
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Աբովյան քաղաքի 48-ամյա բնակիչ Դավիթ Ասատրյանը արդեն երեք շաբաթ է անհամբեր սպասում է այս օրվան: Քարոզարշավի շրջանակներում այսօր Աբովյան քաղաքին կհյուրընկալվի նախագահի թեկնածու, վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Դավիթը նրան է ուզում հանձնել իր նամակը:
«Երեք երեխաների հայր եմ եւ միակ ապրուստիս միջոցը 24 000 դրամանոց նպաստն է, որը կարծես ողորմություն լինի: Ես վարչապետին նամակում գրել եմ, որ վերադարձնի ավանդս կամ էլ վարձակալական հիմունքներով մի փոքր առեւտրի կետ տա, ես աշխատեմ, նրան էլ հարկ տամ: Ինձ գումար պետք չի, ես չեմ ուզում մուրացկանություն անել, այլ աշխատանք եմ ուզում»,- «Ա1+»-ին պատմում է Դավիթը: Վարչապետի աբովյանյան այցին են սպասում նաեւ «Շինտրեստի» առաջին եւ երրորդ հանրակացարանների բնակիչները, որոնց շենքը հինգերորդ կարգի վթարային է. «Ուզում ենք նամակ հանձնել, գուցե նա մեզ փրկի աղետից: Բազում դռներ ենք ծեծել, որ մեզ օգնեն դուրս գանք այս քանդվող շենքից, մինչդեռ ոչ մի տեղաշարժ, միայն փուչ խոստումներ: Քանի որ առջեւում ընտրություններ են, հուսով ենք, որ այս անգամ վարչապետը մեր ձայնը կլսի եւ դուրս կբերի այդ շենքից»:
Փաստորեն, արդեն իսկ ակնհայտ է, որ Աբովյան քաղաքի քաղաքապետարանի դիմահայաց մասը, որտեղ անցկացվելու է Սերժ Սարգսյանի հանրահավաքը, մարդաշատ է լինելու, սակայն ոչ թե նրա նախընտրական ծրագրին ծանոթանալու, այլ սեփական խնդիրները բարձրաձայնելու համար:
Ի դեպ, Աբովյանի 10 դպրոցների տնօրենները հրավիրել են դպրոցի ուսուցիչներին եւ պահանջել են, որ նրանք «մեկ մարդու նման ժամը 12:30-ին ներկայանան հանրահավաքին»: Ավելի խիստ մեթոդ է կիրառել Աբովյանի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի տնօրենը, որը բժիշկներին եւ քույրերին ժողովի կանչելով` ոչ թե խնդրել, այլ պարտադրել է. «Ժամը 12-ին բոլորդ լինեք հիվանդանոցի բակում, գնում ենք հանրահավաք: Չեկողները ներկայացնեն դիմում»: Ավելորդ չի նշել, որ Սերժ Սարգսյանի կոալիցիոն գործընկեր Գագիկ Ծառուկյանը Աբովյանի պատվավոր քաղաքացի է, իսկ այս տարածքում նա կարող է անգամ 1000-ավոր մարդկանց տներից «դուրս բերել»:
Ի դեպ, ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ ՀՀԿ-ականները արդեն իսկ տոնում են իրենց հաղթանակը, վերջիններս վստահ են, որ առաջին փուլով իրենց թեկնածուն հաղթելու է: Իսկ թե ինչից է գալիս այս վստահությունը, կերեւա ընդամենը մի քանի օրից:
ՀԱՆԴԻՊՈՒՄ
13Փետրվարի 15-ին ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության հետ: Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Աբովյան քաղաքի 48-ամյա բնակիչ Դավիթ Ասատրյանը արդեն երեք շաբաթ է անհամբեր սպասում է այս օրվան: Քարոզարշավի շրջանակներում այսօր Աբովյան քաղաքին կհյուրընկալվի նախագահի թեկնածու, վարչապետ, ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ԻՐԱՆՈՒՄ
Այսօր` ժամը 11:04-ին Իրանի Մերենդ քաղաքից դեպի հարավ-արեւմուտք 35 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը հասել է 6-7 բալի: ...ԿԱՆԱՅՔ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր եռագույն դրոշակներով, «Կանգ առեք, եղբայրներ», «Ոչ ընտրակաշառքին», «Ոչ ատելությանը», «Հանուն խաղաղության», «Ոչ քաղաքական խարդավանքներին»,«Հանուն երկրի կայունության» պաստառներով ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
1
Ազատության հրապարակում մեկնարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած հանրահավաքը: Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մասնակցում է 230 hազար մարդ: Ըստ «Ա1+»-ի թղթակցի` հրապարակն ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԻ՞Ն
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
50-ից ավելի սպիտակ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ, մի քանի տասնյակ ավտոբուսներ, տարբեր մակնիշի այլ ավոտմեքենաներ մտան Աբովյան քաղաք: Աբովյանի քաղաքապետարանի դիմահայաց հատվածը մարդկանցով ...«ԱՅ ՄԵՐ, ՄԻ ՆՍՏԻՐ» / VIDEO /
4
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ազատության» հրապարակում մինչ ելույթ կունենար «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, հավաքվածները սկսեցին վանկարկել. «Վազ-գեն, Վազ-գեն»: Արամ Սարգսյանն էլ սրբապղծություն ...ԱՐԴԵՆ ԵԿԵԼ ԵՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսլայանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Անն-Մարի Լիզինին, որը Հայաստան է ժամանել գլխավորելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը:
Ողջունելով հյուրին, նախարար Օսկանյանը ...«ՌԵԱԼ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է»
Այժմ հանրահավաքում ելույթ է ունենում « Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Սակայն մինչ այդ ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ...ԹՈՒՅԼ ՉԷԻՆ ՏԱԼԻՍ ԵՐԵՎԱՆ ԳԱԼ
Փետրվարի 16-ին առավոտյան 11:30-ի սահմաններում Տաշիրում ճանապարհային ոստիկանության 0293 անհատական համարի տեսուչը կանգնեցրել է Տաշիրից Երեւան Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին մասնակցելու գնացող մարդկանց ...ԳՈՂԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏՈՒՆ
8
2008 թվականի փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը` ժամը 02:15-ի սահմաններում, անհայտ անձը, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բնակարան: Անծանոթ անձին նկատել ...«ՆԵՐԿԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՊԱՐՏՎԱԾ Է»
«Այն ոգեւորությունը, այն վճռականությունը, քաղաքացիական այն գիտակցությունը, որ այսօր տիրում է մեր հրապարակում, կարելի է ասել այսօր համատարած տիրում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: ՀՀ ողջ տարածքում ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Հենց նոր Ազատության հրապարակում ավարտվեց Լեւոն Տեր- Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի հրավիրած հանրահավաքը եւ սկսվեց երթը, որն անցնելու է Երեւան քաղաքի գլխավոր փողոցներով եւ ավարտվելու է Ազատության ...«ՈՉ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ»
«Փետրվարի 19-ը ճակատագրական նշանակություն ունի մեր երկրի համար. կամ ամեն ինչ մնալու է այնպես , ինչպես կա եւ երկրում շարունակելու են իշխել ամենաթողությունը եւ կամայականությունը կամ մենք այն դարձնելու ...ԸՆԴՈՒՆԵՑ ՆԱԵՎ ԼԵԲԵԴԵՎԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՊՀ Գլխավոր քարտուղար Ալեքսանդր Լեբեդեւին, որը փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ղեկավարում է ԱՊՀ դիտորդական առաքելությունը:
ՀՀ ...ԾՆՈՂՆԵՐԻՆ «ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԷՐ»
2008թ-ի փետրվարի 16-ին Վանաձորի թիվ 9 դպրոցի տնօրեն Էդիտա Վարդանյանը ժամը 15:10-ին համադպրոցական ծնողական ժողով է հրավիրել: «Մեր թեկնածուն համար ութն է, ընտրություն կատարելիս ընտրեք համար ութը», - 80-100 ...«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ»
«Էս տեսակ բան չէի տեսել, էն ո՞վ է, որ սրա դեմը պիտի կանգնի»,- Ազատության հրապարակում հավաքված մարդկանց առատությունը տեսնելով՝ հայտարարեց Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը: 84-ամյա դերասանը ...Ո՞Վ ԿԼԻՆԻ ԴԱՎԱՃԱՆԸ
«10 տարվա պայքարի արդյունքն է այսօր, չվախենալու արդյունքն է այսօր, որտքի կանգնելու արդյունքն է այսօր, մեր տղամարդկություն ցույց տալու օրն է այսօր»,- Ազատության հրապարակից այսօր ժողովրդին դիմեց «Նոր ժամանակներ» ...«ՍԵՐԺԸ ՎԱԽԻՑ ԴՈՂՈՒՄ Ա»
«Հլը Քոչարյանի ապահովիչը ստուգեք, տեսեք չի գցել»,- հանրահավաքի ժամանակ բղավեց մի կին, որի միտքը շարունակեց քաղաքացիներից մեկը. «Բա ինչ ա արել, չեք տեսնում, Սերժը վախից դողում ա»:ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ
«Ես այսօր խոսում եմ ոչ թե այս ծովածավալ զանգվածի այլ, ձեզանից յուրաքանչյուրի հետ` առանձին-առանձին: Համարեք սա մտերիմ զրույց մեր հաղթանակի նախօրյակին: Ես այսօր արդեն խոսում եմ հաղթած ժողովրդի հետ»,- այսօր ...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը 3 ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԼԻՆԵԼՈՒ
1
Տեր-Պետորսյան այսօր Ազատության հրապարակում ընդհատեց իր ելույթը խնդրելով, որ օգնություն ցուցաբերել հրապարակում հավաքվածներից, մեկին որի առողջական վիճակն անսպասելի վատացել էր: Համոզվելով, որ ամեն ինչ նորմալ ...ՀՐԴԵՀ ԴՊՐՈՑՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր հրդեհ էր բռնկվել Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցում, որը գտնվում է «Նաիրի» կինոթատրոնի հարեւանությամբ: Հրդեհի մարման համար աշխատել են Հրշեջ ծառայության 10 խումբ: «Փրկարարական ...ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՊԱՏԳԱՄԵԼ Է ԸՆՏՐԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
«Մանուկ, Մանուկ, Մանուկ»,- այսպես ողջունեցին Ազատության հրապարակում հավաքված մարդիկ ԺՈՒԿ կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանին: «Հասել է մեր հաղթանակի օրը, վարչական մեքենան խափանվել է,- հայտարարեց ...«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացավ, որ այլեւս կոշտ խոսք չի ասելու իշխանությունների հասցեին եւ այսօր վերջին օրն էր: «Նրանք մի նոր ստորություն են գործում: Ստորությունը մեղմ բառ է; Նրանք փորձում են սեպ խրել ...ՀԻՇԵՑՐԵՑ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Այլընտրանք» հասարակական-քաղաքացիական անդամ Վարդգես Գասպարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքն օգտագործել էր Ազատության հրապարակում հավաքված մարդկանց հիշեցնելու, որ ազատամարտիկներ ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԸ ԿԱՅԱՑԱՎ / VIDEO /
3
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մի քանի հարյուր հազարանոց հանրահավաքն այսօր շարունակվեց երթով մայրաքաղաքի փողոցներում. «Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակած նախագահ: Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իշխող վարչախմբի պարտությունն է»,- ...ՏԵՐ -ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԿՈՉՆ ՈՒ ԽՈՍՏՈՒՄԸ
«Սիրելի հայրենակիցներ, փետրվարի 19-ին դուք հնարավորություն եք ունենալու ձեր կամքի ազատ արտահայտությամբ ազատվելու Հայաստանի ներկա ավազակապետական վարչախմբից եւ դառնալու երկրի իրական եւ արաժանապատիվ տերը: ...«ԵՍ ԵՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
Այսօր մեծաթիվ երիտասարդներ ԵՊՀ-ից, ՀՊՏՀ-ից, Ֆրանսիական համալսարանից հավաքել էին Ալեք Մանուկյան փողոցում: Նրանք տեղում հայտարարեցին,որ իրենք`համալսարանական երիտասարդությունը, սատարում է առաջին նախագահ ...«ԱՐ-ԹՈՒՐ, ՄԻԱՑԻՐ»
«Մենք ՀՀ իշխանություններին՝ Ռոբրտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ նրանց ավազակախմբին տալիս ենք վերջին շանսը իշխանությունից հեռանալու պատվավոր կերպով, չգցելով մեր երկրի վարկը,- այսօր երթից հետո տեղի ունեցած ...ՈՐՏԵ՞Ղ ԵՆ «ՍՏԱՄՈՔՍԻ ՖԻԴԱՅԻՆՆԵՐԸ»
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած ազատամարտիկներին խիստ վիրավորել է ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի «ասֆալտի ֆիդայիններ» արտահայտությունը: Տեր-Պետրոսյանին սատարելու համար ՀՀԿ-ից ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ
1Այսօր Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե որեւէ սպառնալիք լինի սահմանադրական կարգին, ինքը, որպես կայունության երաշխավոր, իր ողջ հնարավորություններով կկանխի այն: «Դա մեր պատասխանատվությունն է, ես որպես ...
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ
«ԵՍ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ ՄԻԱՑԵԼ ԵՄ ԼԵՎՈՆԻՆ»
ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՆԸԴՈՒՆԻ ԼԱՎՐՈՎԻՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԷ՞Ր ԿԱՐՈՂ ԼՌԵԼ
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՀԱՅՏ Է / VIDEO /

ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

«ՎԱԽԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՑ»

«ԲԱ ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ԿՐԱԿԵ՞Ն»

ԳՈՂԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏՈՒՆ

ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»

- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

