
« ՊԻՏԻ ԱՊԱՎԻՆԵՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆԸ»
Ազատության հրապարակի հարթակում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության մյուս թեկնածուների շուրջպարից հետո` ելույթ ունեցավ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սսարգսյանը: «Քիչ առաջ բոլորս միասին պարում էինք: Պարում է նա, ով հաղթել է: Դե, թող պարի այն նկարի մարդը»,- ասաց նա` ցույց տալով Ազատության հրախարակի նորակառույցի վրա փակցված Սերժ Սարգսյանի լուսանկարը:
«Իշխանությունները իրենք էլ իրենց հաղթանակին չեն հավատում: Հայաստանի պատմության մեջ ավելի անարժան մարդիկ, քան էդ երկուսն են, երբեք չեն ղեկավարել այս երկիրը, եւ դրա համար մենք չպետք է թույլ տանք, որ ՀՀ նախագահ դառնա այս նկարի մարդը, որովհետեւ իրենով վարկաբեկվում է մեր ողջ ժողովուրդը: Խնդիրը միայն բոյը, բուսը չէ, արտաքինը չէ: Այդ մարդը մի քանի ամիս առաջ գրել էր երկրի անվտանգության ծրագիրը, որի առաջին կետը սկսում էր հետեւյալ կերպ` Հայաստանի համար ժողովրդավարությունն է»,-ասաց նա: Դիմելով Սերժ Սարգսյանին` Արամ Սարգսյանն ասաց.«Հիմա ինքը ո՞նց է պատկերացնում ժողովրդավարությունը, ձայները փողով գնելո՞վ ու այն արդա՞ր համարելով: Սափրագլուխ անուղեղներով ժողովրդին ահաբեկե՞լը ժողովրդավարություն են համարում: Էդ մարդիկ կամ ժողովրդավարության մասին ընդհանարպես գիտելիք չունեն, կամ ստախոս են: Այդ մարդը իրավունք չունի երկիր ղեկավարել»: Արամ Սարգսյանը հարթակից նաեւ դիմեց ոստիկաններին, որոնք փորձում էին խանգարել այսօրվա հանրահավաքը եւ խորհուրդ տվեց` իրենց պարտքը կատարել եւ հիշել, թե ինչպես են աշխատել փետրվարի 19-ին եւ ինչ բաժին ունեն ընտրությունները կեղծելու հարցում: «Մենք կանգնելու ենք այնքան ժամանակ` մինչեւ ես ավազակապետերը չհեռանան: Նստացույց ենք անելու միասին: Էստեղ բոլոր հավաքվածները իմ հարազատներն են` քույրերս են, եղբայրներս են, մայրերս ու հայրերս են, հորեղբայրներս ու մորաքույրերս»:
Արամ Սարգսյանը բոլորին կոչ արեց չանհանգստանալ եւ վստահեցրեց, որ Տեր-Պետրոսյանը ունի հստակ ծրագիր իր տարած հաղթանակն ամրագրելու համար.«Մենք պիտի ապավինենք Լեւոն Տեր-Պետրոսյանի իմաստությանը: Եթե Տեր-Պետրոսյանը վստահ չլիներ, որ կհաղթի, չէր մտնի քաղաքականության մեջ: Նա հաշվի էր առել նաեւ այս իրավիճակը: Հաղթում է նա, ով մինչեւ վերջ է պայքարում»:
«ՓԱՐԱՔԱՐՆ ԷԼ ԵՆՔ ՓԱԿԵԼՈՒ»
Այսօր Ազատության հրապարակի հարթակից ժողովրդին ողջունեց նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «Ես համոզված եմ, որ գալու է պահը, երբ մենք միասնին գնալու ենք այնտեղ, որտեղ լուծվելու է խնդիրը»: Արամ Կարապետյանը հավաքվածներին կոչ արեց համբերել` նշելով, որ դա պահանջում է պայքարի տրամաբանությունը: «Երբ պայքարը սկսվում էր, շատ քչերն էին հավատում, որ այսքան մարդ է հավաքվելու: Եկեք ապավինենք այն թիմին, որը տանում է պայքարը: Եթե իշխանական խունտան, Սերժ Սարգսյանը լիներ լուրջ քաղաքական գործիչ, կհասկանար, որ թերթերով ու հեռուստատեսությամբ ցույց տալով, որ իրեն շնորհավորում են` դա շատ տրիվյալ եւ վատ բան է: Յանուկովիչին երկու անգամ շնորհավորեցին, բայց նա նախագահ չդարձավ, Շեւարդնաձեին շնորհավորեցին, բայց նա նախագահ չդարձավ»:
Դիմելով Սերժ Սարգսյանին` Արամ Կարապետյանն ասաց. «Պարոնայք, եթե դուք քաղաքական գործիչներ լինեիք, կհասկանայիք, որ մեր երկրի բախտը որոշվում է այստեղ`ժողովրդի հետ; Եկեք այստեղ բանավիճեք, թող ժողովուրդը տեսնի, թե ով հաղթեց: Մեր պայքարը լինելու է վերջնական»: Արամ Կարապետյանը կրկին հիշեցրեց Փարաքարը փակելու մասին, իսկ ամբոխը ոգեւորված ավելացրեց. «Փարաքարն էլ ենք փակելու»:
ԽՑԱՆՎԵԼ ԷԻՆ
Փետրվարի 20-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով փակվել է Շիրակի մարզի Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհը, եւ ձնաբքի մեջ մնացել է մոտ 40 ավտոմեքենա: Ամասիա քաղաքի «Ճանշին» ՓԲԸ-ի ուժերով ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
Մեքսիկական Մորելիա քաղաքում շարունակվում է «Մորելիա - Լինարես-2008» շախմատային սուպերմրցաշարը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը անհաջող մեկնարկից հետո բավական հաջող է հանդես գալիս: 5-րդ տուրում նա սպիտակներով ...ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող Արթուր Մալոյանը ի վերջո որոշեց հանդես գալ Ռուսաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում: Թեեւ, Արթուրը առաջարկ ուներ նաեւ Հայաստանից, սակայն նախընտրեց Ռուսաստանը: Այս ...ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՎԵՐՋԱԲԱՆ
Հոկեյի Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնության որակավորման փուլում ավարտվել է մեծ սկանդալով: Հայաստանի հավաքականը Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում այս երկրի եւ Հունաստանի հավաքականների ...«ՊԱՏՆԵՇ ԱՅԼԵՒՍ ՉԿԱ»
«Կոսովոյի անխակության հռչակումը կարող է նախադեպ դառնալ ԼՂՀ-հիմնախնդիր կարգավորման համար»,- համարում է քաղաքագետ Սուրեն Զոլյանը: «Մինչ այդ, ինքնորոշման վերաբերյալ բոլոր փաստարկների դեմ մի պատնեշ կար: ...ԿԱՆԵՐՎԱՆ ԳԱԼԻՍ Է
ԵԱՀԿ գործող նախագահ , Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվան փետրվարի 25-28-ը կայցելի Հայաստան , Վրաստան, Ադրբեջան: Նա կհանդիպի երեք երկրների նախագահների, ԱԳ նախարարների եւ խորհրդարանների նախագահների ...ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳՎԱԾ Է ՉԱՇԽԱՏԵԼ
Այսօր ժամը 13.00-ից 16.00 չի աշխատելու են Երեւանի կենտրոնով անցնող քաղաքային տրանսպորտը: Այդպիսի հրահանգ վարորդներին տվել է «Երեւան Տրանս» ՓԲԸ-ն. այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց վարորդներից ...ՆՍՏԱՑՈՒՅՑ Է ԼԻՆԵԼՈՒ
«Տա՞ք եք հագնվել»,- ահա այս բառերով դիմեց Ազատություն հրապարակում հավաքված ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Ըստ նրա` այսօր նստացույց է լինելու:
Ազատության հրապարակում հրավիրված է Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ / VIDEO /
6
Հենց նոր Ազատության հրապարակում հարթակ է բարձրացել Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը: Հրապարակը վանկարկում է. «Միացեք, միացեք»:
Նա հայտարարեց, որ իրենց թեկնածուն` Արթուր Բաղդասարյանը ...ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է
3
«Այսօրվա տաքն ու շոգը ժողովրդի համար ենք պատվիրել»,- Ազատության հրապարակում հայտարարեց Լեւոն Տեր- Պետրոսյանը:
Ներկաները շատ ջերմ ընդունեցին սա: Լեւոն Տեր- Պետրոսյանը ասաց , որ իր տրամադրությունը հավաքվածներից ...ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՐՋԱՆԻԿ Է
5
«Սերժ Սարգսյանի հաղթանակը համարում եմ իմ եւ իմ ընտրողների հաղթանակը»,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, ...ՍՈԼԱՆԱՆ ԷԼ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ
Հայաստանում կանոնավոր եւ մրցակցային նախագահական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ, հայ ժողովրդին այսօր ուղերձ է հղել եւ շնորհավորել Եվրամիության ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության ...ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ներկայացրեց ժողովրդի պահանջները. «Մենք այս հրապարակից չենք հեռանա, մինչեւ ընտրությունները անվավեր չճանաչվեն, մինչեւ չձերբակալվեն հանցագործները, բոլոր նրանք, ովքեր փետրվարի ...«ԴՈՒՔ «ՀԱՅԼՈՒՐ»-Ի՞Ց ԵՔ»
1
«Սաղ սուտ են ասում, հաշվարկները հլը չէին պրծել, «Հայլուրն» արդեն հայտարարում ա, որ Սերժը հաղթել ա, էդպիսի բան ո՞վ ա տեսել»,- Ազատության հրապարակում հավաքված մարդկանց պատմում էր տիկին Լիդան. « Հեռուստացույցը ...ԿՊԱՏԺԵ՞Ն ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ
1
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում հայտնաբերված անճշտությունները, պարզաբանել է. «Հայաստանում սկսվել ...«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՐ ԿԿԱՆԳՆԻ ԻՐ ԱՐԴԱՐ ՁԱՅՆԵՐԻՆ»
«Ինչպես եւ սպասվում էր, այս ընտրությունները ուղեկցվեցին բազմաթիվ կեղծիքներով, խախտումներով, լցոնումներով եւ բռնություններով, քանի որ առանց դրանց հնարավոր չէր հաղթել»,- «Ա1+»-ին ասաց երեւանցի Աշոտ Համբարձումյանը: ...ԳՅՈՒՄՐԻԻՑ ԳՆԱՑՔԸ ՉՄԵԿՆԵՑ
Քիչ առաջ ճշտած տեղեկություններով, երթուղուց հանվել է Գյումրի-Երեւան մարդատար գնացքը, որը պիտի Գյումրուց շարժվեր 16:50-ին: Ըստ ականատեսների, շարժակազմը մտնելու է դեպո: «Ասպարեզ»ԾԵԾԵԼՈ՞Ւ ԵՆ
«Եթե հրաման տվեցին, պիտի ծեծենք»,- անկեղծացան Կառավարության շենքի ետեւում` Մելիք Ադամյան փողոցում կանգնած ոստիկանների մի քանիսը` չիմանալով, որ զրուցում է լրագրողի հետ: Նրանք ասացին, որ ամեն վայրկյան ...ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Քոչարյանը նաեւ երկկողմ հանդիպումներ ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՄԻԱՑԱՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ / VIDEO /
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ «Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, նրան միացած մի այլ փոխնախարար` գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, ժողովրդի անունից եւ բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան ...ՄԻ ՏԵՂ` ՔԵՖ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ, ՄԻ ՏԵՂ` ՍԵՎ ԴՐՈՇՆԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Սա համաժողովրդական շարժում է. մեզ հետ են դասախոսներ եւ ուսանողներ, գործազուրկներ եւ մեծահարուստներ, մտավորականներ, գրողներ, լրագրողներ, չկա մի խավ, որի ներկայացուցիչները մեր շարժման ...404 ՁԱՅՆ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ/ VIDEO /
Երեւանի Կենտրոնի թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքների այսօր կատարված վերահաշվարկի ժամանակ աղաղակող խախտումներ են արձանագրվել:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որը վերահաշվարկ է կատարել ...ՎՐԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՄՐԱՑՎՈՒՄ ԵՆ
Ազատության հրապարակում բեմահարթակի վրա գտնվող մարդկանց տրամադրությունն այնքան բարձր է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուզում են պարել մարդկանց հետ միասին: Երաժշտությունը բաձրացրին ու Լեւոն Տեր-Պետրոսյանն ...«ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՍՏՎԵՐՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
«Չնայած ընտրատեղամասերի զգալի մասում տիրող խաղաղ մթնոլորտին, օրինականության պահպանմանը, մեր կողմից դիտարկվել են մի շարք խախտումներ, թերություններ, անճշտություններ եւ այլ մտահոգիչ փաստեր, որոնք ստվերում ...ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ
1
Կոտայքի մարզի Ալափարս գյուղում Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ է տարել եւ այս իրողության հետ չհամակերպվելով, մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կողմնակիցները դիմել են այլ միջոցների:
«Կովալի բաշիբոզուկները ...ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի նախագահական ընտրությունների կապակցությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, ասված է. «Ես ոգեւորված եմ Միջազգային դիտորդական առաքելության ...ՆՍՏԱՑՈՒՅՑԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Այս պահին Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ ազատ քաղաքացի նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում: Հանրահավաքի մասնակիցների թիվը մի փոքր նվազել է, բայց հատկանշական է, որ ավելացել է երիտասարդների քանակը: ...ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Ամերիկայի միացյալ նահանգները մտահոգված է Հայաստանի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկման ժամանակ տեղ գտած խնդիրների մասին հաղորդումներով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ ...ԹՈՒՐՔԻԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին` նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Իմ եւ Թուրքիայի ...« ՊԻՏԻ ԱՊԱՎԻՆԵՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆԸ»
Ազատության հրապարակի հարթակում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության մյուս թեկնածուների շուրջպարից հետո` ելույթ ունեցավ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սսարգսյանը: «Քիչ առաջ բոլորս միասին ...ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ` ՀԵՐՔՈՒՄ ԵՆ
20.02.08թ.՝ ժամը 21։55-ին Չարենցավանի հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետեւի մասից կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ալափարս ...«ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ»
Այսօրվա հանրահավաքի ընթացքում հատկապես միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները մոտենում էին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին եւ հետաքրքրվում, թե ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը, եթե միջազգային դիտորդները ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ուղերձում, ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր ստացել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հաղորդումը՝ թիվ 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալի, անդամների եւ այլոց կողմից Հայաստանի ...ՄԱՐԶԵՐԻՑ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՆՍՏԱՑՈՒՅՑԻՆ
Այս պահին Երեւանի Ազատության հրապարակում թեւածում է տոնական տրամադրություն. ամբողջ հրապարակի տարածքով շուրջպար են բռնել երիտասարդներ, տարեց մարդիկ, կին ու մանուկ: Նույնիսկ կազմակերպել էին գունավոր թղթերի ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՄՏԵՐՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
«ԵՍ ԳՈՂ ՉԵՄ, ՄԵՆԱԿ ՏՈՊՐԱԿՆԵՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ»
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿԿՐԹՎԵՆ ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
«ԵՍ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ ՄԻԱՑԵԼ ԵՄ ԼԵՎՈՆԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԵՄԻՑ ՊԻՏԻ ԱՌԱՋԱՆԱ
«ՄԵՂՐԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ 4 ՄԼՐԴ 628 ՀԱԶԱՐ 329 ԴՈԼԱՐ»

ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ VIDEO/

ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ո՞Վ Է ԿՈՏԻԿԸ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ

ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ / VIDEO /

ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

«ՎԱԽԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՑ»

- 1834 Ծնվեց գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Միլլերը: (Վախճ. 1898 թ.):
- 1882 Թիֆլիսում լույս տեսավ «Արձագանք» լրագիրը Աբգար Հովհաննիսյանի խմբագրողթյամբ:
- 1902 Մահացավ հայագետ Ալեքսանդր Երիցյանը: (Ծնվ. 1841թ.-ին):
- 1919 Մահացավ բանաստեղծ, «Հայ գրականության պատմության» հեղինակ Լևոն Մանվելյանը:
- 1926 Ծնվեց Մետաքսյա Սիմոնյանը (դերասանուհի):
- 1944 Իր մարտական ընկերների հետ Փարիզում գնդակահարվեց ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ, բանաստեղծ Միսակ Մանուշյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

