
ՍՏԱՆՈՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանի անունով շարունակում են ստացվել բազմաթիվ շնորհավորանքներ պետությունների ղեկավարներից, տեղի եւ արտերկրի կազմակերպություններից ու անհատներից:
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Հոսնի Մուբարաքը իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է.
«Մեծագույն հաճույքով Ձերդ գերազանցությանն եմ հղում իմ սրտագին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում Ձեր տարած հաղթանակի կապակցությամբ:
Օգտվելով այս առիթից, ցանկանում եմ ամենայն հաջողություններ Ձեր բոլոր մեծ ծրագրերի իրականացմանը` ի շահ բարեկամ հայ ժողովրդի առաջընթացի ու բարեկեցության»: * * *
Սերժ Սարգսյանին շնորհավորել եւ իր բարեմաղթանքներն է հղել Երուսաղեմի հայ պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը.
«Փառք կու տանք Ամենակալին Աստուծո, որ անգամ մը եւս մեզ պարգեւեց հանդիսատես լինելու մեր հայրենյաց ազատ ու անկախ Պետության նախագահական ընտրության:
Հայրենիքի եւ ի սփյուռս տարածված հայությունը անգամ մը եւս ողջունեց նոր արշալույս մը` լուսավոր ապագայի խոստումով:
Որպես Հայ Պատրիարք Երուսաղեմի եւ հանուն Սրբոց Յակոբեանց Միաբանութեան եւ մեր ժողովուրդին, կշնորհավորենք Ձեր ընտրությունը եւ կմաղթենք, որ Աստուծո օրհնությունը զորավիգ եւ ուղեկից լինի Ձեզ, եւ Դուք ի գլուխ հայրենի պետության, իրագործեք մեր Հայրենիքի եւ ժողովուրդի առաջընթացի եւ բարգավաճման համար ազգանվեր ձեր ծրագիրները», - ասված է Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի շնորհավորական խոսքում: * * *
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռամկավար ազատական կուսակցության արտերկրի մի շարք կազմակերպություններ:
ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանային վարչության ատենապետ Բաբկեն Մկրյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո վարչապետ,
Ձեր երկար տարիներու վաստակաշատ գործունեությունը հայրենիքի պաշտպանության դիրքերուն վրա, ինչպես նաեւ Ձեր վարչագիտական ձիրքերը վստահաբար լիովին պիտի արժեւորվին առաջիկա տարիներուն ընթացքին` առաջնորդելու համար մեր հայրենիքը դեպի ապահով եւ բարեբեր ապագա:
Հանուն Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի մեր բոլոր շրջանակներուն, կու գանք հաջողություն մաղթելու Ձեր հայրենանվեր առաքելության»:
Իսկ «Ավանդապահ Ռամկավար ազատական կուսակցության համախմբում»-ի հղած ուղերձում ասված է. «Վերջերս Երեւանի մեջ Ձեզի հետ մեր հանդիպման ընթացքին Ձեր մեջ տեսանք հայ ժողովուրդի ապահով ապագայի կերտման հավաստիքը տվող բացառիկ անձնավորությունը, որ իր ամբողջ կարողությամբ պիտի կարենա առաջ տանիլ Հայաստանը` ամրապնդելով անոր տնտեսությունը, ապահովությունը եւ ժողովրդավարական հիմքերը:
Ռամկավար ազատական կուսակցությունը 1921 թվականեն սկսյալ միշտ ալ եղած է Հայաստանի եւ անոր պետականության եւ ժողովուրդին կողքին, եւ այժմ եւս մեր պատրաստակամությունը կհայտնենք ամբողջովին աջակցելու Ձեր աշխատանքներուն Սփյուռքի թե Հայրենիքի մեջ»:
Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի կեդրոնական վարչության ատենապետ Հարություն Արզումանյանը` Միության համատարած շրջանակների եւ անդամակցության անունից, ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին մաղթել է «ուժ ու կորով` ամրապնդելու համար մեր Հայրենիքի ազատ տնտեսությունը, ապահովելու Արցախի անկախությունը եւ արմատավորելու Հայրենիք-Սփյուռք սերտագույն հարաբերությունները` ի նպաստ հայ ժողովուրդին»:
Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Խու Ցզինթաոն: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մենք ուրախ ենք տեսնելու, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո Ձեր երկրում նկատվում են քաղաքական կայունություն, տնտեսության դինամիկ զարգացում, ժողովրդի կենսամակարդակի զգալի աճ, եւ նրա ազդեցությունը միջազգային ասպարեզում շարունակաբար ընդլայնվում է: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ աշխատասեր եւ իմաստուն հայ ժողովուրդն ավելի մեծ հաջողությունների կհասնի իր երկրի կառուցման գործում:
Չինաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, անցած 16 տարիներին հարաբերությունները մեր երկրների միջեւ կայունորեն զարգանում են` խաղաղ գոյակցության հինգ սկզբունքների հիման վրա: Երկու երկրների ղեկավարների միջեւ պահպանվող սերտ շփումներն ամրապնդում են մեր ժողովուրդների փոխըմբռնումն ու բարեկամությունը, հետեւողականորեն ընդլայնվում են կապերն ու համագործակցությունը տարբեր բնագավառներում: Մենք արդյունավետորեն պահպանում ենք փոխադարձ հաղորդակցությունն ու համաձայնությունը ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:
Հայաստանը Կովկասի կարեւոր պետություն է Կովկասի տարածաշրջանում: Չինաստանը մեծ ուշադրություն է հատկացնում բարեկամության եւ համագործակցության հայ-չինական հարաբերություններին, հարգում է հայ ժողովրդի կողմից` իր երկրի իրական դրությանը համապատասխան, ինքնուրույնաբար ընտրված զարգացման ուղին:
Ես պատրաստ եմ ՁԵզ հետ շփումներ պահպանել բարձր մակարդակով, խորացնել գործնական համագործակցությունը բոլոր ոլորտներում եւ խթանել բարեկամության եւ փոխգործակցության հայ-չինական հարաբերությունների տեւական եւ կայուն զարգացումը:
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ աշխատանքում:
Ձեր երկրին մաղթում եմ բարգավաճում, իսկ Ժողովրդին` ամենայն բարիք»: ***
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Սերժ Սարգսյանին շնորհավորել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ինձ համար մեծ հաճույք է Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր ընտրությունը նոր խթան կհանդիսանա Հայաստանի որդեգրած քաղաքական ուղու համար. ուղի, որի նպատակը ժողովրդական Եվրոպայում ուրույն տեղի ապահովումն է:
Թեեւ առաջիկայում, անկասկած, շատ խնդիրներ կան լուծելու, վստահ ենք, որ Ձեր համոզմունքներով, անաչառությամբ եւ վճռականությամբ Դուք կատարյալ ղեկավար կլինեք Ձեր երկրի ու նրա բոլոր քաղաքացիների համար»: *** Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու եւ ժողովրդի բարձր վստահությանն արժանանալու առիթով, ՀՀ վարչապետ ՍերԺ Սարգսյանին շնորհավորել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Համոզված եմ, որ պետության ղեկավարի բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կծառայի Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ քաղաքական իրավիճակի հետագա ամրապնդմանը, ժողովրդի բարօրությանն ու բարգավաճմանը, ԱՊՀ շրջանակներում համագործակցության ընդլայնմանը»: *** ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ ՍերԺ Սարգսյանին ուղղված մեկ այլ` Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի շնորհավորական ուղերձում նշված է. «Խորապես համոզված եմ, որ Ձեր քաղաքական մեծ փորձը, քաղաքացիական հստակ դիրքորոշումը, մարդկային ու գործնական բարձր հատկանիշները կծառայեն Հայաստանի Հանրապետության համակողմանի զարգացմանը, նրա միջազգային հեղինակության ամրապնդմանը: Օգտվելով առիթից, հաստատում եմ Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում փոխշահավետ կապերն ընդլայնելու եւ խորացնելու` Մոսկվայի պատրաստակամությունն ու ձգտումը: Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ ու նվաճումներ Ձեր աշխատանքում` ի շահ Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի»:
Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձեր ընտրությունը, հանդիսանալով ժողովրդային կամքի արտահայտություն, միաժամանակ դրսեւորում է հայրենի ժողովրդի ձգտումը` խաղաղ եւ հավասարակշիռ գոյավիճակի, կառույցների պահպանման եւ հառաջդիմության ուղղությամբ, ինչ որ կերաշխավորի տնտեսական աճի դրական ընթացքը եւ համաժողովրդային բարեկեցության աստիճանական տարածումը երկրով մեկ:
Անձամբ ճանաչելով Ձեզ, ծանոթ եմ եւ խորապես գնահատում եմ Ձեր վարչական ձեռներեցությունն ու սկզբունքայնությունը` գործելակերպի եւ կողմնորոշումների մեջ: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո հայրենիքը պիտի շարունակի իր բարգավաճումն ու հզորացումը, պահպանելով երկրի անվտանգությունն ու ամենաթանկ զոհողությունների գնով ձեռք բերված արժեքները` անկախությունը, պատիվն ու հպարտությունը:
Հայկական բարեգործական ընդհանուր միության անքակտելի կապերը եւ ներդրումը հայրենիքի մեջ, պատմականորեն հին են, որքան Միությունը` սկսած ամենադժբախտ եւ քաղաքականապես կնճռոտ ժամանակներից մինչեւ այսօրվա դեպի լուսաշող ապագայի դժվար, բայց հուսալի ուղին: Այս օրերին մենք Հայաստանում ձեռնարկել ենք մեր Միության ամենածավալուն եւ խիզախ ծրագիրներին, հիմնական նպատակ ունենալով ուժեղացնել սփյուռքահայության նոր սերնդի կապերը իրենց առավել հզորացած հայրենիքի հետ:
Համոզված ենք, որ Ձեր աջակցությամբ եւ բարձր հովանավորությամբ, այդ ծրագիրները պիտի իրականացվեն Ձեր իշխանության օրերին` ի փառս մեր հայրենիքին եւ ժողովրդին:
Ձեզ զորավիգ լինելու եւ անվերապահ կերպով աջակցելու մեր Միության հավաստիացումը հայտնելով` սրտանց մաղթում ենք Ձեզ արեւշատություն եւ հաջողություն»: ***
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունը: Ուղերձում, որը ստորագրել են ատենապետ Մայք Խարապյանը եւ ատենադպիր Հակոբ Անդրեասյանը, մասնավորապես, ասված է.
«Ձեր փայլուն հաղթանակը խոսուն եւ անհերքելի ապացույցն է մեր ժողովուրդին Ձեր վրա ունեցած անսահման վստահության, որ, անտարակույս, արգասիքն է Ձեր անբասիր հայրենասիրության, անձնվեր ծառայություններուն եւ բազմապիսի շնորհքներուն: Ռամկավար ազատական կուսակցության աշխարհասփյուռ անդամակցության ու համակիրներու լայն շրջանակին անունով սրտանց կողջունենք Ձեր արժանավոր նվաճումը ազգընտիր նախագահի կոչումին:
Խորապես համոզված ենք, որ ազգային նորագույն մեր պատմության անկյունադարձային այս հանգրվանին, Ձեր հմուտ ղեկավարությամբ, մեր երկիրն ու ժողովուրդը պիտի հաղթահարեն բազմաթիվ դժվարություններ, կերտելու համար շողշողուն այն ապագան, զոր բոլորս անձկությամբ կբաղձանք:
Սրտաբուխ մեր շնորհավորություններուն հետ Ձեզի կհայտնենք նաեւ Ռամկավար ազատական կուսակցության շարքերուն եւ ղեկավարության ուխտյալ, վերանորոգ եւ անվերապահ պատրաստակամությունը ծառայելու հայ ժողովուրդին եւ սրբազան մեր հայրենիքին»:
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ` ՊԵՏՐՈՍ ՄԱՔԵՅԱՆԻ ՏԱՆԸ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Քիչ առաջ խուզարկություն է կատարվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանի տանը:
Ըստ, խուզարկությանը ներկա «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան ...«ՀԱՂՈՐԴՈՒՄ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
16Ազատության հրապարակում հավաքված բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցներին առաջարկվել է մի ծավալուն փաստաթուղթ,վերնագրված` «Հաղորդում հանցագործությունների մասին», որում ներառվել են ընտրություններին նախորդած ...ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
12
Չնայած տեղացող ձյանը, այս պահի դրությամբ Ազատության հրապարակում նստացույցին մասնակցողների թիվը չի պակասել: Հավաքվածների տրամադրությունը բավականին բարձր է, իսկ ժամանակ առ ժամանակ հարթակից նրանց է դիմում ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ / VIDEO /
13
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես եւ խոստացել է, իր համակիրների հետ Ազատության հրապարակում է: Տեր-Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ իջնում է հարթակից եւ շրջում մարդկանց մեջ, ...ՎՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԸ ԱՐԹՆԱՑԵԼ Է
14
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Առավոտյան ժամը 11:30-ին Ազատության հրապարակում հարթակին շատ մոտ պարում էին երկու տղամարդիկ: Ու եթե տեղյակ չլինեիր, որ մարդիկ ձյան տակ լուսացրել են, կթվար, որ նրանք հենց նոր են եկել այստեղ: ...ՍՏԱՆՈՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանի անունով շարունակում են ստացվել բազմաթիվ շնորհավորանքներ պետությունների ղեկավարներից, տեղի եւ արտերկրի կազմակերպություններից ...ԱՄԵՐԻԿԱԲՆԱԿ ՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՑ
2008թ փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Լիթըլ Արմենիա թաղամասում տեղի ունեցավ բողոքի ցույց-հանրահավաք, որին մասնակցում էին 15 հազարից ավելի մարդ։
Հանրահավաքի նպատակն էր առաջին հերթին զորակցել Հայաստանում ...ԱՆՁԸ ՊԱՐԶՎԱԾ ՉԷ
Փետրվարի 22-ին, ժամը 10.10-ին ահազանգ է ստացվել, որ Թումանյան քաղաքին հարակից Դեբետ գետում հայտնաբերվել է տղամարդու դի, որին հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարների ուժերով գետից ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երեւանի Աայաթ-Նովայի փողոցում կայանված, մգեցված ապակիներով երեք ավտոմեքենաների ...ՄԱԳՆՈՒՍԸ ՀԱՂԹԵՑ ԼԵՎՈՆԻՆ
8
«Մորելիա -Լինարես-2008» շախմատային սուպերմրցաշարի առաջին շրջանի վերջին տուրում Լեւոն Արոնյանը կրեց իր 2-րդ պարտությունը: Հայ գրոսմայստերը սեւերով զիջեց նորվեգացի Մագնուս Կառլսենին: Արոնյանը եւս մեկ անգամ ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՎԱՂԸ ԿԱՍԻ
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը
Երեկ, ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հապճեպ հրավիրելով ԿԸՀ-ի արտահերթ նիստ, հաստատեց նախագահական ընտրությունների ...ՏԱՐԵԼ ԵՆ ՆԺԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ
Փետրվարի 24-ին ՀՀ ԱԱԾ «Ալֆա» ջոկատի զինված ու դիմակավոր գրոհայինները մայրաքաղաքի Էրեբունու շուկայի մոտ, օրը ցերեկով, հանրության աչքի առջ եւ հարձակվել են ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի ծառայողական մեքենաների ...ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՍՈՉԻՈՒՄ
1
Երեւանի «Փյունիկը» շարունակում է նախապատրաստվել գալիք մրցաշրջանին եւ իր երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել Սոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում:
Այս անգամ Արմեն Գյուլբուդաղյանցի ...ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՊԵՏՐՈՍ ՄԱՔԵՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ մեկ ժամ առաջ ձերբակալել են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանին: Ըստ մեր տեղեկությունների` նրան տարել են դատախազություն: Հիշեցնենք, որ գիշերը խուզարկություն ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԵՎ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ըստ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության`
փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալված ...«ԱԺ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ՓԵՏՐՎԱՐԻ 19 ԻՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ»
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«ՀՀ ԱԺ-ում արդեն ամեն օր կատարվում է այն, ինչ փետրվարի 19-ին կատարվում է 5 տարին մեկ՝ օրենքների ոտնահարումներ, աշխատանքի ակնհայտ իմիտացիա. Հայաստանում քաղաքական համակարգը իսպառ սպանել ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀՅՈՒՐԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Սլովակիայի ԱԳ նախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշի (Jan Kubis) գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն ...ՄԻԱՆԳԱՄԻՑ 5 ՏԱՐՈՎ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արարատ Առաքելյանը եւ Սամվել Մելքոնյանը իրենց բավական լավ են դրսեւորել Դոնեցկի «Մետալուրգի» կազմում, որը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: ...ԲՈՒՀԵՐՈՒՄ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐ Է
Երեւանյան բուհերում այսօր, ուսանողների խոսքերով՝ հարաբերական անդորր է: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուսանող. «Դեռ հանգիստ է այսօր, որը կասկածելի հանգիստ է, ինչպես ...ԱՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է
Այսօր առավոտյան ժ. 09.30-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացվել է հաղորդում, որ Սմբատ Այվազյանը ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է ճնշումների եւ խոշտանգումների: Ըստ ՀՀ Մարդու ...ՄԵՂԱԴՐԱՆՔ ԴԵՌ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը «Ա1+»-ին տեղեկեցրեց, որ հանդիպել է իր պաշտպանյալի հետ եւ նրա առողջական վիճակը լավ է, ոչ մի բռնություն նրա նկատմամբ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՊԱՎԻՆՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ազատության» հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօրվա իր առաջին ելույթը ուղղեց առաջին հերթին երիտասարդներին` «բոլորովին չթերագնահատելով միջին տարիքի, 60 եւ ավելի տարիքի ...ՍԿՍՎԵՑ ԵՐԹ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, որն իր ելույթում հիմնականում անդրադարձավ սպանների, իրավապահ մարմինների, ...ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Այս պահին դատախազության աշխատակիցները խուզարկում են «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի տունը: Հիշեցնենք, որ Սամվել Գեւորգյանը երեկվանից հացադուլ է հայտարարել եւ գտնվում է Ազատության հրապարակում: ...ԿԱՍԿԱԾԵՑԻՆ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 21.02.08թ. հարուցված քրեական գործի շրջանակներում 2008 թվականի փետրվարի 25-ին ձերբակալվել է «Ժողովրդական հայրենիք» կուսակցության ...ԾԱՂՐԱՆԿԱՐՉԻ ՀԱՅԱՑՔ
NO COMMENT!ՀՀԿ-Ն ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵ՞Ջ Է
«Ես կարծում եմ, որ օրենքից դուրս որեւէ ուժ, այդ թվում նաեւ իշխանությունը իրեն թուլյ չի տա այլ մոտեցումներ ցուցաբերել»,- քաղաքական գործիչների ձերբակալությունների վերաբերյալ «Ա1+» -ի հարցին պատասխանեց ...«ՄԻԱՑԵՔ»-ԻՆ ԱՐՁԱՆՔՈՒՄ ԷԻՆ ԲՈԼՈՐԸ / VIDEO /
Քիչ առաջ ավարտվեց միասնական ընդդիմության հերթական երթը Երեւանի կենտրոնի փողոցներով: Երթին մասնակցում էին մինչեւ 50 տարեկան հանրահավաքի մասնակիցները եւ այն վզեկավարում էին Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: ...ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆՆԵՐ
Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանն են միացել նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Շարժմանը միացել են առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Առեւտրի միջազգային ...ԵՐԹԻՑ ՀԵՏՈ ՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ
Երեւանի կենտրոնական փողոցներով անցնող երթին մասնակցող հազարարավոր մարդիկ մտան հրապարակ: Նրանց ծափողջյուններով դիմավորեցին հրապարակում «հերթապահող» մեծահասակները: Երթից հետո հասկանալի դարձավ, որ հանրահավաքի ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը
Հայրենակիցնե՛ր
2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: ...ՀԵՐԹԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆՆ Է
6
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանին մոտեցել են մի քանի ոստիկաններ` ինչ-որ ծանուցագրով: Սակայն Նիկոլ Փաշինյանը, չկարդալով անգամ այն, չի ստորագրել ծանուցագիրը:
Ոստիկանները հեռացել են Ազատության հրապարակի սուլոցների ...ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը ահազանգեր է ստանում ՀՀ տարբեր մարզերից, մասնավորաբար Լոռու մարզի Ալավերդի եւ Վանաձոր քաղաքներից, թե պետական եւ տեղական ինքնակառավարման ...«ՄԱՐԴԻԿ ԱՊՍՏԱՄԲԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ»
«Պետությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքները, այդ թվում ազատ տեղաշարժի, հանրահավաքների իրավունքը, ազատ միավորումների ազատությունը, խոսքի ազատությունը, կարծիքի արտահայտման իրավունքը: Եվ եթե այդ ...ԳԱՂՏՆԻ ՀՐԱՄԱՆ
2Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ այսօր զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Սեյրան Մուշեղի Օհանյանը հրաման է ստորագրել՝ պարտադրելով բանակի բոլոր զինվորականներին արգելել մասնակցել զանգվածային ...«ՄԱՆՎԵԼԻ ՇԱՔԱՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է»
Օրերս Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մանվել Ղազարյանը հայտարարեց, որ լիազորված է 7 պատգամավորի անունից հայտարարել է, որ իրենք ժողովրդի հետ են: Հետո վերը նշված խմբից մի քանի պատգամավոր ...ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ «ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆԸ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը խոսել է ԱԳ նախարարության այն աշխատակիցների մասին, ովքեր այս օրերին միացել են Տեր-Պետրոսյանը համաժողովրդական շարժմանը: Լրագրողների հետ զրույցում Վարդան Օսկանյանն իր անհանդուրժողականությունն ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՅԱՆ ԿՈՒԲԻՇԻՆ
Ռոբերտ Քոչայանն այսօր ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել ...«ՊԵՏՔ Է ԹԱՐՄԱՑՆԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
Բուդապեշտի բաց հասարակության արխիվներում պահպանված է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինչպես է լուսաբանվել արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներով 1988-1990թթ.: «Իհարկե, ամբողջ արխիվը ուսումնասիրել ...ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՉԵՆ ԱՆԻ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Այսօր խորհրդարանում զրուցեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Տիգրան Ստեփանյանի հետ: Նրանցից առաջինը 6 տարի եղել է Գագիկ Ջհանգիրյանի օգնականը: Երբ «Ա1+»-ը հետաքրքրվեց, թե ինչպես ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՀԱՐԿԱԴԻՐ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Հանրապետության հրապարակում վաղը ժամը 14:30-ին տեղի է ունենալու ի պաշպանություն Սերժ Սարգսյանի հանրահավաք: Այդ մասին մարդիկ իմացել են, երբ օրինակ` տնօրենը զանգել է ու ասել, թե այդ հանրահավաքին մասնակցելը ...ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ
Քիչ առաջ անհայտ ուղղությամբ տարել են «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցին: Նրա փաստաբանն այժմ փորձում է նրան գտնել:ՀԵՏՈ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ...
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, թե իր թիկնազորի պետին հրավիրել են իրավապահ մարմինները եւ ասել, որ Տեր-Պետրոսյանի թիկնազորը պետք է հանձնի զենքը: Այդ պահանջը ...ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ / VIDEO /
Այսօր առավոտվանից ստուգվում են գրեթե բոլոր մեքենաները, որոնք փորձում են մտնել Երեւան: Մարդկանց, ինչպես նախորդ օրերին, հարցուփորձ են անում` ուր են գնում, ինչի համար: Մայրուղիների վրա կրկին հայտնվել ...ԳՏԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Դատախազության հաղորդագրությունը 2008 թ. փետրվարի 19-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի թիվ 22/37 ընտրատարածքի հանձնաժողովի անդամների կողմից արձանագրություն է կազմվել եւ ...
«ՄԵՂՐԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ 4 ՄԼՐԴ 628 ՀԱԶԱՐ 329 ԴՈԼԱՐ»

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ / VIDEO /

ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ

ԵՐԵՒԱՆ.ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 21.02 / VIDEO /

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ VIDEO/

Ո՞Վ Է ԿՈՏԻԿԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՋԵՐՄ ՄՈՆԹԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ/ VIDEO /
«ՀԱՂՈՐԴՈՒՄ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

- 1857 Մահացավ Ամենայն հայոց կաթողիկոս, Ներսիսյան վարժարանի հիմնադիր Ներսես Ե. Աշտարակեցին:
- 1865 Ծնվեց հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ և զորավար Անդրանիկ Օզանյանը: (Վախճ. 1927թ.-ին):
- 1921 Խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում:
- 1927 Ախալքալաքի Կարծախ գյուղում ծնվեց անվանի ֆիզիկոս Կարապետ Չոբանյանը: Նրա հայտնաբերած, առաձգականության տեսության մեջ մինչև այդ անհայտ՝ թերլարվածության երևույթը լայն հեռանկարներ բացեց մետաղամշակման ամենատարբեր բնագավառներում:
- 1951 Հայկական ԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

