
ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿ
Այս րոպեներին Ազատության հրապարակի մերձակայքում աստիճանաբար ավելանում է մարդկանց թիվը, որոնք գալիս են մասնակցելու 17:00-ից նախատեսված բողոքի քայլերթին` նվիրված մարտի 1-ի զոհերի հիշատակին: «Ա1+»-ի թղթակիցը հայտնեց, որը Ազատության հրապարակը շրջափակված է ոստիկաններով, որոնք թույլ չեն տալիս որեւէ մեկին մտնել հրապարակ:
Հատկապես աչքի են ընկնում ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք բավական մեծ թիվ են կազմում հրապարակի մերձակայքում:
Կարապի լճի մոտ ոստիկան Վլադիմիր Օսիպյանը մի խումբ կանանց հետ վիճաբանության մեջ է մտել` պահանջելով, որ նրանք հեռանան: Ոստիկանները նույնիսկ թույլ չեն տալիս մարդկանց կանգնել, իսկ կանայք պահանջում են հարգել իրենց իրավունքները, քանի որ նրանք որեւէ անօրինական քայլ չեն կատարում: Իրավապահ մարմիների այն հայտարարությանը, թե մարդիկ ագրեսիվ են, մի կին, ի նշան հակառակի, նույնիսկ ծնկի է իջել` ապացուցելու, որ միանգամայն խաղաղ նպատակներով է եկել միջոցառմանը մասնակցելու համար: Ոստիկանները նաեւ արգելել են կանանց իրենց հետ բերած կարմիր մեխակները դնել Ազատության հրապարակում: Կանայք էլ մեխակները դրեցին Ազատության հրապարակի ճաղավանդակների վրա` դրանց վրա կապելով նաեւ սեւ ժապավեններ:
Առնո Բաբաջանյանի արձանի մոտ էլ վառել են մոմերը: Չնայած այս ամենին մարդիկ չեն լքում հրապարակի մերձակայքը, եւ նրանց թիվը աճում է: Ի դեպ, հնարավորություն չունենալով մտնել հրապարակ, ներկաները կանգնել են փողոցում:
Այստեղ է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:
Քննարկում
hay գրել է:
Կեցցե Հայ պայքարող կանանց.Կեցցե Լյւդմիլա Տեր-Պետրոսյանին. ՊԱՅՔԱՐ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉև ՆԵՐՋ
ՀԱՅՐԻԿ գրել է:
[quote=elektrik-EFENDIEVICH.][/quote]
Այ տղա, բան գիտես՝ բան ասա, ապուշ-ապուշ դուրս մի տուր:
Հայեր միացեք գրել է:
Հարգելի Հայրենակիցներ:
Հայաստանում չկան լուրջ կուսակցություններ,
դա ցույց տվեց "նախագահայան ընտռություններ" կոչվածը:
Ես կփորձեմ շարադրել Հայ ազգի փրկության իմ տեսակետը:
Ամենեվին չեմ հավակնում լինել վերջին ատյանի ճշմարտությունը:
Փորձենք միասին ելքեր փնտրել:
Դժբախտաբար հայերից շատերը փորձում են բարոյականություն ,
հանդուրժողականություն քարոզել :Նրանց մի մասն իսկապես ազնիվ
մարդիկ են ,բայց շատերը իշխանության հրամանն են կատարում:
Այսօր իշխանությունների համար ամենից վտանգավորը հենց այն ազնիվ
մարդիկ են ,որոնք չեն սատարել Լեվոնին ,բայց այսօր հայտարարում են ,
որ Քոչարյանական Ռեժիմը Հանցավոր է և պիտի կանգնի արդար դատի առաջ:
Սակայն միայն հայտարարություններով և անիմաստ միտինգներով ,
ինչպես նաև ժողովրդին անտեղի ծեծ ու ջարդի տանելով ոչինչի չենք հասնի:
Ի վերջո, որն է մեր նպատակը?
Եթե միայն իշխանության մի խումբ սրիկաներին մի այլ խմբով փոխելն է ,
ապա Հայ ազգը դրանից ոչինչ չի շահի:
Մենք պետք է կառուցենք ժամանակակից Հզոր երկիր,
ազատ և իրենց հայրենիքով հպարտ քաղաքացիներով:
Անհրաժեշտ են համակարգային և արմատական փոփոխություններ:
Ամենից արաջ պետք է Հայ ժողովուրդը պայքարի արդարության համար,
արդարություն ամեն տեղ , տանր ,փողոցում,աշխատանքի տեղում:
1.Հայկական պետության հիմքում պիտի դրվի
սոցիալական արդարության սկզբունքը:
Մնացաց ԲՈԼՈՐ անարդարությունները գալիս են սոցիալականից:
Հայաստանը աղքատ երկիր է,ոչ Ամերիկա է ,ոչ էլ Ռուսաստան ,որպեսզի
իրեն թույլ տա ունենալ միլիարդատերեր և միլիոնատերեր ,
որոնք իրենց հարստությունը դիզել են բացահայտ կամ թաքնված թալանի միջոցով ,այն դեպում, երբ ժողովրդի մեծ մասը ընչազուրկ է:
Մոտակա 10 տարիներին պետությունը պետք է իր ձեռքը վերցնի
առևտրի ոլորտը ,քանի որ դժբախտաբար մեր ապաշնորհ ղեկավարների
մեղքով ,ներկայի և անցյալի, Հայաստանը չունի ավելու լուրջ
եկամտի աղբյուր:
ԵՎ եթե կան ձեռներեց մարդիկ ,որոնք իսկապես կարող են լուրջ
գործ ձեռնարկել ,այլ ոչ թե օգտվել առևտրի իրենց մենաշնորհից և
թալանել ժողովրդին,նրանց կանաչ ճանապարհ:
Պետք է սահմանափակվի նախագահի իշխանությունը:
Ոստիկանությունը և ազգային անվտանգության համակարգը պետք է
դուրս բերվի նախագահի անմիջական ենթակայությունից:
Եվ այդ պաշտոնները պետք է ընտրովի լինեն:
Նախագահի ենթակայության տակ ուժային կառույցներից
պետէ մնա միայն բանակը և ոչ մի ներքին զորքեր:
Երկու խոսք այն մասին ,թե ինչպես կարող է ժողովուրդն
ազատվել իրեն ոչ հնազանդ շխանություններից:
Այստեղ սխալմունք չկա ,խոսքը հենց ժողովրդին ոչ հնազանդ
իշխանությունների մասին է և ոչ թե ընդհակառակը:
Ամբողջ Հայաստանում պետք է ստեղծվեն փոքր խմբեր ,5-10 անդամով:
խմբի բոլոր անդամները պետք է անձամբ ճանաչեն իրար ,
ցանկալի է երկար տարիներ :
Խումբը պետք է ուենա ներկայացուցիչ,բայց ոչ ղեկավար:
Ներկայացուցիչը մշտական պաշտոն չի և կաևող է փոխվել:
Ներկայացուցիչը կարող է կապ հաստատել մի այլ խմբի
ներկայացուցիչի հետ, որին անձամբ ճանաչում են իրենց խմբի
առնվազն երկու անդամներ:
Տարբեր խմբերի մեջ չպետք է լինի ոչ մի ուղղահայաց ենթակայություն:
Նրանք կարող են միայն խորհրդակցել իրար հետ ,բայց ոչ կատարել
մեկր մյուսի հրամանը:
Հայաստանում պետք է ստեղծվեն 10-15 հազար այսպիսի խմբեր:
Այս խմբերը պետք է պայքարեն արդարության համար,
բոլոր հարցերում ,սկսած թաղապետերի ու գյուղապետերի
անօրինականություններից ,վերջացրած պատգամավորների
ու ոստիկանների ու իշխանավորների անօրինականություններով և
պետք է ստիպեն բոլորին արդար որոշումներ կայացնել:
Անարդարություն կատարած բոլոր ,որոնք կխոստովանեն ,
չեն շարունակի նոր մեղքեր գործել, կքավեն իրենց մեղքը:
Մյաւսները պետք է պատժվեն:
Չպետք գնալ բացահայտ ընդհարումների ,ընդհակառակը ,
ալս բոլորի իմաստը միայն անարյուն իշխանափոխությունն է ,
սակայն պետք է հասկացնել անարդար վարվողին ,որ նա
մենակ չի ապրում և եթե շատ հղպացածներ իրենց շրջապատել են
գլուխները սափած հաստավզերով,փիկնապահեւով, ապա պետք է
այդ հաստավզերին հասկացնել ,որ իրենց պաշտպանող չի լինի :
Պետք է սկսել ներքևի օղակներից այլ ոչ թե վերևի:
Ձուկը գլխից է հոտում ,բայց մաքրում են պոչից:
Մի շատ կարևոր հանգամանք:
Ոչ մի կին չպետք է ներգրավվի այդ խմբերի մեջ:
Հայ կանայք պետք է հեռու մնան և ամոթ է եթե
հայ տղամարդիկ դա թույլ տան:
Ապրիլի 24-ին Հայ ժողովուրդը պիտի հայտարարի,
որ ստղծվել են առնվազն 10000 խմբեր:
Դրանից հետո հավատացեք, մեր ազգը
շատ կարճ ժամանակում կհաղթահարի այս խորը ճգնաժամը:
DNOX գրել է:- elektrik-EFENDIEVICH.
Այստեղ է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: iranc tan lujsern angatek, tokh saren satken
HAETO KGAN, KNGAT U MORT P...@ KMTNEN U KTAKANAN.- elektrik-EFENDIEVICH.
ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
5
Մենք ուրախ ենք, որ այս պահից սկսած մեզ հնարավորություն է տրվում վերստին տեղեկատվություն հաղորդելու Ձեզ:
Արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրն իսկ «Ա1+»-ի ինտերնետային կայքն արգելափակվել էր ԱԱԾ-ի ...«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս պահին Կառավարության շենքի բակը, Հյուսիսային պողոտայից Ազատության հրապարակ տանող ճանապարհը լցված են ոստիկանության աշխատակիցներով: Ինչպես հայտնի է` այսօր ժամը 15.00-ին Ազատության հրապարակում ...ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Գյումրիում գիշերը հրդեհել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին պատկանող ավտոմեքենան, որն արդեն մոտ մեկ շաբաթ վարում էր ակումբի խորհրդի նախագահ, Խոսքի ...ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿ
5Այս րոպեներին Ազատության հրապարակի մերձակայքում աստիճանաբար ավելանում է մարդկանց թիվը, որոնք գալիս են մասնակցելու 17:00-ից նախատեսված բողոքի քայլերթին` նվիրված մարտի 1-ի զոհերի հիշատակին: «Ա1+»-ի թղթակիցը ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
2
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանին զարմացնում եւ անհանգստացնում է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի առիթով ՀՀ իշխանությունների ոգեւորությունը:
«Տարօրինակ է, որ ՄԱԿ-ը բանաձեւ ...ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ, ԱՅԼ ՄՏԱՎ ԿՈԱԼԻՑԻԱ
9Այսօր ՀՀ կառավարությունում քաղաքական չորս ուժեր ստորագրել են քաղաքական կոալիցիայի Համաձայնագիր: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
1
Այսօր երկրում ստեղծված իրավիճակը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը համարում է խիստ մտահոգիչ: Նա գտնում է, որ ցանկացած ճնշում, եթե համազդվելու հնարավորություն չի թողնում, դրան հակազդում են անօրինական ...ԾԵԾԵՑԻՆ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Արտաքին գործերի նախարարության, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի, ՀՀ Դատախազության շենքերի ամբողջ երկարությամբ մոմերը ձեռքներին ու սգո սեւ ժապավենները թեւերին կապած կանգնած էին բազմաթիվ ...ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԶԱՐՄԻԿԸ
Այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդին` Առաքել Սեմիրջյանը, որը բերման է ենթարկվել մի քանի ժամ առաջ օպերայի մերձակայքի սրճարաններից մեկից: Նա մեկն է ԱԳՆ այն աշխատակիցներից, ...ԵՐԹԻ ԱՎԱՐՏԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՑՐԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված սգո երթը Ոստիկանության կողմից դադարեցվեց Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի անվան հիվանդանոցի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա որպես վկա հարցաքննվել է սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով ...
«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ ԺԽՏՈՒՄ Է
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՇՈԿ ԿԻՐԱՌԵՑԻՆ
ԱՊՏԱԿ ԲԺԻՇԿԻՆ` ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՈՒՄԸ ՉԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՈՐԴՈՐ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ. «ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱՑԱԴՈՒԼԸ»
«ԷՆՔԱՆ ՆԿԱՐԵՔ, ՄԻՆՉԵՎ ԴՈՒՔ ՀՈԳՆԵՔ»

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿ

ԾԵԾԵՑԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
ԵՐԹԻ ԱՎԱՐՏԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՑՐԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ, ԱՅԼ ՄՏԱՎ ԿՈԱԼԻՑԻԱ

ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՆ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

