
ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՄԱ՞Ն ՄԵՋ Է, ԹԵ՞ ՄԻԱՅՆ Հ1 Է ՆԱՅՈՒՄ

Այսօր խորհրդարանական հարց ու պատասխանից առաջ ԱԺ-ի նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորեց Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ դահլիճը սկսեց ծափահարել, ընդ որում նույն դահլիճը շատ ավելի պասիվ էր այդ հարցում երկու օր առաջ, իսկ այսօր վարչապետի ներկայությամբ, ամեն մեկը փորձում էր ավելի ջերմեռանդ ծափահարեր: Նրան նվիրեցին նաեւ ծաղիկներ, որոնք վարչապետը նվիրեց կին պատգամավորներին:
Կառավարությանը հարցեր տալու համար շտապել էին հերթագրվել հիմնականում ՀՀԿ պատգամավորները, եւ նրանց հարցերից ընդհանրապես չէր զգացվում երկրում տիրող մթնոլորտը;
Սակայն «Ժառանգություն» խմաբկցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցն՝ ուղղված Սերժ Սարգսյանին, պատկերը փոխեց. «Փետրվարի 19-ի ընտրությունների ժամանակ պատգամավորների նկատմամբ կիրառվել են բռնություններ, վերջին օրերին քաղաքական հետապնդումների զոհ են դարձել մի քանի քաղաքական, հասարակական գործիչներ, հասարական քաղաքացիներ եւ ուսանողներ, ձերբակալվել են տարբեր հիմնավորումներով՝ ապօրինի զենք կրելուց մինչեւ հակասահմանադրական կոչեր հնչեցնելը:
Սակայն մեզ հայտնի է նաեւ, որ գործարար աշխարհում, մեր գործընկերների մեջ, մեր ընկերների, եղբայրների մոտ կան թիկնազորեր, որոնք ունեն զենք, զինամթերք, երբեմն անօրինական, մենք գիտենք, որ հասարակ քաղաքացիները երբեմն շատ ավելի սուր հայտարարություններ են հնչեցնում, քան քաղաքական գործիչները, սակայն հետապնդումները ընտրովի են իրականացվում, ընդ որում պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները ոչ միայն չեն ձերբակալվել, այլեւ պաշտոնավարում են իրենց բարձր պաշտոններում: Ինչպե՞ս եք պատկերացնում օրենքի առջեւ բոլորի հավասարությունը կիրառելու սկզբունքը գործնական դաշտում»:
Սերժ Սարգսյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, հայտարարեց, որ իսկապես հսկայական գործ ունեն անելու, մեծ ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի վերացնեն իրավական անգրագիտությունը առաջին հերթին պետական պաշտոնյաների եւ պատգամավորների մոտ: Ապա ավելացրեց.
«Հասարակ քաղաքացի եւ քաղաքական գործիչ. ես չեմ հասկանում դա ինչ է նշանակում, ինձ համար հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են: Ինձ համար անօրինական զենքը անօրինական զենք է համարվում անկախ նրանից, դա կլինի պատգամավորի, հասարակ քաղաքացու, թե ԵԿՄ անդամի մոտ»: Անօրինական զենքը, ըստ Սարգսյանի, մշատապես առգրավվել է, հիմա դրա ծավալները մեծանում են, եւ գնալով մեր երկրում պետք է իսպառ բացառվի անօրինական զենքի առկայությունը:
Բայց ավելի հետաքրքրական էր այն, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէր մեր երկրում տեղի ունեցող զարգացումներից:
«Ես գոնե տեղեկություն չունեմ որեւէ, էսպես, պատգամավորի նկատմամբ իրականացված բռնության մասին իրավապահ մարմիներ դիմելու փաստ: Չունեմ: Ես չգիտեմ՝ ո՞ւմ նկատմամբ է բռնություն իրականացվել, եթե կլինեն փաստեր, մենք անպայման իրավապահ մարմիններից կպահանջենք, որպեսզի ընթացք տրվեն: Իսկ ձեր քաղաքական, թե պոպուլիստական ելույթը կարծում եմ, լավ կլինի հնչեցնեք համապատասխան տեղ, որտեղ հնչեցվում է: Դրանից մենք չենք տուժի»,- եղավ երկրի վարչապետի պատասխանը:
Արմեն Մարտիրոսյանը նրան նախ բացատրեց, թե ինչով է տարբերվում հասարակ քաղաքացին քաղաքական գործչից, ապա տեղեկացրեց, որ բռնության ենթարկված պատգամավորներից մեկը ինքն է, մյուսները` Վարդան Խաչատրյանը եւ Զարուհի Փոստանջյանը, իսկ քրեական գործ հարուցված է, ուղղակի դանդաղ է քննությունն իրականացվում, հետո նաեւ ավելացրեց, որ բոլոր ձերբակալվածները փետրվարի 19-ից հետո են ձերբակալվել, երբ դրսեւորել են քաղաքական ակտիվություն:
Սերժ Սարգսյանը խոստացավ ճշտել, թե ինչ բռնություն է իրականացվել պատգամավորների նկատմամբ եւ խնդրել ոստիկանությանը՝ արագացնել քննությունը: «Ինչ վերաբերում է ձերբակալված քաղաքական գործիչներին, ինձ համար Ջհանգիրյանը քաղաքական գործիչ չի»,- ասաց Սերժ Սարգսյանը եւ չգիտես ինչու` բարության կոչ արեց պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին:
ՍԱՐԳՍԻՆ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ
13Ոստիկանները որոշել են բերման ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական համակիրին: Նրանք հարթակ բարձրացան եւ պահանջեցին ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին: Ի դեպ, վերջինս Ֆրանսիայիքաղաքացի է, սակայն այսօր հրապարակում ...ՀՐԴԵՀ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Փետրվարի 26-ին, ժամը 22.20-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 23.10-ին: Ամբողջությամբ այրվել է Մ. Տերտերյանին ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ`ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՈՒ «ԱՉՔ ՓԱԿՈՂՆԵՐԸ»
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ`ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՈՒ «ԱՉՔ ՓԱԿՈՂՆԵՐԸ»
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ...ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Փետրվարի 26-ին վաղ առավոտյան Վանաձորի 2 քաղաքացիների բնակարաններում խուզարկություններ են կատարվել: Այդ քաղաքացիներն արդեն մի քանի օր է, ինչ մասնակցում են Երեւանում կայացվող Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ...ՄՐՑԱՇԱՐԸ ՍԿՍՎՈՒՄ Է
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը արդեն Չեխիայում է, որտեղ վաղը մեկնարկում է 2008 թվականի աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Չեխիայի, Ֆինլանդիայի եւ Ադրբեջանի ...ԲՈՂՈՔՆԵՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՖՈ՞Ն
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Պետք է ցավով նշեմ, որ ընտրական այս երեւույթները ցույց են տալիս, որ տոտալիտար որոշակի արժեքներից դեռ ամբողջովին չենք ձերբազատվել եւ շատ ժամանակ պատրաստ չենք ոչ հանդուրժողականության, ...ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա):
Հանրապետության նախագահը ողջունել է նորանշանակ ...«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊԸ» ՉԻ ՄԱՐՈՒՄ 5 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱՐՏՔԸ
ՀՀ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությունը 2006 թվականին Մղարթի ոսկու հանքավայրի արդյունաբերոթյան հատուկ լիցենզիա տվեց Ջի Էմ Մաղարոե անվանումով հարավ- աֆրիկյան մի ընկերության։ Այդ ժամանակ էլ գյուղ ...ՎՐԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
7
Այսօր Ազատության հրապարակում վրանների թիվը 60 էր: Ամբողջ գիշեր նստացույցի մասնակիցները խաղաղ շարունակել են բողոքի ցույցը: Նրանց հետ այս գիշեր, ինչպես նախորդ գիշերներն անցկացրել է նաեւ Առաջին նախագահ ...ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՒՄԱՐՏԱԿԻՆ
Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել Միացյալ Նահագների Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով, որը տեղակայված է ԱՄՆ ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՐԿՈՒ ՕՐԸ ՄԵԿ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինն այս օրերին արձանագրում էր որոշ ապրանքատեսակների թանկացումներ: Հաշվի առնելով այն ...ԿԼԻՆԻ՞ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
4Դեռ չի սկսվել Լեւոն Տեր- Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի հանրահավաքը, բայց հրապարակը լեփ-լեցուն է: Ծածանվում են եռագույն դրոշները, հնչում է հայկական երաժշտությունը,իսկ մարդիկ շուրջպար են բռնում: ...ԳԱԳԻԿ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆԵՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ
Ոստիկանության հաղորդագրությունը Փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը կալանավորված են: Գագիկ Ջհանգիրյանին ...ԱՆՄԻՋԱՊԵՍ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ` 080-080-804
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության հայտարարությունը Հանրապետությունում տեղի են ունենում բազմաթիվ ձերբակալություններ, խուզարկություններ, բռնության դեպքեր, հնչում են սպառնալիքներ։ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՐԸ ԿՊԱՀԵՆ
Արդեն մեկ շաբաթ է` ամեն օր, ժամը 15-ին Ազատության հրապարակում մեկնարկում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը: Ինչպես նախորդ օրերին, այսօր եւս հանրահավաքը բազմամարդ է: Քիչ առաջ ցուցարարներին միացան բժշկական ...27- Ի ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼ ԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս իր տարակուսանքը հայտնեց այն կապակցությամբ, որ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հիմա է հայտարարում, որ օրենքի խախտումով է կարճվել գործը, այն դեպքում, երբ անգամ տուժողները ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
2
Երեկ Սերժ Սարգսյանը դիմեց նախագահի բոլոր նախկին թեկնածուներին՝ համագործակցության կոչով, որին դեռ մինչեւ այդ կոչը միանալու պատրաստակամություն էր հայտնել Արտաշես Գեղամյանը:
Այսօր էլ նա «Ա1+»-ի հետ զրույցում ...ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ԼԻ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս օրերին, ինչպես նախընտրական ժամանակահատվածում, Երեւան քաղաքի աղբահանության վիճակը մեղմ ասաց կատարյալ չէ: Այս անգամ «Ա1+»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է Կիեւյան փողոցի աղբակույտերը: Աղբամաններից ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
5
«Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը առաջին իսկ օրվանից եղել է անօրինական. Սահմանադրությամբ նրան ոչ 1998 թվականին, ոչ 2003 թվականին իրավունք չուներ անգամ թեկնածու առաջադրվեր նախագահի պաշտոնի համար,- այսօր ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ
ՀՀ ոստիկանության հայտարարությունը
Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։ ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՄԱ՞Ն ՄԵՋ Է, ԹԵ՞ ՄԻԱՅՆ Հ1 Է ՆԱՅՈՒՄ
Այսօր խորհրդարանական հարց ու պատասխանից առաջ ԱԺ-ի նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորեց Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ դահլիճը սկսեց ծափահարել, ընդ որում նույն դահլիճը շատ ...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ` 2 ԱՄՍՎԱ ԿԱԼԱՆՔ
Փետրվարի 24-ին ոստիկանություն բերման ենթարկված Սմբատ Այվազյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ) 1-ին մասով: ...ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նիկոլ Փաշինյանի գլխավորած այսօրվա երթը տարբերվում էր նախորդ օրվա երթերից: Նախ երթուղին փոխվել էր. հազարավոր մարդկանց շարքն այս անգամ անցավ Վազգեն Սարգսյան, Գրիգոր Լուսավորիչ փողոցներով ...ԴՈՒՔ ԵՐԵՎԻ ԿԱՐԾՈՒՄ ԵՔ... ԿԱՄ ԿԱՐԴԱԼԸ ՎՆԱՍ ՉԷ
1
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մեսրոպ Հարությունյանի հայտարարությունը, ի պատասխան ոստիկանության հայտարարության
ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է հետեւյալը. «Արդեն յոթ օր ...ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐ
Ըստ մեր տեղեկությունների` զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը ստորագրել է հերթական գաղտնի հրամանը, որով փորձ է արվում կանխել Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ
Այսօր, ժամը 17-00-ին, ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը՝ 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՅԼԵՎՍ ՎԱՐՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ / VIDEO /
Այսօրվա երթից հետո Ազատության հրապարակում հավքվածների թիվը ավելացավ: Մարդկանց բազմությունը լցրել է Հյուսիսային պողոտան, հրապարակի հարակից բոլոր տարածքները: Հանրահավաքի մասնակիցներն արդեն ապրում են հստակ ...ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազատության հարապարակում հավաքվածներին Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվիստներին ձերբակալելը ամենեւին չի վախեցնում: Նրանք նույնիսկ սկսել են գրազ գալ, թե հաջորդը ով է լինելու, անեկդոտներ պատմել դեպքերի վերաբերյալ: ...7 ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի հիմնական մասի ավարտից հետո հրապարակը չդատարկվեց. մարդիկ շարունակում էին մնալ հրապարակում եւ լսում էին «Ազատություն» ռադիոկայանի թողարկումը:
Ապա ...«ՄՐՍՈՂ ՄԱՐԴՈՒՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՏՐԵԼ, ԹԵ ԻՆՉՈՒ Է ՄՐՍՈՒՄ»
4Լեւոն Տեր-Պետրոսյան այսօր Ազատության հրապարակից խոսեց այն պատրվակի մասին, որի միջոցով ներկայիս ղեկավարները եկան իշխանության: Խոսքը` ԼՂ հիմնախնդրի մասին էր. «Իբր թե ես, իմ իշխանությունը ծախում էր Ղարաբաղը ...
ՄԵԿՆՈՒՄ Է ԱՐՑԱԽ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Ի՞ՆՉ Է ԱՍԵԼՈՒ
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՄԱՍՆԱԿԻՑ
ԳԻՏՆԱԿԱՆԻ ՏԱՆ ԴՈՒՌԸ ՓԱԿԵԼ ԵՆ
ՀՅՈՒՐԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ / VIDEO /

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ

ԵՐԵՒԱՆ.ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 21.02 / VIDEO /

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ VIDEO/

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՋԵՐՄ ՄՈՆԹԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ/ VIDEO /
«ՀԱՂՈՐԴՈՒՄ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՍԱՐԳՍԻՆ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ

ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ / VIDEO /

ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

