
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԳՈՐԳ ՓՌԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՌԱՋ / VIDEO/
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Դիմելով Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատոթյան հրապարակում հայտարարեց. «Ձեզ եմ դիմում ընկերական, բարեկամական վերաբերմունքով՝ խելքի եկեք, հասկացեք, թե ինչ է կատարվում այս երկրում: Հիմա քաջություն ունեցեք այս պահին, մենք ձեզ սիրով կընդունենք ձեզ: Կարող եք ժողովրդի միջով չգալ, Օպերան ունի ետնամուտք, այնտեղից կարող եք գալ: Մենք էլ մի կարմիր գորգ կփռեք ձեր առջեւ մինչեւ այս միկրոֆոնը եւ այստեղից տվեք ձեր հրաժարականն ու թողեք հեռացեք»: «Հիմա, հիմա»,- սկսեցին գոռալ հավաքվածները: Նույն կերպ նա դիմեց ԱԺ-ի պատգամավորներին՝ նրանց եւս հրավիրելով Ազատության հրապարակ: «Ձեր ժողովուրդն այստեղ է, լքեք ձեր շենքն ու եկեք այստեղ՝ ահա ձեր Ազգային ժողովը: Եթե նրանք գան, ապա կողջունվեն բոլորիս կողմից»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ Ազատության հրպաարկում այս պահին կես միլիոնից ավելի մարդ կա:
Իր ելույթում նա նաեւ նշեց, որ ՀՀ իշխանությունների մեծ մասն այսօր բանտում են՝ անդրադառնալով վերջերս իրեն սատարող ուժերի ներկայացուցիչների ձերբակալություններին: «Վաղը նրանք են, որ իշխելու են Հայաստանում: Թող շատ բանտարկեն, ձերբակալեն, ասում եմ՝ մեր «վեջը» չի: Սա խղճուկ մարդկանց վերջին մանր ժուլիկությունն է»,- հայտարարեց նա:
Մինչ այդ հանդես եկան «Ժառանգություն» կուսակցության, «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչներ:
Այդ ընթացքում հարթակ բարձրացան նաեւ ոստիկանները եւ հանրահավաի կազմակերպիչներին զգուշացրին, որ ոչ մի դեպքում որեւէ տեսակի երթ չկազմակերպեն: Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ Ազգային հերոս, զոհված ազատամարտիկ Ջիվան Աբրահամյանի մայրը, որի տուն էին այսօր առավոտյան մտել մի քանի զինված անձինք եւ, ինչպես նշեցին հանրահավաքի կազմակերպիչները՝ «ձեռքը համբուրելու փոխարեն, ավտոմատի խզակներով հոշոտել են ձեռքը»: «Ժողովուրդ ջան, չխաբնվեք, բոլորդ միացեք, լավ պահպանեք ձեր երկիրը»,- իր ելույթում ասաց հերոսի մայրը:
Հանրահավաքին այսօր, ի դեպ, գերիշխում են երիտասարդներն ու ուսանողները: Այդ պատճառով էլ հանրահավաքի կազմակերպիչներն հայտարարեցին, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դառնա նախագահ, փետրվարի 26-ը հռչակվելու է երիտասարդների օր եւ ամեն տարի այդ օրը կլինի ռոք համերգ, որին կհրավիրվեն աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ: Անընդմեջ մաղող ձյունախառն անձրեւը չէր խանգարում բարձր տրամադրությամբ պարելուն: «Ես որ պարել չգիտեմ, թռչկոտում եմ: Թռչկոտենք միասին»,- հայտարարեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը: Նիկոլ Փաշինյանի ձայնն էլ լրիվ խզվել էր ու նա չէր կարողանում խոսել: Նրա խոսքերի մեկնաբանն էր դարձել Միքայել Հայրապետյանը, որը բառ առ բառ հավաքվածներին էր փոխանցում Փաշինյանի՝ շշուկով ասածները: Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ առթիվ նշեց, որ «այսօր ամենադժբախտ մարդը ոչ թե Սերժիկն է կամ Ռոբիկը, այլ Նիկոլը, որը, ձայնալարերի կտրվելու պատճառով, զրկվել է խոսելու ունակությունից»:
Հարթակից հայտարարեցին, որ մարդկանց մեջ պրովոկատորներ կան, որոնք խառնակություններ են գցում հավաքվածների մեջ: Օրինակ՝ ականատեսն եղանք, որ թափթված հագնված մի կին մի խուրձ ծղոտ ձեռքին թափ տալով, հայհոյելով շրջում էր շարքերով: Մարդիկ միմյանց զգուշացնում էին, որ չենթարկվեն նրա պրովոկացիաներին: Մի երիտասարդի էլ ուղղակի հեռացրին շարքերից, քանի որ նա հարբած վիճակում էր: Նիկոլ Փաշինյանը, պարելով մեկ առ մեկ պատռում էր «Հանրապետական»-ի կուսակցական տոմսերը, որոնք պարբերաբար հանրահավաքի կազմակերպիչներին էին փոխանցնում արդեն նախկին ՀՀԿ-ականներ: Ըստ ՀՀՇ վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանի՝ արդեն երեկոյան ՀՀԿ-ի շարքերի կեսն իրենց տոմսերն այստեղ են բերելու պատռելու: Մարդիկ, բութ մատը ներքեւ՝ պարբերաբար գոռում էին «Հիմա, հիմա», «Սերժիկ հեռացիր»: Ի դեպ, հանրահավաքի կազմակերպիչներից մեկն ասաց, թե «երբ գոռում ես Լեւոն, երկար է հնչում, անընդհատ գնում է, իսկ Սերժ գոռալ չի լինի, քանի որ միանգամից վերջանում է»: «Հլը փորձեք գոռալ»,- ասաց Հայրապետյանը: Հավաքվածներն այլ կերպ չկարողացան արձագանքել, քան. «Սերժիկ հեռացիր»:
Հանրահավաքի ընթացքում, երբ սկսեցին ապամոնտաժել Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերից մեկի վրա գտնվող Սերժ Սարգսյանի մետաղյա մեծ ցուցապաստառը, Ազատության հրապարակում գտնվողները միահամուռ սկսեցին սուլել ու գոռալ: Հարթակին գտնվողները նույնիսկ ցավ հայտնեցին, որ, ափսոս, այդ նկարը ինչ-որ մի տեղ խորհրդանիշ էր. «Ո՞ւր եք տանում մեր սինվոլին: Ժողովուրդ, ապամոնտաժեցին Սերժիկին»: Շատ չանցած բանվորներն իրենց աշխատանքները թողեցին ու հեռացան՝ թողնելով Սերժ Սարգսյանի ցուցապաստառը:
Որպես հաղթանակի խորհրդանիշ երկինք բաց թողնվեցին խաղաղության աղավինիներ, որոնք սկսեցին սավառնել Ազատության հրապարակի վրա:
Քննարկում
Gevorg գրել է:
et erbvanits es sksel joxovrdi masin mtatsel levon?
ՀԱՅՐԻԿ գրել է:- Gevorg
et erbvanits es sksel joxovrdi masin mtatsel levon?
Գևորգ ջան առաջինը՝ Լևոն չի, երկրորդն էլ՝Պարոն նախագահ է: Սովորի տղա ջան, սովորելու համար երբեք էլ ուշ չէ:- Gevorg
Gevorg գրել է:
ed ko hamar karox e hayrik el lini bayds inds hamar anasun e .
ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է
1Սուրեն Սուրենյանցը գտնվում է Կենտրոնի ոստիկանությունում: Այդ մասին հայտնել է ոստիկանության աշխատակից Հարություն Ղեւինյանը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, սակայն նրան եւ փաստաբան Գրիշա Մանուկյանին ...«ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ` «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄՆ» Է»
2Փորձագետ Մեսրոպ Հարությունյանը խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր նյարդայնանում են Հայաստանի հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները նայելիս, խնայել նյարդերը: «Պատկերացրեք, որ օրինակ` դիտում ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՎՍՏԱՀԵՔ ԻՆՁ»
4ՀՀ 10 քաղաքացիներ այսօր Ազատության հրապարակում նշում էին իրենց ծննդյան տարեդարձը: Բոլորը շնորհավորհում էին հոբելյարներին: «Ա1+»-ի թղթակցի փոխանցմամբ` հրապարակում շատ մտերմիկ մթնոլորտ է` փոխադարձ վստահությամբ ...ԱԶԱՏ ՄԵՔԵՆԱ ՉԳՏՆՎԵՑ
Այդպես էլ բուժօգնություն չի տրամադրվել Ազատություն հրապարակում հացադուլ անողներին: Փետրվարի 25-ի առավոտյան քաղաքապետարանին տեղեկացվել է, որ Ազատության հրապարակում ամսի 24-ից հացադուլ են սկսել 11 քաղաքացիներ: ...ԵՐԹԸ ԴԵՌ ՉԻ ՍԿՍՎԵԼ, ՍԱԿԱՅՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԼԵՑՈՒՆ Է
8Ժամը 11:00 դեռ չկար, սակայն «Ազատության» հրապարակում հասցրել էին հավաքվել ուսանողները: Այն այս պահին գրեթե լեփ-լեցուն է: Ուսանողության երթը մի փոքր ձգձգվում է: Առատ ձյուն էր գալիս,սակայն հրապարակը բազմամարդ ...ԵԱՀԿ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՕԲՅԵԿՏԻՎ ԼԻՆԵԼ
1Այսօր Հայաստանի մի խումբ սովորական քաղաքացիներ, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մոտ բողոքում էին Նախագահի ընտրությունների վերաբերյալ` միջազգային դիտորդական ...«ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ԿՈՉԵՐ Է ՈՒՂՂԵԼ ԱՄԲՈԽԻՆ»
Ոստիկանության հաղորդագրությունը
Փետրվարի 25-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության աշխատակիցները, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու համար, Ազատության ...ԻՍԿ ՆՐԱՆՔ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը: Կոնգրեսականների շնորհավորական ...ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԸ ԲԵՐԱՆՆ Է ԿԱՐԵԼ /VIDEO/
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով հացադուլ անողների թիվը Ազատության հրապարակում դարձել է 17: Վանաձորցի 50-ամյա Սարգիս Ավետյանն անգամ կարել է բերանը եւ հայտարարել ...ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր առավոտյան ժամը 5-ին ոստիկանության աշխատակիցները ներխուժել են «Հանրապետություն» կուսակցության անդամ, Կոտայքի մարզում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պատասխանատու Խաչիկ Սիմոնյանի բնակարան եւ նրան բերման ...ՆՐԱՆՑ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱԿԱԳԱԶԵՐՈՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հանրապետության հրապարակը պատրաստվում է Սերժ Սարգսյանի հանրահավաքին: Դրոշակներ, ավտոբուսներ, ոստիկաններ` զինված հակագազերով. ահա այս պատկերն է հիմա հրապարակում:
Ճանապարհային ոստիկանության ...«ՍԱ ՈՒՂՂԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՌՈՐ Է»
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը չի կարողանում հասկանալ, թե ինչ հիմնավորումներով են ձերբակալում իրենց կողմնակիցներին. «Օրինակ, Խաչատուր Սուքիասյանի մեքենան խուզարկել ...«ՄԻԱԿ ԵԼՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ես հասկանում եմ, որ իրավիճակը այս պահին բավականին բարդ է, ընտրությունները, որոնք տեղի ունեցան անցյալ շաբաթ բողոքարկվում են ընդդիմության լիդերների կոմից; Իմ ուղերձն է, որ Հայաստանը պետք ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Ամբողջ Հայաստանի տարածքում երեկ երեկոյան Ոստիկանությունը համատարած խուզարկություն է սկսել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի բոլոր ակտիվիստների, նախընտրական շտաբի պետերի տներում: Այս պահին Ոստիկանները «Հայրենիք ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ VIDEO/
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր առավոտվանից Երեւանի ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ոստիկաններ են կանգնած, որոնց թիվը ամեն հաստատության մոտ անցնում էր 30-ից: Ոստիկանների մի մասը տեղավորված էր Գազելների, ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը Երեւան քաղաքի Ազատության հրապարակում հանդիպել է փետրվարի 24-ից անժամկետ հացադուլ հայտարարած թվով 10 անձանց: Հանդիպման ընթացքում ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԴԻՄԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ
ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված իր դիմումում հայտնել է, որ ս.թ. փետրվարի 25-ին, ժամը 16:00-ի սահմաններում Երեւան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՂԸ` ԴՐՈՇՆ ՈՒՍԻՆ
6
Սերժ Սարգսյանին այսօր ամենից առաջ, հանարհավաքը սկսվելուց մոտ 2 ժամ առաջ, ներկայացել էր Սուսաննա Սարգսյանը: ՀՀԿ-ի դրոշը ուսին եւ կանգնել Հանրապետության հրապարակում: «Ես ընտրել եմ տարբեր հատկանիշներով ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԳՆ-Ի ՍԱՀՄԱՆԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Տեր-Պետրոսյանին աջակցելու համար 10 դիվանագետների պաշտոնակությունը բավականին լուրջ հետեւությունների տեղիք է տվել: Այսօր ՀՀ ԱԳ նախագահ Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Սերժ Սարգսյանի հանրահավաքին «բերման ենթարկված» քաղաքացիների մի խումբ Հանրապետության հրապարակի փոխարեն եկել էր Ազատության հրապարակ` Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Նրանք փորձեցին վառել իրենց հետ բերած ...ԳՆԴԱԿՆ Ո՞ՒՄ ԴԱՇՏՈՒՄ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՅԴ-ն չի վիճարկում ընտրությունների արդյունքները, կասկածի տակ չի առնում ապագա իշխանության լեգիտիմությունը, որովհետեւ, ըստ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի, հնարավոր չէ պարզել քվեների իրական ...ՄԻ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ՀԵՏ / VIDEO /
1
«Բոլորս միասին ուս-ուսի պետք է Հայաստանը տանենք առաջ եւ միայն առաջ: Միանո՞ւմ եք, ժողովուրդ»,- Հանրապետության հրապարակի բեմահարթակից հայտարարում է հաղորդավար Գեւորգը, իսկ ժողովուրդը անարձագանք է թողնում ...ՊԱՐՏԱԴԻՐ Է ՄԻՆՉԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հանրապետության հրապարակ շարունակում են բերել նորանոր մարդկանց եւ քիչ առաջ շարժվեցին Հյուսիսիային համալսարանի ուսանողները, որոնց առաջնորդում էր բուհի ղեկավարությունն ու դասախոսական կազմը: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵՋԲԵՐՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ. «ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ես այս բարձր ամբիոնից դիմ֊ում եմ նախկին թեկնածուներին եւ նրանց սատարած քաղա֊քա֊կան ուժե֊րին. եկե՛ք համա֊գոր֊ծակ֊ցենք: Ընդհուպ մինչեւ կոա֊լի֊ցիոն կառա֊վա֊֊րության ձեւա֊վո֊րում: Նպատակներիցս ...ԵՐԿՈՒ ԵՐԹ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ / VIDEO /
«Ազատության» հրապարակում շարունակվում է հանրահավաքը: Իսկ այս պահից սկսվում են երթեր երկու տարբեր ուղղություններով: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը ելույթ է ունեցել եւ ...ԷԼԻ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ / VIDEO /
Այսօր առավոտյան ժամը 5:00-ին դիմակավոր մարդկանց մի խումբ փորձել է խուզարկել Արմեն Սիրունյանի տունը: Նա ընդդիմության ակտիվիստներից է: Խուզարկողները ներկայացել են որպես ԱԱԾ-ի աշխատակիցներ: Սիրունյանի կինը ...«ՀԻՄԱՆ» ԼՍՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ/ VIDEO /
Այն պահին, երբ Սերժ Սարգսյանը իր ելույթի վերջին բառերն էր արտասանում, իսկ նրա թիկունքում էին մարզպետները, ԱԺ նախագահը, ԱԺ ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորները, «հանուն Սերժ Սարգսյանի պաշտպանության» հավաքված մարդիկ ...ՈՐՏԵ՞Ղ Է ԹԻԿՆԱՊԱՀԸ
2Երեկ գիշերվանից անհայտ է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահ Ասատուր Ասատրյանի գտնվելու վայրը: Նա տուն է ճանապարհել պատգամավորին, որից հետո նրա գտնվելու վայրն անհայտ է: Հաղորդում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ
Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ուղերձում, ...ԻՍԿ «ԶՈՐԲԱՅՈՒԹՅԱՄԲ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՈ՞ՒՄ ԵՆ
Մինչ «Հանրապետության» հրապարակում Սերժ Սարգսյանը համագործակցության եւ կոալիցիա ձեւավորելու կոչ էր անում, Ռոբերտ Քոչարյանը Հանրային հեռուստատեսությամբ տալիս էր հարցազրույց, իսկ ավելի ճիշտ ահաբեկում էր ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԳՈՐԳ ՓՌԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՌԱՋ / VIDEO/
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Դիմելով Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատոթյան հրապարակում հայտարարեց. «Ձեզ եմ դիմում ընկերական, բարեկամական վերաբերմունքով՝ խելքի եկեք, հասկացեք, թե ինչ ...ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ....
1Օրվա տեսանյութերը կարող եք դիտել այստեղ.... http://www.youtube.com/a1plusnews/ՈՍՏԻԿԱՆԸ ՊԱՏՌԵՑ
Քիչ առաջ Ազատության հրապարակում հենց հարթակին իր ոստիկանական գրքույկը պատռեց Կենտրոնի ոստիկանության աշխատակից Աշոտ Թադեւոսյանը: Նա հայտարարեց, ու ինքը արդեն մեկ շաբաթ է չի գնում աշխատանքի: Նա հայտնեց, ...ԵՐԹԸ ՄԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՎ / VIDEO /
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Քիչ առաջ ավարտվեց միասնական ընդդիմության հերթական երթը Երեւանի կենտրոնական փողոցներով, որը կազմակերպվել էր ի պաշտպանություն ընդդիմության անարդարացիորեն ձերբակալված համակիրների:
Երթը ...ԿԱՆԵՐՎԱՅԻ ԿՈՉԸ
Այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան կոչ արեց բոլոր ներգրավված կողմերին երկխոսություն ծավալելու` փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո տեղ գտած լարվածությունը ...ՆՐԱՆՑ ԷԼ ԱԶԱՏԵՑԻՆ
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայություն հայտարարությունը Փետրվարի 25-ին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի երեք աշխատակիցների` Լեւոն-Տեր Պետրոսյանի ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրպարակում քիչ առաջ հայտարարեց, որ ինչպես խոստացել էր, մի քանի տասնյակի հասնող ելույթներ է ունենալու, բայց նաեւ՝ կատակով ավելացրեց, որ «գլուխ է պահելու, ...ԳՐԱՎԵԼՈ՞Ւ ԷԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՇՏԱՐԱԿԸ
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տարածել է մի հաղորդագրություն, ըստ որի ծառայությանը օպերատիվ տեղեկություններ են հասել, որ Ազատության հրապարակում` հանրահավաքի ժամանակ տարբերակներ են ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ԼՍՈՒՄ
Ժամը 19-ից 20-ը Ազատության հրապարակում գտնվող բազմահազար մարդիկ լսում էին «Ազատություն» ռադիոկայանի օրվա գլխավոր թողարկումը: «Մեր միակ ինֆորմացիայի աղբյուրը «Ազատությունն» է ու «Ա1+»-ը, դրանք էլ չլինեին, ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵՐԺԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
1
Այսօր Ազատության հրապարակից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իր մրցակիցներին, այսինքն` Տեր-Պետրոսյանին առաջարկել է կոալիցիոն իշխանություն ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ ՄԵԴԱԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ազատության հրապարկը երբեք այդքան մարդաշատ չի եղել: Հայատանի մարզերից ժողովրդի մուտքը մայարքաղաք արգելող իշխանություններն այսօր իրենք էին ժողովրդին Երեւան բերել` Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի ...ԴԵՌ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՆ
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը քաղաքական երկխոսության մեջ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն խոսքը միավորման մասին չէ: Նա հայտարարել է, որ չի կարող միավորվել ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ
Այսօր խորհրդարանում կատարվում էր այն, ինչ փետրվարի 19-ից հետո կատարվում է ամբողջ հանրապետությունում: ԱԺ-ում հայտարարությունների ժամին խորհրդարանը կիսվել էր երկու մասի. մի մասը հայտարարում էր, որ փետրվարի ...ԴԱՍԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
Ազատության հրապարակում «յոթ օր, յոթ գիշերվա քեֆը» շարունակվում է. վստահեցնում են հանրահավաքի կազմակերպիչները: Այսօր հրապարակի մարդկանց թիվն ավելի մեծ է շնորհիվ Սերժ Սարգսյանի հանրահավաքի համար ...ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԵՐԿՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ
Այսօր ազատ են արձակվել պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի հետ ոստիկանություն բերման ենթարկված «Հանրապետություն» կուսակցության անդամներ Վարդան Կիրակոսյանը եւ Արտակ Սիսակյանը: Նրանց մեղադրանք ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ազատության հրապարակը կեսգիշերին մոտ դեռեւս լեփ-լեցուն է, եւ մարդկանց հոսքը չի դադարում: Քիչ առաջ հանրահավաքի կազմակերպիչները ներկաներին կոչ արեցին խոստանալ, որ չեն օգտագործելու ոչ մի կաթիլ ոգելից խմիչք: ...ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Վանաձորի թիվ 1, 4, 8, 10 — 11 դպրոցների մի քանի տասնյակ բարձր դասարանցիներ, ՀՀ դրոշը վեր պահած, այսօր երթի էին ելել քաղաքի փողոցներում, որոնց աստիճանաբար միանում էին հասակակիցներ այլ ...
«ՕՏԱՐՈՒՄԸ» ՕՏԱՐԵՑԻՆ
ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՐԳԵԼՈՒՄ ԷԻՆ ԼՔԵԼ ԴԱՀԼԻՃԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆ ՉԿԱ՞
«ԴՐՍՈՒՄ ՍՐԻԿԱՆԵՐ ԿԱՆ»/ VIDEO/
ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ/VIDEO/
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ / VIDEO /

ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ

ԵՐԵՒԱՆ.ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 21.02 / VIDEO /

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ VIDEO/

Ո՞Վ Է ԿՈՏԻԿԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՋԵՐՄ ՄՈՆԹԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ/ VIDEO /
«ՀԱՂՈՐԴՈՒՄ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ

- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

