
«ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏԸ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է

Այս պահի դրությամբ` նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամում հավաքվել է 199 միլիոն 630 հազար դրամ, իսկ ծախսվել է 190 մլն 940 հազար դրամ: Բնականաբար, ամենաշատ գումարները մուտք են արվել նախագահի թեկնածու վարչապետ Սերժ Սարգսյանի հիմնադրամ՝ 65 մլն 270 հազար դրամ, որից թեկնածուն հիմնադրամին վճարել է 5 մլն դրամ, 49 մլն 720 հազար դրամ վճարել են 22 իրավաբանական անձինք, իսկ մնացածը 93 ֆիզիկակական անձինք: Նկատենք, որ օրենքի կոպիտ ոտնահարմամբ, Սերժ Սարգսյանի հիմնադրամին վճարումներ են արել ինչպես պետական հիմնարկ-ձեռնարկությունները, այդ թվում հոգեբուժարաններ, այպես էլ արտասահմանյան կապիտալի ներգրավմամբ ձեռնարկություններ՝ օրինակ, պղնձամոլիբդենային /գերմանական/ գործարանը, Հայռուսգազարդը /ռուսական/, Արարատ ցեմենտը/ բելգիական/ եւ այլ ձեռնարկություններ:
ԿԸՀ Վերահսկիչ, վերստուգիչ բաժնի պետ Արա Հարությունյանը մինչ լրագրողների կողմից այս դիտարկումն անելը, պնդում էր, որ այդ կարգի օրենքի խախտում չի արձանագրվել, ընդամենը 8 մլն դրամի չափով սխալ փոխանցում է արվել, որի հիմնական մասը հետ է ուղարկվել փոխանցող սուբյեկտներին, մի փոքր մասը՝ ուղարկվել է պետական բյուջե: Ընդ որում, 8 մլն դրամից սխալ փոխանցում արվել է Սերժ Սարգսյանի հիմնադրամին՝ 4,5 մլն դրամ, որը հետ է ուղարկվել փոխանցողներին, իսկ 500 հազար դրամ մուտքագրվել է բյուջե, սակայն թե որ թեկնածուին փոխանցված հիմնադրամից է «պահումն» արվել, Արա Հարությունյանը չպարզաբանեց: Իսկ լրագրողի հարցին, թե ինչու են ընդունվել եւ հետ չեն ուղարկվել օրենքի ակնհայտ խախտումով փոխանցված գումարներ, Արա Հարությունյանը նկատեց, որ դեռ ժամանակ կա, եւ իրենք խախտումների դեպքում կարձագանքեն: Նկատենք, որ խախտումով փոխանցված գումարներն արդեն իսկ ծախսվել են:
Նախընտրական հիմնադրամում ունեցած գումարների չափով երկրորդը ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանն է, որի հաշվին փոխանցվել է 49 մլն դրամ, որից թեկնածուն տրամադրել է 10 մլն դրամ, իսկ կուսակցությունը 20 մլն: 1 իրավաբանական անձ ուղարկել է 100 հազար դրամ, գումարի մնացած մասը փոխանցել են ֆիզիկական անձինք: Երրորդ տեղում Արթուր Բաղդասարյանն է՝ 33 մլն 21 հազար դրամ հաշվեհամարային գումարով, որից ինքը՝ թեկնածուն, փոխանցել է 10 մլն դրամ, իրավաբանական անձինք 23 մլն դրամ, մնացածը ֆիզիկական անձինք: Չորրորդ տեղում Լեւոն տեր-Պետրոսյանն է. 22 մլն 230 հազար դրամով. թեկնածուն ինքը չի վճարել իր հաշվեհամարին գումար, 1 մլն դրամ 1 իրավաբանական անձ է փոխանցում արել, եւ 152 ֆիզիկական անձ՝ 25 մլն դրամ: Արտաշես Գեղամյանի հիմնադրամում գոյացել է 14,6 մլն դրամ, որից 2 մլնն ինքն է վճարել, մնացած մասը 63 ֆիզիկական անձինք:
Տիգրան Կարապետյանի հիմնադրամում գոյացած գումարները վճարել է բացառապես նույն ինքը Տիգրան Կարապետյանը: Որեւէ իրավաբանական կամ ֆիզիկական անձ Տիգրան Կարապետյանին ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել:
Վազգեն Մանուկյանի հաշվեհամարի վրա գոյացել է 4 մլն 440 հազար դրամ: 2 մլն վճարել է ինքը՝ թեկնածուն: Արամ Հարությունյանի հաշվեհամարի վրա գոյացել է 1 մլն 190 հազար դրամ, որը փոխանցել են 21 ֆիզիկական անձինք նախընտրական հիմնադրամը Որեւէ գումար չի գոյացել եւ հետեւաբար չի ծախսվել Արման Մելիքյանի նախընտրական հաշվից: Այսօր ԿԸՀ վերստուգիչ, վերահսկիչ բաժնի պետը տեղեկացրեց, որ վերջին՝ հաշվետու ժամանակահատվածում, ստացվել է ընդամենը 2 դիմում-բողոք՝ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի կողմից: Իրենք ստուգել են բողոքում առկա փաստերը եւ համոզվել, որ օրենքի որեւէ խախտում չկա: Մեկ բողոքը վերաբերում էր ՄԻԱԿ-ի տարածած քարոզչական նյութերին: Արա Հարությունյանը տեղեկացրեց, որ դա լրիվ օրենքի սահմանում է եւ Սերժ Սարգսյանի հիմնադրամից 140 հազար դրամ փոխանցվել է ՄԻԱԿ-ին:
Երբ հարցրինք, որ միայն քարոզչական բաճկոններն ավելի թանկ արժեն, քան փոխանցված գումարը, Արա Հարությունյանը վստահեցրեց, որ գումար ծախսվում է միայն բաճկոնի վրա արված լոգոն՝ «Մեր քվեն Սերժ Սարգսյանին», տպելու համար: Մյուս բողոքը վերաբերել է «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀԿ ակտիվի ժողով անցկացնելուն: Հարութունյանը տեղեկացրեց, որ դա էլ օրենքին չի հակասում, քանի որ 200 հազար դրամ փոխանցվել է կինոթատրոնին:
ԻՆՔՆԱԹԻՌ Է ԱՅՐՎԵԼ
Փետրվարի 14-ին, նախնական տվյալներով` ժամը 04.19-ին թռիչքի պահին բռնկվել է «ԲելԱվիա» ընկերությանը պատկանող «Սի Էր Ժի 100» տիպի ինքնաթիռը, որտեղ եղել են անձնակազմի 3 անդամ եւ 18 ուղեւոր: Պատահարի հետեւանքով ...ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
97Փետրվարի 13-ին, ժամը 18.25-ին տեղեկություն է ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության շենքում հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել են: Սակայն ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ շենքում կրկին հրդեհ ...«ԲԱ ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ԿՐԱԿԵ՞Ն»
2Մի քանի օր առաջ օրը ցերեկով Ագաթանգեղոսի 7 հասցեում գտնվող շենքի բակում կոտրել են, «Մազդա 626» մակնիշի ավտոմեքենայի ետեւի ապակին:Ավտոմեքենան պատկանում է նույն շենքի բնակչուհի Կարինե Գեւորգյանին.ով հավաստիացնում ...ՆՐԱՆՔ ԵՂԵԼ ԵՆ ԱՅՐՎՈՂ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հրապարակվել է ուղեւորների ցանկը, ովքեր գտնվել են Երեւանում վթարի ենթարկված բելառուսական «Բելավիա» ավիաընկերության CRJ-100 ինքնաթիռում.
Ագապով Աշոտ,
Կիրակոսյան Ազատ,
Մամյան Անդրանիկ, ...ԿՐԿԻՆ ՂԱԶԱԽՆԵՐԻ ՀԵՏ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա չեզոք դաշտում` Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում:
Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականները ...ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՄԵԾ ՍԹՐԵՍ ԵՆ ԱՊՐԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր առավոտյան«Զվարթնոց» օդակայանում հրդեհված Երեւան- Մինսկի չվերթը իրականացնող ինքնաթիռի 5 ուղեւորներ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Արմենիա» բժշկական ...ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ԿԱՆԱԴԱՑԻՆԵՐԸ
Երեւան-Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիա» ավիարության ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, որին մասնակցել են Նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր ...0:12` ԿԻՊՐՈՍԻ ՀԱՎԱՔՈՒՄ
1Ֆուտբոլի Հայաստանի վերջին 2 տարիների փոխչեմպիոն «Բանանցը» հերթական պարտությունն է կրել Կիպրոսում ընթացող հավաքի ընթացքում: Հայկական ակումբը այս անգամ հանդիպել է «Ցրվենա Զվեզդայի» հետ եւ զիջել 0:4 հաշվով: ...ԱՐՈՆՅԱՆԸ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ԹՎՈՒՄ
Վաղը մեկնարկում է «Մորելիա - Լինարես» շախմատային սուպերմրցաշարը, որին 3-րդ տարին անընդմեջ մասնակցելու է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Լեւոնը այս մրցաշարում հաղթել է 2006թ-ին:
Արոնյանի մրցակիցները ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է
Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցությունը Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը միանալու որոշում է կայացրել:
Մանրամասներն ավելի ուշ:ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ՄՐՑԱՆԱԿ ՆԱԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Միության ...ՊԱՏԿԵՐԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Վերջին տասնօրյակում նախընտրական քոարոզչության լուսաբանման առումով ըստ էության, ոչ մի էական փոփոխություն չի գրանցվել: Դա է վկայում Երեւանի մամուլի ակումբի եւ «Թիմ» հետազոտությունների կենտրոնի անցկացրած ...ՀՅԴ-Ն ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի փոխարեն կանանց հասարակական կազմակերպությունների հետ հանդիպեց նրա կուսակից ընկեր, Գերագույն մարմնի անդամ, նախընտրական շտաբի ղեկավար ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր «Նոր Ժամանակներ» կուսակցությունն այսօր հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին: Որոշումը կայացվել է կուսակցության խորհրդի նիստում. որոշումը կայացվել է քվեարկությամբ՝ միաձայն, ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 27 անդամներից կազմված պատվիրակությունը` Ջոն Պրեսկոտի ղեկավարությամբ (Միացյալ Թագավորություն, սոցիալիստներ), 2008թ. փետրվարի 18-ից 20-ը կայցելի Հայաստան` ԵԱՀԿ ...«ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏԸ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
Այս պահի դրությամբ` նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամում հավաքվել է 199 միլիոն 630 հազար դրամ, իսկ ծախսվել է 190 մլն 940 հազար դրամ: Բնականաբար, ամենաշատ գումարները մուտք են արվել նախագահի ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
2
«Բիշարյանն արդեն ասել է»,-այսօր բժիշկների հետ հանդիպումից հետո լրագրողներից այսպես խույս տվեց Արթուր Բաղդասարյանը` հրաժարվելով մեկնաբանել այն հրապարակումը, որտեղ ասվում է, որ վերջինս պայմանավորվածությու ...ՍՐՏԻԿՆԵՐ ԻՐԵՆՑ ՍԻՐԵՑՅԱԼՆԵՐԻՆ
Արդեն դառնում է սովորույթ, որ շատ զույգեր գերադասում են ամուսնանալ առաքելական Տյառընդառաջի տոնին կամ կաթոլիկական Սուրբ Վալենտինի տոնին,ոըը նշվում է այսօր:Նրանք համարում ենք, որ այդ օրը արձանագրված ամուսնությունն ...«ԵՍ ՀԻՄԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԵՄ»
«Բոլոր ընտրությունների ընդհանրական պատկերն այն է, որ ընդդիմությունն ասում է, որ ընտրությունները կեղծված են, իսկ իշխանությունները՝ ընդհակառակը՝ ճիշտ է, եղել են խախտումներ, որոնք սակայն չեն ազդել վերջնական ...ՊԱՐԳԵՎԸ Ե՞Տ ԵՆ ՈՒԶՈՒՄ
1Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիր 52-ամյա Աշոտ Վահանյանի տուն են այսօր այցելել ոստիկանության Շահումյանի բաժանմունքից երկու օպեր.լիազոր եւ պահանջել նրանից հանձնել իր օրինականորեն գրանցված զենքը: Ըստ Մալաթիա-Սեբաստիա ...ԿՐԱԿՈՑՆԵՐ
Փետրվարի 13-ին ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ փետրվարի 12-ին քաղաքային բաղնիքի մոտակայքում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բաղնիքի մոտակայքում հայտնաբերել է ...ՎՐԱՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՄԱՀԸ ՑՆՑԵԼ Է ՄԱՐԴԿԱՆՑ
Բրիտանական ոստիկանությունը Վրաստանի ամենահարուստ մարդու մահը ,կասկածելիե է անվանել Միխայիլ Վիգնանսկի, Թբիլիսի Վրաստանի ամենահարուստ մարդու եւ կառավարության մոլի քննադատներից մեկի`Բադրի Պատարկացիշվիլիի ...ԵԹԵ ՉՄԻԱՆԱ, ԿՎԵՐԱՆԱ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր- Պետրոսյանի նախընտրական հանդիպումները շարունակվեցին Ագարակ, Մեղրի, Կապան քաղաքներում: Մեղրեցիների հետ հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանը ...ՄԵԿՆ ԷԼ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ
Այսօր բաց է թողնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից տարված ավտոմեքենանրից մեկը, որ պատկանում էր «Հանրապետություն» կուսակցության անդամ Խաչիկ Սիմոնյանին: Դեռ շարունակում է ոստիկանությունում մնալ «Հանրապետություն» ...ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ-2
.
Ընտրական մարմինները լավ են նախապատրաստվել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին: Փետրվարի 9-ին ավարտվել է ընտրապայքարից թեկնածությունը հանելու համար սահմանված ժամկետը. թեկնածուներից ոչ մեկը չի ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ Է ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ
ԵՎ ՈՉ ՄԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ. ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ԿԱՅԱՑԱՎ
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՆԸԴՈՒՆԻ ԼԱՎՐՈՎԻՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ

ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»

ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՀԱՅՏ Է / VIDEO /

ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ

«ԲԱ ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ԿՐԱԿԵ՞Ն»

ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»

ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳՅՍՅԱՆԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՒՈՆԸ ՀՀ -Ի ԴԵՄ/VIDEO/

- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

