
«ԵՍ ՀԻՄԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԵՄ»
«Բոլոր ընտրությունների ընդհանրական պատկերն այն է, որ ընդդիմությունն ասում է, որ ընտրությունները կեղծված են, իսկ իշխանությունները՝ ընդհակառակը՝ ճիշտ է, եղել են խախտումներ, որոնք սակայն չեն ազդել վերջնական արդյունքների վրա»,- այսօր «Արդյունավետ պաշտպանության միջոցները ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի» կլոր սեղան-քննարկմանն ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Քննարկմանը ներկա էին բազմաթիվ փաստաբաններ, իրավաբաններ, իրավապաշտպաններ:
Համեմատելով Հայստանում տեղի ունեցած ՀՀ նախագահական 5 ընտրությունները՝ նա եկել է այն եզրակացության, որ եթե «գոնե մի րոպե մեզ այլմոլորակային չպատկերացնենք, ապա կարող ենք փաստել, որ ընտրությունների միջոցով իշխանությունները երբեք էլ չեն փոխվել»:
Ըստ նրա՝ ընտրակեղծիքների մեխանիզմերը գնալով կատարելագործվել են եւ ամեն անգամ կեղծվում է այնքան, որքան պետք է իշխանությունը պահելու համար: «Թող ոչ մի իշխանություն չպարծենա, թե իր ժամանակ դրանք ավելի քիչ են եղել: Կեղծիքներ միշտ իշխանությունն է անում: Սուտ է, որ ասում են, թե երկկողմ են կեղծիքները, ընդդիմությունը եւս անում է: Բանն այն է, որ ընտրական հանձնաժողովներում իշխանությունը մեծամասնություն է կազմում, ուժային կառույցները նրա կողմից են: Եթե ընդդիմությունը փորձի կեղծիք անել, ապա չգիտեմ, ինչ կանեն»,- վստահեցրեց իրավապաշտպանը:
Իսկ հիմա, ըստ նրա՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ «ում ձեռքն էլ ճար լինի, կեղծիք կանի, քանի որ բոլոր թեկնածուներն էլ ժամանակին մասնակցել են կեղծիքներին ու հիմք դրել այս կեղծիքների երկրին»: «Ես հիմա պատասխան չունեմ, թե ինչ կարելի է անել. նույնիսկ փաստարկված կեղծիքներով արդյունքի հասնել չի լինում, ուր մնաց, եթե դիմեն իրավապահ մարմիններին»,- ասում է Ավետիք Իշխանյանը: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխող ուժը միշտ ավելի շատ կարողանում է կեղծել մարզերում, քան Երեւանում:
Կլոր սեղանին մասնակցում էր նաեւ ԿԸՀ ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանը, որը փորձեց քաղաքական երանգներից զերծ մնալով կենտրոնանալ միայն իրավական թեմաների վրա եւ ներկայացրեց ՀՀ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների առավելությունները: Նշելով դրանցից մի քանիսը՝ նա, այնուամենայնիվ, նկատեց, որ կատարյալ ընտրական օրենսգիրք ունենալը դեռ բավարար չէ ժողովրդավարության սկզբունքներին համապաստասխան ընտրություններ կազմակերպել: Դրա համար, ըստ նրա՝ կարեւոր է ձեւավորել ընտրական մշակույթ: «Պահանջել ԿԸՀ-ից ու իշխանություններից օրինականություն ու փոխադարձաբար ոչիչն չանել, դա էլ տրամաբանական չէ»,- նշեց Սեւակ Հովհաննիսյանը:
Նա անդրադարձավ վերջերս բազմաթիվ շահարկումների առարկա դարձած արտերկրում ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքին: Պարոն Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Երքաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ընդունման հետեւանքով երկքաղաքացին կարող է մասնակցել ընտրություններին, եթե հաշվառված է ՀՀ տարածքում՝ նրա աշխարհագրական սահմաններում: «Արտերկրում արտագնա աշխատանքի կամ ուղղակի ժամանակավորապես գտնվող քաղաքացիներին դա եւս վերաբերում է, թեեւ ընտրացուցակներում նրանց անունները շարունակելու են մնալ»,- ասաց նա:
Ըստ Հովհաննիսյանի՝ եթե դրսում բնակվող երկքաղաքացուն ընտրության հնարավորություն տրվի, ապա կկանգնենք ազգային անվտագության խնդրի առջեւ: Ինչպես նաեւ, ըստ նրա, եթե նրան ընտրության այդ հնարավորությունը տրվի, ապա «ՀՀ-ից դուրս ավելի շատ քաղաքացիներ կքվեարկեն, քան ներսում»: «Նրանք Հայաստանը միայն իրենց պատկերացումների մեջ են հիշում, իրենց արմատներով, առօրյա կյանքով ու իրենց գործունեությամբ կապված են մեկ այլ պետության հետ եւ ըստ էության՝ նրանց համար պարզ չէ ՀՀ-ի ներքաղաքական կյանքը եւ դրանից բխող մի շարք առանձնահատկություններ: Դրա համար նրանք պետք է քվեարկեն միայն ՀՀ տարածքում»,- ավելացրեց ԿԸՀ ներկայացուցիչը:
ԻՆՔՆԱԹԻՌ Է ԱՅՐՎԵԼ
Փետրվարի 14-ին, նախնական տվյալներով` ժամը 04.19-ին թռիչքի պահին բռնկվել է «ԲելԱվիա» ընկերությանը պատկանող «Սի Էր Ժի 100» տիպի ինքնաթիռը, որտեղ եղել են անձնակազմի 3 անդամ եւ 18 ուղեւոր: Պատահարի հետեւանքով ...ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
97Փետրվարի 13-ին, ժամը 18.25-ին տեղեկություն է ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության շենքում հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել են: Սակայն ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ շենքում կրկին հրդեհ ...«ԲԱ ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ԿՐԱԿԵ՞Ն»
2Մի քանի օր առաջ օրը ցերեկով Ագաթանգեղոսի 7 հասցեում գտնվող շենքի բակում կոտրել են, «Մազդա 626» մակնիշի ավտոմեքենայի ետեւի ապակին:Ավտոմեքենան պատկանում է նույն շենքի բնակչուհի Կարինե Գեւորգյանին.ով հավաստիացնում ...ՆՐԱՆՔ ԵՂԵԼ ԵՆ ԱՅՐՎՈՂ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հրապարակվել է ուղեւորների ցանկը, ովքեր գտնվել են Երեւանում վթարի ենթարկված բելառուսական «Բելավիա» ավիաընկերության CRJ-100 ինքնաթիռում.
Ագապով Աշոտ,
Կիրակոսյան Ազատ,
Մամյան Անդրանիկ, ...ԿՐԿԻՆ ՂԱԶԱԽՆԵՐԻ ՀԵՏ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա չեզոք դաշտում` Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում:
Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականները ...ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՄԵԾ ՍԹՐԵՍ ԵՆ ԱՊՐԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր առավոտյան«Զվարթնոց» օդակայանում հրդեհված Երեւան- Մինսկի չվերթը իրականացնող ինքնաթիռի 5 ուղեւորներ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Արմենիա» բժշկական ...ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ԿԱՆԱԴԱՑԻՆԵՐԸ
Երեւան-Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիա» ավիարության ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, որին մասնակցել են Նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր ...0:12` ԿԻՊՐՈՍԻ ՀԱՎԱՔՈՒՄ
1Ֆուտբոլի Հայաստանի վերջին 2 տարիների փոխչեմպիոն «Բանանցը» հերթական պարտությունն է կրել Կիպրոսում ընթացող հավաքի ընթացքում: Հայկական ակումբը այս անգամ հանդիպել է «Ցրվենա Զվեզդայի» հետ եւ զիջել 0:4 հաշվով: ...ԱՐՈՆՅԱՆԸ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ԹՎՈՒՄ
Վաղը մեկնարկում է «Մորելիա - Լինարես» շախմատային սուպերմրցաշարը, որին 3-րդ տարին անընդմեջ մասնակցելու է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Լեւոնը այս մրցաշարում հաղթել է 2006թ-ին:
Արոնյանի մրցակիցները ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է
Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցությունը Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը միանալու որոշում է կայացրել:
Մանրամասներն ավելի ուշ:ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ՄՐՑԱՆԱԿ ՆԱԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Միության ...ՊԱՏԿԵՐԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Վերջին տասնօրյակում նախընտրական քոարոզչության լուսաբանման առումով ըստ էության, ոչ մի էական փոփոխություն չի գրանցվել: Դա է վկայում Երեւանի մամուլի ակումբի եւ «Թիմ» հետազոտությունների կենտրոնի անցկացրած ...ՀՅԴ-Ն ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի փոխարեն կանանց հասարակական կազմակերպությունների հետ հանդիպեց նրա կուսակից ընկեր, Գերագույն մարմնի անդամ, նախընտրական շտաբի ղեկավար ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր «Նոր Ժամանակներ» կուսակցությունն այսօր հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին: Որոշումը կայացվել է կուսակցության խորհրդի նիստում. որոշումը կայացվել է քվեարկությամբ՝ միաձայն, ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 27 անդամներից կազմված պատվիրակությունը` Ջոն Պրեսկոտի ղեկավարությամբ (Միացյալ Թագավորություն, սոցիալիստներ), 2008թ. փետրվարի 18-ից 20-ը կայցելի Հայաստան` ԵԱՀԿ ...«ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏԸ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
Այս պահի դրությամբ` նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամում հավաքվել է 199 միլիոն 630 հազար դրամ, իսկ ծախսվել է 190 մլն 940 հազար դրամ: Բնականաբար, ամենաշատ գումարները մուտք են արվել նախագահի ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
2
«Բիշարյանն արդեն ասել է»,-այսօր բժիշկների հետ հանդիպումից հետո լրագրողներից այսպես խույս տվեց Արթուր Բաղդասարյանը` հրաժարվելով մեկնաբանել այն հրապարակումը, որտեղ ասվում է, որ վերջինս պայմանավորվածությու ...ՍՐՏԻԿՆԵՐ ԻՐԵՆՑ ՍԻՐԵՑՅԱԼՆԵՐԻՆ
Արդեն դառնում է սովորույթ, որ շատ զույգեր գերադասում են ամուսնանալ առաքելական Տյառընդառաջի տոնին կամ կաթոլիկական Սուրբ Վալենտինի տոնին,ոըը նշվում է այսօր:Նրանք համարում ենք, որ այդ օրը արձանագրված ամուսնությունն ...«ԵՍ ՀԻՄԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԵՄ»
«Բոլոր ընտրությունների ընդհանրական պատկերն այն է, որ ընդդիմությունն ասում է, որ ընտրությունները կեղծված են, իսկ իշխանությունները՝ ընդհակառակը՝ ճիշտ է, եղել են խախտումներ, որոնք սակայն չեն ազդել վերջնական ...ՊԱՐԳԵՎԸ Ե՞Տ ԵՆ ՈՒԶՈՒՄ
1Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիր 52-ամյա Աշոտ Վահանյանի տուն են այսօր այցելել ոստիկանության Շահումյանի բաժանմունքից երկու օպեր.լիազոր եւ պահանջել նրանից հանձնել իր օրինականորեն գրանցված զենքը: Ըստ Մալաթիա-Սեբաստիա ...ԿՐԱԿՈՑՆԵՐ
Փետրվարի 13-ին ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ փետրվարի 12-ին քաղաքային բաղնիքի մոտակայքում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բաղնիքի մոտակայքում հայտնաբերել է ...ՎՐԱՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՄԱՀԸ ՑՆՑԵԼ Է ՄԱՐԴԿԱՆՑ
Բրիտանական ոստիկանությունը Վրաստանի ամենահարուստ մարդու մահը ,կասկածելիե է անվանել Միխայիլ Վիգնանսկի, Թբիլիսի Վրաստանի ամենահարուստ մարդու եւ կառավարության մոլի քննադատներից մեկի`Բադրի Պատարկացիշվիլիի ...ԵԹԵ ՉՄԻԱՆԱ, ԿՎԵՐԱՆԱ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր- Պետրոսյանի նախընտրական հանդիպումները շարունակվեցին Ագարակ, Մեղրի, Կապան քաղաքներում: Մեղրեցիների հետ հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանը ...ՄԵԿՆ ԷԼ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ
Այսօր բաց է թողնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից տարված ավտոմեքենանրից մեկը, որ պատկանում էր «Հանրապետություն» կուսակցության անդամ Խաչիկ Սիմոնյանին: Դեռ շարունակում է ոստիկանությունում մնալ «Հանրապետություն» ...ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ-2
.
Ընտրական մարմինները լավ են նախապատրաստվել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին: Փետրվարի 9-ին ավարտվել է ընտրապայքարից թեկնածությունը հանելու համար սահմանված ժամկետը. թեկնածուներից ոչ մեկը չի ...
ՀԱՎԱՔՎԵԼ Է 60000 ԴՈԼԱՐ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՄԻՆՍԿՈՒՄ
«ՏՈՒՆՍ ԳԼԽԻՍ ԿՓԼՎԻ»
ԿԵՆԴԱՆԻ ՇՂԹԱ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
ՎՐԱՍՏԱՆՆ ԷԼ ՄՆԱՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՄԵՆՏ
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ

ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»

ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՀԱՅՏ Է / VIDEO /

ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ

«ԲԱ ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ԿՐԱԿԵ՞Ն»

ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»

ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳՅՍՅԱՆԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՒՈՆԸ ՀՀ -Ի ԴԵՄ/VIDEO/

- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

