
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԻՄԻՆԱԼ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ»
«Հայաստանում փորձ է արվում իրականացնել կրիմինալ հեղաշրջում, որովհետեւ այսօր Սերժ Սարգսյանը հստակ հենվում է կրիմինալի վրա եւ ամբողջ պրոցեսը կազմակերպված է կրիմինալի միջոցով: Մեր թեկնածուն հաղթել է եւ մենք հետագա քաղաքական զարգացումներում առաջնորդվելու ենք` ելնելով այս իրողությունից»,- այսօր ժամը 00.30-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ շտաբի պատասխանատուների` Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին փուլում հաղթել է, բայց այս պահին հեռուստատեսությունը հրապարակում է այն տեղամասերի տվյալները, որտեղ կարողացել են կեղծել Սերժ Սարգսյանի օգտին, իսկ այն տեղամասերի տվյալները, որտեղ հաղթել է Տեր-Պետրոսյանը, եւ արձանագրված են արդյունքներն ու ստորագրված արձանագրությունները, չեն հրապարակվում: Այդպիսիք շատ են՝ օրինակ, Նորագավիթում հաղթել է Տեր-Պետրոսյանը, Մետաքսում, Ալափարս գյուղում, Նոյեմբերյանի բոլոր բնականավայրերում եւ այլն:
«ԿԸՀ-ն հայտարարել է մասնակիցների 1մլն 642 հազար թիվը, իսկ մեր տեղերից ստացված տվյալները մեզ թույլ են տալիս հայտարարել, որ այդ թիվը առնվազն 500 հազարով չափազանցված է, եւ սա ըստ էության կեղծիքի համար շատ հզոր ռեզերվ է ստեղծել»,- այդ կեղծիքի ռեզերվը օգտագործելու ձեւերը մանրամասնեց «Այլընտրանք» հասարակական նախաձեռնության համակարգող Նիկոլ Փաշինյանը: Ձայների հաշվարկման ընթացքում բավականին տարածված երեւույթ են եղել հոսանքազրկումները, մասնավորապես Մեղրի քաղաքը ամբողջ շրջակայքով հոսանքազրկվել է քվեարկության ավարտից անմիջապես հետո, 13/08 տեղամասը ձայների հաշվարկի արդյունքում հոսանքազրկվել է երեք անգամ, 12/31 տեղամասը կրկին հոսանքազրկվել է, ընդ որում հոսանքազրկումները շատ հետաքրքիր արդյունքներ է ունենում:
«60,70,100 ձայնի հաշվարկով Տեր-Պետրոսյանը առաջատարի դիրքերում է, հոսանքազրկումից հետո արդյունքը փոխվում է, երկրորդ հոսանքազրկումից հետո ավելի է փոխվում, երրորդից հետո ընդհանրապես փոխվում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Տեղամասերը անառիկ անմրոցի նման են. 3/21 տեղամաս չեն թողել լրագրողներին, այս տեղամասում 350 քվեաթերթիկ անվավեր է համարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած: Վստահված անձը կապ է հաստատել եւ տեղեկացրել, որ ներսում մի խումբ հարապետականներ են եղել: 22.20 –ի տվյալներով Ավանի մի շարք տեղամասերում չի կատարվում, միայն 4 տեղամասում են հաշվել արդյունքները:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Դավթաշեն համայնքի 5/12 տեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց խոստացվել է ընտրակաշառք 1 մլն դրամի չափով` հնարավորություն ստեղծելու համար, որ իրենց ուզած թվերը գրեն: «Ընդ որում, երբ նա հրաժարվել է վերցնել գումարը, ներսում նրան են ծեծի ենթարկել, դրսում՝ ավտոմեքենան ջարդուփշուր արել»,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Երեւանում, գործնականում բոլոր տեղամասերում առաջատարի դերում է եղել Տեր-Պետրոսյանը, բայց հոսանքազրկված տեղամասերում պատկերը որոշակի փոփոխություն է կրել: Ընդ որում, դիտորդները տարբեր պատճառաբանություններով չեն կարողանում այցելել այն տեղամասեր, որտեղ ծեծի են ենթարկվում վստահված անձինք: Մեր հարցին, թե արդյոք բռնությունների ենթարկված անձինք ոստիկանություն դիմում են եւ ցուցմունքներ տալիս են, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շտաբի անդամները շատ անգամ չեն դիմում ոստիկանություն, բայց մամուլի հրապարակումները բավարար են, որպեսզի ընդունվի հաղորդում որպես կատարված հանցագործության մասին:
«Ռուբեն Հայրապետյանի հետ կապված դեպքի մասին հայտարարեցինք եւ մինչեւ հիմա որեւէ արձագանք չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Որեւէ փաստի կապակցությամբ որեւէ արձագանք չկա. «Ստեղծվել է մի վիճակ, երբ ապօրինությունների դեմ պայքարող համակարգը այսօր այս պահին, փաստացի կաթվածահար է, նա զբաղված է իշխանական թեկնածուի կեղծման համակարգը սպասարկելով»:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին նշանակված հանրահավաքը տեղի կունենա, իսկ թե ինչ ընթացք կունենա այն, պարզ կլինի տեղում:
Ի դեպ, մեր այն հարցին, թե Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում չկա հեղափոխական իրավիճակ, ինչպիսին է այդ առումով իրենց գնահատականը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հեղափոխական իրավիճակ ասածը լայն հասկացություն է. այսօր Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, երբ քաղաքացին սեփական իշխանությանը տեր լինելու եւ սեփական իշխանությունը վերականգնելու խնդիր ունի, եթե խոսենք հեղափոխության մասին որպես հասարակական ֆորմացիայի մեխանիզմ, իհարկե հեղափոխական իրավիճակ չկա, որովհետեւ ոչ մեկը չի ասում կապիտալիզմից անցնենք սոցիալիզմի: Խնդիրը հետեւյալի մեջ է, երկրում գործող քաղաքական, պետական համակարգը ըստ էության բռնազավթված է` կրիմինալ հեղաշրջման փորձ է արվում եւ քաղաքացիները այդտեղ համարժեք արձագանքելու խնդիր ունեն»:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ VIDEO/
1
Ժամը 23:56-ի դրությամբ` Պուշկինի 3 հասցեում տեղակայված 10/24 ընտրատեղամասում բացարձակ առաջատարներ են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 159 ձայնով եւ Սերժ Սարգսյանը՝ 152 ձայնով: Նրանց հաջորդում ...ԹՎԵՐ, ԹՎԵՐ
Եւս մի քանի արդյունք:
Երեւանի 10/17 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկելէ 280 ընտրող, Սերժ Սարգսյանի օգտին` 221, Արթուր Բաղդասարյանի օգտին` 74 հոգի:
Երեւանի 9/7 ընտրատեղամասում Լեւոն ...ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ
6Վաղը ժամը 15-ին Մատենադարանին հարակից հրապարակում տեղի կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած հանրահավաքը: Սակայն հաշվի առնելով ընտրական լարվածությունը եւ ԿԸՀ հրապարակած տվյալները, որոնք, ...«Ա1+»-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ
«Ա1+»-ի օպերատորին արգելել են մուտք գործել թիվ 3/21 ընտրատեղամաս, որտեղ արդեն սկսվել էր ձայների հաշվարկը: Մեր օպերատորի այն դիտարկմանը, որ ըստ «Ընտրական օրենսգրքի» ԶԼՄ-ի ներկայացուցչին թույլատրվում ...ԾԵԾՈՂՆԵՐԸ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆԵՐՆ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի եղբոր` Սամվելի տղաները` Արտյոմ եւ Արթուր Գեւորգյանները դաժան ծեծի են ենթարկել Դավիթաշենում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ակտիվիստներից ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԻՄԻՆԱԼ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ»
«Հայաստանում փորձ է արվում իրականացնել կրիմինալ հեղաշրջում, որովհետեւ այսօր Սերժ Սարգսյանը հստակ հենվում է կրիմինալի վրա եւ ամբողջ պրոցեսը կազմակերպված է կրիմինալի միջոցով: Մեր թեկնածուն հաղթել է եւ ...«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՄԲՈՒԿՅԱՆԸ ԶԵՆՔ Է ՀԱՆԵԼ»
Աջափնյակ համայնքի թիվ 126 դպրոցում տեղակայված թիվ 6/ 25 ընտրական տեղամասի դիմաց այսօր Աջափնյակի ոստիկանապետը Աժ պատգամավոր Արման Սահակյանի եւ մի շարք այլ պաշտոնյաների ներկայությամբ ծեծի է ենթարկել Տեր-Պետրոսյանի ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ
Երեւանի Կենտրոն համայնքի 10/24 եւ 9/21 ընտատեղամասերում ձայների հաշվարկն ավարտվել է: 9/21 ընտրատեղամասում նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հավաքել են գրեթե հավասար ձայներ` ...ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ ԵՆ ԱՐԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԸ
6Այսօր Մալաթիա -Սեբաստիա համայնքում ջարդուփշուր են արվել Սեբաստիա փողոցի վրա գտնվող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի դռան ու պատուհանի ապակիները: Վայրագության հեղինակները թողել ...ՄՆԱՑԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Փետրվարի 18-ին, ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վանաձոր ճանապարհահատվածի 10-րդ կմ-ում ուժեղ ձնաբքի հետեւանքով ճանապարհին են մնացել ավտոմեքենաներ, խցանվել է ճանապարհի երեք կմ երկարությամբ հատվածը: ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԱԹՈՌԸ ՀԱՆՁՆԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մինչ ԿԸՀ-ը հանձնաժողովը հրապարակում Է ՀՀ Նախագահի ընտրությունների արդյունքները, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորում է Սերժ Սարգսյանին իբրեւ հաղթողի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ...ԿԸՀ-Ն ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 1923 ընտրատեղամասերից 1891 ստացված տվյալները: Համաձայն դրանց` ժամը 10-ի տվյալներով ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցել է 1 միլիոն ...«ՄԻՆՉԵՎ ԼԵՎՈՆԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՉՃԱՆԱՉԵՆ, ՏՈՒՆ ՉԵՆՔ ԳՆԱ»
Մատենադարանի մոտ արդեն հինգ հարյուրից ավել մարդիկ են հավաքվել, ովքեր եկել են իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ կեղծված ընտրությունների. «Խայտառակ ձեւի սուտ են խոսում, անամոթ շան որդիները»,- բորբոքված ...ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԵՎԱՆ ԳԱԼ
Աբովյան-Երեւան երթուղային տաքսիները գծից դուրս են բերվել: Աբովյանի քաղաքացիները ժամը 11:00-ից Երեւան քաղաք աշխատանքի կամ դասերի ժամանելու հնարավորություն չունեն: Կանգառներում հավաքված են հարյուրավոր ...ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ
Աշտարակի 14/2 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռազմիկ Բոցինյանը «Ա1+»-ին պատմեց, որ ինքը երեկ պահանջել է վերահաշվարկել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ձայները, քանի ...«ՀԱՆՑԱԳՈՐԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
«Այս ընտրությունները համարում եմ հանցագործ»,- «Ա1+»-ին հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նա սա կապում է իշխանությունների կողմից ծավալված բռնությունների, հանցագործությունների հետ, քանի որ, ...ՄԵՂՐԻՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ
«Առաջիկա երկու օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց «Հայհիդրոմետի» Հիդրոօդերեւութաբանության վարչության պետ Զարուհի Պետրոսյանը:
Ըստ նրա՝ օդի ջերմաստիճանը գիշերը ...20 ՏԱՐԻ ԱՌԱՋ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ
Հարգելի հայրենակիցներ,
Այսօր հիշարժան օր ...«Ո՞Ր ՄԵԿՆ ԱՍԵՄ»
«Այնքան մեծ է հիասթափությունս, որ ոչինչ չեմ ուզում պատմել: Շատ-շատ ընտրությունների եմ մասնակցել, բայց նման խայտառակ ընտրությունների չեմ հանդիպել: Սա ամեն ինչից վեր էր՝ փնթի ձեւով կազմակերպված ընտրություններ: ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՉԻ ՄԻԱՑՆՈՒՄ
«Ես չեմ միացնում հեռուստացույց, պատկերացնո՞ւմ եք»,- այսօր «Ա1+»-ին ասաց նախագահի թեկնածու, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա չափազանց հիասթափված է երեկ անցկացված ընտրություններից. ...ԱԶԱՏ ՈՒ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Ռոբերտ Քոչարյանի բնորոշմամբ` ազատ եւ արդար ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հայտնվել են հատուկ ջոկատայիններով լցված մեքենաներ: Ոստիկանները զինված են մահակներով: Ի դեպ, այսօր ...«ՍԵՐԺԻԿՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԻՐ ԾՈԾՈՐԱԿԸ ԿՏԵՍՆԻ»
Մատենադարանի մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքը բացեց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
Նա իր խոսքում նշեց, որ իրենք արդեն հաղթել են եւ պահանջում ...«ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆՔ»
«Տեսնում եմ, որ տխուր եք, բայց մի տխրեք, ժողովուրդ»,- ահա այս խոսքերով սկսեց իր ելույթը Մատենադարանին հարակից հրապարակում «Հանրապետություն»կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:Նա պատմեց, որ այսօր իր ...ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԿՏԱ
Այսօր, ժամը 14:00-ին, ՕԵկ գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը հանդես պիտի գար ընտրությությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Այդ մասին լրագրողներին ...ՄԵՏՐՈՆ ԷԼ ԵՆ ՓԱԿԵԼ
Այսօր մետրոպոլիտենի գնացքները չեն կանգնում «Երիտասարդական» եւ «Բաղրամյան» կանգառներում: Սա հավելում նաեւ այն բանի, որ այսօր երթուղային տաքսիները գրեթե անհետացել են:
«Լավ, սենց ոնց կլինի, մասիվից տաքսի ...«ԵՍ ԱՆԶԵՆ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ»
Նիկոլ Փաշինյանը, դիմելով Մատենադարանի մոտ հավաքվածներին, հայտարարեց, որ այսօր մեր ապագան կախված չէ Գալուստ Սահակյանի ու Տարոն Մարգարյանի երթուղիներից: Հիշեցենք, , որ այսօր գրեթե բոլոր երթուղիներն չեն ...«ԺՈՂՈՎՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵԼ Է» / VIDEO /
«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Հերթական անգամ տեղի են ունեցել նորմալ խայտառակ ընտրություններ: Հերթական անգամ բիրտ ուժը բռնություն է գործադրել մեր ժողովրդի կամքի վրա»,- այսօր Մատենադարանի մոտ հավաքված ...«ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ»/ VIDEO /
Մատենադարանի հարակից հրապարակում հանրահավաքին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը իր ելույթը սկսեց Վազգեն Սարգսյանի խոսքերով. «Այս երկրի սահմանները փրկված են արյունով, եւ մենք իրավունք չունենք եւ մենք պարտավոր ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵ՞Լ ԵՆ, ԹԵ՞ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Այսօր ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում համապատասխանել են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին, ...ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐՁԸ
Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
2008 թվականի փետրվարի 19-ին կայացան Հայաստանի Հանրապետության ...«ԵՐԵԿ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԸՆՏՐԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»
«Բազմաթիվ ընտրություններ կեղծած վարչախումբը հերթական անգամ վիրավորում է ժողովրդի արժանապատվությունը»,- այսօր Մատենադարանի հարթակից հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նա ընդգծեց, որ ընտրությունները ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ»/VIDEO/
Այսօր Մատենադարանի հարթակից Լեւոն Տեր-Պետրոսյանը նկարագրեց գործող իշխանությունների էությունը.«Վերից վար կոռումպացված մի համակարգ, որը գործում է ոչ թե օրենքներով, այլ գողական աշխարհի կանոններով: Դրա ...ԵՐԹԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ/ VIDEO/
Այսօր Երեանի կենտրոնական փողոցների բնակիչներն իրենց տան պատուհաններից դիտում էին, թե ինչպես է մարկդանց բազմահազարանոց շարքն անցնում իրենց տան մոտով եւ գոռում. «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Լեւոն նախագահ», ...ՍԱՐԿՈԶԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին, որում, մասնավորապես, ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԷԼ ՇՏԱՊԵՑ
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2008 Թ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ք. Երեւան, 20 փետրվարի, 2008 թվական: Հայաստանում փետրվարի ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐ
Նախապատմություն 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները հինգերորդն էին անկախացումից ի վեր: Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնավարել է երկու հաջորդական ժամկետներում եւ, համաձայն Սահմանադրության, ...ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՒ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մեկնարկեց ընտրությունների իր դիտորդական առաքելությունը 2008 թվականի հունվարի 10-ին` 11 փորձագետներով, որոնց թիվը հետագայում ավելացավ մինչեւ 16, ինչպես նաեւ մայրաքաղաքում եւ երկրի տարածքով ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՕՐՀՆԵՑ
ՀՀ նախագահ ընտրվելու առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Ամենայն Հայոց ...ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ՀԵՏՈ
Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը: Հանրահավաքի ավարտից րոպեներ հետո Սերժ Սարգսյանը նշեց իր հաղթանակը` չափից ավելի աղմկոտ հրավառությամբ: Հրավառությունը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՆԱԿՆԿԱԼ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՎԱՂԸ ԺԱՄԸ 15-ԻՆ/VIDEO/
«Մենք հաղթել ենք եւ այդ հաղթանակին տեր ենք կանգնելու», -այսօր Մատենադարանի մոտ ժամը 11.00-ին սկսված միջոցառման վերջում, որն ավարտվեց Ազատության հրապարակում երեկոյան 20.30-ին, հայտարարեց ՀՀ առաջին նախագահ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2008 Թ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ք. Երեւան, 20 փետրվարի, 2008 թվական: Հայաստանում ...ՆՐԱՆՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Դաշնության ...«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ Հ1-ՈՎ»/VIDEO/
1
«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ Հ1-ՈՎ»
«Լեւոն նախագահ» «հաղթել ենք», «Սերժիկ հեռացիր» կոչերը չդադարեցին ողջ երթի ընթացքում, ապա շարունակվեցին Ազատության հրապարակում: Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո բեմ ...
ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԴԱՆԻԱՑԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆ ՉԿԱ՞
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆԻՑ
«ԽՆԴԻՐԸ ԲԱՐԴ Է, ԲԱՅՑ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ»
3 ՔԱՅԼ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆԵԼԸ
«ՄԵՂՐԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ 4 ՄԼՐԴ 628 ՀԱԶԱՐ 329 ԴՈԼԱՐ»

ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ VIDEO/

ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ո՞Վ Է ԿՈՏԻԿԸ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ

ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

«ՎԱԽԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՑ»

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

