
ՆԱԽՕՐՈՔ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանի նախագահական ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին` ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Տորշինի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՊՀ ՄԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ֆելիքս Ղուշչյանը:
Ողջունելով դիտորդական առաքելության անդամներին խորհրդարանում` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ ինչպես մայիսյան խորհրդարանական ընտրություններում, նախագահական ընտրություններում եւս կարեւորվում է միջազգային դիտորդական կազմակերպությունների մասնակցությունը որպես աջակցություն` ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում: Նշվեց, որ թեպետ մայիսյան ընտրություններում էլ փորձագետների գնահատականով Հայաստանի Ընտրական օրենսգիրքը լիովին հնարավորություն տալիս էր ժողովրդավարական չափանիշներով ընտրություններ կազմակերպելու համար, այնուամենայնիվ Ընտրական օրենսգրքում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք առաջարկում էին միջազգային փորձագետները, մասնավորապես այս ընտրություններում ընտրողների անձնագրերում կնիք է դրվելու ընտրության ժամանակ, որը հնարավորություն կտա իսպառ բացառել կրկնակի ընտրության հնարավորությունը: Անդրադառնալով ընտրությունների բացառիկ կարեւորությանը Հայաստանի համար, պարոն Թորոսյանը նշեց, որ հնարավորինն արվել է դրանց լավագույնս կազմակերպման համար:
ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Տորշինը ԱԺ նախագահին իրազեկեց, որ առաքելության 38 անդամները, որ ներկայացնում են ԱՊՀ անդամ երկրների բոլոր խորհրդարանները, ժամանելով Երեւան` արդեն հասցրել են լինել մի քանի ընտրատեղամասերում, լավ ծանոթ են Հայաստանի ընտրական օրենսդրությանը եւ պատրաստ են իրենց առաքելության իրականացմանը: Ընտրությունների օրը նրանք 12 երթուղիներով կլինեն ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում եւ ընտրությունների ավարտից հետո կներկայացնեն իրենց նախնական եզարակացությունը: Պարոն Տորշինը նշեց նաեւ, որ նախագահական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող մյուս կազմակերպությունների պատվիրակությունների հետ եւս հանդիպել են, եւ վստահ են, որ կատարվել է վիթխարի ծավալի կառուցողական աշխատանք ժողովրդավարական չափանիշներով ընտրություններ անցկացնելու համար:
Մոլդովայի խորհրդարանի ներկայացուցիչ Իոն Լիպչիուն ԱԺ նախագահին փոխանցեց Մոլդովայի խորհրդարանի նախագահի հաջողության բարեմաղթանքները եւ հույս հայտնեց, որ ապրիլին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ՄԽՎ-ի լիագումար նիստի շրջանակներում կհանդիպեն Ազգային ժողովի իրենց գործընկերներին: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը` հավարտ հանդիպման իր շնորհակալությունը խնդրեց փոխանցել ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին` Հայաստանի նախագահական ընտրությունների անցկացմանը ցուցաբերած ուշադրության եւ դիտորդական առաքելության մասնակցության համար:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է
Մեքսիկայում մեկնարկել է «Մորելիա - Լինարես-2008» շախմատային սուպերմրցաշարը, որի 8 մասնակիցների թվում է նաեւ Լեւոն Արոնյանը: Մեկնարկային տուրում Լեւոնը պարտվեց բուլղարացի Վեսելին Տոպալովին, սակայն հաջորդ ...ՀԱՆԴԻՊԵԼ Է
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անն-Մարի Լիզինին: Նա Հայաստան է ժամանել գլխավորելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը:
Հանրապետության ...ԴԻԱԿ ՋՐՈՒՄ
Փետրվարի 16-ին, ժամը 11.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ԵրԳԷՍ-3»-ի տարածքում` ջրի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները ...ԴԱՏԱԽԱԶԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է
4
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ հավաստելով, որ ոչ մի օրինախախտ առանց պատասխանատվության չի մնա:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. ...ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ
Փետրվարի 18-ը եւ 19-ը ուսումնական հաստատություններում հայտարարվել է ոչ աշխատանքային օր:
Հիմք ընդունելով ՀՀ "Ընտրական օրենսգրքի" 88-րդ հոդվածի 3-րդ կետը, եւ ՀՀ կառավարության 31.01.2008 թվականի N 39-Ն ...2.328.320 ԸՆՏՐՈՂ
Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը տարածել է հետեւյալ հայտարարությունը: «Ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով` ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ՀՀ ընտրողների գրանցամատյանում ...ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ
Արտաշատի դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ եւ փետրվարի 16-ին քաղաքացի Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել եւ նա քրեական գործում ներգրավվել է որպես մեղադրյալ: «Միրզոյանին մեղադրանք է ...ԿՔՎԵԱՐԿԻ 530 ԲԱՆՏԱՐԿՅԱԼ
Հայաստանի Հանրապետության 2008թ. Նախագահական ընտրություններին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող, ընտրության իրավունք ունեցողների թիվը կազմում ...«ՄԵՂՐԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ 4 ՄԼՐԴ 628 ՀԱԶԱՐ 329 ԴՈԼԱՐ»
5
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գլխավոր դատախազին է ուղարկել երկու տեսաերիզ, որտեղ ներկայացվում են Ռոբերտ Քոչարյանի եւ Բելա Քոչարյանի ունեցվածքի օրինականության հետ կապված հարցադրումներ: ...ԴԵՍՊԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ու դեսպանի հանդիպումը: Դեսպան Չարլզ Լոնսդեյլն իր զորակցությունն ...ՀԵՌԱԴԻՏԱԿԸ ՉՄՈՌԱՆԱՔ
Յուրաքանչյուր մարզ նախագահական ընտրությունների կարեւորությունն հասկացել է յուրովի եւ յուրովի էլ պատրաստվում է : Օրինակ` Շիրակի մարզում ակտիվ են համարյա բոլոր թեկնածուները: Նրանց թիմակիցներն` առավել եւս: ...ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Ֆուտբոլի Հայաստանի վերջին 7 տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկը» այս օրերին գտնվում է Սոչիում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները առաջին ստուգողական հանդիպումն են ...ՍՈՎՈՐԵՑՐԵԼ ԵՆ, ՈՐ ՉԿԱՇԱՌՎԵՆ
Փետրվարի 19-ին ՀՀ նախագահական ընտրություններին ՀՀ շուրջ 1923 ընտրատեղամասերում իրենց դիտորդական առաքելությունն են իրականացնելու 39 տեղական եւ 6 միջազգային կազմակերպություններ:
«Ընտրությունը քոնն է» ...ՍԵՄՆԵԲԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:
Տեղեկացնելով, որ Հայաստանում է գտնվում Մոսկվա եւ Թբիլիսի այցելություններից հետո` պրն. Սեմնեբին ներկայացրեց ...ԴՐՈՇԱԿՆԵՐԸ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԽԱԽՏՈՒՄ
Վաղը` փետրվարի 19-ին, ժամը 8:00-ից մինչեւ 20:00-ն ՀՀ քաղաքացիները կընտրեն ՀՀ նախագահ` ընտրություն կատարելով 9 թեկնածուների մեջեւ:
Իսկ այսօր ԿԸՀ նախագահի տեղակալ Աբրահամ Բախչագուլյանի խոսքերով` «ընտրողների ...ՆԱԽՕՐՈՔ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ
1
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանի նախագահական ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին` ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր ...ԸՆԴՈՒՆԵՑ ՆԱԵՎ ՏԱԼՎԻՏԵԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին:
Ներկայացնելով այցի արդյունքները` պրն. Տալվիտիեն ...ՊԱՏՐԱՍՏ ՉԷԻՆ
«Միտք» Վերլուծական կենտրոնի հայտարարությունը Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը հռչակեց երկրի անկախությունը Սերբիայից: Չնայած այն հանգամանքին, որ կոսովարների այդ քայլը լիովին կանխագուշակելի էր, այնուամենայնիվ ...ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՈՎ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր, օրենքի պահանջների կոպիտ խախտումով, Երեւանի փողոցներում ակտիվ հակաքարոզչություն էր իրականացվում վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հիմնական հակառակորդ, ՀՀ առաջին նախագահ ...
ԳՅՈԻԼՆ ԱՐԴԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Ի՞ՆՉ Է ԱՍԵԼՈՒ
ՆՈՐՈԳՈՒՄԸ ԴԱՍԵՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ
ԳՅՈՒԼԸ ԳԱԼԻՍ Է
ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՀԱՅՀՈՅԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«ՄԵՂՐԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ 4 ՄԼՐԴ 628 ՀԱԶԱՐ 329 ԴՈԼԱՐ»

ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»

«ՎԱԽԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՑ»

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է
«ԲԱ ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ԿՐԱԿԵ՞Ն»

ԳՈՂԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏՈՒՆ

ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ ՏՐՎԵԼ Է ՈՒՂԵԳԻՐ

- 1853 Ղրիմի Ղարասուբազարում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժիշտ և բանահավաք Քրիստափոր Կարա Մուրզան: (Վախճ. 1902թ.-ին):
- 1856 Սուլթան Աբդուլ Մեջիդը հրապարակում է Հաթթը Հումայուն կոչվող բարենորոգումների հրովարտակը՝ «Թանզիմաթի» երկրորդ ակտը:
- 1856 Ղրիմի պատերազմի ավարտից քիչ անց Թուրքիայի սուլթան Աբդուլ Մեջիդը ստորագրեց հրովարտակ՝ Օսմանյան կայսրության ոչ մահմեդական ժողովրդների վիճակը բարելավելու մասին: Կայսերական գիրը, որի նպատակն էր Թուրքիայի քրիստոնյա ժողովուրդների օգտին Ռուսաստանի հնարավոր միջամտության կանխումը, բոլորովին չփոխեց հայերի կացությունը:
- 1877 Ծնվեց հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիճյանը: (Վախճ. 1956 թ.):
- 1879 Ստեղծվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպությունը, որի նպատակն էր «Ազգային դաստիարակության ընդհանրացումը Կիլիկիո մեջ»: Հիմնադիրներն էին Մինաս Շերազը, Կարապետ Կարակյանը, Հրանտ Ասատուրը, Հակոբ Նազարյանը և ուրիշներ:
- 1918 Էրզրում ժամանեց Անդրանիկի փոքրաթիվ զորքը, չկարողացավ դիմակայել թուրքական 25 հազարանոց բանակին և հարկադրված նահանջեց՝ իր հետ Անդրկովկաս հասցնելով էրզրումցի գաղթականներին:
- 1920 Հիմնադրվեց Հայաստանի կառավարական Կարմիր Խաչը:
- 1921 Հայաստանում տեղի ուեցավ ապստամբություն բոլշևիկյան կառավարության դեմ:
- 1921 Փետրվարյան ապստամբությունն ավարտվեց հաղթանակով:
- 1963 Մահացավ Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա. կաթողիկոսը:
- 1977 Երևանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը:
- 1994 Մոսկվայի պաշտոնական հաղորդագրողթյունը թողարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի պաշտպանության նախարարների միջև ընթացած բանակցությունները:
- 1994 ԼՂՄ ինքնապաշտպանական ուժերը վերագրավեցին նախորդ տարվա դեկտեմբերին կորցրած Օմարի լեռնանցքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

