
ՎՐԱՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՄԱՀԸ ՑՆՑԵԼ Է ՄԱՐԴԿԱՆՑ

Բրիտանական ոստիկանությունը Վրաստանի ամենահարուստ մարդու մահը ,կասկածելիե է անվանել Միխայիլ Վիգնանսկի, Թբիլիսի Վրաստանի ամենահարուստ մարդու եւ կառավարության մոլի քննադատներից մեկի`Բադրի Պատարկացիշվիլիի անսպասելի մահը ցնցեց Վրաստանին, երկիրը հեղեղվեց ասեկոսեներով:
52-ամյա Պատարկացիշվիլին մահացավ փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը` Լոնդոնի մոտակայքում գտնվող Լեթերհեդում`Սյուրեյում: Մահվան պատճառը հավանաբար սրտի կաթվածն է եղել, թեեւ նրա կողմնակիցներից ոմանք կարծում են, թե դա սպանություն էր:
,Նա երբեք որեւէ լուրջ հիվանդություն չի ունեցելե,- ասել է Պատարկացիշվիլիի անձնական բժիշկ Զաուր Կիրկիտաձեն:
,Ինչպես լինում է անսպասելի մահվան բոլոր դեպքերում, դրան կասկածանքով են վերաբերվում: Այսօր մահվան պատճառը պարզելու նպատակով դիահերձում կանցկացվիե,- ասել է Սյուրեյի ոստիկանության մամլո խոսնակը:
Պատարկացիշվիլին ռուս օլիգարխ Բորիս Բերեզովկսու ընկերն էր, եւ վերջերս նույն դրության մեջ էր հայտնվել` ապաստան էր գտել Մեծ Բրիտանիայում, իսկ հայրենիքում նրան իշխանությունների ամենագլխավոր թշնամին էին համարում:
Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչներից ոմանք կոչ են անում հետաքննություն անցկացնել, պնդելով, որ նույնիսկ եթե հանգուցյալ գործարարը բնական մահով է մահացել, նրանց կարծիքով, նրա մահվան պատճառ է հանդիսացել իշխանության հետապնդումը:
,Հույս ունեմ, որ բրիտանական կառույցները ուշադիր կուսումնասիրեն կատարվածի մանրամասները, եւ հանրության հարցերը պատասխան կգտնենե,-ասում է Քրիստոնյա-դեմոկրատական շարժման ղեկավար Գեորգի Թարգամաձեն, որ մինչեւ վերջերս գլխավորում էր Պատարկացիշվիլիին պատկանող ,Իմեդիե հեռուստակայանի լրատվական բաժինը:
Պատարկացիշվիլիի կողմնակից Դավիթ Շուկակիձեն ասում է. ,Վրաստանի իշխանությունները մահվան դատավճիռ ներկայացրեցին Պատարկացիշվիլին`կեղտոտ քարոզարշավ սկսելով նրա դեմ: Կարեւոր չէ`բնական մահով է նա մահացել, թե դա կանխամտածված սպանություն էր: Ամեն դեպքում, նրա մահվան համար պատասխանատվություն են կրում Վրաստանի իշխանություններըե:
Ընդդիմադիր մեկ այլ գործիչ, հակամարտությունների կարգավորման նախկին նախագահ Գեորգի Խաինդրավան ասում է. ,Այս իշխանություններն իրենց կեղտոտ խաղերով Պատարկացիշվիլիին մահվան հասցրեցինե:
Կառավարական ճամբարի` իշխող ,Ազգային շարժումե կուսակցության ներկայացուցիչ, նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խորհրդատու Գեորգի Բոկերիան ասել է. ,Երբ որեւէ մեկը մահանում է, ընդունված է նրա մասին կամ լավ բան ասել, կամ ոչինչ: Այնպես որ ես ոչինչ չեմ ասիե:
Պատարկացիշվիլին հետախուզման մեջ էր գտնում Վրաստանում`ենթադրաբար պետական իշխանությունը տապալելու նպատակով դավադրության մեղադրանքով, նաեւ Ռուսաստանում` յուրացումների հետ կապված մեղադրանքներով: Վերջին մեղադրանքը վերաբերում է այն տարիներին, երբ Պատարկացիշվիլին մտերիմ էր Բերեզովսկու հետ, եւ նրանք միասին ղեկավարում էին ավտոմեքենաների վաճառքով զբաղվող խոշոր ,Լոգովազե ընկերությունը:
Նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, որ Պատարկացիշվիլին ապաստան տվեց Վրաստանում, երբ Ռուսաստանի իշխանությունները փորձում էին վտարել նրան, հայտնել է IWPR-ին, որ հանգուցյալը ,խելացի եւ գրագետ մարդ էրե, եւ ինքը կասկածանքով է վերաբերում Վրաստանի կառավարության կողմից Պատարկացիշվիլին ներկայացվող մեղադրանքներին:
,Նրա մահը մեծ կորուստ է երկրի համարե,- ասել է Շեւարդնաձեն: ,Ես գիտեմ, որ Բադրին ցանկանում էր շատ բան անել ի շահ Վրաստանի: Վրաստանում նա միլիոնատեր կամ միլիարդատեր չդարձավ` Վրաստանը նման գումարներ չունի:
Ի դեպ, ես հայտնեցի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Պատարկացիշվիլին Վրաստանի քաղաքացիություն է ստացել, եւ Պուտինը դրան դեմ չէր: Ճիշտն ասած, սկզբում նա կարծեց, թե խոսքը Բերեզովսկու մասին է, բայց ես ասացի, որ հաստատ չէի ընդունի Բերեզովսկուն: Ինչ վերաբերում է Պատարկացիշվիլիին, ապա Պուտինը չէր առարկումե:
Պատարկացիշվիլիի կարողությունը 6 միլիարդ դոլար էր գնահատվում, նրան էին պատկանում նաեւ Վրաստանի խոշորագույն ընկերություններից մի քանիսը, այդ թվում նաեւ Բորժոմի հանքային ջրի գործարանը եւ ,Իմեդիե հեռուստաընկերությունը: Սկզբում նա սերտ կապեր ուներ կառավարության հետ, սակայն անցյալ տարվա ընթացքում ,Իմեդինե ընդդիմության բարձրախոսը դարձավ:
Վերջին չորս ամիսների ընթացքում այս հակամարտությունը շատ ավելի սուր բնույթ ստացավ: Պատարկացիշվիլին ֆինանսավորում էր ընդդդիմադիր ուժերին եւ հայտարարում, որ իր նպատակն էր ,Վրաստանն առանց Սահակաշվիլիիե: Վրաստանում իր բազմաթիվ ակտիվների բռնագրավումից հետո նա դիմեց Մեծ Բրիտանիայի նախկին գլխավոր դատախազ Լորդ Գոլդսմիթին` առաջարկելով նրան Թբիլիսի գալ եւ ներկայացնել իր շահերը:
Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին ենթադրում է, որ Սահակաշվիլին ցանկանում էր սպանել գործարարին, իսկ ինքը Պատարկացիշվիլին հայտնել է ,Sunday Timesե թերթին, որ իր դեմ սպանության դավադրություն է կազմակերպվում:
,Ես 120 թիկնապահ ունեմ, բայց գիտեմ, որ դա բավական չէե,- ասել է նա թերթին: ,Ես որեւէ տեղ ինձ ապահով չեմ զգում եւ այդ պատճառով Վրաստան չեմ գնումե:
Դեկտեմբերին, երբ Պատարկացիշվիլին իր թեկնածությունն էր առաջադրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար, Վրաստանի իշխանությունները մի ձայներիզ հրապարակեցին, որում ենթադրաբար պարունակվում էր օլիգարխի եւ Վրաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Իրակլի Կոդուայի` Լոնդոնում կայացած խոսակցությունը, որի ընթացքում Պատարկացիշվիլին խոստանում էր 10 միլիոն դոլար վճարել ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլիին վերացնելու համար:
Այս սկանդալից հետո վրացիներից շատերը հեռացան նրանից, եւ թեեւ նա առատ խոստումներ էր բաժանում իր սեփական գումարները Վրաստանում ծախսելու վերաբերյալ, ընտրությունների արդյունքում նա ընդամենը երրորդ տեղը զբաղեցրեց` հավաքելով քվեների 7 տոկոսը:
Սահակաշվիլիի վերընտրվելուց հետո կառավարությունը օլիգարխի դեմ քարոզարշավ սկսեց: Նրան պատկանող ,Իմեդիե hեռուստակայանը նորից փակվեց: Հունվարի 16-ին Վրաստանի դատախազությունը թույլատրեց ձերբակալել նրան, իսկ Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով նրան երկամսյա կալանքի դատապարտեց: Նրան նաեւ կառավարությունը տապալելու դավադրության մեղադրանք ներկայացվեց:
,Իմեդիիե գլխավոր տնօրեն Բիձինա Բարատաշվիլին ասաց, որ հեռուստակայանը Ռուպերտ Մերդոքի ,News Corporationե-ին վաճառելու վերաբերյալ բանակցությունները ավարտին էին մոտենում, նախատեսվում էր, որ կայանը եթեր կվերադառնա մարտին, սակայն հիմա պարզ չէ, թե ով է շարունակելու այդ բանակցությունները:
Օլիգարխն արդեն պատրաստվում էր գարնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, բայց Շուկակիձեի խոսքերով, այժմ Պատարկացիշվիլիի ,Մեր Վրաստանե կուսակցությունը մտածում է` արդյոք արժե շարունակել իր գործունեությունը, թե ոչ:
Քաղաքական վերլուծաբան Ռամազ Սակվարելիձեն հայտնել է IWPR-ին, որ օլիգարխի մահը լավ նորություն չէ խորհրդարանի նրա հակառակորդների համար: ,Իշխանություններին կվնասի Պատարկացիշվիլիի մահը, քանի որ նրանց որոշ չափով կմեղադրեն կատարվածի համարե,- ասում է նա: ,Ինչ վերաբերում է երկրում գործող ընդդիմադիր ուժերին, չեմ կարծում, թե շատ բան կփոխվիե:
Միխայիլ Վիգնանսկին Մոսկվայի ,Վրեմյա նովոստեյե թերթի թղթակիցն է Թբիլիսիում: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net Կովկասյան Լրատու պարբերականից:
ԻՆՔՆԱԹԻՌ Է ԱՅՐՎԵԼ
Փետրվարի 14-ին, նախնական տվյալներով` ժամը 04.19-ին թռիչքի պահին բռնկվել է «ԲելԱվիա» ընկերությանը պատկանող «Սի Էր Ժի 100» տիպի ինքնաթիռը, որտեղ եղել են անձնակազմի 3 անդամ եւ 18 ուղեւոր: Պատահարի հետեւանքով ...ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
97Փետրվարի 13-ին, ժամը 18.25-ին տեղեկություն է ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության շենքում հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել են: Սակայն ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ շենքում կրկին հրդեհ ...«ԲԱ ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ԿՐԱԿԵ՞Ն»
2Մի քանի օր առաջ օրը ցերեկով Ագաթանգեղոսի 7 հասցեում գտնվող շենքի բակում կոտրել են, «Մազդա 626» մակնիշի ավտոմեքենայի ետեւի ապակին:Ավտոմեքենան պատկանում է նույն շենքի բնակչուհի Կարինե Գեւորգյանին.ով հավաստիացնում ...ՆՐԱՆՔ ԵՂԵԼ ԵՆ ԱՅՐՎՈՂ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հրապարակվել է ուղեւորների ցանկը, ովքեր գտնվել են Երեւանում վթարի ենթարկված բելառուսական «Բելավիա» ավիաընկերության CRJ-100 ինքնաթիռում.
Ագապով Աշոտ,
Կիրակոսյան Ազատ,
Մամյան Անդրանիկ, ...ԿՐԿԻՆ ՂԱԶԱԽՆԵՐԻ ՀԵՏ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա չեզոք դաշտում` Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում:
Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականները ...ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՄԵԾ ՍԹՐԵՍ ԵՆ ԱՊՐԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր առավոտյան«Զվարթնոց» օդակայանում հրդեհված Երեւան- Մինսկի չվերթը իրականացնող ինքնաթիռի 5 ուղեւորներ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Արմենիա» բժշկական ...ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ԿԱՆԱԴԱՑԻՆԵՐԸ
Երեւան-Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիա» ավիարության ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, որին մասնակցել են Նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր ...0:12` ԿԻՊՐՈՍԻ ՀԱՎԱՔՈՒՄ
1Ֆուտբոլի Հայաստանի վերջին 2 տարիների փոխչեմպիոն «Բանանցը» հերթական պարտությունն է կրել Կիպրոսում ընթացող հավաքի ընթացքում: Հայկական ակումբը այս անգամ հանդիպել է «Ցրվենա Զվեզդայի» հետ եւ զիջել 0:4 հաշվով: ...ԱՐՈՆՅԱՆԸ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ԹՎՈՒՄ
Վաղը մեկնարկում է «Մորելիա - Լինարես» շախմատային սուպերմրցաշարը, որին 3-րդ տարին անընդմեջ մասնակցելու է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Լեւոնը այս մրցաշարում հաղթել է 2006թ-ին:
Արոնյանի մրցակիցները ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է
Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցությունը Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը միանալու որոշում է կայացրել:
Մանրամասներն ավելի ուշ:ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ՄՐՑԱՆԱԿ ՆԱԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Միության ...ՊԱՏԿԵՐԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Վերջին տասնօրյակում նախընտրական քոարոզչության լուսաբանման առումով ըստ էության, ոչ մի էական փոփոխություն չի գրանցվել: Դա է վկայում Երեւանի մամուլի ակումբի եւ «Թիմ» հետազոտությունների կենտրոնի անցկացրած ...ՀՅԴ-Ն ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի փոխարեն կանանց հասարակական կազմակերպությունների հետ հանդիպեց նրա կուսակից ընկեր, Գերագույն մարմնի անդամ, նախընտրական շտաբի ղեկավար ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր «Նոր Ժամանակներ» կուսակցությունն այսօր հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին: Որոշումը կայացվել է կուսակցության խորհրդի նիստում. որոշումը կայացվել է քվեարկությամբ՝ միաձայն, ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 27 անդամներից կազմված պատվիրակությունը` Ջոն Պրեսկոտի ղեկավարությամբ (Միացյալ Թագավորություն, սոցիալիստներ), 2008թ. փետրվարի 18-ից 20-ը կայցելի Հայաստան` ԵԱՀԿ ...«ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏԸ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
Այս պահի դրությամբ` նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամում հավաքվել է 199 միլիոն 630 հազար դրամ, իսկ ծախսվել է 190 մլն 940 հազար դրամ: Բնականաբար, ամենաշատ գումարները մուտք են արվել նախագահի ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
2
«Բիշարյանն արդեն ասել է»,-այսօր բժիշկների հետ հանդիպումից հետո լրագրողներից այսպես խույս տվեց Արթուր Բաղդասարյանը` հրաժարվելով մեկնաբանել այն հրապարակումը, որտեղ ասվում է, որ վերջինս պայմանավորվածությու ...ՍՐՏԻԿՆԵՐ ԻՐԵՆՑ ՍԻՐԵՑՅԱԼՆԵՐԻՆ
Արդեն դառնում է սովորույթ, որ շատ զույգեր գերադասում են ամուսնանալ առաքելական Տյառընդառաջի տոնին կամ կաթոլիկական Սուրբ Վալենտինի տոնին,ոըը նշվում է այսօր:Նրանք համարում ենք, որ այդ օրը արձանագրված ամուսնությունն ...«ԵՍ ՀԻՄԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԵՄ»
«Բոլոր ընտրությունների ընդհանրական պատկերն այն է, որ ընդդիմությունն ասում է, որ ընտրությունները կեղծված են, իսկ իշխանությունները՝ ընդհակառակը՝ ճիշտ է, եղել են խախտումներ, որոնք սակայն չեն ազդել վերջնական ...ՊԱՐԳԵՎԸ Ե՞Տ ԵՆ ՈՒԶՈՒՄ
1Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիր 52-ամյա Աշոտ Վահանյանի տուն են այսօր այցելել ոստիկանության Շահումյանի բաժանմունքից երկու օպեր.լիազոր եւ պահանջել նրանից հանձնել իր օրինականորեն գրանցված զենքը: Ըստ Մալաթիա-Սեբաստիա ...ԿՐԱԿՈՑՆԵՐ
Փետրվարի 13-ին ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ փետրվարի 12-ին քաղաքային բաղնիքի մոտակայքում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բաղնիքի մոտակայքում հայտնաբերել է ...ՎՐԱՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՄԱՀԸ ՑՆՑԵԼ Է ՄԱՐԴԿԱՆՑ
Բրիտանական ոստիկանությունը Վրաստանի ամենահարուստ մարդու մահը ,կասկածելիե է անվանել Միխայիլ Վիգնանսկի, Թբիլիսի Վրաստանի ամենահարուստ մարդու եւ կառավարության մոլի քննադատներից մեկի`Բադրի Պատարկացիշվիլիի ...ԵԹԵ ՉՄԻԱՆԱ, ԿՎԵՐԱՆԱ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր- Պետրոսյանի նախընտրական հանդիպումները շարունակվեցին Ագարակ, Մեղրի, Կապան քաղաքներում: Մեղրեցիների հետ հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանը ...ՄԵԿՆ ԷԼ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ
Այսօր բաց է թողնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից տարված ավտոմեքենանրից մեկը, որ պատկանում էր «Հանրապետություն» կուսակցության անդամ Խաչիկ Սիմոնյանին: Դեռ շարունակում է ոստիկանությունում մնալ «Հանրապետություն» ...ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ-2
.
Ընտրական մարմինները լավ են նախապատրաստվել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին: Փետրվարի 9-ին ավարտվել է ընտրապայքարից թեկնածությունը հանելու համար սահմանված ժամկետը. թեկնածուներից ոչ մեկը չի ...
ԳՈՐԾԵԼՈՒ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ՞
3 ՔԱՅԼ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆԵԼԸ
ՏԵՔՍՏԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՁԱՅՆ
ԱՐԴԵՆ 26 ՆԱՄԱԿ
ԵՐԵՎԱՆԸ 2790 ՏԱՐԵԿԱՆ Է
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ

ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»

ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՀԱՅՏ Է / VIDEO /

ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ

«ԲԱ ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ԿՐԱԿԵ՞Ն»

ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»

ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳՅՍՅԱՆԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՒՈՆԸ ՀՀ -Ի ԴԵՄ/VIDEO/

- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

