
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԴՐՎԱԳՆԵՐ / VIDEO /

Այսօր «Ազատության» հրապարակը լեփ-լեցուն էր ու մարդկանց հոսքը չէր դադարում ամբողջ հանրահավաքի ընթացքում: Հանրահավաքի ամենաթունդ պահին հանկարծ սկսեցին բարձր ազդանշանային աղմուկ անել ոստիկանության ավտոմեքենաները: Ու չնայած Նիկոլ Փաշինյանի՝ «ոչինչ, թող անեն» հորդորին, հանրահավաքի բոլոր մասնակիցները միահամուռ սկսեցին վանկարկել «Լե-վոն. Լե-վոն», որից հետո, տեսնելով, որ չեն դադարեցնում ազդանշանները, շրջվեցին դեպի Սայաթ Նովա փողոցը եւ սկսեցին սուլել, ապա վանկարկել «Հի-մա»:
Մինչ այդ, ՆԻկոլ Փաշինյանը անդրադարձավ երեկ Ազատության հրապարակում հայտնաբերված սադրիչների թեմային. նրանք խոստովանել են, որ ԱԱԾ աշխատողներ են եւ կատարում են ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հրամանները. դրանցից մեկը «ժուչոկ կպցնելն է, մյուսը ժողովրդին հրահրելը կոտրել ռեստորանների ապակիներն ու դռները, գրավել նախագահականն ու թաղապետարանը եւ այլն»: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ԱԱԾ-ն այնքան է հեռացել իր հիմնական նպատակից, որ հարեւան երկրի ԱԱԾ-ն կարողանում է մտնել ԱԳՆ-ի համակարգիչների մեջ եւ հույժ գաղտնի տեղեկատվությունը ձեռք բերել, իսկ ՀՀ ԱԱԾ-ականները դարձել են ընդդիմադիր գործիչների սեղանների տակ, կոշիկների մեջ ժուչոկ կպցնող. «Գեներալի ուսադիրները դրել ես, մտել ես սեղանների ու աթոռների տակ ու ասում ես խոսքիս տերն եմ, դուրս չեմ գալո՞ւ»: Ապա նկատեց, որ եթե շարժման անվտանգությունը հսկող տղաները կարողացել են հայտնաբերել ու վնասազերծել ԱԱԾ-ական սադրիչներին, ուրեմն մի քանի անգամ ավելի պրոֆեսիանալ են, քան այսօրվա ԱԱԾ-ականները: Ապա Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ պրոֆեսիոնալներ է կան, ուղղակի նրանք իրենց պատվից ցածր են համարում ժուչոկ կպցնողի գործ անել:
Երիտասարդների անունից խոսեց 2004 թվականի ապրիլի 12-13-ի դեպքերի ժամանակ պլաստիկե շշով ոստիկանի գլխին հարվածած եւ 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Էդգար Առաքելյանը: Նա կոչ արեց երիտասարդներին շարունակել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի անավարտ թողած գործը: Նա հիշեցրեց,որ մեկ տարի առաջ, Կարեն Դեմիրճյանի 75 -ամյակի օրը ապօրինի իշխանությունների դեմ պայքարող երիտասարդները գնացել են Պանթեոն եւ գերեզմանին երդվել: «Կատարենք մեր երդումը, շարունակենք նրանց կիսատ թողած գործը»,- ասաց Էդգար Առաքելյանը:
Այսօրվա հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ «Ազգային միաբանության» Նաիրիի տարածքային կազմակերպության նախկին նախագահ Մարիետա Պետրոսյանը, ով նկատեց, որ այսօրվա իշխանությունը դաստիարակվել է ապազգային միջավայրում, դաստիարակվել ալիեւական մեթոդներով: Նա հիշեցրեց ադրբեջանական ասացվածք, որով կրթվել են այսօր իշխանությունը զբաղեցնող մարդիկ. «Ներքեւում եմ՝ ոտքերդ կլիզեմ, բարձրանամ՝ գլուխդ կկոտրեմ»: Հետո «ալբանացու» վերաբերյալ տեսաերիզը հիշեցնելով նկատեց, որ այն ժամանակ Քոչարյանը ներքեւում էր, եւ մի կտոր շաքարի համար, տվյալ դեպքում վարչապետի պաշտոնի,ամեն ինչի պատրաստ էր, հետո բարձրացավ ու եկավ գլուխները կոտրելու ժամանակը»:
Հանրահավաքի ընթացքում հնչեց կոչ իսկական ՀՀԿ-ականներին: Կոչի հեղինակը Աշոտ Նավասարդյանի հիմնադրած կուսակցության, Նավասարդյանի ընկեր, եւ ՀՀԿ հիմնադիր Հայկ Գեւորգյանն էր. նա կոչ էր անում իրական հանրապետականներին միանալ ժողովրդական շարժմանը:
Հետո հայտարարվեց երթի ուղեգիծը, հերթական հորդորն արվեց չենթարկվել որեւէ սադրանքի եւ կազմակերպված շրջել Երեւանի փողոցներով, ու «Ազատության» հրապարակում գտնվողների մի մասը երթի գնաց: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկվա երթի ժամանակ հանդիպման է եղել ԵԱՀԿ նախագահը եւ լսելով երթի մասնակիցների ոտքերի ձայնը, չի դիմացել եւ մոտեցել է պատուհանին. տեսնելով խաղաղ երթի մասնակիցներին, զարմանքով արձանագրել է, որ եթե իրենց երկրում 500 հոգանոց բողոքի ակցիա է լինում, անպայման ինչ-որ բաներ են կոտրվում, ավտոմեքենաներ են շուռ գալիս: Նա խիստ զարմացել է հայ ցուցարարների կարգապահությունից:
Մինչ երթը կվերադառնար Ազատության հրապարակ, մնացածները պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Սրամ Սարգսյանի գլխավորությամբ տերունական աղոթք ասացին, ապա սկսեցին երաժշտություն լսել:
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 22.15 -ի սահմաններում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ահազանգ են ստացել, որ երեք երիտասարդներ Ազատության հրապարակից բռնությամբ տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնի ...ԲՌՆԵԼ ԵՆ ՊՐՈՎՈԿԱՏՈՐՆԵՐԻ / VIDEO /
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ազատության հանրահավաքի անվտանգության ծառայության կողմից քիչ առաջ մոտակա սրճարան «բերման են ենթարկվել» երեք երիտասարդներ: Նրանք, ինչպես հայտնեց Նիկոլ Փաշինյանը, խոստովանել են, որ ԱԱԾ ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ... ԴԵՌ ԳԻՇԵՐ ՉԷԷ/ VIDEO /
6
Ազատության հրապարակում շարունակվում է նստացույցը: Հավաքվածները, նստացույցի մասնակիցները մինչեւ կեսգիշեր պարում էին, ուրախանում:Երբ արդեն դադարել էր երաժշտությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանը շրջեց մարդկանց ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆ Է
Թեեւ Հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունները գրեթե չեն լուսաբանում, թե ինչ է տեղի ունենում Ազատության հրապարակում, այնուամենայնիվ արդեն մեկ շաբաթ շարունակվող նստացույցը մշտապես հանրության ուշադրության ...ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Ոստիկանները հանրահավաքի մասնակիցների եւ մեքենաների թիվը կրճատելու նոր մեթոդ են գտել: Նրանք Օպերայի հրապարակից դուրս եկող մեքենաներին կանգնեցնում են իբրեւ ստուգման համար, բայց տանում են տուգանային հրապարակ: ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
1Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանը: Ուղերձում, ...ՖԱՎՈՐԻՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԷ
Այսօր Չեխիայի Պարդուբիցե քաղաքում միմյանց հետ կհանդիպեն ֆուտզալի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Սկբունքային այս մրցավեճից առաջ միջազգային բուքմեյքերական գրասենյակները բացահայտ առավելություն են ...ՊԱՅԹՅՈՒՆ
Փետրվարի 27-ին, ժամը 16.25-ին Վանաձորի 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել «Վանաձորի քիմպրոմ» ՓԲԸ ...ՄԱՐԿՈՍԸ ԿՐԿԻՆ «ԱՐԱՐԱՏՈՒՄ» Է
Ֆուտբոլի Հայաստանի 2007թ առաջնության լավագույն ռմբարկու Պիզելի Մարկոսը այդպես էլ չկարողացավ պայմանագիր կնքել արտասահմանյան որեւէ ակումբի հետ: Երկարատեւ փնտրտուքներից հետո բրազիլացի ֆուտբոլիստը ժամանել ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ
2008թ մարտի 4-9-ը կայանալիք CeBIT ցուցահանդեսում Հայաստանը կներկայացնի իր ձեռքբերումները տեղեկատվական հաղորդակցական տեխնելեգիաների եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում:
Միջազգային ու ավանդական այս ցուցահանդեսն ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԿՀՆՉԻ Ի ՊԱՏԻՎ ԱՅԴ ՕՐԵՐԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ազատության հրապարակում այսօր մարդկանց տրամադրությունն արեւոտ եղանակին համահունչ շատ բարձր էր: Մարդիկ խմբեր կազմած զրուցում էին կամ հավաքում, մաքրում իրենց վրանների շրջակայքը: ՀՀՇ վարչության ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քորչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:
Կարեւորելով Հայաստանում Եվրահանձնաժողովի ...ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին անում Հյուսիսային եւ գլխավոր պողոտաների, Դալմայի, Նորքի այգիների ներկայացուցիչները: Վերջիններս պահանջում էին վարչապետ Սերժ Սարգսյանից ընդունելություն, ...«ՉԷԻ ԱՍԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ,ԴՈՒՔ ՈՐՈՇԵՔ...»
1
«Նախագահը պետք է ընտրվի բացառիկ արդար միջոցներով»,- այսօր հայտարարեց նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը, որը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու նախագահական ընտրությունները, որպեսզի դրանք անվավեր ...ՕՐԸ ԲԱՑՎԵՑ ԱՌԱՆՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ազատության հրապակում օրն այսօր բացվեց առանց Սերժ Սարգսյանի: Երեկ ուշ գիշերին, հրապարակի լույսերն անջատելուց հետո դիմացի էլիտար բարձրհարկի վրայի Սերժ Սարգսյանի մեծ լուսանկարը հանվել է: ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Ազատության հրապարակում ոստիկանները հարձակվել են «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա եւ խոչընդոտել նրա աշխատանքը: Շամշյանի վրա հարձակվողն ու ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Այսօր Մալաթիա Սեբաստիա համայնքի երկու բնակչի` Արմենակ Կարագյոզյանին եւ Գագիկ Եղիազարյանին` ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել: Առավոտյան ներխուժել են նրանց բնակարանները եւ առանց բացատրության ...Ո՞Վ Է ԹՄՐԱՆՅՈՒԹ ԲԱԺԱՆՈՂԸ
2
Մեծ գրող Ղազարոս Աղայանի ծոռը` Դավիթ Աղայանը, որը առաջիններից մեկն էր, որ հացադուլ հայտարարեց, իսկ հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով դադարեցրեց, իր կնոջ հետ արդեն 8-րդ օրն է` Ազատության հրապարակում ...ԳԵՐԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԵ՞Ց
«Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը կատարեց իր առաջ դրված գերխնդիրը: Այն է` կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ»,- ՀՀ նախագահի ընտրությունները գնահատեց ՀՀԿ խմբակցության ...ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԳՈՐԾՈՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
4
Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ էր ունենում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս հավաքվածներին հավաստիացրեց, որ այսօր ոչ մի բան կախված չէ Հայաստանից:
«Մենք կախված ենք մեր բոլոր հարեւաններից, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ 10 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ
4
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին չի գոհացնում միջազգային դիտորդական առաքելությունների պահվածքը: «Այդ պահվածքը ֆորմալիստական պահվածք է: Նրանք զբաղված են ընդամենը թվաբանությամբ: Նրանք ընտրությունները ...«ԱՄՈԹ, ԱՄՈԹ, ԱՄՈԹ» / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ հաղթենք»,- սա էր այսօրվա երթի կարգախոսը, որը ժամանակ առ ժամանակ հայտարարում էին երթը գլխավորողները: Այսօրվա երթի մայրուղին նույնպես տարբերվում ...ԵՐԵՔ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
1
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ,
Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած, ինչը ստիպում է ինձ մեկ անգամ եւս դիմել Ձեզ, դիմել քաղաքական բոլոր ուժերի ...ԱՍՈՒՄ ԵՆ`ՀՀԿ-ԻՑ ՈՒ ԲՀԿ-ԻՑ ԵՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ այսօր շարունակվում էր մի խումբ անձանց նստացույցն ընդդեմ ՀՀ առաջին նախագահի: Առանձնատան մոտ կար երկու վրան, որոնցից մեկը՝ դատարկ: Մյուս վրանում նստած էին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԼԻՆԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ՄԻՆՉԵՎ ԻՆՉ-ՈՐ ՊԱՀ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի ...ԿՈՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. «ՄԻ ՎԱՐԿԱԲԵԿԵՔ»
Քիչ առաջ տարածվել է հետեւյալ հաղորդագրությունը.
Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008 թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ...ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Փետրվարի 28-ի կեսօրից Նոյեմբերյանի Ազատության հրապարակում, ոստիկանության շենքի դիմաց հավաքվել էր մոտ 300 մարդ:
Սահմանամերձ Կոթի գյուղի, Նոյեմբերյան քաղաքի բնակիչները բողոքում էին Կոթիի ...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԵ՞Ն ԲԱԺԱՆԵԼ
Գյումրի քաղաքի բնակիչ, Գյումրիի թիվ 33/78 ընտրատեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Մարտին Ղարիբյանը 2008 թվականի փետրվարի 19-ին դիմում էր ներկայացրել 33/78 ընտրատեղամասի ...ԱԶԱՏ ԽՈՍԱՓՈՂ
«Ցայգ» հեռուստաընկերության, «Շիրակ» հանրային հեռուստաընկերության, Ռադիո-Հայ Գյումրի եւ Շիրակ հանրային ռադիոկայանների համատեղ նախաձեռնությամբ, այսօր առաջին անգամ Շիրակի մարզում իրականացվում է հեռուստակամուրջ, ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԴՐՎԱԳՆԵՐ / VIDEO /
Այսօր «Ազատության» հրապարակը լեփ-լեցուն էր ու մարդկանց հոսքը չէր դադարում ամբողջ հանրահավաքի ընթացքում: Հանրահավաքի ամենաթունդ պահին հանկարծ սկսեցին բարձր ազդանշանային աղմուկ անել ոստիկանության ավտոմեքենաները: ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ
1ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօրվա իր ելույթում առանձնացրեց Ռուսաստանի դիրքորոշումը. «ՌԴ-ն այսօր պետությունների միջազգային ընտանիքում, գերտերությունների շարքում զբաղեցրել է ամենալուրջ դիրքը, ...ՀՐԱՊԱՐԱԿ ԵՆ ԳԱԼԻՍ ՆԱԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ / VIDEO /
1
Երթից հետո Ազատության հրապարակում այս պահին շարունակվում է հանրահավաքը:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հարթակից կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին չստորագրել ոստիկանության ներկայացրած որեւէ ծանուցագիր, որում ...ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 10 ՏԱՐԵԿԱՆ ԹՈՌՆԻԿԻ ՀԵՌԱԽՈՍԸ
Ազատության հրապարակում այսօրվա իր ելույթի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ իշխանությունների վարքագծին, որը բացատրեց ուղղակի ցայտնոտային տրամադրություններով: Նա հայտարարեց, որ քրեական գործ է ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՎԱՍՏԱՑՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը քիչ առաջ Չեխիայում ջախջախիչ հաշվով պարտություն կրեց Ադրբեջանի հավաքականից: Աշխարհի առաջնության ընտրական փուլի այս հանդիպումից առաջ ադրբեջանցիները համարվում էին բացահայտ ...ՆՈՒՅՆ ՊԱՏԿԵՐԸ
Ազատության հրապարակում այսօր ավելի շատ մարդ կա, քան երեկ երեկոյան: Երաժշտությունը կհնչի մինչեւ կեսգիշեր: Իսկ առայժմ ներկաները պարում են: Լեւոն Տեր-Պետրոսյանը այս պահին հրապարակում է:Այսօր նա առավել շփվում ...ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ «ՉԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր առավոտյան ոստիկանության Ավանի բաժին բերման են ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը եւ նրա որդին՝ «Հայք» օրաթերթի թղթակից Արտակ Եղիազարյանը: Ոստիկանությունը ...
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ / VIDEO /

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ

ԲՌՆԵԼ ԵՆ ՊՐՈՎՈԿԱՏՈՐՆԵՐԻ / VIDEO /

ԵՐԵՒԱՆ.ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 21.02 / VIDEO /

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՋԵՐՄ ՄՈՆԹԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ/ VIDEO /
«ՀԱՂՈՐԴՈՒՄ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՍԱՐԳՍԻՆ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ... ԴԵՌ ԳԻՇԵՐ ՉԷԷ/ VIDEO /

ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ / VIDEO /

- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

