
7 ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի հիմնական մասի ավարտից հետո հրապարակը չդատարկվեց. մարդիկ շարունակում էին մնալ հրապարակում եւ լսում էին «Ազատություն» ռադիոկայանի թողարկումը:
Ապա խոսեց Սարգիս Հացպանյանը, ում համառորեն հրավիրում են ոստիկանություն. նա տեղեկացրեց, որ այս գիշեր Ֆրանսիայից լրագրողների խումբ է ժամանելու Հայաստան, ինչպես նաեւ իր ընկերները: Եւ կոչ արեց հրապարակում հավաքվածներին՝ մնալ ողջ գիշեր, որպեսզի հենց տեղում լրագրողները տեսնեն, թե ինչ համաժողովրդական շարժման հետ գործ ունեն: Հացպանյանը մի կոչ էլ արեց Վարդան Օսկանյանին, որպեսզի հրաժարական տա եւ միանա շարժմանը, «եթե մի փոքր նամուս է մնացել»: Նա նաեւ բացահայտեց Օսկանյանի ներկայիս վարքագծի գաղտնիքը. հավաքվածներին տեղեկացրեց, որ մեկ տարի առաջ Հյուսիսային պողոտայի առաջին շենքը, որի վրա այսօր տեղադրված է Սերժ Սարգսյանի մեծադիր նկարը եւ որի վրա գրված է «Բիզնես կենտրոն» նվիրել են Օսկանյանին:
Անմիջապես Հացպանյանի հարթակից իջնելուց եւ հրապարակից հեռանալուց հետո ոստիկանները կրկին եկան նրա հետեւից եւ չգտան նրան: Իսկ «Այլընտրանք» հասարակական նախաձեռնության համակարգող Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր լրանում է հրապարակում գտնվելու 7 օրը. «7 օր ու գիշեր է, ինչ մենք այստեղ ենք, ոստիկաններն էլ մեզ հետ հավասար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ բոլորը ողջունեցին ոստիկաններին, 7 օր ու գիշեր Ազատության հրապարակում անցկացնողներին:
Ապա վստահեցրեց, որ այն ոստիկանները, որոնք օրենք չեն խախտել, կշարունակեն իրենց գործունեությունը, իսկ Ազատության հրապարակի տարածքում ծառայություն իրականացնող ոտիկանները ի պատիվ իրենց օրենք չեն խախտել: Ապա կոչ արեց ժողովրդին ոստիկանների պատվին պար նվիրել, բայց մինչ այդ վանկարկել՝ «Մի-ա-ցում»:
Եվ կրկին «Ազատության» հրապարակում թեւածեց երգ-երաժշտությունը: Ի դեպ, այսօր ժամը 21-ի դրությամբ Ազատության հրապարակում երեք անգամ ավելի շատ մարդ կար, քան բոլոր նախորդ օրերին: Կազմակերպիչները նկատում էին, որ այն մարդկանց, ում օրեր շարունակ արգելում էին գալ Երեւան՝ հանրահավաքների, ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի միտինգի շնորհիվ հասան Ազատության հրապարակ:
Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ գրեթե ամեն օր Ազատության հրապարակում իրենց ծննդյան տոնն են տոնում շարժման մասնակիցները: Այսօր Բիշքեկից ժամանած Վոլոդյայի ծննդյան օրն էր, որը հարթակ ուղարկված գրության մեջ խոստացել է տուն չգնալ մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին չուղեկցի նախագահի նստավայր:
Խոսեց նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության քաղխորհրդի անդամ Հրաչյա Սարգսյանը, որը Արամ Կարապետյանի ողջույնները փոխանցեց հանրահավաքի մասնակիցներին եւ նրա անունից կոչ արեց էլ ավելի համախմբման եւ պայքարի:
ՍԱՐԳՍԻՆ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ
13Ոստիկանները որոշել են բերման ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական համակիրին: Նրանք հարթակ բարձրացան եւ պահանջեցին ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին: Ի դեպ, վերջինս Ֆրանսիայիքաղաքացի է, սակայն այսօր հրապարակում ...ՀՐԴԵՀ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Փետրվարի 26-ին, ժամը 22.20-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 23.10-ին: Ամբողջությամբ այրվել է Մ. Տերտերյանին ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ`ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՈՒ «ԱՉՔ ՓԱԿՈՂՆԵՐԸ»
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ`ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՈՒ «ԱՉՔ ՓԱԿՈՂՆԵՐԸ»
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ...ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Փետրվարի 26-ին վաղ առավոտյան Վանաձորի 2 քաղաքացիների բնակարաններում խուզարկություններ են կատարվել: Այդ քաղաքացիներն արդեն մի քանի օր է, ինչ մասնակցում են Երեւանում կայացվող Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ...ՄՐՑԱՇԱՐԸ ՍԿՍՎՈՒՄ Է
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը արդեն Չեխիայում է, որտեղ վաղը մեկնարկում է 2008 թվականի աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Չեխիայի, Ֆինլանդիայի եւ Ադրբեջանի ...ԲՈՂՈՔՆԵՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՖՈ՞Ն
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Պետք է ցավով նշեմ, որ ընտրական այս երեւույթները ցույց են տալիս, որ տոտալիտար որոշակի արժեքներից դեռ ամբողջովին չենք ձերբազատվել եւ շատ ժամանակ պատրաստ չենք ոչ հանդուրժողականության, ...ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա):
Հանրապետության նախագահը ողջունել է նորանշանակ ...«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊԸ» ՉԻ ՄԱՐՈՒՄ 5 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱՐՏՔԸ
ՀՀ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությունը 2006 թվականին Մղարթի ոսկու հանքավայրի արդյունաբերոթյան հատուկ լիցենզիա տվեց Ջի Էմ Մաղարոե անվանումով հարավ- աֆրիկյան մի ընկերության։ Այդ ժամանակ էլ գյուղ ...ՎՐԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
7
Այսօր Ազատության հրապարակում վրանների թիվը 60 էր: Ամբողջ գիշեր նստացույցի մասնակիցները խաղաղ շարունակել են բողոքի ցույցը: Նրանց հետ այս գիշեր, ինչպես նախորդ գիշերներն անցկացրել է նաեւ Առաջին նախագահ ...ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՒՄԱՐՏԱԿԻՆ
Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել Միացյալ Նահագների Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով, որը տեղակայված է ԱՄՆ ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՐԿՈՒ ՕՐԸ ՄԵԿ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինն այս օրերին արձանագրում էր որոշ ապրանքատեսակների թանկացումներ: Հաշվի առնելով այն ...ԿԼԻՆԻ՞ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
4Դեռ չի սկսվել Լեւոն Տեր- Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի հանրահավաքը, բայց հրապարակը լեփ-լեցուն է: Ծածանվում են եռագույն դրոշները, հնչում է հայկական երաժշտությունը,իսկ մարդիկ շուրջպար են բռնում: ...ԳԱԳԻԿ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆԵՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ
Ոստիկանության հաղորդագրությունը Փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը կալանավորված են: Գագիկ Ջհանգիրյանին ...ԱՆՄԻՋԱՊԵՍ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ` 080-080-804
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության հայտարարությունը Հանրապետությունում տեղի են ունենում բազմաթիվ ձերբակալություններ, խուզարկություններ, բռնության դեպքեր, հնչում են սպառնալիքներ։ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՐԸ ԿՊԱՀԵՆ
Արդեն մեկ շաբաթ է` ամեն օր, ժամը 15-ին Ազատության հրապարակում մեկնարկում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը: Ինչպես նախորդ օրերին, այսօր եւս հանրահավաքը բազմամարդ է: Քիչ առաջ ցուցարարներին միացան բժշկական ...27- Ի ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼ ԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս իր տարակուսանքը հայտնեց այն կապակցությամբ, որ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հիմա է հայտարարում, որ օրենքի խախտումով է կարճվել գործը, այն դեպքում, երբ անգամ տուժողները ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
2
Երեկ Սերժ Սարգսյանը դիմեց նախագահի բոլոր նախկին թեկնածուներին՝ համագործակցության կոչով, որին դեռ մինչեւ այդ կոչը միանալու պատրաստակամություն էր հայտնել Արտաշես Գեղամյանը:
Այսօր էլ նա «Ա1+»-ի հետ զրույցում ...ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ԼԻ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս օրերին, ինչպես նախընտրական ժամանակահատվածում, Երեւան քաղաքի աղբահանության վիճակը մեղմ ասաց կատարյալ չէ: Այս անգամ «Ա1+»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է Կիեւյան փողոցի աղբակույտերը: Աղբամաններից ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
5
«Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը առաջին իսկ օրվանից եղել է անօրինական. Սահմանադրությամբ նրան ոչ 1998 թվականին, ոչ 2003 թվականին իրավունք չուներ անգամ թեկնածու առաջադրվեր նախագահի պաշտոնի համար,- այսօր ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ
ՀՀ ոստիկանության հայտարարությունը
Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։ ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՄԱ՞Ն ՄԵՋ Է, ԹԵ՞ ՄԻԱՅՆ Հ1 Է ՆԱՅՈՒՄ
Այսօր խորհրդարանական հարց ու պատասխանից առաջ ԱԺ-ի նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորեց Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ դահլիճը սկսեց ծափահարել, ընդ որում նույն դահլիճը շատ ...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ` 2 ԱՄՍՎԱ ԿԱԼԱՆՔ
Փետրվարի 24-ին ոստիկանություն բերման ենթարկված Սմբատ Այվազյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ) 1-ին մասով: ...ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նիկոլ Փաշինյանի գլխավորած այսօրվա երթը տարբերվում էր նախորդ օրվա երթերից: Նախ երթուղին փոխվել էր. հազարավոր մարդկանց շարքն այս անգամ անցավ Վազգեն Սարգսյան, Գրիգոր Լուսավորիչ փողոցներով ...ԴՈՒՔ ԵՐԵՎԻ ԿԱՐԾՈՒՄ ԵՔ... ԿԱՄ ԿԱՐԴԱԼԸ ՎՆԱՍ ՉԷ
1
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մեսրոպ Հարությունյանի հայտարարությունը, ի պատասխան ոստիկանության հայտարարության
ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է հետեւյալը. «Արդեն յոթ օր ...ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐ
Ըստ մեր տեղեկությունների` զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը ստորագրել է հերթական գաղտնի հրամանը, որով փորձ է արվում կանխել Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ
Այսօր, ժամը 17-00-ին, ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը՝ 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՅԼԵՎՍ ՎԱՐՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ / VIDEO /
Այսօրվա երթից հետո Ազատության հրապարակում հավքվածների թիվը ավելացավ: Մարդկանց բազմությունը լցրել է Հյուսիսային պողոտան, հրապարակի հարակից բոլոր տարածքները: Հանրահավաքի մասնակիցներն արդեն ապրում են հստակ ...ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազատության հարապարակում հավաքվածներին Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվիստներին ձերբակալելը ամենեւին չի վախեցնում: Նրանք նույնիսկ սկսել են գրազ գալ, թե հաջորդը ով է լինելու, անեկդոտներ պատմել դեպքերի վերաբերյալ: ...7 ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի հիմնական մասի ավարտից հետո հրապարակը չդատարկվեց. մարդիկ շարունակում էին մնալ հրապարակում եւ լսում էին «Ազատություն» ռադիոկայանի թողարկումը:
Ապա ...«ՄՐՍՈՂ ՄԱՐԴՈՒՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՏՐԵԼ, ԹԵ ԻՆՉՈՒ Է ՄՐՍՈՒՄ»
4Լեւոն Տեր-Պետրոսյան այսօր Ազատության հրապարակից խոսեց այն պատրվակի մասին, որի միջոցով ներկայիս ղեկավարները եկան իշխանության: Խոսքը` ԼՂ հիմնախնդրի մասին էր. «Իբր թե ես, իմ իշխանությունը ծախում էր Ղարաբաղը ...
ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ԿԱՐՏԱՔՍԵ՞Ն
«ՊԵՏՔ Է ՄԻ ԿԻԼՈ ՎԱՃԱՌԵՄ, ՈՐ 400 ԴՐԱՄ ԱՇԽԱՏԵՄ»
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԸ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է
ԱՅՍՈՒՀԵՏ ԱԲՈՎՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՓԵՍԱՆ
«ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՀԻՄՆ ԵՎ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ»
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ / VIDEO /

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ

ԵՐԵՒԱՆ.ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 21.02 / VIDEO /

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ VIDEO/

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՋԵՐՄ ՄՈՆԹԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ/ VIDEO /
«ՀԱՂՈՐԴՈՒՄ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՍԱՐԳՍԻՆ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ

ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ / VIDEO /

ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

