
ՀՀԿ -Ն ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԴԵՄ Է
«Բանակցությունները լարվածության դեպքում դառնում են անհրաժեշտություն, եւ եթե երկրի ղեկավարն առաջարկել է բանակցություններ, ուրեմն բոլորը պետք է առաջնորդվեն այդ սկզբունքով` երկրում ստեղծված անհանդուրժողականության տարածումը կանխելու համար»,- այսօր ԱԺ խումբ-խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը՝ պատասխանելով հետընտրական լարվածության կանխմանն ու ընդդիմության եւ իշխանության համագործակցությանն ուղղված Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ-ի առաջարկների վերաբերյալ հարցին: Իսկ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի առաջարկություններն, ըստ նրա, ՀՀԿ-ն կքննարկի:
Մկրտիչ Մինասյանի կարծիքով` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը պետք է առաջարկի, թե ինչ քննարկել, քանի որ ՀՀԿ-ն արդեն համագործակցության առաջարկ արել է` ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարություն կազմել ընդդիմության հետ: Պարոն Մինասյանը գտնում է, որ քաղաքականության մեջ պետք է առաջնորդվել քաղաքական կատեգորիաներով: Անդրադառնալով հետընտրական զարգացումներին եւ առաջարկներին` ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը նշեց, որ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարության մեջ ողջունել է հետընտրական լարվածության վերացմանն ուղղված բոլոր առաջարկները:
Պարոն Կարապետյանը գտնում է, որ պետք է բացառվի եւ իշխանության, եւ ընդդիմության կողմից ուժի կիրառումը: ՀՅԴ-ն առաջակում է քաղաքական ուժերին բանակցել համակարգային փոփոխությունների շուրջ: Պարոն Կարապետյանի գնահատմամբ` անհրաժեշտ է փոփոխել ընտրական համակարգը, քանի որ այն հնարավորություն չի ընձեռում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել: Խմբակցության ղեկավարի համոզմամբ` խոսքի ազատության պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը: Նա առաջարկում է ընդդիմությանը անհրաժեշտ քվոտաներ տրամադրել, հնարավորություն ընձեռել մասնակցելու քաղաքական գործընթացներին:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ դժվարանում է ասել, թե վարչապետի առաջարկը ընդդիմության ո՞ր մասին է ուղղված: Ըստ տիկին Բախշյանի` իշխանություններից պահանջվում է քաղաքական կամք` երկրում ստեղծված քաղաքական լարվածությունը հանդուրժողականության եւ երկխոսության ճանապարհով լուծելու համար: «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ թե ընդդիմությունը, եւ թե իշխանությունը գտնվում են փակուղային իրավիճակում:
«Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նկատեց, Հայաստանի օրենսդրությունը չունի արտոնված կամ չարտոնված, թույլ տրված կամ թույլ չտրված հանրահավաք հասկացությունը եւ կոչ արեց իշխանություններին զերծ մնալ «չարտոնված հանրահավաք» հայտարարություններից:
Խոսելով ընդդիմության կազմակերպած հանրահավաքներից` ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ՀՀԿ-ն ծայրահեղականությունն անընդունելի է համարում: Պարոն Մինասյանը դատապարտեց պատգամավորների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունները:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի կարծիքով` ազգի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ կարեւոր խնդիր է երկրի միջազգային հեղինակությունը, անգամ նրանք, ովքեր դժգոհ են ընտրությունների արդյունքներից, պետական շահը պետք է գերադասեն անձնական շահից:
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս պահին Նոյեմբերյանի Ազատության հրապարակում դեռ շարունակվում է բողոքի ակցիան:Մի խումբ մարդիկ ի նշան բողոքի շարունակում են հավաքված մնալ հրապարակում: Բողոքի ակցիան սկսվել էր դեռ առավոտյան: ...ԿԳԱԶԱՖԻԿԱՑՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
2007 թ նոյեմբերի սկզբներին Վրաստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր մրցույթ՝ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների գազաֆիկացման աշխատանքները կատարելու համար, որին դիմել էին երեք ընկերություն` ...ԽՈՒԶԱՐԿՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՏՈՒՆԸ
1Այս պահին խուզարկություն է ընթանում ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի տանը: Հայտնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը:ԱՐՈՆՅԱՆԸ ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՎ
Այսօր Իսպանիայի Լինարես քաղաքում վերսկսվեց «Մորելիա-Լինարես-2008» շախմատային սուպերմրցաշարը: 2-րդ շրջանի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սիպտակներով մրցեց Վեսելին Տոպալովի հետ: Առաջին շրջանում Լեւոնը սեւերով ...ՍՊԱՍՎԱԾ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
1
Երեկ Չեխիայում Հայաստանի ֆուտզալի հավաքականի կրած խայռատակ պարտությունը Ադրբեջանի ընտրանուց շոկային վիճակի մեջ գցեց մեր մարզասեր հասարակությանը: Պատահական չէ, որ հանդիպմանը ներկա հայ երկրպագուները 5-րդ ...ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Փետրվարի 29-ին, ժամը 05.58-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 05.20-ի սահմաններում Սեւան-Երեւան ավտոճանապարհի 25-րդ կմ-ում դեռեւս չպարզված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի ինքնաթափ ավտոմեքենան դուրս է եկել ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴԵՌ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ Է
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին հատուկ նշանակության բրիգադ, եղան զորանոցներում, ծանոթացան ...ՀԱՅԱՍՏԱՆ Է ԳԱԼԻՍ ԿԱՐԴԻՆԱԼԸ
Մարտի 2-6-ը ՀՀ կառավարության եւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստանում է գտնվելու Վատիկանի պետական քարտուղար, Ն. Ս. Կարդինալ Տարչիզիո Բերտոնեի (Tarchizio Bertone) գլխավորած ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ Է
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն այս պահին համագործակցության հուշագիր է ստորագրում Սերժ Սարգսյանի հետ: Նրան առաջարկվել է ՀՀ անվտանգության խորհրդի ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ՊԱՀԱՆՋԵԼ
2008թ. փետրվարի 28-ին, ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը, հասա֊րա֊կա֊֊կան կազմակերպությունների ներկայացուցիչներ Սեդա Մելիքյանն ու Լալա Ասլիկյանը ՀՀ Մար֊դու իրավունքների պաշտպանին ...ԴՈՒԽԸ ԿԱՆԱՆՑ ԾԵԾԵԼՈՒ ՄԵ՞Ջ Է
1Երեկ գիշեր ժամը 1-ի սահմաններում Նալբանդյան - Թումանյան փողոցների խաչմերուկում երկու ոստիկաններ ծեծել են Սիսիանից եկած եւ Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակից բանաստեղծուհի ու ժողովրդական արտիստ ...ԱՀԱ ԹԵ ԻՆՉ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
Այսօր ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Հանդիպումից հետո նրանք ստորագրել են Քաղաքական համագործակցության ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵ՞Ց, ԹԵ՞ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
14
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությանը Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին կկազմի կոալիցիոն կառավարություն, իսկ ...ՆՐԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ
1
Հայաստանում հետընտրական շրջանում արձանագրվել են ձերբակալություններ, մարդկանց տեղի-անտեղի ոստիկանություն տանելու դեպքեր: Հանրապետություն կուսակցությունից ստացված տեղեկությունների համաձայն, փետրվարի 28-ի ...ՈՉԻՆՉ ՉԵՆ ԳՏԵԼ
Ժամը 13. 30-ի սահմաններում ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի տան դռները փակ էին, իսկ փողոցում խումբ-խումբ կանգնած մարդկանց կարելի էր հանդիպել: Ժամը 13:30-ի սահմաններում պատգամավորի տանը խուզարկությունն արդեն ...ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
4
Հայ Եկեղեցու առաջնորդների ուղերձը ժողովրդին
Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական ...ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Ընտրություններն անցել են ժողովրդավարական ազատ եւ թափանցիկ սկզբունքների կոպիտ ոտնահարմամբ, իսկ ընտրախախտումների թիվն այնքան մեծ է, որ թույլ չի տալիս ճանաչել ընտրությունների արդյունքները: Մենք չենք ճանաչում ...ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԷՐ
«Մեր պայքարն է արդարություն, մեր պայքարն է հաղթանակ»,- այսօր Վանաձորում վանկարկում էին հանրահավաքի մասնակիցները: Վանաձորի «Արցախ» պուրակում կայացավ հանրահավաք՝ «Ընտրական խախտումների կանխարգելման հնարավորությունները ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՓԱՍՏԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Փե֊տրվարի 29-ին ԶԼՄ-ների հրապարակումներից պարզվել է, որ Ազատության հրապարակում երկու բարձրատիճան ոստիկան հարձակվել են «Առավոտ» եւ «Չոր֊րորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա եւ խոչընդոտել ...ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՌՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՏՈՄՍԵՐԸ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Ազատության հրապարակի հանրահավաքը կրկին վարում էր «Այլընտրանք» հասարական-քաղաքական նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը: Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների մի մասը վերջինից ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՕԳՆԵԼ «ՄՈԼՈՐՎԱԾՆԵՐԻ՞Ն»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանը այսօր երկրում ստեղծված հետընտրական իրավիճակի զարգացումների վերաբերյալ` հնչեցրել է չորս տարբերակ ընդդիմության եւ երկուսը` իշխանության համար: Դրանք նա ներկայացրել է Երեւանի ...ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել քվեարկության արդյունքները կեղծելու համար թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին ...ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌՈՒ ԷԻՆ ԿԱՏԱՐՅԱԼ ԼԻՆԵԼՈՒՑ
ԵԱՀԿ-֊ում ԱՄՆ֊-ի առաքելությունը ողջունել է Հայաստանի կառավարության եւ ընդդիմության ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել խուսափել բռնությունից, եւ կոչ է արել պահպանել խաղաղ իրավիճակը:
«Մենք ողջունում ...ՀՀԿ -Ն ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԴԵՄ Է
«Բանակցությունները լարվածության դեպքում դառնում են անհրաժեշտություն, եւ եթե երկրի ղեկավարն առաջարկել է բանակցություններ, ուրեմն բոլորը պետք է առաջնորդվեն այդ սկզբունքով` երկրում ստեղծված անհանդուրժողականության ...ԵԱՀԿ-Ն ՆԱԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌՋԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա եւ այսօրվա իրադարձություններից համոզվել է, որ Հայաստանի ժողովրդական շարժումը, որի հրապարակը Ազատության հրապարակն է, տեղական գործոնից վերածվում է միջազգային ...ՀԻՄԱ ՕԵԿ-ԱԿԱՆ ՄԻԱՅՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵ՞ՐՆ ԵՆ
«Ես կխնդրեմ չայրել կուսակցական տոմսը, որովհետեւ հենց այսպիսի դեպք է լինում, կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, թե մենք այդպիսի անդամ չունենք»,- այսօր Ազատության հարապարակում ՕԵԿ կուսակցականներին ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՇՎԱՐԿԵԼ Է ԱՄԵՆ ՄԻ ՔԱՅԼԸ
Ազատության հրապարակում այսօր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը շնորհավորեց Արթուր Բաղդասարյանին նրա համար, որ «հասավ իր կյանքի նպատակին եւ Արմենչիկի աթոռին՝ ստնաձնելով անվտագության ...ԵՐԹԸ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԷԻՆ ԿԱՆԱՅՔ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօրվա երթի առանձնահատկությունն այն էր, որ այն առաջնորդում էին կանայք, որոնց գլխավորում էր Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Երթի ժամանակ վիրավորական ...ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ 73 ՏԱՐԵԿԱՆ ԿՈԹԵՑՈՒՆ
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը` քաղաքացիներ Յուրի Մամյանի եւ Ժորա Սիրադեղյանի նկատմամբ 2 ամսով կալանքը որպես խափանման միջոց ընտրելով: ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
Երթից հետո Ազատության հրապարակում շարունակվող հանրահավաքի ժամանակ հարթակ բարձրացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը` թոռանը գրկած: Առաջին նախագահը հայտարարեց, որ բարձրացել է հարթակ` պարզապես պատասխանելու իրեն մոտեցած ...ԴԵՍՊԱՆԸ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆՆԵՐ ՉԻ ՏԵՍԵԼ
ԵԱՀԿ֊-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը այսօր հերքել է այն պնդումները, թե Հայաստանի նախագահական ընտրություններին ...«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է»
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները դարձան գործող իշխանության պաշտոնավարման տարիների կոպտագույն օրինախախտումների գագաթնակետը եւ մեր պետականության ...«ԳԱԼԱ»-Ն ԿԵԹԵՐԱԶՐԿԵ՞Ն
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գյումրիի քաղաքապետարանի հայցն ընդդեմ «Գալա» հեռուստաընկերության սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ի: Դատավոր Ա.Խաչատրյանը երկուսուկես րոպեում հրապարակեց ...«ԹԱԼԻԱԹՆ ՈՒ ԷՆՎԵՐՆ ԷԼ ԴԻՊԼՈՄ ՈՒՆԵԻՆ»
Այսօր երթից հետո շարունակվող հանրահավաքին հավաքվածներին ոգեւորեցին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ԱՆՏԵՂՅԱ՞Կ Է
Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռուստաեթեր չի տրամադրվում,-այսօր Ռոբերտ Քոչարյանից փորձել է պարզել ԵՊՀ ուսանողներից մեկը համալսարանում Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Ռոբերտ Քոչարյանը նախ հայտարարել ...
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ / VIDEO /

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ

ԲՌՆԵԼ ԵՆ ՊՐՈՎՈԿԱՏՈՐՆԵՐԻ / VIDEO /

ԵՐԵՒԱՆ.ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 21.02 / VIDEO /

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՋԵՐՄ ՄՈՆԹԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ/ VIDEO /
«ՀԱՂՈՐԴՈՒՄ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՍԱՐԳՍԻՆ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ... ԴԵՌ ԳԻՇԵՐ ՉԷԷ/ VIDEO /

ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

