREQ....hima ur es vor mtnum?Poxe vercrel es,ba jigyarov entreld ur mnac?Inch eresov es nayelu joxovrdi achqerin...?
Vomn գրել է:- yes
Tikin Artur Baxdasaryan,du eir misht vogevorvac koch anum joxovrdin...SRANQ DZEZ XABUM EN,POXE VERCREQ,BAYC JIGYAROV ENTREQ....hima ur es vor mtnum?Poxe vercrel es,ba jigyarov entreld ur mnac?Inch eresov es nayelu joxovrdi achqerin...?
Դու էլ բան ասեցիր, դրա երեսի կաշին գոմեշի հետույքի կաշվից հաստ է: Բնազդներն էլ գոմեշի բնազդներից այնկողմ չեն անցնում, կարևորը որոճալու բան լինի:- yes
Vomn գրել է:
ՀՅԴն սողուն է, ուր ասես կմտնի ու դուրս կգա, բայց ավելի շատ սիրում է կառավարության հետույքը մտնել, այնտեղ տաք է և ապահով:
Levonakan գրել է:
Artur baxdasaryan Serjic el a vat@ vor joxovrdin etqan xapec,hl@ Serj@ ira hamar er ashxatum
HIma saxs el gitenq et qartuxaruhin incha................
Նաիրի գրել է:- yes
Tikin Artur Baxdasaryan,du eir misht vogevorvac koch anum joxovrdin...SRANQ DZEZ XABUM EN,POXE VERCREQ,BAYC JIGYAROV ENTREQ....hima ur es vor mtnum?Poxe vercrel es,ba jigyarov entreld ur mnac?Inch eresov es nayelu joxovrdi achqerin...?
Ախպեր ջան, Արտուրիկն ու Վահանը մազոխիստ են ու ժողովրդին խաբեցին, որ իրենք ՍՍ-ից քունվեն։ Արտուրիկը հիմի ջիգյարով քունվում է։- yes
zorben գրել է:- Նաիրի
Ախպեր ջան, Արտուրիկն ու Վահանը մազոխիստ են ու ժողովրդին խաբեցին, որ իրենք ՍՍ-ից քունվեն։ Արտուրիկը հիմի ջիգյարով քունվում է։
այ նաիրի/յես ը նթանրապես քֆուրբազ եմ կօպիտ մարդեմ բայց ինտերնետօվ չեմ քրֆում . որովհետեվ մեր մայրերն.քույրերնեն. մեր երեղեքնեն կարդում . ամօթա. նույն միտքը արտահայտի արանց քֆուրի. հնարավօրա չե.աբիժնիկներնեն շատ քրֆում- Նաիրի
Nana գրել է:
Ajs kolician uzume kotrel joxovrdi voxnashar@.
Nana գրել է:
Inchpes Orinac erkir@ dava4anec joxovrdin ajpesel dashnakner@. AMOT QEZ VAHAN HOVANISJAN.Bajc ishxanutjun@ duq cheq ajl joxovurd@ ev na kpajqari minchev verj.
masis գրել է:
ishxanootyoon koalitsian lav e, bayts che vor ayd koalisian dzer kogmits sarkas endimootyoonn er, yev hima het ek beroom anvanelov '' koalitsia''. bayts inknert gitek vor da che patasxann. ayspes kareli e asel , stegtsoom ek dzer kogmits endimootun yev ayd dzer stegtsats endimootynn het kanchoom yev da kochvoom e COALITION. ayo vertsnenk aydpes e ger petootunneroom, bayts da pokr yerkrneroom piti lini aznivootyamb (angam da ishxanootyan kogmits e sarkvats). da teorapes shat chisht e, bayts che vor gortsnakanoon vochinch chek arel, inchoo norits galis enk skzbin,HASARAKOOTYANN AZNIVOREN PETK E TAL ANHATAKAN IREN PATKANOGH MINIMAL SHNCHELOO, ARARELOO,OGNEL NRAN ANHATAPES APRELOO, PAHELOO IR ANDZANAKAN GOUTUNN,YEREVAKAYELOO,YERAZELOO, IR ORVA HATSN STEGTSELOO,YETE ANDZN CHI GTNOOM DOOK ISHANOOTYOON PETK E OGNEK ANHATIN GTNELOO YEV VOCH TE MOLORETSNELOO YEV ARHAMARELOO, AYSINKN ISHXANOOTYAN BOLOR KAROOYTSNERN PETK E LINEN BARIATSKAM,BARI,MARDASER. YES HASKANOOM EM DZER MIJOTSOV 3RD ANDZN METS GOOMAR E SARKOOM, BAYS PETK E AYDKAN MAKSIMALIST CHLINEL. ARAJINN DOOK MARD EK HETO ISHXANOOTYOON, MARDOO ACHKEROV NAYEK MARDOON. PETK CHE ANOTI PAHEL DZER HASARAKOOTYANN, NRANK KO HAYELIN EN. GER YERKIRNERN KOOZEN VOR ANKIRT LINEK, DOOK NRANTS HET TSITSAGHOOM EK HASARAK MARDOO VRA, VAGHN KNGNEK DOOK AYD VICHAKIN. MEK OROV EK DATOOM ASHXARN. AYSPES SHAROONAKEK KDARNAK 3RD ASHXARHI PETOOTUN, YES NAXAZGOOM EM. YEKEK ISHXANOOTYAN ANDAMNER AYSTEGHITS NAYEK DZAZ YEV TESEK INCHKAN TSITSAGHELI EK DZER KAGHAKAKANOOTYAMB, INKNERT DZEZANITS KAMACHEK.
ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
5
Մենք ուրախ ենք, որ այս պահից սկսած մեզ հնարավորություն է տրվում վերստին տեղեկատվություն հաղորդելու Ձեզ:
Արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրն իսկ «Ա1+»-ի ինտերնետային կայքն արգելափակվել էր ԱԱԾ-ի ...«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս պահին Կառավարության շենքի բակը, Հյուսիսային պողոտայից Ազատության հրապարակ տանող ճանապարհը լցված են ոստիկանության աշխատակիցներով: Ինչպես հայտնի է` այսօր ժամը 15.00-ին Ազատության հրապարակում ...ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Գյումրիում գիշերը հրդեհել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին պատկանող ավտոմեքենան, որն արդեն մոտ մեկ շաբաթ վարում էր ակումբի խորհրդի նախագահ, Խոսքի ...ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿ
5Այս րոպեներին Ազատության հրապարակի մերձակայքում աստիճանաբար ավելանում է մարդկանց թիվը, որոնք գալիս են մասնակցելու 17:00-ից նախատեսված բողոքի քայլերթին` նվիրված մարտի 1-ի զոհերի հիշատակին: «Ա1+»-ի թղթակիցը ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
2
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանին զարմացնում եւ անհանգստացնում է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի առիթով ՀՀ իշխանությունների ոգեւորությունը:
«Տարօրինակ է, որ ՄԱԿ-ը բանաձեւ ...ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ, ԱՅԼ ՄՏԱՎ ԿՈԱԼԻՑԻԱ
9Այսօր ՀՀ կառավարությունում քաղաքական չորս ուժեր ստորագրել են քաղաքական կոալիցիայի Համաձայնագիր: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
1
Այսօր երկրում ստեղծված իրավիճակը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը համարում է խիստ մտահոգիչ: Նա գտնում է, որ ցանկացած ճնշում, եթե համազդվելու հնարավորություն չի թողնում, դրան հակազդում են անօրինական ...ԾԵԾԵՑԻՆ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Արտաքին գործերի նախարարության, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի, ՀՀ Դատախազության շենքերի ամբողջ երկարությամբ մոմերը ձեռքներին ու սգո սեւ ժապավենները թեւերին կապած կանգնած էին բազմաթիվ ...ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԶԱՐՄԻԿԸ
Այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդին` Առաքել Սեմիրջյանը, որը բերման է ենթարկվել մի քանի ժամ առաջ օպերայի մերձակայքի սրճարաններից մեկից: Նա մեկն է ԱԳՆ այն աշխատակիցներից, ...ԵՐԹԻ ԱՎԱՐՏԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՑՐԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված սգո երթը Ոստիկանության կողմից դադարեցվեց Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի անվան հիվանդանոցի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա որպես վկա հարցաքննվել է սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով ...
«ՌՈՄԱՅԻ» ԴՈՒՍՏՐ ԹԻՄԸ
ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ
ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՓՐԿԵԼ
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ «ԱՐԱՐԱՏԻՆ»
ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿ

ԾԵԾԵՑԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ, ԱՅԼ ՄՏԱՎ ԿՈԱԼԻՑԻԱ

ԵՐԹԻ ԱՎԱՐՏԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՑՐԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՆ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

