
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՍԵՐՄԵՐՆ Է ՑԱՆՈՒՄ

Անկախ նրանից` ով կլինի Հայաստանի նոր նախագահը, Հնդկաստանը կշարունակի բարեկամական ջերմ կապերը: Ըստ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյի` երկու երկրների միջեւ 11 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունները ամուր հիմքերի վրա են եւ հիանալի են զարգանում:
«Եթե Հայաստանում լինեն լուրջ փոփոխություններ, ապա համոզված եմ ` միայն դեպի լավը: Ով էլ դառնա նախագահ, համոզված եմ կշարունակի բարեկամական ջերմ կապերի ամրապնդումը, բարեփոխումների իրականացումն ու Հայաստանի զարգացումը: Հայաստանի ապագան տեսնում եմ որպես բարգավաճ եւ ժողովրդավարական հանրապետություն:- ասում է դեսպանն ու ավելացնում,- Սա ձեր 5-րդ ընտրություններն են եւ գտնում եմ, որ ընտրողները պետք է հասկական թե’ իրենց դերն այդ գործընթացում, թե’ իրավունքները»:
Այս տարի լրանում է դեսպան Րինա Պանդեյի Հայաստանում պաշտոնավարման ժամկետը: Ըստ նրա` Հայաստանն ու Հնդկաստանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում եւ միջազգային կառույցներում մշտապես սատարել են միմյանց: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2007թ-ին կազմել է 24 միլիոն դոլար: Ըստ դեսպանի` 3-րդ տարին անընդմեջ այս ոլորտում աճ է գրանցվում: Այս տարի նախատեսվում է հնդիկ գործարարների այց Հայաստան, որի ընթացքում քննարկվելու է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի բացման հետ կապված հարցեր: Հիշեցնենք, որ նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել նախորդ տարի:
«Հնդկաստանի կառավարությունը ողջունում է յուրաքանչյուր հայ գործարարի, ով ցանկանում է գալ Հնդկաստան ու մասնակցել ամենամյա տոնավաճառներին եւ ցուցահանդեսներին: Դրանք հիմնականում նվիրված են կաշվի արտադրությանը, դեղագործությանը, ոսկեգործությունը եւ պլաստմասե տարրաների արտադրությանը: Դեսպանատան դերը նրանում է, որ տարբեր վայրերում փոքր սերմեր ցանի եւ ջանքեր գործադրի, որ դրանք հետագայում աճեն եւ դառնան մեծ ծառեր»,- ասում է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Ի դեպ, Հնդկաստանը հայաստանցի երիտասարդներին առաջարկում է իրենց մոտ ուսանել ոչ միայն տարբեր առարկաներ, օրինակ` տիեզերական տեխնոլոգիա, դիվանագիտություն, լրատվամիջոցների հիմունքեր, այլեւ պար եւ երաժշտություն: Այս տարի նախատեսվում է Հայաստան հրավիրել հինդի լեզվի մասնագետ:
«Հինդի լեզուն սովորելու հնարավորություն կա նաեւ Հնդկաստանում: Ուսուցման լեզուն անգլերենն է, այնպես որ անգլերեն լեզվի իմացությունը կարեւոր է: Դիմորդների համար սահմանված է կրթաթոշակ»,-ասում է դեսպանը:
«Իմ կողմից շատ կցանկանայի, որ երբեւէ Հայաստանի տարին նշվի Հնդկաստանում եւ հակառակը: Ցավոք, այս տարվա համար նման ծրագիր չկա: Ինչ վերաբերում է մշակութային օրերի կազմակերպմանը, ապա դրանք կկայանան, թեկուզ եւ մեկ օրով: Նախորդ տարի մեզ հաջողվեց մեկ օրով նշել Հնդկաստանի օրը Գյումրիում եւ հույս ունենք, որ այս տարի կտոնենք Վանաձորում, Գորիսում եւ Մեղրիում: Նման գաղափարները ծնվում են ինքնաբուխ եւ բավականին լավ արձագանք են գտնում»,-ասում է դեսպանը:
Երկու տարի առաջ միջադեպ էր եղել ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանի եւ մի խումբ հնդիկ ուսանողների միջեւ: Ինչպե՞ս են ընդհանարպես իրենց զգում Հնդկաստանից ժամանած ուսանողները Հայաստանում:
« Հայաստանում սովորող հնդիկ ուսանողների թիվը մեծ չէ` մոտ 700: Նրանք հարմարվել են եւ սիրով են գալիս այս երկիր: Չեմ կարծում, թե այստեղ լուրջ խնդիրներ ունեն: Ինչ էլ որ պատահում է` ընդամենը միջադեպեր են, որոնք հարթվում են մեր կողմից թեթեւ միջամտությամբ: Դրանք նույնիսկ լուրջ կոչել չարժե: Ինչ վերաբերում է Բժշկական համալսարանի ռեկտորի հետ միջադեպին, ապա ասեմ, որ այդ ժամանակ ռեկտորը նոր էր ընտրվել, իսկ ցանկացած փոփոխություն իր հետ սկզբնական շրջանում հանգեցնում է որոշ թյուրիմացությունների: Այդ միջադեպը դրա հետեւանքներից մեկն էր: Հիմա ուսանողները հասկանում են, որ նման փոփոխությունը հարկավոր էր, եւ որ պետք է լավ սովորել եւ անպայման մասնակցել քննություններին»,- ասաց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյը:
«ՎԱԽԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՑ»
3
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն Հոգեւոր Խորհրդի Ժողովը անդրադարձել է նաեւ ՀՀ Նախագահի ընտրություններին ...ՋՈՒՐԸ ԼՑՎԵԼ ԷՐ ՎԻՐԱԲՈՒԺԱՐԱՆ
Փետրվարի 14-ին, ժամը 19.50-ին Վայք քաղաքի «Վայք բուժմիավորում» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ ջրախողովակի վթարի հետեւանքով ջուր է լցվել հիվանդանոցի 2-րդ հարկում գտնվող վիրաբուժարանում, եւ անհրաժեշտ է օգնություն` ...ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՍԵՐՄԵՐՆ Է ՑԱՆՈՒՄ
Անկախ նրանից` ով կլինի Հայաստանի նոր նախագահը, Հնդկաստանը կշարունակի բարեկամական ջերմ կապերը: Ըստ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյի` երկու երկրների միջեւ 11 տարի առաջ հաստատված ...ԱՖՅԱՆԻՆ ՀԻՄԱ ԷԼ ԿՈՉՈՒՄ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 15-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանու֊թյան գնդապետ Սաշա Միքայելի Աֆյանին ոստի֊կանության ...«Ո՞ՒՄ ԵՍ ԸՆՏՐԵԼՈՒ» «ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ»-Ի ՓՈԽԱՐԵՆ
Ուսանողությունը մտահոգված է առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքով եւ քաղաքական տարբեր թեմաներով դասաժամերին եւ միջանցքներում քննարկումներից զատ հարցումներ են անում` պարզելու իրենց ընկերների ...«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԼՐԻՎ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆ Է»
3
Նախընտրական ներկա ամբողջ գործընթացի ժամանակ, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ վարչական ռեսուրսների համատարած կիրառումը վիրավորում է մարդկային ...«ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայ հեղափոխական դաշնակցությունը գտնում է, որ ժամանակն է քարզորաշավը ամփոփելու, գնահատական տալու:
«Այս պայքարին մենք շատ վաղուց էինք պատրաստվել: Դեռեւս խորհրդրանական ընտրություններից ...ԵՐԵՔ ԴԻՄՈՒՄ
Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում մինչեւ 2008 թվականի փետրվարի 11-ը ընտրական վեճերով դիմումներ չեն մուտքագրվել: Մինչեւ 2008 թվականի փետրվարի 11-ը ընտրական վեճերի հետ կապված ...ԼՐԱԳՐՈՂՆ ԸՆԴԴԵՄ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ
«Առավոտ», «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից -լրագրող Գագիկ Շամշյանից գրավոր դիմում-բողոք է ներկայացրել` նշելով, որ ՀՀ Նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը չարամտորեն եւ միտումնավոր ...ՈՉ ՄԻ ՆՈՐ ԱԿՈՒՄԲ
Արդեն վստահորեն կարելի է ասել, որ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2008թ. առաջնությանը մասնակցելու են 8 ակումբներ եւ մասնակիցների թիվը կրկին չի ավելանա:
Ներքին առաջնությունում ունենալով ընդամենը ...ԱՐԴԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
Ըստ բուլղարական մամուլի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը արդեն պայմանագիր է կնքել Վառնայի «Չեռնո Մորե» թիմի հետ: Ֆուտբոլիստը արդեն մի քանի շաբաթ էր փորձաշրջան էր անցնում բուլղարական թիմում, ...«ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԱՆՑԵԼ Է ՍՐՎԱԾ»
Պաշտոնական քարոզարշավի դիտարկումների արդյունքում «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը կարծում է, որ 2008 թ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընթացել է որոշակի սրված, ...93000 ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պ-ն Ջոզեֆ Փենինգտոնը եւ ՀՀ պաշտպանության նախարար պ-ն Հարությունյանը մասնակցեցին Ավիացիոն ինստիտուտում վերջերս կատարելագործված լինգաֆոնային ...«ԺՈՂՈՎՐԴԻ ԾՈՑԻՑ ԵԼԱԾ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ»
ՕԵԿ նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին եւ նրա թիմակիցներին վանաձորցիները ծափողջույններով դիմավորեցին: Նախ խոսեց կուսակցության քարտուղար, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Շահգելդյանը` նշելով, ...ՊԱՀԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է
Ահազանգ Ընտրարշավը մոտենում է եզրագծին: Բեւեռներն ի մի են բերում իրենց ռեսուրսները, շիկանում են կրքերը, որ չեն մարելու /ինչպես քաղաքակիրթ երկրներում/ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: ...ԸՆԴՈՒՆԵՑ ԿԱՊԻՆՈՍԻՆ
ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին (Sergey Kapinos):
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին գալիք նախագահական ընտրություններին վերաբերող ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԳԻՏԱԿՑՎԱԾ
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թեւի կողմից իրականացված «Երիտասարդություն, Կայուն զարգացում եւ 2008թ. նախագահական ընտրությունները Հայաստանում» ծրագիրը նախագահի թեկնածուներին ...«ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆ...»
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Շիրակի մարզում էր: Առաջին կանգառը Լանջիկ համայնքում էր: Նախագահի թեկնածուն, համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր նախընտրական ծրագրի մասին, նշեց, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵԼՈ՞Ւ Է ՄԻԱՆԳԱՄԻՑ
Հայաստանի վարչապետ, նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանը «Ֆրանսպրես»-֊ին տված հարցազրույցում կանխատեսել է, որ հաղթելու է մեկ փուլով եւ փետրվարի 19-ին 50 տոկոսից ավելի ձայն է ստանալու: Անդրադառնալով ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ու Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հատուկ նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին ...ԻՆՉՈ՞Ւ ՄԻՆՉ ԱՅԴ ՉԷՐ ԲՈՂՈՔՈՒՄ
Փետրվարի 13-ին, ժամը 13.50-ին, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի 22 հասցեում տեղակայված ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, ...«ԱՍՊԱՐԵԶԸ» «ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը
Այսօր Գյումրիում տեղ ունեցած` Սարգսյան Սերժ նախագահական թեկնածուի մասնացությամբ եւ վարչական ռեսուրսի լայն ներգրավմամբ կայացած հանրահավաքի ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ «ԱՄԲԻՑԻԱՆԵՐԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ»
«Լեւոն Տեր-Պետրոսյան- Դմիտրի Մեդվեդեւ ոչ պաշտոնական հանդիպումը կայացել է. դա կայացած փաստ է»,- «Ա1+»-ին վստահեցրեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը տեղեկացրեց, թե քաջատեղյակ ...«ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԼԻԻՐԱՎ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՄ» / VIDEO /
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր մեկնել էր Մասիս եւ Էջմիածին:
Երկու քաղաքներում էլ նախագահի թեկնածուին շատ ջերմ ընդունեցին: Մասիս քաղաքում ավտոմեքենայից հազիվ իջած՝ ցուցապաստառներով ...«ԸՆՏՐԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ»
«Ընտրիր ինքդ քեզ եւ դու չես ամաչի քո ընտրությունից: Դու հաղթած կլինես բոլոր դեպքերում»,- այսօր «Համաժողով հաղթանակից առաջ» խորագրով հանդիպման ընթացքում` կառավարության նիստերի դահլիճում հայտարարեց ԱԺՄ ...
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ

ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»

ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՀԱՅՏ Է / VIDEO /

ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ

«ՎԱԽԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՑ»

«ԲԱ ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ԿՐԱԿԵ՞Ն»

ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»

- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

