
ՄԵԼԻՔՅԱՆԸ՝ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐՈ՞ՒՄ

«Ես այս ընտրությունները կարող եմ որակել որպես փոխադարձ անհանդուրժողականության եւ ատելության ընտրություններ, քանի որ ըստ էության՝ հասարակությունն ընտրում էր ոչ թե իր նախընտրելի նախագահին, այլ քվեարկում էր այն ՀՀ նախագահի թեկնածուի դեմ, ում չէր ուզում տեսնել այդ պաշտոնում»,- այսօր հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, որը հավաքել էր 4359 ձայն:
Սա, ըստ նրա՝ նշանակում է, որ մեր թե հասարկությունը, թե պետությունը լրջորեն հիվանդ են եւ բուժման կարիք ունեն: Իսկ առաջարկվող դեղատոմսերն այսօր բուժումը փոխարինում են մահապատժով: Այս պարագայում, ըստ Մելիքյանի՝ մենք պետք է բռնենք ներքին երկխոսության ճանապարհը: «Մեր հասարակությունն իսկապես խիստ բեւեռացման գործընթացի մեջ է, որը հիմա ծայրագույն տեսք է ստանում: Հանրության մի զգալի հատվածն այս պահին Ազատության հրապարակում է եւ պարբերաբար շարունակում է բողոքի ակցիաները: Դա նշանակում է, որ խնդիրը վերջնական լուծված չէ: Հասել ենք այն եզրին, որից հետո կարող են սկսվել լուրջ բախումներ եւ հասարակությունն ու պետությունը լուրջ դեֆորմացիաների կենթարկվեն: Մենք դա պետք է կանխենք: Այս իրավիճակում չի կարող լինել ոչ ուժային, ոչ էլ իրավական դաշտում ընդունելի ելքեր»,- կարծում է Մելիքյանը:
Սակայն նա մեկ այլ առաջարկ ունի՝ եթե իշխանական եւ ընդդիմադիր կողմերը ուզենան ու վստահեն իրեն նախնական ուղղությամբ քայլեր կատարելու, ապա ինքը պատրաստ կլինի միջնորդի դեր ստանձնել նրանց միջեւ: Նա արդեն հեռակա կարգով դիմել է երկու կողմերին էլ եւ առաջարկի ընդունման հավանականությունը բարձր է գնահատում: Այս հարցում Մելիքյանն ակնակալում է նաեւ հանրության աջակցությունան աջակցությունը: Երկար տարիներ իրական, շահագրգիռ երկխոսության բացակայությունը, ըստ նրա՝ իշխանության թերացումն է, թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ու ընդդիմությանը եւս լուրջ ցանկություն չեն դրսեւորել:
Իսկ թե այս դրությամբ ում կողմն է Արման Մելիքյանի համակրանքը, նա պատասխանեց, որ ինքը մի համակրանք ունի, որ երկիրը խաղաղ լինի:
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին եւ իր ստացած ձայներին, ապա նա նշեց, որ դրանք թվային առումով իր համար արդյունք չեն, քանի որ ավելի կարեւոր է երկրի ներքաղաքական իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: «Կանխատեսումներ անելու խնդիր իմ առջեւ չեմ դրել. վերահաշվարկի ժամանակ ճշտգրտումներ վստահ եմ, որ կլինեն: Ես ասում էի, որ ընտրությունների արդյունքների հետ պարտված կողմը չի կարող համակերպվի, լինի դա իշխանության, թե ընդդիմության թեկնածուն»,- ասում է Մելիքյանը: Նա նաեւ չի հետաքրքրվել՝ իր ձայների դեպքում ընտրակեղծիքներ եղել են, թե ոչ: «Քանի որ այս հանգամանքներում սա արդեն երկրորդական խնդիր է»,- ավելացրեց նա:
Իսկ թե ինչու միանգամից նա հանդես չէր եկել այս գնահատականներով, ապա նա նշեց, որ մի խնդիր ուներ լուծելու՝ իր սեփական խողովակներով, իր հնարավորություններն օգտագործելով տեսնել, թե ընտրատեղամասերում ինչպիսի պատկեր է եղել: «Անշուշտ եղել են բռնություններ, չարաշահումներ, բայց դրա հետ մեկտեղ իմ հավաստի աղբյուրների վկայությամբ Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ առավելություն ունեցել է: Սակայն իմ ունեցած տվյալների հիման վրա չեմ կարող պնդել, թե այդ առավելությունն արդյոք բավարա՞ր էր, որ առաջին փուլով ընտրություններն ավարտվեին»,- ասում է Արման Մելիքյանը:
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՋԵՐՄ ՄՈՆԹԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ/ VIDEO /
Մարդիկ պարում են, անեկդոտներ են պատմում, գրկախառնվում, եւ չեն դադարում վանկարկել «Լեւոն նախագահ», «Սերժիկ հեռացիր»: Ժամը 2:00-ի դրությամբ` հրապարակում հավաքված մարդկանց թիվը չի պակասել: Մարդիկ գնում են ...ԵՐԵՒԱՆ.ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 21.02 / VIDEO /
2
ԵՐԵՒԱՆ.ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 21.02 VIDEOՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՄՆ-ՈՒՄ
22008թ փետրվարի 21-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնը բողոքի ցույց էր կազմակերպել ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև։ Ցույցին մասնակցեցին ԱՄՆ-ում ժամանակավորապես բնակվող մոտ 500 ՀՀ քաղաքացիներ ...ԵՐԹԸ ՑՐԵՑԻՆ
Այսօր տարբեր բուհերի մոտ 200 երիտասարդներ դասադուլ են արել: Նրանք պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտից իջել են դեպի Հյուսիսային պողոտա՝ գոռալով «Դասադուլ է, միացեք մեզ»: Բայց մոտ մեկ տասնյակ ...ՏՈՒՆ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Փետրվարի 21-ին, ժամը 15.30-ին տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի բնակիչ, 1952 թ. ծնված Սերգեյ Վարդանյանը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: ...ՍԻՐՈՂԱԿԱՆ ԹԻՄԻՆ ԷԼ ՉՀԱՂԹԵՑԻՆ
Թուրքմենստանի մայրաքաղաքում մեկնարկել է «Թուրքմենբաշիի գավաթի» ավանդական խաղարկությունը, որի մասնակիցների թվում է նաեւ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Միկան»:
Արկադի Անդրեասյանի թիմը առաջին ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ
2
( Հայտարարություն մինչեւ ԿԸՀ վերջնական արդյունքների հրապարակումը) Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ընտրողներին եւ համախոհներին, որոնց թիվը անհամեմատ ավելի է, քան պաշտոնական ներկայացվող տվյալները: ...ՍԱՄՎԵԼԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ԻՐԵՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը իրեն բավական լավ է դրսեւորում Դոնեցկի «Մետալուրգի» կազմում, որը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Հայտնի է, որ Մելքոնյանը ...HUMAN RIGHTS WATCH-Ը ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդների եւ լրագրողների նկատմամբ ...ՄԻՆՉԵՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՍԿԻԶԲԸ/ VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր «Վաղ առավոտից դեպի Ազատության հրապարակ էին ուղղված մարդկանց հոծ խմբեր, ու թեեւ հանրահավաքը հայտարարված է ժամը 15-ին, բայց արդեն 2 ժամ առաջ հրապարակը լեցուն էր, բարձր հնչում էր ...ԴԱՍԱԴՈՒԼԸ ԿԱՅԱՑԵԼ Է
«Այսօր բոլոր ԲՈՒՀ-երը դասադուլ են հայտարարել, սակայն որոշ բուհերի ղեկավարներ խոչընդոտում են դասադուլին,- ասաց Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը: Ըստ նրա, ամենալուրջ խոչընդոտները ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՐԹԱԿՈՒՄ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հանրահավաքը «Ազատության» հրապարակում մեկնարկել է, անմիջապես մեկնարկից հետո հրապարակ է ժամանել «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ...«ԸՆԴԱՄԵՆԸ 2 ՇԱԲԱԹ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵԼ»
«2003թ. ընտրությունների համեմատ այս անգամ ընդդիմադիր եւ առավել որակյալ հատվածը գտնվում է մայրաքաղաքում»,-այս համոզմանն է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, որը կարծում է.«Անգամ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ԽԱՂԱՐԿՈՒՄ Է ՔՐԴԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԸ
Ազգությամբ քուրդ Թուրքիայի մի քանի քաղաքացիներ, որոնք ներկայանում են «Քրդստանի բանվորական կուսակցության» անդամներ, շարունակում են պնդել, որ Ադրբեջանի ռազմական ուժերի զինվորներն ու սպաները մասնակցում ...ՄԵԼԻՔՅԱՆԸ՝ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐՈ՞ՒՄ
1
«Ես այս ընտրությունները կարող եմ որակել որպես փոխադարձ անհանդուրժողականության եւ ատելության ընտրություններ, քանի որ ըստ էության՝ հասարակությունն ընտրում էր ոչ թե իր նախընտրելի նախագահին, այլ քվեարկում ...«ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ Է ԳՏՆՎԵԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ»
«Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) միշտ հայտարարել է, որ ժողովրդի կողքին է լինելու, ԵԿՄ-ն արդարության, ազատության կողքին է լինելու, եւ ԵԿՄ-ի անդամների մեծ մասը` 80-90 տոկոսը կողմնորոշված է եղել ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԻԱՑԱՎ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ
13
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս պահին Ազատության հրապարակում է ՀՀ նախկին զինվորական դատախազ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որը հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը միանալու մասին. «Սիրելի ...ԵՐԹ ԴԵՊԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Հենց նոր սկսվեց երթ: Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներից մի խումբ անջատվեց եւ երթով շարժվում է դեպի գլխավոր դատախազություն` պահանջելու պատժել ընտրակեղծարարաներին: Ինչպես «Ա1+»-ի թղթակիցն ...ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ, ՈՐ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵՆ
Մի շարք ընտրատեղամասերում շարունակվում է վերահաշվարկ: 1/3-րդ եւ 1/12-րդ ընտրատեղամասերում վերահաշվարկն ավարտվել է, իսկ 1/14-ում այն իրականացման փուլում է:
1/3-ում վերահաշվարկի արդյունքներով, ըստ թիվ ...ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ
ԵՊՀ մի շարք ուսանողներ դժգոհում են ու բացատրություն պահանջում առավոտյան տեղի ունեցած դեպքերի համար: «Ա1+»-ին ուսանողները պատմեցին, որ առավոտյան համալսարանի մոտ տեղի ունեցած քաշքշուկը իրականում այլ կերպ ...ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑԻՆ «Ա1+»-ԻՆ
Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը հայտարարել է, որ հատուկ շնորհակալություն է ուզում հայտնել «Ա1+»-ից 24 -ժամյա օպերատիվ աշխատանքի համար: ««Ա1+»-ի ...ԿԱԶԱՏԵ՞Ն ՊԱՇՏՈՆԻՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
«Դատախազության մասին» ՀՀ օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾՎԱԾ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ազատության հրապարակում «Լեւոն, Լեւոն» վանկարկող մարդիկ վստահեցնում էին, որ հավաքվել են այնտեղ արդարություն վերականգնելու համար, քանի որ, նրանց խոսքերով, իրենց խաբել են:
«Մենք ...ԵԿՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ Է
ԵԿՄ վարչության գրասենյակում են հավաքվել ԵԿՄ բոլոր ստորաբաժանումների անդամները: Մի քանի շարքով խմբված են երկրապահների ավտոմեքենաները, իսկ շենքի առջեւ խմբված էին համազգեստներով եւ քաղաքացիական հագուստով ...ԵԼԻՍԵՅԱՆ ՊԱԼԱՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱ՞ՆՔ Է ՏԱՐԱԾԵԼ
ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետին ուղարկված շնորհավորական ուղերձը կասկածահարույց էր թե ստացման օպերատիվության, թե հատկապես պրոտոկոլայինից ...ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ / VIDEO /
Ազատության հարպարակից բազմահազարանոց երթը, որն հիմնականում բաղկացած էր ուսանողներից ու երիտասարդներից, «Լեւոն,Լեւոն», «Սերժիկ հեռացիր» կոչերով Հանրապետության հրապարակով հասավ ՀՀ դատախազության շենք: Նշենք, ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը: Ուղերձում, մասնավորեպես, ասված է. «Մեծ հաճույքով հղում եմ Ձեզ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը
Սիրելի՛ հայրենակիցներ
Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական ...«ԿԱՐԻՔ ՉԿԱ ՇԱՀԱՐԿԵԼՈՒ»
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Ֆրանսիայի նախագահ Նիկոլաս Սարկոզիի շնորհավորական ...ՄԻԱՑԱՆ
Ազատության հրապարակում հայտարարվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած շարժմանն են միացել Ազգային ժողովի 7 պատգամավոր` ՀՀԿ խմբակցության անդամներ Մանվել Ղազարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, ...ԿԱՍԿԱԾԵԼԻ ԻՐ ՄԵՏՐՈՅՈՒՄ
Երեւանի մետրոպոլիտենի թիվ 6 երթուղու No 0110-0111 ուղեւորներով բեռնված գնացքը, համաձայն երթեւեկության գործող գրաֆիկի, ժամը 6:52-ին դուրս է եկել Գարեգին Նժդեհ կայարանից եւ, 3 շրջադարձ կատարելուց հետո, ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԻՆՔՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ
Մինչ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է երկրի նախագահին պաշտոնանկ անել իր տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, վերջինս ինքն է Ազատության հրապարակում հայտարարել իր հրաժարականի մասին: «Եթե ես ելույթ ունենայի վարչապետ ...ՆԱԽ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին եւ ի դեմս նրանց` ...100 ՔՎԵԱԹԵՐԹԻԿ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ, ԲԱՅՑ ԱՆՎԱՎԵՐՆԵՐԻ ՄԵՋ / VIDEO /
Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի հանրահավաքի անունիցՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այսօր նամակ է հղվել, որում ասվում է.
Նախագահական ընտրությունները ինչպես ...1700 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ ԵՊՀ մի շարք ուսանողներ ու դասախոսներ ստորագրահավաք-ակցիա են անցկացնում:Նրանք կոչ են անում իրենց միանալ այն բոլոր ուսանողներին եւ դասախոսներին,ովքեր ...«ՎԱՂԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԿՄԱՏՈՒՑԵՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ» / VIDEO /
1
«Ազատության» հրապարակում ժամը 21-ի սահմաններում, Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո տեղի ունեցավ հրավառություն: Հարթակում Լեւոն Տեր-Պետրոսյանն էր՝ իր երեք թոռնիկների հետ, իսկ հրապարակում ...ԷԼ Ի՞ՆՉ ԱՍԵՄ...
NO COMMENT
«ՄԵՂՐԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ 4 ՄԼՐԴ 628 ՀԱԶԱՐ 329 ԴՈԼԱՐ»

ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԵՐԵՒԱՆ.ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 21.02 / VIDEO /

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ VIDEO/

Ո՞Վ Է ԿՈՏԻԿԸ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՋԵՐՄ ՄՈՆԹԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ/ VIDEO /
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ

ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ / VIDEO /

ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

- 1837 Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը:
- 1909 Եկատերինոդարում (այժմ Կրասնոդար) ծնվել է Խորհրդային բանակի գեներալ- մայոր Տարաս Թուսուզյանը: Շուրջ 20 տարի՝ 1950-ից 1969 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության զինկոմը:
- 1931 Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին:
- 1932 Լենինականում ծնվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանը, նրա նախագծերով և համահեղինակությամբ են կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշարձան - կոթողը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շենքեր:
- 1938 Լենինականում ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, վավերագրական կինոյի ճանաչված վարպետ Արտավազդ
- 1939 Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
- 1960 Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

