
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՆՐԱՆՔ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ» / VIDEO /
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Այսօր մի խումբ մարդիկ, հիմնականում կանայք նստացույց են կազմակերպել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց: Դա այն խումբն է, որ նույն վրաներով եւ պաստառներով նստացույց էր կազմակերպել Տեր-Պետրոսյանի` Կորյունի 13 հասցեում գտնվող նախընտրական շտաբի մոտ:
«Արդեն երկրորդ անգամն է, ինչ մի խումբ մարդիկ, այն մարդու գլխավորությամբ, ով կազմակերպել էր նման խայտառակ ցույց մեր կենտրոնական շտաբի առջեւ եւ նույն սցենարով ոստիկանության հետ մեկտեղ` տեղադրում են իրենց վրանները, պաստառները: Ես այստեղ ոչ մի բան չունեմ ասելու, բայց ինձ մտահոգում է ոստիկանության համագործակցությունն այդ ակցիայի մասնակիցների հետ»,-«Ա1+»-ին ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նշեց, որ իր տան դիմաց կազմակերպված ակցիայի մասնակցում է Շահումյանի շրջանի ոստիկանությունը. «Ես քիչ առաջ խոսել եմ ոստիկանության ավագ սպա- փոխգնդապետ Վարդան Երեմյանի հետ եւ զգուշացրել, որ ես ՀՀ նախագահի թեկնածու եմ եւ անձեռնմխելի եմ: Ցանկացած նման ակցիա իմ անձի դեմ ես համարում եմ նաեւ իմ ընտանիքի դեմ»:
Տեր-Պետրոսյանը նաեւ նշեց այն հանգամանքը, որ ակցիա անցկացնողները ներխուժել են իր սեփական տարածք եւ ավելացրեց. «Արդեն իրենք կատարել են օրենքի կոպտագույն խախտում` իմ սեփական հողի վրա կատարվել է նման ակցիա: Ես չգիտեմ, թե նրանք ինչ մարդիկ են: Դրանցից կարող է վտանգ սպառնալ: Իմ թիկնազորը` 30 հոգի է. նրանք բոլորն էլ անվտանգության ծառայության սպաներ են եւ մտնում են պետական պաշտոնյաների անվտանգության ապահովման վարչության կազմի մեջ, որի պետն է գեներալ Գրիգորի Սարգսյանը: Սա է իրադրությունը»:
Նշելով, որ ակցիայի մասնակիցները, որոնք արդեն կոպիտ խախտումներ են կատարել ներխուժելով իր տարածքը Տեր-Պետրոսյանը զգուշացրեց.«Այդ մարդկանց մեջ կարող են լինել պրովոկատորներ, նրանք կարող են անցնել ցանկապատը, իսկ իմ թիկնազորը պարտավոր է պաշտպանել իմ անձն ու իմ ընտանիքը»:
Տեր-Պետրոսյանը ոստիկանությունից պահանջում է ցրել իր սեփական տարածքի վրա կազմակերպած ոչ արտոնյալ ակցիան.«Ես կարծում եմ, որ Ոստիկանությունը այնքան խոհեմ կգտնվի, որ կկատարի իմ պահանջը»: Նման իրավիճակում Տեր-Պետրոսյանի թիկնազորը իրավունք ունի նաեւ ուժ գործադրել` նրա սեփական տարածքում հայտնվածներին հեռացնելու եւ Առաջին նախագահի անձն ու նրա ընտանիքը պաշտպանելու համար: Ի դեպ, «Ա1+»-ը զրուցեց նաեւ Տեր-Պետրոսյանի տան մոտ հայտնված ոստիկանների հետ, որոնք չցանկացան ներկայանալ, սակայն ասացին. «Մենք այստեղ են, որպեսզի այս հավաքված մարդկանց կարգի հրավիրենք, եթե նրանք փորձեն կարգը խանգարել»: Իսկ ինչո՞ւ նրանք չեն հեռացնում հավաքվածներին եւ սպասում են, որ նրանք անկարգություն անեն. «Ա1+»-ի հարցին ոստիկաններից մեկը պատասխանեց.«Մենք այստեղ ենք, որովհետեւ սա մեր վարչական տարածքն է`Շահումյանի շրջանը»: Իսկ երբ «Ա1+»-ը նշեց, որ հավաքվածներն արդեն կարգ են խախտել` ներխուժելով Տեր-Պետրոսյանի սեփական տարածք եւ ոստիկանները արդեն պարտավոր են նրանց հեռացնել, նույն ոստիկանը նշեց.«Էդ հարցը մեզ մի տվեք»: Իսկ Տեր-Պետրոսյանի տան դիմաց հավաքված կանայք մեզ տեսնելով` նախ հարձակվեցին մեզ վրա ասելով` որ իրենք «Հ1»- ի լրագրողներին են սպասում, իսկ հետո սկսեցին բղավել. «Մենք չենք ուզում, որ Տեր-Պետրոսյանը նախագահ դառնա, բայց ինքը դառնում է»:
Բղավող կինը ներկայացավ Ամալյա անունով: Երբ նրան հիշեցրեցինք, որ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն Սերժ Սարգսյանն է նախագահ, նրանք ավելի բորբոքվեցին.«Մենք Սերժ Սարգսյանի անունը չենք տվել: Ես Սերժի հետ գործ չունեմ: Դուք եք տալիս Սերժի անունը: Մենք ասում ենք, թող Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ չդառնա»: Կանանց պահանջը տարօրինակ էր, քանի որ նրանք Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ բղավում են, որ կապ չունեն Սերժ Սարգսյանի հետ, բայց ուզում են, որ նախագահ չդառնա Տեր-Պոտրոսյանը: Իսկ Տեր-Պետրոսյանի տան մոտ նստած կանանց կողքին կանգնած էր Սերժ Սարգսյանի հանրահավաքների ընթացքում կարգը պահպանող տղաներից մեկը, որ վիճաբանության մեջ մտավ «Ա1+»- ի լրագրողներից մեկի հետ:
Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց հավաքված ցուցարարներին մոտեցան մոտ 100-ից ավելի Տեր-Պետրոսյանի համախոհներ եւ սկսեցին վանկարկել «Լեւոն-Լեւոն»:Որոշ ժամանակ վանկարկելուց հետո նրանք ցրվեցին: Իսկ պիկետի մասնակիցները եւ ոստիկանության աշխատակիցները մնացին Առաջին նախագահի տան դիմաց:
Քննարկում
Artur գրել է:
Մի բան է պարզ ,այս մարդկության կեխտերից ամեն ինչ սպասելի է,նրանք գնում են թուրքական ճանապարհով,հարաջ --անմակարդակ կնանիք,հարաջ-դեպի կրիմինալ Հայաստան...
Լրբությունը որպես ուղղորդ,ղզիկ Սերժիկը որպես ավտարիտետ,դեպի Հայաստանի կործանեւմ.
Ես չեմ հասկանում,այ սզրուկը դեռ ինչքան արյուն պիտի ծծի /մեղայ աստծո /....
Սասուն Տեր-Մուսաելյան գրել է:
Ո’վ հայ ժողովուդ, զգուշացիր Լ. Տ. Պ-ից.
Մինչև հիմա կարծում էինք, թե այլաձևված է Լևոնի միայն մի աչքը, պարզվեց հիմնախախտված է նաև նրա հոգին և ուղեղը: Նա կորցրել է նաև հիշողությունը. չի հիշում դժոխային սոսկալի խավարի մեջ տառապող մեր հանրապետությունը, որը կանգնած էր սովի առաջ: Չի հիշում, թե ինչպես իր նախագահական գահից հեռուստատեսությամբ խորհուրդ էր տալիս ժողովրդին` ՙապրել հարևաններից պարտք անելով՚: Պարզվեց, որ դեռ այն ժամանակ շրջագայվող լուրերը` թե նա թուրքամետ մասոն է, ճիշտ է, որը խորամանկորեն խաբելով դյուրահավատ ու թերահաս մարդկանց, ցանկանում է բոլոր ստոր միջոցներով պառակտել մեր ազգը` հուրախություն թուրքերի և ադբեջանցիների, Հայաստանը կտրել իր դարավոր և միակ բարեկամից`Ռուսաստանից, և դարձնել խաղաթուղթ չգիտես թե ում ձեռքին: Տեսե’ք ովքեր են նրա մերձավորները` նախկին թալանչիներ /Հրանտ Բագրատյան և այլոք/, կարյերիստներ, որոնց չհաջողվեց իրենց ցանկացած պաշտոնները ձեռք բերել, մի հավակնոտ բախտախնդիր Նիկոլ Փաշինյան, որը կաչաղակի պես ճղճղալ գիտի /ուզում էր պատգամավոր դառնալ, չհաջողվեց/, մի էքսցենտրիկ նորահայտ մարքսիստ, որը մարքսիզմից պատկերացում չունի: Իսկ Լ.Տ.Պ-ը մարքսիզմի կատաղի ու թունդ հակառակորդներից է և ատելով ատում է այդ տեսությունը:
Լևո’ն, Լևո’ն, դատարկախոս ու դատարկաբան, որքան էլ դու ճգնես պճնազարդելու քո ձանձրացուցիչ պարսավաճառերը, որքան էլ դու քո սև ու հանցագործ նկրտումներին, մասնակից դարձնես դժոխային տարիները մոռացած արկածասեր մարդկանց, վերջիվերջո ժողովուրդը կհամոզվի, որ տականքները նրանք չեն, ովքեր քո կողքին չեն կանգնած և արհամարհում են քեզ, այլ նրանք են ովքեր քեզ հետ են, քո դուդուկի տակ են պարում:
Դո’ւ, ազգադավ ու շառլատան , բավակա’ն է մեր ժողովրդի միտքը պղտորես, հանգիստ քող նրան: Դու, որ մեծ աղետ բերեցիր նրա գլխին, ազգի մեկերրորդից ավելին դարձնելով փախստական, մնացածներին էլ նետելով աղքատության ճանկը, թալանելով ու ավերելով հանրապետությունը, խարդախ ճանապարհներով ձեռք բերված քո անփառունակ թագավորության ժամանակ: Հիմա նորի՞ց ես ուզում մեզ տանել քո ստեղծած դժոխքը: Չի լինի: Հասկացիր: Թեկուզ դու քո Նիկոլին գրկած տանգո պարեք կամ քնեք հենց այդ հրապարակում:
Քո հայրենակից Սասուն Տեր-Մուսաելյան
հայուհի գրել է:
Սիրելի հայուհիներ, հայեր , աղաչում եմ, ավելի սրափ նայեք ձեր շուրջը // սա դեժավյու է// կրկին ամբիոնից գոռում են երկրից նեղացած կուռ ու կուշտերը ,որոնք ցանկացած պահի պատրաստ են թքել ամեն ինչի վրա եւ փախչել արտասահման, իսկ հավատարիմ միամիտներին թողնել սերունդների անարգանքի մեջ...
ՀԻՇԵՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ,,,
ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԵՆՔ ԱՅՍՊԻՍԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՂԵԼ ՈՒ ՎԵՐՋՈՒՄ Ո՞Վ Է ՇԱՀԵԼ ,
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՞...
ՈՉ...
ՇՐՋԱՊԱՏԻ ԱՏԱՄ ԿՐՃՏԱՑՆՈՂՆԵ՞ՐԸ՝ ԱՅՈ...
ՆՐԱՆՔ ԳԻՏԵՆ ՝
ՀԱՅԵՐԻՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՂԹԵԼ...
ԿՌԻՎ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ ԻՐԱՐ ՄԵՋ ՈՒ ԱՄԵՆԱԹԵԺ ՊԱՀԻՆ ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ «ՕԳՆՈՒԹՅԱՆ» ԹԱԹԵՐԸ ՇԸ-ՐԸՓ ՄԵՐ ՎՐԱ...
ՀԵՏՈ ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԿՌՈՏԵԼՈՎ ՀՐՃՎՈՒՄ...
ԹԵ ԱՌԱՋ ԱՅԴ ՃԱՆԿՌՈՑԻՑ ՄԻ ՓՈՔՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԷԻՆՔ ՓՐԿԵԼ,,, ՀԻՄԱ ԷԼ ԲԱՆ ՉԻ ՄՆԱ ՓՐԿԵԼՈՒ...
Երբ չարագործները խնջույքի կամ վեճի պահին ներս են սղոսկում աշխատում են չտարբերվել ու , երբ բոլորը կորցնում են զգոնությունը... այդ ժամանակ հեշտությամբ հասնում են իրենց նպատակին...
ԱՅՍ ՄԻՏԻՆԳՆԵՐԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԵՐԻՆ ԱԶԳՈՎԻ ՎԱՐԿԱԲԵԿԵԼՆ Է...
ԷԼԻ ԵՄ ԱՍՈՒՄ ՓՈՐՓՐԵՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԷՐԸ ԵՎ ՎԵՐՋԸ ՏԵՍՆԵԼՈՎ ...
ՍԹԱՓՎԵՔ....
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՀՈՎ ՍԵՐԺԻՑ ԿԱՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՎՐԵԺ ՉԵՔ ԼՈՒԾԻ...
ԳԻՇԵՐԸ ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
1Գիշերը` ժ.3-ի դրությամբ, շարունակվում էր նստացույցը Օպերայի հրապարակում:Ցուցարարները շարունակում էին երգն ու պարը:Ցուցարարների հետ էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը. նա նույնպես, ողջ գիշերը մնալու է Օպերայի ...ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏՎԵԼ
ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հայտարարությամբ հերքեց այն լուրերը իբր ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը եւ ոստիկանության ղեկավարությունը հրաժարական են տվել.«Հայտարարում ենք, որ լուրերը ստահոդ են ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ԱԶԱՏԵՑ
11
Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին հրամանագիր է ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին Հա֊յաս֊տանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ նման միջնորդությամբ հանդես էր եկել ...«ԱՊԱՀՈՎԵՔ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ»
Հայաստանում նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ, ԱՄՆ պետքարտուղարության անունից պաշտոնական մամլո հայտարարությամբ է հանդես եկել փոխխոսնակ Թոմ Քեսին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված ...ԻՍԿ ՆՐԱՆՔ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով Սերժ Սարգսյանին իր շնորհավորական ուղերձն է հղել Քըրք Քըրքորյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան նորընտիր նախագահ Սերժ Սարգսյան, ...ՆՐԱՆՔ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ
9Քիչ առաջ ՀՀԿ մամուլի ծառայությունը տարածեց հետեւյալ հայտարարությունը` ԲՀԿ պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Տիգրան Ստեփանյանի անունից: Երեկ Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում ...ՀՐԱՊԱՐԱԿԸ ՉԻ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ / VIDEO /
5
Ազատության հրապարակում այսօր ժամը 15-ին հրավիրված է հերթական հանրահավաքը: Սակայն կարելի է ասել, որ այն արդեն սկսված է,քանի որ ժամանակ առ ժամանակ հարթակ են բարձրանում ընդդիմադիր գործիչները եւ ելույթ ունենում: ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԻՐԱԿԱՆՊԱՏԿԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը
ՀՀ Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը ցավով արձանագրում է, որ փետրվարի ...ՆԱԽԱՐԱՐՆ ԱՍՈՒՄ Է, ԹԵ ԿԵՂԾ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն այսօր հայտարարել է, ոչ ոքի չի հաջողվի բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ` հավելելով նաեւ, որ տարածված լուրերն այն մասին, թե ՀՀ ...ՀՅԴ Ն ՀԵՏ ԿԿԱՆՉԻ՞ ԻՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
Այսօր լուրեր տարածվեցին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ կրթության եւ գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը: ՀՅԴ-ից տեղեկացանք, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Իսկ հարցին, ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՆՐԱՆՔ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ» / VIDEO /
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր մի խումբ մարդիկ, հիմնականում կանայք նստացույց են կազմակերպել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց: Դա այն խումբն է, որ նույն վրաներով եւ պաստառներով նստացույց էր կազմակերպել ...«ՄԱՀԱՑՈՂ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՃԻԳԵՐՆ ԵՆ»
Նայելով Հյուսիսային պողոտայի շենքի վրա փակցված Սերժ Սարգսյանի նկարին, Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը Ազատության հրապարակում հայտարարեց. «Իշխանությունը փոխվելուց հետո ...ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԵՄ
Ազատության հրապարակի հարթակին կանգնած Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին մոտեցան մի քանի ոստիկաններ ու մի պաշտոնյա: Մեք հաջողվեց ձայնագրել նրանց ամբողջ խոսակցությունը: Դրանից պարզ ...ՊԱՀՊԱՆԵՑ 2-ՐԴ ՏԵՂԸ
Մեկ օրյա ընդմիջումից հետո այսօր Մեքսիկայի Մորելիա քաղաքում վերսկսվեց «Մորելիա - Լինարես- 2008» սուպերմրցաշարը: 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց Պետեր Լեկոյի հետ, որը բավական անհաջող է հանդես գալիս: ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
«Ազատության» հրապարակում մեկնարկվեց հանրահավաքը: Մարդիկ դեռեւս շարունակում են մոտենալ, սակայն այն արդեն բազմամարդ է: Հանրահավաքը վարում է Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հավաքվածներին տեղեկացրեց, որ մի քանի ...ԱՆՀԵՏԱՑԱՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ
Այսօր վերահաշվարկի ժամանակ թիվ 13/ 10 ընտրատեղամասում անհետացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների փաթեթը: Երբ ԵԱՀԿ դիտորդը հանձնաժողովի նախագահից պահանջել է ցույց տալ այդ փաթեթը, ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԼԻՆԵ՞Ն ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ
Ըստ հավաստի տեղեկությունների՝ քիչ առաջ ավարտվել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱԺ ՀՀԿ եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հետ: Վարչապետը պատգամավորներին առաջարկել է ստորագրել նախապես պատրաստված մի ...ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՈՂՋ Է, ԲԱՅՑ ՆՐԱՆ ՏԵՍՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
«Նաիրի Հունանյանը ողջ, առողջ է, նրա կյանքին որեւէ վտանգ չի սպառնում»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց արդարադատության նախարարի մամլո քարտուղար Լանա Մշեցյանը: Նկատենք, որ արդեն քանի օր է` լուրերն են ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Քննարկվել է վերջին ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ղեկավար կազմի հետ: Քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից բխող իրավապահ մարմինների կողմից հնարավոր ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԵՐԹԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Ազատության հրապարակի հարթակից ելույթ է ունեցել իշխանությունների պատվերով այսօր անազատության մեջ գտնվող Շուշիի առանձնակի գումարտակ հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի որդին 10-ամյա Պետրոս ...ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ԱԱԾ-ԻՆ
1
Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ:
Քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից բխող անելիքները: ...ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ
Ազատության հրապարակում այսօր առավոտից Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած պայքարը շարունակվում էր: Հավաքվածների մեջ հանդիպեցինք 62-ամյա Պետրոս Ջալադյանին, որը նախկին ադրբեջանաբնակ է, սակայն 45 տարի է ապրում ...ԵՎՐՈՊԱՅԻՑ ՉԷԻՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԶԱՆԳԵԼ
Հատկապես փետրվարի 19-ին, 20-ին, 21-ին երեկոյան ժամը 22:00-ից հետո Ֆրանսիայից, Բերլգիայից, Գերմանիայից ուղղակի հնարավոր չի եղել զանգ կատարել Հայաստան:
«Ա1+»-ը ահազանգեր է ստացել արտասահմանում գտնվող ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՎԱՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՄ ՓԱԽՉՈՒՄ
Թիվ 5 Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովում ԿԸՀ-ում «Ժառանգության» անդամ Զոյա Թադեւոսյանը այսօր առավոտյան ժամը 10-ից փորձում է մասնակցել վերահաշվարկի գործընթացին: Զոյա Թադեւոսյանը «Ա1+»-ին հայտնեց, ...ԼՔԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻՆ
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ այսօր «Հանրապետական կուսակցության» խորհրդի նիստի ժամանակ կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Զադոյանը դուրս է եկել նիստից եւ չի վերադարձել. «Նա ընդհանրապես լքել ...ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԷՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
1«ԽԵԼՔԻՆ` ԽԵԼՔՈՎ, ՈՒԺԻՆ` ՈՒԺՈՎ» «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շնորհավորեց Ազատության հրապարակում հավաքված տղամարդկանց տոնը եւ ասաց, որ հանրահավաքին «աջակցում» է նաեւ բնությունը. ...«ԵՎ ԹՈՂ ՓՈՐՁԻ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ...»
1
Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկաներին հայտարարեց, որ եթե ուզում են հասնել հաղթանակի, ուրեմն պետք է չհեռանան այս հրապարակից:
Ըստ նրա` եթե ուզում են հասնել նպատակի, այս հրապարակը գիշեր-ցերեկ ...«ՈՉ ՍԵՐԺԻԿ, ՈՉ ԷԼ ՌՈԲԵՐՏ»
1Քիչ առաջ Ազատության հրապարակ վերադարձան երթին մասնակիցները, որից հետո մեկ րոպե լռությամբ հարգեցին ԺՈՒԿ-ի նախագահ Մանուկ Գասպարյանի հիշատակը, ում մահվան 40-րդ օրն է այսօր լրանում: Այնուհետեւ ելույթ ունեցավ ...ԳՈՂԱՑԱՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 160 ՁԱՅՆ
Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի պահանջով, վերահաշվարկ էր իրականացվում 13/10 ընտրատեղամասում: Այն պահին, երբ «Ա1+»-ը ժամանեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, տարածքը լքում էր Սերժ Սարգսյանի ...«ՄԵՐ ՇԱՐԺՈՒՄԸ ՕՐԻՆԱԿ Է ԾԱՌԱՅԵԼՈՒ ԲՈԼՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Լեւոն Տեր-Պետրոսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարել է. «Մենք ստացել ենք բազմաթիվ միջազգային ազատական-դեմոկրատ հայտնի քաղաքական եւ մտավոր գործիչների աջակցության ուղերձնեը մեր պայքարին: Մենք ...ԵՐԹԻ ԷԻՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԿԱՆԱՅՔ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կանայք պահանջում են «Հ1»-ի օրինական գործունեություն եւ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հրաժարականը: Նրանք երթով Ազատության հրապարակից գնացին մինչեւ ռադիոտուն, ապա ...ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ / VIDEO /
Այսօր հերթական բռնությունն է տեղի ունեցել լրագրողների պատգամավորների, ԿԸՀ-ում «Ժառանգություն» խմբակցության անդամի նկատմամբ: Դավիթաշենի 5/21 տեղամասում այսօր առավոտից պետք է իրականացվեր վերահաշվարկի գործընթաց, ...ԳԱՖԵՍՋՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաեւ ամերիկահայ հայտնի բարերար, «Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ի նախագահ Ջերարդ Լ.Գաֆեսջյանը: ...ՀՀ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ ՄԻԱՑԱՎ ՇԱՐԺՄԱՆԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանն են միացել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական կորպուսի երեք ներկայացուցիչներ Ռուբեն Շուգարյանը, Լեւոն Խաչատրյանը ...ՉԿԱՐ ՄԵԿԸ, ՈՐ ՉՊԱՐԵՐ
2Ազատության հրապարակում մարդկանց քանակը չպակասեց հանրահավաքային ելույթներից հետո: Այս ընթացքում հնչում է ուրախ երաժշտություն եւ մարդիկ խմբեր կազմած պարում են ու ոգեւորում կողքիններին: Չկա մեկը, որ չպարեր: ...ՀՐԱՊԱՐԱԿԸ ՈՂՋՈՒՆԵՑ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Այսօր հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այս իշխանությունները կարողացան շատ դաժան սեպ խրել ղարաբաղցիների ու հայաստանցիների միջեւ: Ըստ նրա՝ բոլոր ղարաբաղցիներն այսօր ավելի շատ են ...ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻ ԴԵՄ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Լոռու մարզի Արեւածագ գյուղի 32/53 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ...ԽՈՒԶԱՐԿՈՒՄ ԵՆ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ
Աշտարակ-Երեւան մայրուղում 6 ոստիկանական ավտոմեքենաներ՝ ԳԱԻ պոստի մոտ կանգնած, ստուգում են դեպի Երեւան եկող բոլոր ավտոմեքենաները, 16-րդ թաղամասից դեպի Աշտարակ տանող ճանապարհին էլ խուզարկվում են Երեւանից ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՐԱՊԱՐԱԿ»
«Ա1+»-ը շարունակում է բազմաթիվ նամակներ ստանալ իր ընթերցողներից, որոնք արձագանքում են վերջին ներքաղաքական իրադարձություններին, բողոքում կամ դժգոհում, առաջարկում կամ քննադատում: Ընթերցողներից մեկը խնդրում ...ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
Այսօր երեկոյան ժամը 22-ի սահմաններում Էջմիածին-Երեւան ավտոճանապարհին` Արգավանդի խճուղու մոտակայքում, սեւ դիմակ հագած զինվորական հագուստներով մի խումբ անձինք առեւանգել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ ...ՆՐԱՆՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑԻՆ
Հրաժարական են ներկայացրել Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, ինչպես նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում Հայաստանի դեսպան Լեւոն Խաչատրյանը եւ Ուկրաինայում Հայաստանի ...
ԲԵԼԳԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ
«ԴՐՍՈՒՄ ՍՐԻԿԱՆԵՐ ԿԱՆ»/ VIDEO/
«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ, ՈՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐԵՆՑ ԿԱԶԱՏԻ...»
«ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՀԻՄՆ ԵՎ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ»
ՊՈՈՒԼՍԵՆԻ «ՌԵԿՈՐԴԸ»
«ՄԵՂՐԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ 4 ՄԼՐԴ 628 ՀԱԶԱՐ 329 ԴՈԼԱՐ»

ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԵՐԵՒԱՆ.ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 21.02 / VIDEO /

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ VIDEO/

Ո՞Վ Է ԿՈՏԻԿԸ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՋԵՐՄ ՄՈՆԹԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ/ VIDEO /
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ

ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ / VIDEO /

ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

