
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2008 Թ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ք. Երեւան, 20 փետրվարի, 2008 թվական: Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների՝ Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը (ԸՄԴԱ) հանդիսանում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) եւ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ նախաձեռնությունը:
Ընտրությունները գնահատվում են ելնելով ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորություններից, ինչպես նաեւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման չափանիշներից եւ ազգային օրենսդրությունից: Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ սույն հայտարարությունը ներկայացվում է նախքան ընտրական գործընթացի ավարտը, այդ թվում՝ վերջնական արդյունքների ամփոփումը եւ հայտարարումը, ընտրությունների օրվան հաջորդող հնարավոր բողոքների եւ բողոքարկումների վարույթը եւ նորընտիր Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը: Ընտրությունների վերջնական գնահատականը մասամբ կախված կլինի ընտրական գործընթացի մնացած փուլերի անցկացումից, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ ժողովրդավարական գործընթացին վերաբերող պարտավորությունների իրականացման գործում ընտրությունների մասնակիցների ընդհանուր ներգրավվածությունից: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կներկայացնի համակողմանի ամփոփիչ զեկույց՝ ներառյալ հնարավոր բարեփոխումների առաջարկությունները, ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց: ԵԱՀԿ ԽՎ-ն իր զեկույցը կներկայացնի 2008 թվականի փետրվարի 21-ին՝ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ եւ ԵԽ ԽՎ-ն՝ 2008 թվականի ապրիլ ամսվա իր Լիակազմ նիստի ժամանակ:
ԸՄԴԱ-ում ներկայացված հաստատությունները շնորհակալություն են հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ հայտնում պատրաստակամություն շարունակել աջակցել նրանց եւ քաղաքացիական հասարակությանը Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում:
ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները մեծապես անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն: Բարձրաստիճան պետական պաշտոնյաները իրական ջանքեր են գործադրել նախորդ ընտրություններում նշված թերությունները վերացնելու ուղղությամբ՝ ներառյալ օրենսդրական դաշտը, եւ պարբերաբար հայտնել են ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրենց մտադրության մասին: Այդուհանդերձ, հետագա բարելավումներ եւ համարժեք քաղաքական կամք է պահանջվում մնացյալ մարտահրավերներին անդրադառնալու համար, այն է՝ պետության եւ կուսակցության գործառույթների միջեւ հստակ տարբերակման բացակայություն, ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության պակաս եւ ընտրությունում մրցողների նկատմամբ հավասար վերաբերմունքի ապահովում: Քվեների հաշվարկի գործընթացը չնվազեցրեց ընտրությունների մասնակիցների ունեցած կասկածները:
ԿԸՀ-ն ապահովել է թափանցիկության բարձր մակարդակ՝ բացառությամբ բողոքների քննությանը, որոնց մեծ մասամբ անդրադառնում էին ոչ պաշտոնական նիստերում: Չնայած համապատասխանությանը Ընտրական օրենսգրքին՝ այս գործընթացին ներկա չէին թեկնածուների վստահված անձինք, դիտորդներ եւ լրատվամիջոցներ, ինչը սասանում էր վստահությունը:
Ինը թեկնածուների գոյությունն ընտրողներին տալիս էր իրական ընտրության հնարավորություն: Շատ թեկնածուներ ակտիվ քարոզարշավ են ծավալել, եւ հնարավորություն են ունեցել քննարկել իրենց ծրագրերը ընտրողների հետ: Իշխանությունները ջանքեր են գործադրել քարոզարշավի համար անարգել մթնոլորտ ապահովելու համար: Հանրահավաքների, միավորումների եւ արտահայտման ազատությունը ընդհանուր առմամբ հարգվել է, սակայն մի քանի դեպքերում խոչընդոտվել է քաղաքացիների՝ քարոզարշավի միջոցառումներին մասնակցության իրավունքի իրագործումը: Վարչապետը շարունակել է պաշտոնավարումը՝ նախագահական քարոզչություն իրականացնելիս, ինչը նրան շնորհել է քարոզչական առավելություններ:
Հունվարի 21-ին մեկնարկած պաշտոնական քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցները հիմնականում արդարացի վերաբերմունք են դրսեւորել բոլոր թեկնածուների նկատմամբ: Թեկնածուների լուսաբանումը մեծամասամբ եղել է դրական կամ չեզոք, մինչ մեկ թեկնածուի լուսաբանումը հեռարձակվող լրատվամիջոցներով եղել է մեծապես բացասական՝ ներառյալ հանրային լրատվամիջոցներով: Լրատվական թողարկումները մեծապես զուրկ էին գործող իշխանությունների նկատմամբ քննադատական տեսակետերից:
Նախընտրական գործընթացի դրական կողմերը ներառեցին ՝
Ընդհանուր առմամբ բազմակարծությունը ապահովվում էր: Բարելավված իրավական դաշտի ներքո թեկնածուների գրանցումը ներառական էր եւ առանց խտրականության:
Թեկնածուներն իրենց տեսակետները կարող էին ազատ կերպով արտահայտել հանրային հանդիպումների ժամանակ եւ ակտիվ քարոզարշավ էին վարում:
Ընտրական մարմինները լավ կազմակերպված եւ պատրաստված էին եւ իրագործում էին փոփոխված օրենսդրական դրույթները:
Համակողմանի դասընթացների ծրագիր է իրականացվել Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ-ների) համար՝ շեշտադրելով քվեների հաշվարկի ճիշտ կարգը:
2007 թվականի դեկտեմբերի օրենսդրական փոփոխություններով հստակեցվել է դատարանների իրավասությունների տարաբաժանումը:
Լրատվամիջոցները հեռարձակել են սոցիալական գովազդներ, եւ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ընդգծել են ընտրողների ընտրության ազատության, քվեի գաղտնիության եւ քվեաթերթիկի անվտանգության համար առկա երաշխիքները, այդպիսով նպաստելով հանրության վստահությանը:
Ընտրողների ազգային ռեգիստրի որակի եւ ճշտության ավելացման ուղղությամբ ջանքերի գործադրումը շարունակվել է:
Ընտրությունների դիտորդական տեղական խմբերի մեծ թիվ է գրանցվել՝ հանդիսանալով ակտիվ եւ ներգրավված հասարակական սեկտորի ցուցանիշ: Այդուհանդերձ, հետեւյալ հարցերը մտահոգության տեղիք են տվել՝
Ընտրական հանձնաժողովների ղեկավար ,եռյակներիե (նախագահ, փոխնախագահ, քարտուղար) մեծամասնության կազմը մտահոգություն է առաջացրել մեկ քաղաքական շահի կողմից ընտրությունների կազմակերպման վրա հնարավոր վերահսկողության կապակցությամբ:
Նախընտրական միջավայրի լարվածությունը գնալով սաստկանում էր՝ ներառյալ հասարակական կարգի խախտման դեպքեր քարոզարշավային միջոցառումների ժամանակ եւ մի քանի հարձակումներ նախընտրական գրասենյակների եւ ակտիվիստների վրա: • Մտահոգություն կա, որ հանրային սեկտորի աշխատողների՝ ճնշման առումով հասարակության խոցելի զանգվածի ընտրությունը կարող է հետեւանքներ ունենալ նրանց անձնական կենսամակարդակի համար: Սա հարց էր առաջացնում քաղաքացիների՝ առանց պատժվելու վախի կարծիք ունենալու հնարավորության վերաբերյալ:
Քաղաքացիների անձնագրային տվյալների զուր հավաքագրումը ստեղծեց հանրության մեջ անհանգստություն հնարավոր ընտրակեղծիքների վերաբերյալ: Սա բարդացվել էր նաեւ հնարավոր ընտրակաշառքների, քվեի գաղտնիության պակասության եւ այլ մարդկանց փոխարեն քվեարկելու մասին չհիմնավորված հայտարարությունների շարունակական բնույթով:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) ադեկվատ կերպով չի իրականացրել իրավական դրույթներին լրատվամիջոցների համապատասխանության վերահսկման իր լիազորությունները:
Ընտրությունների օրը այցելած ընտրատեղամասերի գերակշիռ մեծամասնությունում տեղամասի բացումն ու քվեարկությունը ընդհանուր առմամբ գնահատվել են որպես դրական: Քվեարկությունն ընթացել է հարաբերականորեն հանգիստ մթնոլորտում, չնայած լարվածություն կամ անկարգություններ են նկատվել այցելած տեղամասերի մոտ 6 տոկոսում, որոնց հետեւանքով երբեմն եղել են բռնության դեպքեր: Ոչ լիազորված անձանց ներկայություն է գրանցվել այցելած տեղամասերի ավելի քան 10 տոկոսում: Այցելված տեղամասերի մոտ 3 տոկոսում նկատվել է միջամտություն ընտրական գործընթացին` մեծ մասամբ թեկնածուների վստահված անձանց կողմից:
Բարելավվել էր քվեի գաղտնիությունը, սակայն պահանջվում է հետագա առաջընթաց, հատկապես զինվորականների քվեարկության մասով: Չնայած նվազող բնույթ ունենալուն` խմբակային քվեարկությունը շարունակում էր խնդիր հանդիսանալ: Առանձին դեպքերում լուրջ խնդիրներ են նկատվել, այդ թվում` քարոզելու, ընտրողների ընտրության վրա ազդելու փորձեր, ընտրողների ահաբեկում, ,վերահսկվող քվեարկությունե, քվեների առք ու վաճառք եւ ընտրողների տեղափոխում մեկ տեղամասից մյուսը: Շատ փոքր թվով այցելած տեղամասերում է, որ պաշտոնական բողոքներ են արձանագրվել:
Ձայների հաշվարկի ընթացքը գնահատվել է որպես ,վատե կամ ,շատ վատե այցելած տեղամասերի մոտ 16 տոկոսում: Նշված խնդիրների թվում էին` յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված քվեների թվի բարձրաձայն չհայտարարելը, վավեր քվեների ոչ հետեւողական տարբերակելը, բջջային հեռախոսների օգտագործումը եւ արդյունքների արձանագրությունների հանրային ցուցադրման հաճախակի ձախողումը: ԸՄԴԱ դիտորդները զեկուցել են արձանագրության մեջ գրանցվող տվյալների միտումնավոր կեղծման մասին այցելած ընտրատեղամասերից մի քանիսում:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ VIDEO/
1
Ժամը 23:56-ի դրությամբ` Պուշկինի 3 հասցեում տեղակայված 10/24 ընտրատեղամասում բացարձակ առաջատարներ են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 159 ձայնով եւ Սերժ Սարգսյանը՝ 152 ձայնով: Նրանց հաջորդում ...ԹՎԵՐ, ԹՎԵՐ
Եւս մի քանի արդյունք:
Երեւանի 10/17 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկելէ 280 ընտրող, Սերժ Սարգսյանի օգտին` 221, Արթուր Բաղդասարյանի օգտին` 74 հոգի:
Երեւանի 9/7 ընտրատեղամասում Լեւոն ...ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ
6Վաղը ժամը 15-ին Մատենադարանին հարակից հրապարակում տեղի կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած հանրահավաքը: Սակայն հաշվի առնելով ընտրական լարվածությունը եւ ԿԸՀ հրապարակած տվյալները, որոնք, ...«Ա1+»-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ
«Ա1+»-ի օպերատորին արգելել են մուտք գործել թիվ 3/21 ընտրատեղամաս, որտեղ արդեն սկսվել էր ձայների հաշվարկը: Մեր օպերատորի այն դիտարկմանը, որ ըստ «Ընտրական օրենսգրքի» ԶԼՄ-ի ներկայացուցչին թույլատրվում ...ԾԵԾՈՂՆԵՐԸ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆԵՐՆ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի եղբոր` Սամվելի տղաները` Արտյոմ եւ Արթուր Գեւորգյանները դաժան ծեծի են ենթարկել Դավիթաշենում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ակտիվիստներից ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԻՄԻՆԱԼ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ»
«Հայաստանում փորձ է արվում իրականացնել կրիմինալ հեղաշրջում, որովհետեւ այսօր Սերժ Սարգսյանը հստակ հենվում է կրիմինալի վրա եւ ամբողջ պրոցեսը կազմակերպված է կրիմինալի միջոցով: Մեր թեկնածուն հաղթել է եւ ...«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՄԲՈՒԿՅԱՆԸ ԶԵՆՔ Է ՀԱՆԵԼ»
Աջափնյակ համայնքի թիվ 126 դպրոցում տեղակայված թիվ 6/ 25 ընտրական տեղամասի դիմաց այսօր Աջափնյակի ոստիկանապետը Աժ պատգամավոր Արման Սահակյանի եւ մի շարք այլ պաշտոնյաների ներկայությամբ ծեծի է ենթարկել Տեր-Պետրոսյանի ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ
Երեւանի Կենտրոն համայնքի 10/24 եւ 9/21 ընտատեղամասերում ձայների հաշվարկն ավարտվել է: 9/21 ընտրատեղամասում նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հավաքել են գրեթե հավասար ձայներ` ...ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ ԵՆ ԱՐԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԸ
6Այսօր Մալաթիա -Սեբաստիա համայնքում ջարդուփշուր են արվել Սեբաստիա փողոցի վրա գտնվող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի դռան ու պատուհանի ապակիները: Վայրագության հեղինակները թողել ...ՄՆԱՑԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Փետրվարի 18-ին, ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վանաձոր ճանապարհահատվածի 10-րդ կմ-ում ուժեղ ձնաբքի հետեւանքով ճանապարհին են մնացել ավտոմեքենաներ, խցանվել է ճանապարհի երեք կմ երկարությամբ հատվածը: ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԱԹՈՌԸ ՀԱՆՁՆԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մինչ ԿԸՀ-ը հանձնաժողովը հրապարակում Է ՀՀ Նախագահի ընտրությունների արդյունքները, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորում է Սերժ Սարգսյանին իբրեւ հաղթողի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ...ԿԸՀ-Ն ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 1923 ընտրատեղամասերից 1891 ստացված տվյալները: Համաձայն դրանց` ժամը 10-ի տվյալներով ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցել է 1 միլիոն ...«ՄԻՆՉԵՎ ԼԵՎՈՆԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՉՃԱՆԱՉԵՆ, ՏՈՒՆ ՉԵՆՔ ԳՆԱ»
Մատենադարանի մոտ արդեն հինգ հարյուրից ավել մարդիկ են հավաքվել, ովքեր եկել են իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ կեղծված ընտրությունների. «Խայտառակ ձեւի սուտ են խոսում, անամոթ շան որդիները»,- բորբոքված ...ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԵՎԱՆ ԳԱԼ
Աբովյան-Երեւան երթուղային տաքսիները գծից դուրս են բերվել: Աբովյանի քաղաքացիները ժամը 11:00-ից Երեւան քաղաք աշխատանքի կամ դասերի ժամանելու հնարավորություն չունեն: Կանգառներում հավաքված են հարյուրավոր ...ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ
Աշտարակի 14/2 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռազմիկ Բոցինյանը «Ա1+»-ին պատմեց, որ ինքը երեկ պահանջել է վերահաշվարկել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ձայները, քանի ...«ՀԱՆՑԱԳՈՐԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
«Այս ընտրությունները համարում եմ հանցագործ»,- «Ա1+»-ին հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նա սա կապում է իշխանությունների կողմից ծավալված բռնությունների, հանցագործությունների հետ, քանի որ, ...ՄԵՂՐԻՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ
«Առաջիկա երկու օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց «Հայհիդրոմետի» Հիդրոօդերեւութաբանության վարչության պետ Զարուհի Պետրոսյանը:
Ըստ նրա՝ օդի ջերմաստիճանը գիշերը ...20 ՏԱՐԻ ԱՌԱՋ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ
Հարգելի հայրենակիցներ,
Այսօր հիշարժան օր ...«Ո՞Ր ՄԵԿՆ ԱՍԵՄ»
«Այնքան մեծ է հիասթափությունս, որ ոչինչ չեմ ուզում պատմել: Շատ-շատ ընտրությունների եմ մասնակցել, բայց նման խայտառակ ընտրությունների չեմ հանդիպել: Սա ամեն ինչից վեր էր՝ փնթի ձեւով կազմակերպված ընտրություններ: ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՉԻ ՄԻԱՑՆՈՒՄ
«Ես չեմ միացնում հեռուստացույց, պատկերացնո՞ւմ եք»,- այսօր «Ա1+»-ին ասաց նախագահի թեկնածու, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա չափազանց հիասթափված է երեկ անցկացված ընտրություններից. ...ԱԶԱՏ ՈՒ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Ռոբերտ Քոչարյանի բնորոշմամբ` ազատ եւ արդար ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հայտնվել են հատուկ ջոկատայիններով լցված մեքենաներ: Ոստիկանները զինված են մահակներով: Ի դեպ, այսօր ...«ՍԵՐԺԻԿՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԻՐ ԾՈԾՈՐԱԿԸ ԿՏԵՍՆԻ»
Մատենադարանի մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքը բացեց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
Նա իր խոսքում նշեց, որ իրենք արդեն հաղթել են եւ պահանջում ...«ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆՔ»
«Տեսնում եմ, որ տխուր եք, բայց մի տխրեք, ժողովուրդ»,- ահա այս խոսքերով սկսեց իր ելույթը Մատենադարանին հարակից հրապարակում «Հանրապետություն»կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:Նա պատմեց, որ այսօր իր ...ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԿՏԱ
Այսօր, ժամը 14:00-ին, ՕԵկ գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը հանդես պիտի գար ընտրությությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Այդ մասին լրագրողներին ...ՄԵՏՐՈՆ ԷԼ ԵՆ ՓԱԿԵԼ
Այսօր մետրոպոլիտենի գնացքները չեն կանգնում «Երիտասարդական» եւ «Բաղրամյան» կանգառներում: Սա հավելում նաեւ այն բանի, որ այսօր երթուղային տաքսիները գրեթե անհետացել են:
«Լավ, սենց ոնց կլինի, մասիվից տաքսի ...«ԵՍ ԱՆԶԵՆ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ»
Նիկոլ Փաշինյանը, դիմելով Մատենադարանի մոտ հավաքվածներին, հայտարարեց, որ այսօր մեր ապագան կախված չէ Գալուստ Սահակյանի ու Տարոն Մարգարյանի երթուղիներից: Հիշեցենք, , որ այսօր գրեթե բոլոր երթուղիներն չեն ...«ԺՈՂՈՎՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵԼ Է» / VIDEO /
«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Հերթական անգամ տեղի են ունեցել նորմալ խայտառակ ընտրություններ: Հերթական անգամ բիրտ ուժը բռնություն է գործադրել մեր ժողովրդի կամքի վրա»,- այսօր Մատենադարանի մոտ հավաքված ...«ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ»/ VIDEO /
Մատենադարանի հարակից հրապարակում հանրահավաքին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը իր ելույթը սկսեց Վազգեն Սարգսյանի խոսքերով. «Այս երկրի սահմանները փրկված են արյունով, եւ մենք իրավունք չունենք եւ մենք պարտավոր ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵ՞Լ ԵՆ, ԹԵ՞ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Այսօր ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում համապատասխանել են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին, ...ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐՁԸ
Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
2008 թվականի փետրվարի 19-ին կայացան Հայաստանի Հանրապետության ...«ԵՐԵԿ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԸՆՏՐԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»
«Բազմաթիվ ընտրություններ կեղծած վարչախումբը հերթական անգամ վիրավորում է ժողովրդի արժանապատվությունը»,- այսօր Մատենադարանի հարթակից հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նա ընդգծեց, որ ընտրությունները ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ»/VIDEO/
Այսօր Մատենադարանի հարթակից Լեւոն Տեր-Պետրոսյանը նկարագրեց գործող իշխանությունների էությունը.«Վերից վար կոռումպացված մի համակարգ, որը գործում է ոչ թե օրենքներով, այլ գողական աշխարհի կանոններով: Դրա ...ԵՐԹԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ/ VIDEO/
Այսօր Երեանի կենտրոնական փողոցների բնակիչներն իրենց տան պատուհաններից դիտում էին, թե ինչպես է մարկդանց բազմահազարանոց շարքն անցնում իրենց տան մոտով եւ գոռում. «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Լեւոն նախագահ», ...ՍԱՐԿՈԶԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին, որում, մասնավորապես, ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԷԼ ՇՏԱՊԵՑ
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2008 Թ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ք. Երեւան, 20 փետրվարի, 2008 թվական: Հայաստանում փետրվարի ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐ
Նախապատմություն 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները հինգերորդն էին անկախացումից ի վեր: Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնավարել է երկու հաջորդական ժամկետներում եւ, համաձայն Սահմանադրության, ...ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՒ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մեկնարկեց ընտրությունների իր դիտորդական առաքելությունը 2008 թվականի հունվարի 10-ին` 11 փորձագետներով, որոնց թիվը հետագայում ավելացավ մինչեւ 16, ինչպես նաեւ մայրաքաղաքում եւ երկրի տարածքով ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՕՐՀՆԵՑ
ՀՀ նախագահ ընտրվելու առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Ամենայն Հայոց ...ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ՀԵՏՈ
Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը: Հանրահավաքի ավարտից րոպեներ հետո Սերժ Սարգսյանը նշեց իր հաղթանակը` չափից ավելի աղմկոտ հրավառությամբ: Հրավառությունը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՆԱԿՆԿԱԼ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՎԱՂԸ ԺԱՄԸ 15-ԻՆ/VIDEO/
«Մենք հաղթել ենք եւ այդ հաղթանակին տեր ենք կանգնելու», -այսօր Մատենադարանի մոտ ժամը 11.00-ին սկսված միջոցառման վերջում, որն ավարտվեց Ազատության հրապարակում երեկոյան 20.30-ին, հայտարարեց ՀՀ առաջին նախագահ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2008 Թ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ք. Երեւան, 20 փետրվարի, 2008 թվական: Հայաստանում ...ՆՐԱՆՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Դաշնության ...«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ Հ1-ՈՎ»/VIDEO/
1
«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ Հ1-ՈՎ»
«Լեւոն նախագահ» «հաղթել ենք», «Սերժիկ հեռացիր» կոչերը չդադարեցին ողջ երթի ընթացքում, ապա շարունակվեցին Ազատության հրապարակում: Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո բեմ ...
«ԿՐԻՄԻՆԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄԸ ՄՆԱՑ ՈՒԺԻ ՄԵՋ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԲՋՋԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԵՐԵՔ ՕՐԻՑ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԵՏ ԿԿԱՆԳՆԻ՞ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԻՑ
«ՄԵՂՐԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ 4 ՄԼՐԴ 628 ՀԱԶԱՐ 329 ԴՈԼԱՐ»

ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ VIDEO/

ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ո՞Վ Է ԿՈՏԻԿԸ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ

ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

«ՎԱԽԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՑ»

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

