
ՊԱՀԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է
Ահազանգ
Ընտրարշավը մոտենում է եզրագծին: Բեւեռներն ի մի են բերում իրենց ռեսուրսները, շիկանում են կրքերը, որ չեն մարելու /ինչպես քաղաքակիրթ երկրներում/ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո:
Այսօր արդեն շատերն են կանխատեսում, որ 2003 չի լինելու: Եվ դա տագնապ է հարուցում երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիների մոտ, հատկապես, որ կողմերը որոշակիորեն հանդես են գալիս առճակատման տանող կոշտ կեցվածքով:
Անմխիթար իրականություն
Հերթական անգամ գնում ենք ընտրությունների` ստեղծած չլինելով ընտրությունների արդարությունը երաշխավորող ինստիտուտներ: Այդ ինստիտուտների բացակայության պարագայում միշտ եւ ամենուր գործել ու գործելու է մի մեխանիզմ, որը գրեթե անհավանական է դարձնում իշխանության կամովին զիջումը կամ փոխանցումը. այն միայն կարող է խլվել ավելի ուժեղի /մեզ հայտնի իմաստով/ կողմից: Այս սկզբունքն առ այսօր անշեղորեն գործում է Երրորդ հանրապետությունում:
Ծավալային սահմանափակման բերումով` չխորանալով երեւույթի մանրամասներում, փաստենք միայն, որ մեր նման հասարակություններում ընտրություններով գլխավորապես որոշվում է իշխանությունների ֆիզիկակա'ն լինել-չլինելու հարցը: Եվ առավել քան սպասելի է իշխողների` իշխանությունը ամեն գնով պահելու, չզիջելու համառությունը: Մի կողմ թողնենք «արդար-մեղավոր» հարցադրումը, հատկապես, որ 1990 թվականից հետո երկրում տեղի ունեցածը քաղաքական մտքի կողմից ոչ միայն անաչառ վերլուծության չի ենթարկվել ու չեն պարզվել կատարված անցանկալի երեւույթների եւ դեպքերի իրական պատճառները, այլեւ շարունակվում է հետեւանքը որպես պատճառ ընկալելու պարզունակ մտայնությունը:
Հնարավոր զարգացումներ
Ենթադրենք ներկայիս իշխանությունները հաջողացնում են իրենց թեկնածուի հաղթանակը եւ կարողանում դարձնել նրան նախագահ: Առավել քան հավանական է, որ դա կարվի ընդդիմության հերթական, լավագույն դեպքում` բարոյական, ջարդի ճանապարհով: Իսկ դա նշանակում է, որ երկիրը կդեգերի իռացիոնալության /պատասխանատվության եւ վերահսկելիության բացակայություն, ավտորիտարիզմի վտանգ եւ այլն/ տիրույթներում, քանի որ իրականության մեջ չի լինի իշխանություններին հակակշիռ:
Երրորդ նախագահը, ըստ ամենայնի, դժվար թե կարողանա ազատագրվել լեգիտիմության բարդույթ կոչվող երեւույթից: Ընտրաբովով անցած իշխանական համակարգը, թերեւս, կլինի ավելի ագրեսիվ, քան ընտրարշավից առաջ էր, իսկ ուժային կառույցները` կդրսեւորեն անբռնազբոս պահվածք սեփական երկրի քաղաքացիների հանդեպ: Այս ամենի վերջնարդյունքում հավանական է ունենանք բեւեռացված, բարոյալքված, հուսախաբված ժողովուրդ, ինչը կխթանի կապիտալի արտահոսքը, շարունակվող արտագաղթը` սպառնալով երկրի առանց այդ էլ նվազ ու նվազած մարդկային ռեսուրսին:
Իշխանությունների հետ անհամաձայնություն ունեցող քաղաքականապես ակտիվ հատվածը վերջնականապես կհամոզվի, որ անհնար է փոփոխությունների հասնել քաղաքական պայքարով, իսկ սա նշանակում է, որ նրա հնարավոր գործողությունները, մեղմ ասած, կհատեն կանխատեսելիության սահմանները...
Բայց ամենատխուրը դեռ թվարկվածը չէ:
Եթե, Աստված մի արասցե, լինի առճակատում, ապա, որքան էլ չցանկանանք, սոցիալական այլեւայլ ծանր փորձությունների հետ մեկտեղ հանրության մի մասի մոտ այն կընկալվի որպես բախում հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ, ինչը կհանգեցի խիստ անցանկալի ներազգային լարվածության եւ կատարվածը մոռացության տրվելու համար տասնամյակներ կպահանջվեն: Սա էականորեն կդժվարացնի երկրի համար ճակատագրական պահերին ազգային միասնության ապահովումը:
Չմոռանանք, որ Անդրկովկասում միայն մենք հաղթանակած դուրս եկանք, եւ դա գլխավորապես այն պատճառով, որ ներքին բախման ուղտը չչոքեց մեր դռան առաջ ու չմասնատեց մեզ:
Այնպես որ, պահը ճակատագրական է, ու ազգի եւ երկրի շահը պահանջում է խոհեմ գտնվել, կանխել ներքին բախումները եւ թույլ չտալ մեր կողմից ջուր լցվի թշնամու` մեզ աղալ տենչող, ջրաղացին:
Հիմա ենթադրենք, թե ինչ-որ կերպ իշխանության է գալիս այսօրվա արմատական ընդդիմությունը: Առավել քան հավանական է, որ դա լինելու է անհաշտ ու դաժան պայքարի արդյունքում, որի ընթացքում ընդդիմությունը, մեղմ ասած, «ճանկռոտվելու» է, ինչը, չի բացառվում, որ կհանգեցնի դժվար կառավարելի վրեժխնդրության ալիքի: Եթե հաշվի առնենք այն, որ այսօր արդեն արմատական ընդդիմությունը պատասխանատվության ենթարկվելիք որոշ պաշտոնյաների ցուցակ ունի /դրանք նույնիսկ հրապարակվում են/, եւ ավելացնենք բեւեռները կազմող անձերի միջեւ առկա հազար ու մի տեսակ, հին ու նոր «տարաձայնությունները», նաեւ առաջիկա օրերին տեղի ունենալիք հնարավոր հակամարտություների անդրադարձումները, ապա դժվար չէ պատկերացնել, որ ժամանակավորապես կկազմալուծվեն պետական գրեթե բոլոր կառույցները, ինչը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում լրջորեն կսպառնա երկրի անվտանգությունը:
Երկրորդ տարբերակի դեպքում նոր իշխանությունը բավականին երկար ժամանակ կազմակերպված, իրեն դիմակայելու ընդունակ ընդդիմություն չի ունենա: Իսկ նման պարագայում, արդեն ասել ենք, երկրին սպասվում է դեգերում իռացիոնալության տիրույթներում:
Դա նշանակում է` նորից վերադառնալ 1991 թվական` ավելի վատ ելակետային տվյալներով:
Նախ լիցքաթափում
Ասվածից կարելի է հետեւեցնել, որ տարբերակներից որեւէ մեկի իրականացման դեպքում մեր պետության նավը ինչ-որ ժամանակ հեռու է գտնվելու երջանիկ հանգրվանից: Հատկապես, որ քաղաքական միտքը դեռեւս չունի «Ի՞նչ է իրականում կատարվում Երրորդ հանրապետությունում եւ ինչու՞, ի՞նչ կերպ կարելի է հաղթահարել վերջին դարերի ընթացքում ձեռք բերված, մեր ներկան որոշող բացասական հատկանիշները» հարցերի խորքային պատասխանները:
Պատմությունը շատ օրինակներ ունի, երբ ներքին հակամարտության, անգամ ծայրահեղ թշնամի, կողմերը հետագա բախումները կանխելու մտահոգությամբ նստել են բանակցությունների սեղանի շուրջ: Թե կուզեք` անգամ միմյանց ոչնչացնել ձգտած ու տարիներով արյուն թափած ոչքաղաքակական խմբավորումներն են նման ձեւով կանխել իրավիճակի հետագա բարդացումն ու հասել կարգավորման:
Որքան էլ որ ասվածը ֆանտաստիկայի /ոմանք էլ կասեն` հեքիաթային/ ժանր հիշեցնի, որպես առկա իրավիճակի հանգուցալուծում կարելի է դիտարկել այսօր առկա բոլոր բեւեռներին բանակցությունների սեղանի շուրջ հրավիրելը:
Եթե խնդրին լրջորեն նայենք, ապա բեւեռները արմատներով նույն «աղբյուրից» են, նույն Շարժումից, եւ իրականում չկա մաքուր գաղափարական անհանդուրժողականություն. սա կարմիրների եւ սպիտակների` մեկը մյուսի գոյությունը աներկբա բացառող, գաղափարական պայքար չէ, հետեւաբար տեսականորեն հաղթահարելի է հակադրությունը` հանուն հայրենիքի եւ ազգի շահերի:
Որպես կանոն, հակամարտող բեւեռների միջեւ բանակցություն սկսելու համար հարկավոր է ունենալ Աքսակալ` բեւեռների կողմից ընդունված, պատկառանք ներշնչող վառ ու անկողմնակալ անհատականություն /կամ հասարակական կառույց/, ում ասածի հետ հաշվի կնստեն կողմերը եւ ով նաեւ հնարավոր պայմանագրի չխախտման երաշխավորը կլինի:
Տխուր է, բայց անվերապահ Աքսակալ մենք այսօր չունենք: Այնուամենայնիվ, որպես թեկնածու կարելի է դիտարկել ազգի ճակատագրով մտահոգ ազատ մտավորականությանը, հայտնի արվեստագետների /Շառլ Ազնավուր/, ազգային բարերարների /Քրք Քրքորյան/, ազգի ճակատագրով անկեղծորեն մտահոգված քաղաքական գործիչների: Նման դեր ստանձնելու հնարավորությունը դեռեւս չեն կորցրել նախագահական այս ընտրարաշավին մասնակից քաղաքական որոշակի ուժեր եւս:
Փոխզիջում
Իրավիճակը, վտանգավորությամբ հանդերձ, պարունակում է խաղի քիչ թե շատ արդյունավետ կանոններ ունեցող երկիր ստեղծելու պատմական հնարավորություն: Դա գրեթե բոլոր նորմալ երկրների անցած ճանապարհի կրկնություն է, երբ պահի թելադրանքով հաստատել են երկ կամ եռիշխանություն /կախված բեւեռների թվից/: Նման դեպքերում հաստատվում են իրավիճակի կայունությունը ապահովող որոշակի կանոններ` իրենց երաշխիքային մեխանիզմներով: Սա արդեն հիմք է հանդիսանում երկրի հետագա ժողովրդավարացման:
Մեր դեպքում որպես իրավիճակից ելք կարելի է դիտարկել իշխանական ռեսուրսի հնարավոր մասնաբաժանման տարբերակը: Դա արվում է այնպիսի պայմանով եւ բաղադրությամբ, որ կողմերից յուրաքանչյուրը նոր իրողության մեջ իրեն զգա անվտանգ, այսինքն ձեռքի տակ ունենա անհրաժեշտ պաշտպանությունն ապահովելու համար բավարար իշխանական ռեսուրս: Իշխանական կողմին հարկավոր է անբեկանելի երաշխիք, որ ինքն ապահովագրված կլինի, նվազագույնը, տնտեսական հաշվեհարդարից: Արմատական ընդդիմությունն այս երաշխիքը պարտավոր է տալ` մոռանալով ոչ հեռավոր անցյալի բոլոր անցանկալի իրադարձությունների մասին: Հատկապես, որ դրա դիմաց իշխանությունները զիջում են իշխանության մի մասը:
Նույն ապահովագրվածությունը պիտի ունենա ընդդիմությունը: Սա նշանակում է, որ իշխանության ճյուղերը բաժանվելու են այնպես, որ դրանցից յուրաքանչյուրը ունենա իր հակակշիռը կամ էլ ճյուղերից յուրաքանչյուրն ինքն իր հերթին բեւեռների մեջ բաժանված լինի այնպիսի համամասնությամբ, որ որեւէ կարեւոր որոշում հնարավոր լինի կայացնել միայն կոնսենսուսով /հին Հռոմն, օրինակ, երկուական կոնսուլ, դատավոր, ոստիկանապետ ուներ եւ ընդունված էին համարվում երկու պաշտոնակիցների հավանությանը արժանացած որոշումները/: Հարկ չկա ավելի կոնկրետանալ իշխանության մասնաբաժանման հնարավոր սխեմաների վրա, համարելով, որ եթե իրականության մեջ գործը հասնի բանակցություններին, ապա անհրաժեշտ տարբերակը կգտնվի:
Անկասկած կլինեն առարկություններ, որ բազմաթիվ են դեպքերը, երբ նման համաձայնություններն ավարտվել են կողմերից մեկի գերիշխանությամբ, սակայն պատմությունը հենց նրա համար է, որ նման փաստերը քննելով` կարողանանք ստեղծել հնարավորինս երկար ժամանակ ներքին խաղաղություն ապահովելու ունակ մեխանիզմ:
Ամենակարեւորն այս գործընթացում կլինի այն, որ կստեղծվի իշխանության ճյուղերի տարանջատությունն ու անկախությունն ապահելու նախադրյալ, ինչն անհրաժեշտ պայման է նորմալ պետություն ունենալու համար:
Հորդոր
Ավելի քան հազարամյա նահանջից հետո մեր ազգը արդեն քանի տասնամյակ փորձում է վերագտնել իրեն: Եվ այս օրերին իրականում ոչ թե իշխանության կամ ընդդիմության հարցն է որոշվում, այլ ազգի հետագա ճակատագիրը: Այնպես որ, իրավիճակը պարտադրում է գտնել ազգային միասնության տանող ուղին, որը հիմք կստեղծի հզոր Հայաստան կառուցելու համար:
Չմոռանանք` մոտենում է Հայկի հաղթանակի 4500 ամյակը:
Չմոռանանք, որ բոլորս նրա սերունդն ենք:
Հակառակ դեպքում մենք ընդամենը հեշտացնելու ենք մեր հարեւանների` մեր վրայով իրար միանալու երազանքի իրականացումը:
Արծրուն Պեպանյան քաղաքական վերլուծաբան, գրող
Հրայր Թովմասյան ի.գ.թ.
«ՎԱԽԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՑ»
3
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն Հոգեւոր Խորհրդի Ժողովը անդրադարձել է նաեւ ՀՀ Նախագահի ընտրություններին ...ՋՈՒՐԸ ԼՑՎԵԼ ԷՐ ՎԻՐԱԲՈՒԺԱՐԱՆ
Փետրվարի 14-ին, ժամը 19.50-ին Վայք քաղաքի «Վայք բուժմիավորում» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ ջրախողովակի վթարի հետեւանքով ջուր է լցվել հիվանդանոցի 2-րդ հարկում գտնվող վիրաբուժարանում, եւ անհրաժեշտ է օգնություն` ...ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՍԵՐՄԵՐՆ Է ՑԱՆՈՒՄ
Անկախ նրանից` ով կլինի Հայաստանի նոր նախագահը, Հնդկաստանը կշարունակի բարեկամական ջերմ կապերը: Ըստ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյի` երկու երկրների միջեւ 11 տարի առաջ հաստատված ...ԱՖՅԱՆԻՆ ՀԻՄԱ ԷԼ ԿՈՉՈՒՄ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 15-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանու֊թյան գնդապետ Սաշա Միքայելի Աֆյանին ոստի֊կանության ...«Ո՞ՒՄ ԵՍ ԸՆՏՐԵԼՈՒ» «ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ»-Ի ՓՈԽԱՐԵՆ
Ուսանողությունը մտահոգված է առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքով եւ քաղաքական տարբեր թեմաներով դասաժամերին եւ միջանցքներում քննարկումներից զատ հարցումներ են անում` պարզելու իրենց ընկերների ...«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԼՐԻՎ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆ Է»
3
Նախընտրական ներկա ամբողջ գործընթացի ժամանակ, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ վարչական ռեսուրսների համատարած կիրառումը վիրավորում է մարդկային ...«ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայ հեղափոխական դաշնակցությունը գտնում է, որ ժամանակն է քարզորաշավը ամփոփելու, գնահատական տալու:
«Այս պայքարին մենք շատ վաղուց էինք պատրաստվել: Դեռեւս խորհրդրանական ընտրություններից ...ԵՐԵՔ ԴԻՄՈՒՄ
Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում մինչեւ 2008 թվականի փետրվարի 11-ը ընտրական վեճերով դիմումներ չեն մուտքագրվել: Մինչեւ 2008 թվականի փետրվարի 11-ը ընտրական վեճերի հետ կապված ...ԼՐԱԳՐՈՂՆ ԸՆԴԴԵՄ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ
«Առավոտ», «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից -լրագրող Գագիկ Շամշյանից գրավոր դիմում-բողոք է ներկայացրել` նշելով, որ ՀՀ Նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը չարամտորեն եւ միտումնավոր ...ՈՉ ՄԻ ՆՈՐ ԱԿՈՒՄԲ
Արդեն վստահորեն կարելի է ասել, որ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2008թ. առաջնությանը մասնակցելու են 8 ակումբներ եւ մասնակիցների թիվը կրկին չի ավելանա:
Ներքին առաջնությունում ունենալով ընդամենը ...ԱՐԴԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
Ըստ բուլղարական մամուլի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը արդեն պայմանագիր է կնքել Վառնայի «Չեռնո Մորե» թիմի հետ: Ֆուտբոլիստը արդեն մի քանի շաբաթ էր փորձաշրջան էր անցնում բուլղարական թիմում, ...«ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԱՆՑԵԼ Է ՍՐՎԱԾ»
Պաշտոնական քարոզարշավի դիտարկումների արդյունքում «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը կարծում է, որ 2008 թ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընթացել է որոշակի սրված, ...93000 ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պ-ն Ջոզեֆ Փենինգտոնը եւ ՀՀ պաշտպանության նախարար պ-ն Հարությունյանը մասնակցեցին Ավիացիոն ինստիտուտում վերջերս կատարելագործված լինգաֆոնային ...«ԺՈՂՈՎՐԴԻ ԾՈՑԻՑ ԵԼԱԾ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ»
ՕԵԿ նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին եւ նրա թիմակիցներին վանաձորցիները ծափողջույններով դիմավորեցին: Նախ խոսեց կուսակցության քարտուղար, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Շահգելդյանը` նշելով, ...ՊԱՀԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է
Ահազանգ Ընտրարշավը մոտենում է եզրագծին: Բեւեռներն ի մի են բերում իրենց ռեսուրսները, շիկանում են կրքերը, որ չեն մարելու /ինչպես քաղաքակիրթ երկրներում/ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: ...ԸՆԴՈՒՆԵՑ ԿԱՊԻՆՈՍԻՆ
ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին (Sergey Kapinos):
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին գալիք նախագահական ընտրություններին վերաբերող ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԳԻՏԱԿՑՎԱԾ
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թեւի կողմից իրականացված «Երիտասարդություն, Կայուն զարգացում եւ 2008թ. նախագահական ընտրությունները Հայաստանում» ծրագիրը նախագահի թեկնածուներին ...«ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆ...»
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Շիրակի մարզում էր: Առաջին կանգառը Լանջիկ համայնքում էր: Նախագահի թեկնածուն, համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր նախընտրական ծրագրի մասին, նշեց, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵԼՈ՞Ւ Է ՄԻԱՆԳԱՄԻՑ
Հայաստանի վարչապետ, նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանը «Ֆրանսպրես»-֊ին տված հարցազրույցում կանխատեսել է, որ հաղթելու է մեկ փուլով եւ փետրվարի 19-ին 50 տոկոսից ավելի ձայն է ստանալու: Անդրադառնալով ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ու Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հատուկ նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին ...ԻՆՉՈ՞Ւ ՄԻՆՉ ԱՅԴ ՉԷՐ ԲՈՂՈՔՈՒՄ
Փետրվարի 13-ին, ժամը 13.50-ին, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի 22 հասցեում տեղակայված ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, ...«ԱՍՊԱՐԵԶԸ» «ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը
Այսօր Գյումրիում տեղ ունեցած` Սարգսյան Սերժ նախագահական թեկնածուի մասնացությամբ եւ վարչական ռեսուրսի լայն ներգրավմամբ կայացած հանրահավաքի ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ «ԱՄԲԻՑԻԱՆԵՐԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ»
«Լեւոն Տեր-Պետրոսյան- Դմիտրի Մեդվեդեւ ոչ պաշտոնական հանդիպումը կայացել է. դա կայացած փաստ է»,- «Ա1+»-ին վստահեցրեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը տեղեկացրեց, թե քաջատեղյակ ...«ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԼԻԻՐԱՎ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՄ» / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր մեկնել էր Մասիս եւ Էջմիածին:
Երկու քաղաքներում էլ նախագահի թեկնածուին շատ ջերմ ընդունեցին: Մասիս քաղաքում ավտոմեքենայից հազիվ իջած՝ ցուցապաստառներով ...«ԸՆՏՐԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ»
«Ընտրիր ինքդ քեզ եւ դու չես ամաչի քո ընտրությունից: Դու հաղթած կլինես բոլոր դեպքերում»,- այսօր «Համաժողով հաղթանակից առաջ» խորագրով հանդիպման ընթացքում` կառավարության նիստերի դահլիճում հայտարարեց ԱԺՄ ...
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ

ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»

ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՀԱՅՏ Է / VIDEO /

ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

«ՎԱԽԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՑ»

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ

«ԲԱ ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ԿՐԱԿԵ՞Ն»

ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»

- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

