
«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ Հ1-ՈՎ»/VIDEO/
- «ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ Հ1-ՈՎ»

«Լեւոն նախագահ» «հաղթել ենք», «Սերժիկ հեռացիր» կոչերը չդադարեցին ողջ երթի ընթացքում, ապա շարունակվեցին Ազատության հրապարակում: Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո բեմ բարձրացավ Նիկոլ Փաշինյանը, ով նախ ողջունեց հանրահավաքի մասնակիցների վճռականությունը, ապա ոգեւորեց, նշելով, որ երթից հետո հանրահավաքի մասնակիցների թիվը կտրուկ աճել է:
«Պահանջում ենք երթի ու հանրահավաքի համակողմանի լուսաբանում, պահանջում ենք, որ ցույց տան Հանրային հեռուստաընկերությունով, նաեւ մյուս ալիքներով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա անդրադահցավ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հայտարարություններին` նշելով, որ դրանք կարեւոր չեն, «ի վերջո ՀՀ ժողովուրդն է որոշում ընդունի այդ ընտրությունների արդյուքները, թե ոչ»: Ապա նշեց, որ հրապարակում մարդիկ հավաքվել են, քանի որ որոշում են կայացրելազատվելու քոչարյանասերժական կլանից:
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ Ավան համայնքում առեւանգված Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի մասին: «Նա Փարիզից եկել էր պաշտպանելու իր Հայաստան վերադառնալու իրավունքը, սակայն արդարությունը տեսում եք, չէ՞...»:
Հետո նա խոսափողը փոխանցեց ուկրաինաբնակ նկարիչ Վարդանին, ում ցուցահանդեսը վերջերս էր կազմակերպվել Հայաստանում եւ ով միացել է շարժմանը: Նա նախ պատճառաբանեց, թե ինչու է միացել շարժմանը:
«88-ին առաջին իսկ օրերինց միացել եմ շարժմանը, առաջին իսկ ընտրություններին դեմ եմ քվեարկել Տեր-Պետրոսյանին, իսկ երեկ ես իմ կամքը արտահայտեցի ընտրատեղամասում, որ Լեւոնը նորից դառնա ՀՀ նախագահ»,-ասաց նկարիչ Վարդանը, ապա շարունակեց, նշելով, որ տարիները ցույց տվեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք աճում էր մի ընդդիմություն, որի ներկայացուցիչները Վազգեն Մանուկյանն ու Արշակ Սադոյանն էին:
«Նրանք ունակ մարդիկ էին ու մեծ կարողություն ունեն, սյուներ էին, բայց այսօր փլուզում են այդ սյուները»,-ասաց նա: Ապա շարունակեց. «Ես դեմ եմ եղել այդ իշխանություններին, բայց ես ազատ գործում էի` հրատարակում թերթ իմ ընկերների հետ, մշակույթով զբաղվում, հենց այդ ժամանակ ու թող վերադառնա վերաիմաստավորված նորը»: ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՌՉԱԿԵՑԻՆ ՆԱԽԱԳԱՀ
Ուշ երեկոյան «Ազատության» հրապարակում հանրահավաքին խոսեցին «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Սոցիալ դեմոկրատական կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը:
Նախ Հմայակ Հովհաննիսյանը խոսեց այն մասին, որ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների առաջ են հիմա կանգնած, արդեն հաղթել են եւ միասնության շնորհիվ են հաղթել: «Մենք, հավատարիմ լինելով մեր զինակիցներին, ղեկավարներին եւ ժողովրդին շարունակելու իրենց կամքը պետք է միասնական կամքով շարունակել, ամոքել այն արդյունքը, որ նվաճեցինք, բեղմնավոր բայց դժվար պաքար է սպասվում»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Ապա խոսեց Լյուդմիլա Սարգսյանը`իր ելույթը նվիրելով երիտասարդության ոգեւորմանը եւ ասելով, որ հիմա հաղթանակի բերկրանք է զգում:
«Մենք միասին ենք, ճիշտ ենք, մենք միշտ հաղթող ենք: Այս ճանապարհին ոչ մեկը մեզ չի կարող կանգնեցնել: Այն արիությունն ու քաջությունը, որ տեսանք ժողովրդի կողմից, մեզ ոգեւորել ու հույս է տվել, այսուհետեւ երբ կանգնում է ժողովուրդը, ոչ մի բարդություն չկա այլեւս»,-ասաց նա:
Ապա խոսեց, որ ինքը անկեղծ ցավում էր, որ նոր սերունդը 88-ը չի տեսել. «բայց այսօր ես ասում եմ, որ հպարտանում եմ նրանց քաղաքացիական գիտակցությամբ, որ հպարտ կանգնած են մեր կողքին եւ գիտենք, որ մեր երկիրը տեր ունի ի դեմս այս երիտասարդների, մենք նրանց համար ենք կառուցում»:
Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ այսօր ժամադրվել է ազատության հետ եւ երբեք չի ընկրնկի: «Երբեք չմտածեք, թե մենք ընկրկելու ենք եւ տուն ենք գնալու եւ քանի որ մենք այսօր այստեղ ենք, հասել ենք սրան, թույլ տվեք Լեւոն Տեր-Պետրոսյանին հռչակել նախագահ»:
Քննարկում
Artur գրել է:
Որ ԼՏՊ-ն ընկավ իր իսկ պատրաստած թակարդը,դրանում կասկած չկա.Դա իր իսկ փորած փոսն էր 96թ.
Որ Սեռժիկը տականք է ու նրանից ուրիշ բան սպասել չեր կարելի,դա էլ փաստ է.Այժմ գործելու պահն է,եթե ԼՏՊ-ն կարողանա ուժ հանել անարդարության դեմ-կհաղթի,մի խոսքով-հեղափոխություն.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ VIDEO/
1
Ժամը 23:56-ի դրությամբ` Պուշկինի 3 հասցեում տեղակայված 10/24 ընտրատեղամասում բացարձակ առաջատարներ են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 159 ձայնով եւ Սերժ Սարգսյանը՝ 152 ձայնով: Նրանց հաջորդում ...ԹՎԵՐ, ԹՎԵՐ
Եւս մի քանի արդյունք:
Երեւանի 10/17 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկելէ 280 ընտրող, Սերժ Սարգսյանի օգտին` 221, Արթուր Բաղդասարյանի օգտին` 74 հոգի:
Երեւանի 9/7 ընտրատեղամասում Լեւոն ...ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ
6Վաղը ժամը 15-ին Մատենադարանին հարակից հրապարակում տեղի կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած հանրահավաքը: Սակայն հաշվի առնելով ընտրական լարվածությունը եւ ԿԸՀ հրապարակած տվյալները, որոնք, ...«Ա1+»-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ
«Ա1+»-ի օպերատորին արգելել են մուտք գործել թիվ 3/21 ընտրատեղամաս, որտեղ արդեն սկսվել էր ձայների հաշվարկը: Մեր օպերատորի այն դիտարկմանը, որ ըստ «Ընտրական օրենսգրքի» ԶԼՄ-ի ներկայացուցչին թույլատրվում ...ԾԵԾՈՂՆԵՐԸ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆԵՐՆ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի եղբոր` Սամվելի տղաները` Արտյոմ եւ Արթուր Գեւորգյանները դաժան ծեծի են ենթարկել Դավիթաշենում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ակտիվիստներից ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԻՄԻՆԱԼ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ»
«Հայաստանում փորձ է արվում իրականացնել կրիմինալ հեղաշրջում, որովհետեւ այսօր Սերժ Սարգսյանը հստակ հենվում է կրիմինալի վրա եւ ամբողջ պրոցեսը կազմակերպված է կրիմինալի միջոցով: Մեր թեկնածուն հաղթել է եւ ...«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՄԲՈՒԿՅԱՆԸ ԶԵՆՔ Է ՀԱՆԵԼ»
Աջափնյակ համայնքի թիվ 126 դպրոցում տեղակայված թիվ 6/ 25 ընտրական տեղամասի դիմաց այսօր Աջափնյակի ոստիկանապետը Աժ պատգամավոր Արման Սահակյանի եւ մի շարք այլ պաշտոնյաների ներկայությամբ ծեծի է ենթարկել Տեր-Պետրոսյանի ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ
Երեւանի Կենտրոն համայնքի 10/24 եւ 9/21 ընտատեղամասերում ձայների հաշվարկն ավարտվել է: 9/21 ընտրատեղամասում նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հավաքել են գրեթե հավասար ձայներ` ...ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ ԵՆ ԱՐԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԸ
6Այսօր Մալաթիա -Սեբաստիա համայնքում ջարդուփշուր են արվել Սեբաստիա փողոցի վրա գտնվող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի դռան ու պատուհանի ապակիները: Վայրագության հեղինակները թողել ...ՄՆԱՑԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Փետրվարի 18-ին, ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վանաձոր ճանապարհահատվածի 10-րդ կմ-ում ուժեղ ձնաբքի հետեւանքով ճանապարհին են մնացել ավտոմեքենաներ, խցանվել է ճանապարհի երեք կմ երկարությամբ հատվածը: ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԱԹՈՌԸ ՀԱՆՁՆԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մինչ ԿԸՀ-ը հանձնաժողովը հրապարակում Է ՀՀ Նախագահի ընտրությունների արդյունքները, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորում է Սերժ Սարգսյանին իբրեւ հաղթողի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ...ԿԸՀ-Ն ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 1923 ընտրատեղամասերից 1891 ստացված տվյալները: Համաձայն դրանց` ժամը 10-ի տվյալներով ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցել է 1 միլիոն ...«ՄԻՆՉԵՎ ԼԵՎՈՆԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՉՃԱՆԱՉԵՆ, ՏՈՒՆ ՉԵՆՔ ԳՆԱ»
Մատենադարանի մոտ արդեն հինգ հարյուրից ավել մարդիկ են հավաքվել, ովքեր եկել են իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ կեղծված ընտրությունների. «Խայտառակ ձեւի սուտ են խոսում, անամոթ շան որդիները»,- բորբոքված ...ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԵՎԱՆ ԳԱԼ
Աբովյան-Երեւան երթուղային տաքսիները գծից դուրս են բերվել: Աբովյանի քաղաքացիները ժամը 11:00-ից Երեւան քաղաք աշխատանքի կամ դասերի ժամանելու հնարավորություն չունեն: Կանգառներում հավաքված են հարյուրավոր ...ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ
Աշտարակի 14/2 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռազմիկ Բոցինյանը «Ա1+»-ին պատմեց, որ ինքը երեկ պահանջել է վերահաշվարկել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ձայները, քանի ...«ՀԱՆՑԱԳՈՐԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
«Այս ընտրությունները համարում եմ հանցագործ»,- «Ա1+»-ին հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նա սա կապում է իշխանությունների կողմից ծավալված բռնությունների, հանցագործությունների հետ, քանի որ, ...ՄԵՂՐԻՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ
«Առաջիկա երկու օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց «Հայհիդրոմետի» Հիդրոօդերեւութաբանության վարչության պետ Զարուհի Պետրոսյանը:
Ըստ նրա՝ օդի ջերմաստիճանը գիշերը ...20 ՏԱՐԻ ԱՌԱՋ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ
Հարգելի հայրենակիցներ,
Այսօր հիշարժան օր ...«Ո՞Ր ՄԵԿՆ ԱՍԵՄ»
«Այնքան մեծ է հիասթափությունս, որ ոչինչ չեմ ուզում պատմել: Շատ-շատ ընտրությունների եմ մասնակցել, բայց նման խայտառակ ընտրությունների չեմ հանդիպել: Սա ամեն ինչից վեր էր՝ փնթի ձեւով կազմակերպված ընտրություններ: ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՉԻ ՄԻԱՑՆՈՒՄ
«Ես չեմ միացնում հեռուստացույց, պատկերացնո՞ւմ եք»,- այսօր «Ա1+»-ին ասաց նախագահի թեկնածու, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա չափազանց հիասթափված է երեկ անցկացված ընտրություններից. ...ԱԶԱՏ ՈՒ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Ռոբերտ Քոչարյանի բնորոշմամբ` ազատ եւ արդար ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հայտնվել են հատուկ ջոկատայիններով լցված մեքենաներ: Ոստիկանները զինված են մահակներով: Ի դեպ, այսօր ...«ՍԵՐԺԻԿՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԻՐ ԾՈԾՈՐԱԿԸ ԿՏԵՍՆԻ»
Մատենադարանի մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքը բացեց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
Նա իր խոսքում նշեց, որ իրենք արդեն հաղթել են եւ պահանջում ...«ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆՔ»
«Տեսնում եմ, որ տխուր եք, բայց մի տխրեք, ժողովուրդ»,- ահա այս խոսքերով սկսեց իր ելույթը Մատենադարանին հարակից հրապարակում «Հանրապետություն»կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:Նա պատմեց, որ այսօր իր ...ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԿՏԱ
Այսօր, ժամը 14:00-ին, ՕԵկ գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը հանդես պիտի գար ընտրությությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Այդ մասին լրագրողներին ...ՄԵՏՐՈՆ ԷԼ ԵՆ ՓԱԿԵԼ
Այսօր մետրոպոլիտենի գնացքները չեն կանգնում «Երիտասարդական» եւ «Բաղրամյան» կանգառներում: Սա հավելում նաեւ այն բանի, որ այսօր երթուղային տաքսիները գրեթե անհետացել են:
«Լավ, սենց ոնց կլինի, մասիվից տաքսի ...«ԵՍ ԱՆԶԵՆ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ»
Նիկոլ Փաշինյանը, դիմելով Մատենադարանի մոտ հավաքվածներին, հայտարարեց, որ այսօր մեր ապագան կախված չէ Գալուստ Սահակյանի ու Տարոն Մարգարյանի երթուղիներից: Հիշեցենք, , որ այսօր գրեթե բոլոր երթուղիներն չեն ...«ԺՈՂՈՎՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵԼ Է» / VIDEO /
«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Հերթական անգամ տեղի են ունեցել նորմալ խայտառակ ընտրություններ: Հերթական անգամ բիրտ ուժը բռնություն է գործադրել մեր ժողովրդի կամքի վրա»,- այսօր Մատենադարանի մոտ հավաքված ...«ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ»/ VIDEO /
Մատենադարանի հարակից հրապարակում հանրահավաքին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը իր ելույթը սկսեց Վազգեն Սարգսյանի խոսքերով. «Այս երկրի սահմանները փրկված են արյունով, եւ մենք իրավունք չունենք եւ մենք պարտավոր ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵ՞Լ ԵՆ, ԹԵ՞ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Այսօր ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում համապատասխանել են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին, ...ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐՁԸ
Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
2008 թվականի փետրվարի 19-ին կայացան Հայաստանի Հանրապետության ...«ԵՐԵԿ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԸՆՏՐԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»
«Բազմաթիվ ընտրություններ կեղծած վարչախումբը հերթական անգամ վիրավորում է ժողովրդի արժանապատվությունը»,- այսօր Մատենադարանի հարթակից հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նա ընդգծեց, որ ընտրությունները ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ»/VIDEO/
Այսօր Մատենադարանի հարթակից Լեւոն Տեր-Պետրոսյանը նկարագրեց գործող իշխանությունների էությունը.«Վերից վար կոռումպացված մի համակարգ, որը գործում է ոչ թե օրենքներով, այլ գողական աշխարհի կանոններով: Դրա ...ԵՐԹԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ/ VIDEO/
Այսօր Երեանի կենտրոնական փողոցների բնակիչներն իրենց տան պատուհաններից դիտում էին, թե ինչպես է մարկդանց բազմահազարանոց շարքն անցնում իրենց տան մոտով եւ գոռում. «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Լեւոն նախագահ», ...ՍԱՐԿՈԶԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին, որում, մասնավորապես, ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԷԼ ՇՏԱՊԵՑ
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2008 Թ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ք. Երեւան, 20 փետրվարի, 2008 թվական: Հայաստանում փետրվարի ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐ
Նախապատմություն 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները հինգերորդն էին անկախացումից ի վեր: Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնավարել է երկու հաջորդական ժամկետներում եւ, համաձայն Սահմանադրության, ...ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՒ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մեկնարկեց ընտրությունների իր դիտորդական առաքելությունը 2008 թվականի հունվարի 10-ին` 11 փորձագետներով, որոնց թիվը հետագայում ավելացավ մինչեւ 16, ինչպես նաեւ մայրաքաղաքում եւ երկրի տարածքով ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՕՐՀՆԵՑ
ՀՀ նախագահ ընտրվելու առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Ամենայն Հայոց ...ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ՀԵՏՈ
Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը: Հանրահավաքի ավարտից րոպեներ հետո Սերժ Սարգսյանը նշեց իր հաղթանակը` չափից ավելի աղմկոտ հրավառությամբ: Հրավառությունը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՆԱԿՆԿԱԼ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՎԱՂԸ ԺԱՄԸ 15-ԻՆ/VIDEO/
«Մենք հաղթել ենք եւ այդ հաղթանակին տեր ենք կանգնելու», -այսօր Մատենադարանի մոտ ժամը 11.00-ին սկսված միջոցառման վերջում, որն ավարտվեց Ազատության հրապարակում երեկոյան 20.30-ին, հայտարարեց ՀՀ առաջին նախագահ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2008 Թ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ք. Երեւան, 20 փետրվարի, 2008 թվական: Հայաստանում ...ՆՐԱՆՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Դաշնության ...«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ Հ1-ՈՎ»/VIDEO/
1
«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ Հ1-ՈՎ»
«Լեւոն նախագահ» «հաղթել ենք», «Սերժիկ հեռացիր» կոչերը չդադարեցին ողջ երթի ընթացքում, ապա շարունակվեցին Ազատության հրապարակում: Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո բեմ ...
ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ ՉՊԱՀԵՑԻՆ
«ՕՏԱՐՈՒՄԸ» ՕՏԱՐԵՑԻՆ
ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ/VIDEO/
ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԴԱՆԻԱՑԻՆ
ՍԼՈՎԵՆԻԱՅՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ
«ՄԵՂՐԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ 4 ՄԼՐԴ 628 ՀԱԶԱՐ 329 ԴՈԼԱՐ»

ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ VIDEO/

ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ո՞Վ Է ԿՈՏԻԿԸ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ

ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

«ՎԱԽԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՑ»

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

