
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ 10 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին չի գոհացնում միջազգային դիտորդական առաքելությունների պահվածքը: «Այդ պահվածքը ֆորմալիստական պահվածք է: Նրանք զբաղված են ընդամենը թվաբանությամբ: Նրանք ընտրությունները չեն դիտում որպես մի համակարգ, համակարգ, որը սկսվել է հոկտեմբերի 23-ից` բռնություներից իմ կողմնակիցների նկատմամբ, համակարգ, որն այսօր էլ չի դադարել: Այսօրվա ձերբակալությունները, խուզարկությունները, ոստիկանության մանր, ԱԱԾ-ի մանր` Վանոյի լեզվով պիտի ասեմ, «մունդառությունները», ցույց են տալիս, որ այդ մարդիկ սխալ պատկերացնումներ ունեն մեր ժողովրդի մասին: Եւս մեկ անգամ հաստատում են, որ իրենք օտար են»,- Ազատության հարթակից քիչ առաջ հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Բոլոր նրանց, ովքեր ասում են, որ ընտրությունների օրը շատ բան չենք տեսել, Տեր-Պետրոսյանը հիշեցրեց. «Ընտրությունը միայն ընտրությունների օրը չէր, այլ 4- ամսյա պրոցես էր: Մեր ընտրությունները պետք է դիտարկել 4 -ամսյա կտրվածքով: Ընտրությունները պետք է դիտարկել նաեւ այսօրվա խուզարկություններով, ձերբակալություններով»:
Նա հիշեցրեց, որ փետրվարի 19-ին ընտրությունների օրը բռնություններ են եղել վստահված անձանց, դիտորդների նկատմամբ, նույնիսկ միջազգային դիտորդների նկատմամբ բռնությունների փաստեր են եղել: Ըստ նրա` չտեսնել այս ամենը, ուղղակի խայտառակություն է: Տեր-Պետրոսյանը անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ-ին, որի դիտորդական առաքելությունն է դիտարկել ՀՀ Նախագահի ընտրությունները:
«Որոշ պետությունների կողմից, մասնավորապես ԱՊՀ-ի լուրջ պրետենզիաններ կան: Ես ցավում եմ, որ այդ պետությունների շարքին միացել է Հայաստանը` Ռոբերտ Քոչարյանի ստորագրությամբ: Պետությունները դժգոհ են ԵԱՀԿ-ից, ավելի շուտ, իշխանությունները, կառավարությունները դժգոհ են, եւ նույնիսկ պաշտոնական խնդիր են բարձրացրել ԵԱՀԿ-ի բարեփոխման մասին,-ասաց Առաջին նախագահը:- Բայց ԵԱՀԿ-ն եւ նրա դիտորդական առաքելությունները ավելի շատ պետք է մտահոգվեն ոչ թե կառավարությունների դժգոհությունից, այլ` ժողովրդի դժգոհությունից: Մեր դժգոհությունը կարող է ավելի մեծ լինել, եւ դա մեծապես կարող է հարվածել այդ դիտորդական առաքելությունների հեղինակությանը: Դիտորդական առաքելությունները, Արեւմուտքը այսօր ֆորմալ մոտեցում չպետք է ցույց տան այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ուննենում Հայաստանում»:
Տեր-Պետրոսյանը կարծում է,որ նրանց, այսինքն` ԱՄՆ-ի, Եվրոպական միության երկրների եւ եվրոպական կառույցների`ԵԽ, ԵԱՀԿ-ի եւ նրանց ներկայացուցիչը հանդիսացող դիտորդների ձեռքում է Հայաստանի ժողովրդավարության փաստը: «10 օրվա ընթացքում թվարկածս ուժերը, երկրները, կազմակերպությունները հնարավորություն ունեն Հայաստանում ունենալ կամ առնվազն Լիտվայի պես օրինական, քաղաքակիրթ, ժողովրդավարական, ազատ շուկայական տնտեսությամբ պետություն կամ Միջին Արեւելքի կամ Միջին Ասիայի տիպի ամենահետին պետություններից մեկը: Սա է այլընտրանքը,-հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը,- Սա այնպիսի իրականություն է, որը կարող է շատ հեշտությամբ գործադրվել, կամ հասնել նպատակին ընդամենը 10 օրվա ընթացքում: Դրա համար Արեւմուտքից պահանջվում է միայն հարգել այս ժողովրդին: Ուրեմն Արեւմուտքը, Արեւմտաեվրոպական երկրները, որոնք միավորված են ԵՄ-ի մեջ, ԱՄՆ-ն, միջազգային կազմակերպությունները այսօր պետք է կատարեն հետեւյալ վճիռը` կամ Հայաստանի ժողովրդի հետ են, իսկ դա նշանակում է, որ ժողովրդավարության, ազատ շուկայական տնտեսության հետ են, կամ Հայաստանի ավազակապետական, թաթար-մոնղոլոկան ռեժիմի հետ»:
Քննարկում
MIHRAN գրել է:
BARON TER PETROSYAN VERTCHATSOUTEK AIS GORDSANICH YEV TOUNAVOR HOKHORDANKNERE HAYASTANI YEV TZES VENASOUM EK .
GOUZEK (I KIN HAYASTANI ANGAYOUNATSMAN?) KORDSI KELOUKH ANTSNIL?. TSERIN KIDSATS AZADOUTIAN YEV JOGHOVOURTAVAROUTIAN ORENKIN MAS GAZMOGH MASNIGN E GERVAZANOUTIOUNE.
MIHRAN
հայուհի գրել է:- MIHRAN
BARON TER PETROSYAN VERTCHATSOUTEK AIS GORDSANICH YEV TOUNAVOR HOKHORDANKNERE HAYASTANI YEV TZES VENASOUM EK .GOUZEK (I KIN HAYASTANI ANGAYOUNATSMAN?) KORDSI KELOUKH ANTSNIL?. TSERIN KIDSATS AZADOUTIAN YEV JOGHOVOURTAVAROUTIAN ORENKIN MAS GAZMOGH MASNIGN E GERVAZANOUTIOUNE.
MIHRAN
ՀԱՐԳԵԼԻ ՄԻՀՐԱՆ, ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՁԵՐ ԽԵԼԱՑԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՃԱԽԱԿԻ ՀԱՆԴԻՊԵԼ:
//... Վանոյի լեզվով պիտի ասեմ, «մունդառությունները...// ՎԱՆՈՅԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍՈՂԸ ՏԱՆՈՒՄ Է ՎԱՆՈՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ...- MIHRAN
Vahan գրել է:
լեվոնի ոչ թե ծալն է պակաս այլ ծալքերը
Աշոտ գրել է:
Ուղղակի, սկսել եմ այս մարդուն խղճալ, նրա խոսքերը արդեն շատ են նմանվում, զառանցանքի: Չեմ կասկածում...նա հոգեկան հիվանդ է:
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 22.15 -ի սահմաններում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ահազանգ են ստացել, որ երեք երիտասարդներ Ազատության հրապարակից բռնությամբ տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնի ...ԲՌՆԵԼ ԵՆ ՊՐՈՎՈԿԱՏՈՐՆԵՐԻ / VIDEO /
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ազատության հանրահավաքի անվտանգության ծառայության կողմից քիչ առաջ մոտակա սրճարան «բերման են ենթարկվել» երեք երիտասարդներ: Նրանք, ինչպես հայտնեց Նիկոլ Փաշինյանը, խոստովանել են, որ ԱԱԾ ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ... ԴԵՌ ԳԻՇԵՐ ՉԷԷ/ VIDEO /
6
Ազատության հրապարակում շարունակվում է նստացույցը: Հավաքվածները, նստացույցի մասնակիցները մինչեւ կեսգիշեր պարում էին, ուրախանում:Երբ արդեն դադարել էր երաժշտությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանը շրջեց մարդկանց ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆ Է
Թեեւ Հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունները գրեթե չեն լուսաբանում, թե ինչ է տեղի ունենում Ազատության հրապարակում, այնուամենայնիվ արդեն մեկ շաբաթ շարունակվող նստացույցը մշտապես հանրության ուշադրության ...ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Ոստիկանները հանրահավաքի մասնակիցների եւ մեքենաների թիվը կրճատելու նոր մեթոդ են գտել: Նրանք Օպերայի հրապարակից դուրս եկող մեքենաներին կանգնեցնում են իբրեւ ստուգման համար, բայց տանում են տուգանային հրապարակ: ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
1Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանը: Ուղերձում, ...ՖԱՎՈՐԻՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԷ
Այսօր Չեխիայի Պարդուբիցե քաղաքում միմյանց հետ կհանդիպեն ֆուտզալի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Սկբունքային այս մրցավեճից առաջ միջազգային բուքմեյքերական գրասենյակները բացահայտ առավելություն են ...ՊԱՅԹՅՈՒՆ
Փետրվարի 27-ին, ժամը 16.25-ին Վանաձորի 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել «Վանաձորի քիմպրոմ» ՓԲԸ ...ՄԱՐԿՈՍԸ ԿՐԿԻՆ «ԱՐԱՐԱՏՈՒՄ» Է
Ֆուտբոլի Հայաստանի 2007թ առաջնության լավագույն ռմբարկու Պիզելի Մարկոսը այդպես էլ չկարողացավ պայմանագիր կնքել արտասահմանյան որեւէ ակումբի հետ: Երկարատեւ փնտրտուքներից հետո բրազիլացի ֆուտբոլիստը ժամանել ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ
2008թ մարտի 4-9-ը կայանալիք CeBIT ցուցահանդեսում Հայաստանը կներկայացնի իր ձեռքբերումները տեղեկատվական հաղորդակցական տեխնելեգիաների եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում:
Միջազգային ու ավանդական այս ցուցահանդեսն ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԿՀՆՉԻ Ի ՊԱՏԻՎ ԱՅԴ ՕՐԵՐԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ազատության հրապարակում այսօր մարդկանց տրամադրությունն արեւոտ եղանակին համահունչ շատ բարձր էր: Մարդիկ խմբեր կազմած զրուցում էին կամ հավաքում, մաքրում իրենց վրանների շրջակայքը: ՀՀՇ վարչության ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քորչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:
Կարեւորելով Հայաստանում Եվրահանձնաժողովի ...ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին անում Հյուսիսային եւ գլխավոր պողոտաների, Դալմայի, Նորքի այգիների ներկայացուցիչները: Վերջիններս պահանջում էին վարչապետ Սերժ Սարգսյանից ընդունելություն, ...«ՉԷԻ ԱՍԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ,ԴՈՒՔ ՈՐՈՇԵՔ...»
1
«Նախագահը պետք է ընտրվի բացառիկ արդար միջոցներով»,- այսօր հայտարարեց նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը, որը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու նախագահական ընտրությունները, որպեսզի դրանք անվավեր ...ՕՐԸ ԲԱՑՎԵՑ ԱՌԱՆՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ազատության հրապակում օրն այսօր բացվեց առանց Սերժ Սարգսյանի: Երեկ ուշ գիշերին, հրապարակի լույսերն անջատելուց հետո դիմացի էլիտար բարձրհարկի վրայի Սերժ Սարգսյանի մեծ լուսանկարը հանվել է: ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Ազատության հրապարակում ոստիկանները հարձակվել են «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա եւ խոչընդոտել նրա աշխատանքը: Շամշյանի վրա հարձակվողն ու ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Այսօր Մալաթիա Սեբաստիա համայնքի երկու բնակչի` Արմենակ Կարագյոզյանին եւ Գագիկ Եղիազարյանին` ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել: Առավոտյան ներխուժել են նրանց բնակարանները եւ առանց բացատրության ...Ո՞Վ Է ԹՄՐԱՆՅՈՒԹ ԲԱԺԱՆՈՂԸ
2
Մեծ գրող Ղազարոս Աղայանի ծոռը` Դավիթ Աղայանը, որը առաջիններից մեկն էր, որ հացադուլ հայտարարեց, իսկ հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով դադարեցրեց, իր կնոջ հետ արդեն 8-րդ օրն է` Ազատության հրապարակում ...ԳԵՐԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԵ՞Ց
«Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը կատարեց իր առաջ դրված գերխնդիրը: Այն է` կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ»,- ՀՀ նախագահի ընտրությունները գնահատեց ՀՀԿ խմբակցության ...ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԳՈՐԾՈՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
4
Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ էր ունենում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս հավաքվածներին հավաստիացրեց, որ այսօր ոչ մի բան կախված չէ Հայաստանից:
«Մենք կախված ենք մեր բոլոր հարեւաններից, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ 10 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ
4
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին չի գոհացնում միջազգային դիտորդական առաքելությունների պահվածքը: «Այդ պահվածքը ֆորմալիստական պահվածք է: Նրանք զբաղված են ընդամենը թվաբանությամբ: Նրանք ընտրությունները ...«ԱՄՈԹ, ԱՄՈԹ, ԱՄՈԹ» / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ հաղթենք»,- սա էր այսօրվա երթի կարգախոսը, որը ժամանակ առ ժամանակ հայտարարում էին երթը գլխավորողները: Այսօրվա երթի մայրուղին նույնպես տարբերվում ...ԵՐԵՔ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
1
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ,
Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած, ինչը ստիպում է ինձ մեկ անգամ եւս դիմել Ձեզ, դիմել քաղաքական բոլոր ուժերի ...ԱՍՈՒՄ ԵՆ`ՀՀԿ-ԻՑ ՈՒ ԲՀԿ-ԻՑ ԵՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ այսօր շարունակվում էր մի խումբ անձանց նստացույցն ընդդեմ ՀՀ առաջին նախագահի: Առանձնատան մոտ կար երկու վրան, որոնցից մեկը՝ դատարկ: Մյուս վրանում նստած էին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԼԻՆԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ՄԻՆՉԵՎ ԻՆՉ-ՈՐ ՊԱՀ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի ...ԿՈՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. «ՄԻ ՎԱՐԿԱԲԵԿԵՔ»
Քիչ առաջ տարածվել է հետեւյալ հաղորդագրությունը.
Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008 թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ...ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Փետրվարի 28-ի կեսօրից Նոյեմբերյանի Ազատության հրապարակում, ոստիկանության շենքի դիմաց հավաքվել էր մոտ 300 մարդ:
Սահմանամերձ Կոթի գյուղի, Նոյեմբերյան քաղաքի բնակիչները բողոքում էին Կոթիի ...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԵ՞Ն ԲԱԺԱՆԵԼ
Գյումրի քաղաքի բնակիչ, Գյումրիի թիվ 33/78 ընտրատեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Մարտին Ղարիբյանը 2008 թվականի փետրվարի 19-ին դիմում էր ներկայացրել 33/78 ընտրատեղամասի ...ԱԶԱՏ ԽՈՍԱՓՈՂ
«Ցայգ» հեռուստաընկերության, «Շիրակ» հանրային հեռուստաընկերության, Ռադիո-Հայ Գյումրի եւ Շիրակ հանրային ռադիոկայանների համատեղ նախաձեռնությամբ, այսօր առաջին անգամ Շիրակի մարզում իրականացվում է հեռուստակամուրջ, ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԴՐՎԱԳՆԵՐ / VIDEO /
Այսօր «Ազատության» հրապարակը լեփ-լեցուն էր ու մարդկանց հոսքը չէր դադարում ամբողջ հանրահավաքի ընթացքում: Հանրահավաքի ամենաթունդ պահին հանկարծ սկսեցին բարձր ազդանշանային աղմուկ անել ոստիկանության ավտոմեքենաները: ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ
1ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօրվա իր ելույթում առանձնացրեց Ռուսաստանի դիրքորոշումը. «ՌԴ-ն այսօր պետությունների միջազգային ընտանիքում, գերտերությունների շարքում զբաղեցրել է ամենալուրջ դիրքը, ...ՀՐԱՊԱՐԱԿ ԵՆ ԳԱԼԻՍ ՆԱԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ / VIDEO /
1
Երթից հետո Ազատության հրապարակում այս պահին շարունակվում է հանրահավաքը:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հարթակից կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին չստորագրել ոստիկանության ներկայացրած որեւէ ծանուցագիր, որում ...ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 10 ՏԱՐԵԿԱՆ ԹՈՌՆԻԿԻ ՀԵՌԱԽՈՍԸ
Ազատության հրապարակում այսօրվա իր ելույթի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ իշխանությունների վարքագծին, որը բացատրեց ուղղակի ցայտնոտային տրամադրություններով: Նա հայտարարեց, որ քրեական գործ է ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՎԱՍՏԱՑՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը քիչ առաջ Չեխիայում ջախջախիչ հաշվով պարտություն կրեց Ադրբեջանի հավաքականից: Աշխարհի առաջնության ընտրական փուլի այս հանդիպումից առաջ ադրբեջանցիները համարվում էին բացահայտ ...ՆՈՒՅՆ ՊԱՏԿԵՐԸ
Ազատության հրապարակում այսօր ավելի շատ մարդ կա, քան երեկ երեկոյան: Երաժշտությունը կհնչի մինչեւ կեսգիշեր: Իսկ առայժմ ներկաները պարում են: Լեւոն Տեր-Պետրոսյանը այս պահին հրապարակում է:Այսօր նա առավել շփվում ...ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ «ՉԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր առավոտյան ոստիկանության Ավանի բաժին բերման են ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը եւ նրա որդին՝ «Հայք» օրաթերթի թղթակից Արտակ Եղիազարյանը: Ոստիկանությունը ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն/ VIDEO
«ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼՈՒ»
ԹՈՂ ԺԱՄԱՆԻ...
«ԵԿԵԼ Է ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՊԱՀԸ»
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ / VIDEO /

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ

ԲՌՆԵԼ ԵՆ ՊՐՈՎՈԿԱՏՈՐՆԵՐԻ / VIDEO /

ԵՐԵՒԱՆ.ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 21.02 / VIDEO /

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՋԵՐՄ ՄՈՆԹԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ/ VIDEO /
«ՀԱՂՈՐԴՈՒՄ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՍԱՐԳՍԻՆ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ... ԴԵՌ ԳԻՇԵՐ ՉԷԷ/ VIDEO /

ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ / VIDEO /

- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

