
«ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԼԻԻՐԱՎ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՄ» / VIDEO /
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր մեկնել էր Մասիս եւ Էջմիածին:
Երկու քաղաքներում էլ նախագահի թեկնածուին շատ ջերմ ընդունեցին: Մասիս քաղաքում ավտոմեքենայից հազիվ իջած՝ ցուցապաստառներով «Լեւոն» վանկարկելով նրան ընդառաջ վազեցին բազմաթիվ մասիսցիներ: Մի պահ լուրեր տարածվեցին, որ քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը բնակիչներին արգելել է բնակիչներին գալ հանրահավաքին: Նա քիչ հեռվում կանգնած հետեւում էր հանրահավաքի ընթացքին: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ճի՞շտ են լուրերը: «Ի՞նչ եք ասում. յուրաքանչյուրն ազատ ընտրության իրավունք ունի: Ես ինչքան ապրելու եմ, այդ կարծիքին եմ լինելու: Մենք խոչընդոտ չենք հանդիսանում, այլ ցանկանում ենք, որ ամեն ինչ հարթ ու հանդարտ լինի մեր քաղաքում»,- հայտարարեց նա: Մասիսում «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանին են միացել ինչպես «Ժառանգություն», «Նոր ժամանակներ», «Ազգային վերածնունդ» կուսակցությունները, այնպես էլ անդամներ «Բարգավաճ Հայաստան», «Ազգային միաբանություն» կուսակցություններից եւ ՀՅԴ-ից:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Արարատում ուսուցիչներին ու աշակերտներին լցրել են ավտոբուսները եւ առջեւից ու հետեւից ոստիկանների ուղեկցությամբ ուղեկցել են Արտաշատ Սերժ Սարգսյանի հանրահավաքին: «Կարծես կալանավոր են տեղափոխել կանվոյով: Այդպես ուսուցիչ է տեղափոխում Սերժ Սարգսյանը ու հետո էլ ասում է, որ ուզում է, որ իր թոռնիկը լավ դպրոցում սովորի: Դու այդպիսով արհահամարհում ես ու նվաստացնում ես ուսուցչին»,- հայտարարեց Արամ Սարգսյանը՝ ավելացնելով, որ այդպես վարվելով Սարգսյանը կորցնում է իր ձայները, քանի որ ստիպողաբար եկած մարդն իրեն քվե չի տալու:
Ըստ Արամ Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանը համերգներով փորձում է ցույց տալ, որ առաջ է գնում ու հետն էլ ասում, որ մյուս թեկնածուները Լեւոն Տեր-Պետրոսյանին չեն միանալու, «քանի որ Սերժ Սարգսյանն իր հաճախորդներին լավ գիտի»:
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում նշեց, որ առաջիկա ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են: Դա է հատկապես ապացուցում այս հանրահավքը: «Փետրվարի 19-ն մենք մեր հաղթնական ամրագրելու ենք հենց առաջին փուլում, քանի որ. բացի բազմաթիվ քաղաքական ուժերից Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարում է ժողովուրդը»,- հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը: Վերջում նա հավաքվածներին կոչ արեց չենթարկվել տարատեսակ ճնշումներին, հատկապես մերժեն ստորացուցիչ ընտրակաշառքները, որոնցով փորձում են գնել մարդկանց արժանապատվությունը: «Եկեք փետրվարի 19-ին լիարժեք տեր կանգնենք մեր արժանապատվությանը»,- կոչ արեց նա:
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց սկզբից հայտարարեց, որ ինքն արդեն ոչ թե քարոզի, ոգեւորվելու, այլ հանդարտության կոչ է անելու: Նույնը նա խնդրելու է իր ընկերներից, որ խոսեն վստահ ու արդեն հաղթածի դիրքերից: Այսօր նա ստացել էր մի ստույգ տեղեկություն այն մասին, որ մեր բանկերից վերջին օրերի ընթացքում հսկայական գումարներ են արտահանվում դուրս: Դա, ըստ նրա, նշանակում է 2 բան՝ նախ, որ ՀՀ պաշտոնյաններն ու որոշ մեծահարուստները, որոնք իրենց հարստությունը դիզել են անօրինական ճանապարհով, այդ գումարներն են հանում: Եվ 2-րդ՝ նրանք արդեն հասկացել են, որ իրենք արդեն պարտված են ու իշխանությունն անցնում է ժողովրդին: «Բայց սա վտանգավոր երեւույթ է, քանի որ այդ գումարները մեր ազգային հարստությունն են, որոնք կուտակվել են ժողովրդին կողոպտելու արդյուքնում: Նաեւ վտանգավոր է այնքանով, որ փետրվարի 20-ին մեր պետական գանձարանը կարող է դատարկ մնալ»,- նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ այդմ՝ նա դիմեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահին անմիջապես միջոցներ ձեռնարկել ու վաղվանից ամեն օր հրապարակել նախորդ օրվա մեր 21 բանկերի հաշվեկշիռը: Այլապես կհամարեն, որ նա էլ է մասնակից ՀՀ-ի հարստության արտահանմանը:
Մասիսում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այս անգամ իշխանությունների հասցեին վատ խոսքեր չի ասելու, այլ միայն քաղաքավարի կոմպլիմենտներ է անելու, քանի որ «գնացածի հետեւից վատ չեն խոսում»: Նա նշեց, որ թեեւ քվեաթերթիկում նշված է 9 անուն, բայց իրականում կա երկու թեկնածու՝ մեկն Սերժ Սարգսյանն է, մյուսը՝ համար 9-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Այսօր ես հպարտ եմ եւ գիտնականի պատասխանատվությամբ ասում եմ՝ այո, ես այսօր ժողովրդի լիիրավ թեկնածուն եմ»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը, որն ուղեկցվեց հավաքվածների բուռն ծափողջյուններով ու բացականչություններով:
Մյուս թեկնածուների մասին նա ասաց, որ նրանցից մի մասը միգուցե ազնիվ մղումներով են մտել պայքարի մեջ, բայց նրանց Վազգեն Մանուկյանն ու Արտաշես Գեղամյանն իրենց ստոր գործն արել են թե 1998թ.-ին, թե 2003թ.: «Ասեմ ավելին, որ այս մարդիկ ավելի անբարոյական են, քան նույնիսկ նրանք, որոնք բացահայտ կանգնած են Սերժ Սարգսյանի կողքին: Վերոնշյալ մարդիկ իրենց դիրքը միշտ արդարացնում են ազգային մտածողության, հայրենասիրության եւ նման դատարկագույն խոսքերով, որոնք ոչ ոք չպետք է հավատ»,- նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա նա ասաց, որ վերջինս ափսոս է՝ երիտասարդ ու համակրելի տղա է, ունի ընտրազանգված, բայց այսօր նա կարող է խաղալ նույն չարաբաստիկ դերը, ինչ խաղացին Վազգեն Մանուկյանն ու Արտաշես Գեղամյանը նախորդ ընտրություններին: «Այսօր նա պետք է հասկանա մի բան, որ ինչ էլ անի, հարյուր ձայն էլ ստանա, դրանք իրենը չեն, այլ ուղղակի գումարվում են Սերժ Սարգսյանի ձայներին: Արթուր Բաղդասարյանին տված յուրաքանչյուր ձայն, այո, գնում է Սերժ Սարգսյանին: Դրանք ուղղակի կորզվում են ժողովրդի թենկածուի ձայներից»,- ավելացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նաեւ նշեց, որ չպետք է թույլ տան, որ այս անգամ էլ Արթուր Բաղդասարյանը խանգարի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, «քանի որ խաղում է չարաբաստիկ դեր»: Բայց, ըստ նրա, դեռ հույս կա, որ Բաղդասարյանը կարող է ճիշտ գնահատել իրավիճակը եւ կանգնել ժողովրդի կողքին: «Եթե նա դա չանի, ապա կդավաճանի ժողովրդի գործին»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Էջմիածնում նա հայտարարեց, որ Երեւանի հանրահավաքներից հետո սա ՀՀ-ում ամենաբազմամարդ հանրահավաքն է: Սա նաեւ նշանակում է, որ Էջմիածինը եւ ընդհանրապես Արմավիրի մարզը դառնում է համաժողովրդական շարժման երկրորդ կարեւորագույն կենտրոնը: Էջմիածնեցիներն ՀՀ նախագահի թելկնածուի այս հայտարարությանն արձագանքեցին՝ թափահարելով «Սուրբ Էջմիածինը քրիստոնյա նախագահի հետ է» ցուցապաստառով:
Մատնացույց անելով իր կողքին կանգած սատարող ուժերին՝ Տեր-Պետրոսյանը նշեց, որ հարթակին կանգած են ՀՀ քաղաքական դաշտի 90 տոկոսը: Իսկ իր համար նախագահ դառնալը, իհարկե, մեծագույն պատիվ է, սակայն միաժամանակ մեծ պատասխանատվություն է: «Ես շատ լավ գիտեմ՝ ինչ է նշանակում պետություն ղեկավարել, լինել նախագահը: Դրանից վեր ինստանցիա չկա, միայն Աստված, որի վրա կարող է նախագահն ապավինել: Ես երջանիկ եմ, որ իմ նախագահության օրոք ես ճակատագրական սխալներ թույլ չեմ տվել, թեեւ, իհարկե, եղել են վրիպումներ»,- նշեց նա:
«ՎԱԽԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՑ»
3
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն Հոգեւոր Խորհրդի Ժողովը անդրադարձել է նաեւ ՀՀ Նախագահի ընտրություններին ...ՋՈՒՐԸ ԼՑՎԵԼ ԷՐ ՎԻՐԱԲՈՒԺԱՐԱՆ
Փետրվարի 14-ին, ժամը 19.50-ին Վայք քաղաքի «Վայք բուժմիավորում» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ ջրախողովակի վթարի հետեւանքով ջուր է լցվել հիվանդանոցի 2-րդ հարկում գտնվող վիրաբուժարանում, եւ անհրաժեշտ է օգնություն` ...ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՍԵՐՄԵՐՆ Է ՑԱՆՈՒՄ
Անկախ նրանից` ով կլինի Հայաստանի նոր նախագահը, Հնդկաստանը կշարունակի բարեկամական ջերմ կապերը: Ըստ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյի` երկու երկրների միջեւ 11 տարի առաջ հաստատված ...ԱՖՅԱՆԻՆ ՀԻՄԱ ԷԼ ԿՈՉՈՒՄ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 15-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանու֊թյան գնդապետ Սաշա Միքայելի Աֆյանին ոստի֊կանության ...«Ո՞ՒՄ ԵՍ ԸՆՏՐԵԼՈՒ» «ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ»-Ի ՓՈԽԱՐԵՆ
Ուսանողությունը մտահոգված է առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքով եւ քաղաքական տարբեր թեմաներով դասաժամերին եւ միջանցքներում քննարկումներից զատ հարցումներ են անում` պարզելու իրենց ընկերների ...«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԼՐԻՎ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆ Է»
3
Նախընտրական ներկա ամբողջ գործընթացի ժամանակ, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ վարչական ռեսուրսների համատարած կիրառումը վիրավորում է մարդկային ...«ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայ հեղափոխական դաշնակցությունը գտնում է, որ ժամանակն է քարզորաշավը ամփոփելու, գնահատական տալու:
«Այս պայքարին մենք շատ վաղուց էինք պատրաստվել: Դեռեւս խորհրդրանական ընտրություններից ...ԵՐԵՔ ԴԻՄՈՒՄ
Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում մինչեւ 2008 թվականի փետրվարի 11-ը ընտրական վեճերով դիմումներ չեն մուտքագրվել: Մինչեւ 2008 թվականի փետրվարի 11-ը ընտրական վեճերի հետ կապված ...ԼՐԱԳՐՈՂՆ ԸՆԴԴԵՄ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ
«Առավոտ», «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից -լրագրող Գագիկ Շամշյանից գրավոր դիմում-բողոք է ներկայացրել` նշելով, որ ՀՀ Նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը չարամտորեն եւ միտումնավոր ...ՈՉ ՄԻ ՆՈՐ ԱԿՈՒՄԲ
Արդեն վստահորեն կարելի է ասել, որ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2008թ. առաջնությանը մասնակցելու են 8 ակումբներ եւ մասնակիցների թիվը կրկին չի ավելանա:
Ներքին առաջնությունում ունենալով ընդամենը ...ԱՐԴԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
Ըստ բուլղարական մամուլի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը արդեն պայմանագիր է կնքել Վառնայի «Չեռնո Մորե» թիմի հետ: Ֆուտբոլիստը արդեն մի քանի շաբաթ էր փորձաշրջան էր անցնում բուլղարական թիմում, ...«ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԱՆՑԵԼ Է ՍՐՎԱԾ»
Պաշտոնական քարոզարշավի դիտարկումների արդյունքում «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը կարծում է, որ 2008 թ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընթացել է որոշակի սրված, ...93000 ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պ-ն Ջոզեֆ Փենինգտոնը եւ ՀՀ պաշտպանության նախարար պ-ն Հարությունյանը մասնակցեցին Ավիացիոն ինստիտուտում վերջերս կատարելագործված լինգաֆոնային ...«ԺՈՂՈՎՐԴԻ ԾՈՑԻՑ ԵԼԱԾ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ»
ՕԵԿ նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին եւ նրա թիմակիցներին վանաձորցիները ծափողջույններով դիմավորեցին: Նախ խոսեց կուսակցության քարտուղար, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Շահգելդյանը` նշելով, ...ՊԱՀԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է
Ահազանգ Ընտրարշավը մոտենում է եզրագծին: Բեւեռներն ի մի են բերում իրենց ռեսուրսները, շիկանում են կրքերը, որ չեն մարելու /ինչպես քաղաքակիրթ երկրներում/ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: ...ԸՆԴՈՒՆԵՑ ԿԱՊԻՆՈՍԻՆ
ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին (Sergey Kapinos):
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին գալիք նախագահական ընտրություններին վերաբերող ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԳԻՏԱԿՑՎԱԾ
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թեւի կողմից իրականացված «Երիտասարդություն, Կայուն զարգացում եւ 2008թ. նախագահական ընտրությունները Հայաստանում» ծրագիրը նախագահի թեկնածուներին ...«ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆ...»
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Շիրակի մարզում էր: Առաջին կանգառը Լանջիկ համայնքում էր: Նախագահի թեկնածուն, համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր նախընտրական ծրագրի մասին, նշեց, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵԼՈ՞Ւ Է ՄԻԱՆԳԱՄԻՑ
Հայաստանի վարչապետ, նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանը «Ֆրանսպրես»-֊ին տված հարցազրույցում կանխատեսել է, որ հաղթելու է մեկ փուլով եւ փետրվարի 19-ին 50 տոկոսից ավելի ձայն է ստանալու: Անդրադառնալով ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ու Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հատուկ նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին ...ԻՆՉՈ՞Ւ ՄԻՆՉ ԱՅԴ ՉԷՐ ԲՈՂՈՔՈՒՄ
Փետրվարի 13-ին, ժամը 13.50-ին, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի 22 հասցեում տեղակայված ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, ...«ԱՍՊԱՐԵԶԸ» «ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը
Այսօր Գյումրիում տեղ ունեցած` Սարգսյան Սերժ նախագահական թեկնածուի մասնացությամբ եւ վարչական ռեսուրսի լայն ներգրավմամբ կայացած հանրահավաքի ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ «ԱՄԲԻՑԻԱՆԵՐԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ»
«Լեւոն Տեր-Պետրոսյան- Դմիտրի Մեդվեդեւ ոչ պաշտոնական հանդիպումը կայացել է. դա կայացած փաստ է»,- «Ա1+»-ին վստահեցրեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը տեղեկացրեց, թե քաջատեղյակ ...«ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԼԻԻՐԱՎ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՄ» / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր մեկնել էր Մասիս եւ Էջմիածին:
Երկու քաղաքներում էլ նախագահի թեկնածուին շատ ջերմ ընդունեցին: Մասիս քաղաքում ավտոմեքենայից հազիվ իջած՝ ցուցապաստառներով ...«ԸՆՏՐԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ»
«Ընտրիր ինքդ քեզ եւ դու չես ամաչի քո ընտրությունից: Դու հաղթած կլինես բոլոր դեպքերում»,- այսօր «Համաժողով հաղթանակից առաջ» խորագրով հանդիպման ընթացքում` կառավարության նիստերի դահլիճում հայտարարեց ԱԺՄ ...
«ԱՅԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ Է»
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎ
ԱՅՐԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԸ
ՄԻԱԿ ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԻՐԵՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է ԶԳՈՒՄ
«ԻՄ ՀԱՂԹԱԹՈՒՂԹԸ ՊՐԻՄԻՏԻՎ ԼԻՆԵԼՆ Է»
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ

ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»

ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՀԱՅՏ Է / VIDEO /

ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

«ՎԱԽԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՑ»

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ

«ԲԱ ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ԿՐԱԿԵ՞Ն»

ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»

- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

