
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ԿԱՆԽԵՑ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ»

«Լեւոն Տեր-Պետրոսյանին Մոսկվա հրավիրելու առիթ դարձավ այն բեկումը, որը Տեր-Պետրոսյանն արձանագրեց այս քարոզարշավի ժամանակ` մասնավորապես Ազատության հրապարակում վերջերս նրա 100 հազարը գերազանցող հանրահավաքը»,- առաջին նախագահի մոսկավյան այցն այսօր գնահատեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Տեր-Պետրոսյանի Մոսկվա հրավիրվելու երկրորդ հանգամանքը նա համարում է.«Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում առաջ եկող խնդիրներին, մասնավորապես ՀՀ-ում ռուսական կապիտալի, եւ այլ խնդիրներին: Միգուցե ես սխալվում եմ, բայց թույլ տվեք ինձ ասել` կապված էր Տեր-Պետրոսյանի հանրահավաքի օրը մի սկանդալային իրողության հրապարակ գալու հետ` խոսքը վերաբերում է 1999թ. ԼՂ հիմնախնդրի կարգավորման տարբերակի հետ»:
Սաֆարյանը կարծում է, որ այդ խնդիրները ՌԴ-ի համար որոշ խնդիրների ճշգրտման անհրաժեշտություն էր առաջացրել. «Ես պետք է ասեմ, որ որպես ՀՀ քաղաքացի, երեկ սարսափեցի «Շանթ» հեռուստաընկերությամբ ԱԳ նախարարի պահվածքից ու հայտարարություններից, որոնք իմ մոտ ահագնացնում են որոշակի կասկածներ, որոնց մասին ես ժամանակին հայտարարել եմ»: Սաֆարյանը ընդգծեց Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե 2000թ. Մեղիի փոխանակման տարբերակի շուրջ այնպիսի պատասխան է տրվել, որից հետո Մեղիի տարբերակը այլեւս չի քննարկվել.«Ես այդ պահին վերհիշեցի Վարդան Օսկանյանի հայտարարությունները առ այն, որ մինչեւ 2000թ. Մեղրիի տարբերակ ընդհանրապես չի քննարկվել: Այսինքն` այսօր արդեն Օսկանյանը խոստովանում է, որ Մեղրիի տարբերակը քննարկվել է մինչեւ 2000թ., իսկ 2000թ. այդ փաստը հերքում էին»: Օսկանյանի ելույթից Սաֆարյանը արձանագրել է եւ եւս մեկ փաստ, որը իշխանությունները թաքցնում էին.«Սթրոբ Թելբոթի հետ իր հանդիպման մասին էր պատմում երեկ Օսկանյանը, որը մինչ երեկ թաքցնում էր: Ընդհանարպես, տարակուսած եմ, որ փորձելով հերքել անհերքելին` այնուամենայնիվ մամուլով չի տպագրվում ԼՂ հիմնախնդրի կարգավորման այն տարբերակը, որը նրանք համարում են ամենաճշմարիտը»: Երեկվա հեռուստաելույթում Վարդան Օսկանյանը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման 3 տարբերակ է եղել` մեկը պաշտոնական, երկուսը` ոչ պաշտոնական կամ կիսապաշտոնական: «Թվարկեց 1998թ. ընդհանուր պետության, 2001թ. Քի Վեստի եւ վերջին մադրիդյան տարբերակը: Այդ դեպքում հարց է առաջանում` եթե այսօր հրապարակում հայտնված տարբերակը պաշտոնական չէ, ապա ինչու չի հրապարակվում Քի Վեսթի: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Քի Վեսթը մոդիֆիկացված Մեղրիի տարբերկան է»:
Սաֆարյանը հիշեցրեց. «Ես դեռեւս հոկտեմբերի 27-ի 4- ամյակին նվիրված հանրային քննարկումներից մեկի ժամանակ զեկույց ընթերցեցի, որը հիմնված էր բացառապես ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության տեքստի վրա: Ես իմ զեկույցում առաջ էի քաշել այն վարկածը, որ ՀՀ նախագահը, որ վարում է ԼՂ բանակցությունները այնպիսի մեծ արկածախնդրության մեջ էր քաշվել ու ներքաշել երկիրը, որ հոկտեմբերի 27-ը դարձավ այդ արկածախնդրությունից խուսափելու կանխարգելիչը: Մեղրիի վերաբերյալ այն փաստաթուղթը, որն այսօր տպագրվել է` թվագրված է 1999թ-ով»:
Քաղաքագետը նաեւ հիշեցրեց, որ 1999թ. նոյեմբերին Ստամբուլում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Մինսկի խմբի համանախագահներից մեկը ափսոսանք հայտնելով ՀՀ-ում տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար ասել է.«Չլիներ այդ ոճրագործությունը` կստորագրվեր ԼՂ հիմնախնդրի կարգավորման փաստաթուղթ: Դրանից հետո եղավ եւս մեկ հաղորդագրություն: Դուք այն կարող եք գտնել ԱՄՆ Պետդեպարտամենի կայքում` 1999թ. հոկտեմբերի 28-ի ամսաթվով: Այդ ժամանակ պետդեպարտամենտի խոսնակ Ռիչարդ Վաուչերը հայտարարեց, որ ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթը տարածաշրջան էր այցելելու` պարզելու համար ԼՂ հարցի տարբերակի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները: Այն հարցերին, թե որտեղ է այդ տարբերակը, ինչ մասին է խոսքը. մեր իշխանությունները պատասխան չտվեցին եւ ասացին, որ Մեղրիի տարբերակ չի քննարկվել»: Ստեփան Սաֆարյանը գտնում է, «Այսօր շրջանառության մեջ դրված Մեղրիի տարբերակը վկայում է, որ, այո, հոկտեմբերի 27-ը կանխեց Մեղրիի տարբերակի ստորագրումը»:
Սաֆարյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանին աջակցելու «ժառանգության» դիրքորոշման վրա ազդել է նաեւ Մեղրիի վերաբերյալ փաստաթուղթը.«Մենք այլեւս չենք վստահում այն բանակցային գործընթացին, որը վարվում է եւ մենք գտնում ենք, որ այն Հայաստանի համար արկածախնդրության տարրեր է պարունակում»: Սաֆարյանը նշեց որ ԼՂ հարցի վերաբերյալ «Ժառանգությունն» ունի 10 կետ, որը ընդգրկվել է կուսակցության ծրագրում եւ այն չի հակասում է ԼՂ հարցում Տեր-Պետրոսյանի տեսակետներին: Կես կատակ-կես լուրջ Ստեփան Սաֆարյանն ասաց, «Եթե հետագայում շեղում լինի, ապա այդ շեղումը լինելու ոչ թե «Ժառանգությանը», այլ` գործող նախագահինը»: Գործող նախագահինն է լինելու ասելով` Ստեփան Սաֆարյանը նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
ԲԱԴՐԻՆ ՄԱՀԱՑԵԼ Է ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾԻՑ
Այսօր լույս առավոտյան Լոնդոնում սրտի կաթվածից մահացել է Վրաստանի նախագահի թեկնածու, հայտնի գործարար Արկադի / Բադրի / Պատարկացիշվիլին: Նա նախկինում սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել:
Պատարկացիշվիլին ...ՊՈՈՒԼՍԵՆԸ ԳՈՀ Է ՄԱԼԹԱՅԻ ՄՐՑԱՇԱՐԻՑ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը արդեն 20 օր է գլխավորում է դանիացի փորձառու մասնագետ Յան Պոուլսենը: Հավաքականի նոր մարզիչը մինչ Հայաստանի հավաքականը գլխավորելը գրեթե ծանոթ չէր մեր ֆուտբոլին, իսկ Հայաստանի ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՍՊԻՏԱԿՈՒՄ
Այսօր տեղական ժամանակով 10 անց 17 րոպեին Հայաստանի տարածքում Սպիտակ քաղաքից 18կմ հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Ըստ ...ԸՆԴԴԵՄ ԲՈՍՆԻԱՅԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ
Հոկեյի Հայաստանի հավաքականը երեկ ուշ երեկոյան մեկնեց Բոսնիա, որտեղ փետրվարի 15-ին մեկնարկում է աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումները: Հայաստանի մրցակիցները կլինեն Բոսնիայի եւ Հունաստանի ...ՀԱՎԵՐԸ ՍԱՏԿԵԼ ԵՆ
5
Փետրվարի 12-ին, ժամը 12.32-ին հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Լեռմոնտովի փողոցի թիվ 78 տան բակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 13.40-ին:
Այրվել է Գ. Ղազարյանին պատկանող` ...ԿՕՐՀՆԵՆ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի տաճար գալստյան տոնը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ...ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ
Հայաստանի փոխեչմպիոն «Բանանցը» շարունակում է ստուգողական հանդիպումներ անցկացնել Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում: Նիկոլայ Կոտսովի թիմը այս անգամ 0:3 հաշվով զիջել է Ռումինիայի առաջնության ...ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԸ ՎԱՌՆԱՅԻ ԹԻՄՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը, որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Երեւանի «Փյունիկում», այս օրերին փորձաշրջան է անցնում բուլղարական «Չեռնո Մորե» ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԵՏԵՎԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՐՀՐԴԻՆ
«Մեր կողմնորոշումը բխում է նույնիսկ Սերժ Սարգսյանի շահերից: Նա նույնպես համակարգային փոփոխությունների կոչ է անում: Շրջելով մարզերում այսօր էլ Սերժ Սարգսյանն ասում է, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ, արդար ընտրված ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ «ՕԴԻՑ ՉԻ ԸՆԿԵԼ»
Բոլոր բնակավայերում բոլոր հանդիպումների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը, ըստ նրա նախընտրական շտաբի պետ Կարապետ Հակոբյանի, միշտ բարյացակամ ընդունելության է արժանանում: «Բացի բարի խոսքից ...ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՏԱԲԸ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
Արդեն մի քանի օր է Էրեբունի փողոցի 9 հասցեում գտնվող բնակելի շենքում տեղակայված նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը չի գործում: Դեռ ավելին, շենքի վրա փակցված սովորականից մեծ` Արթուր ...«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ԿԱՆԽԵՑ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ»
«Լեւոն Տեր-Պետրոսյանին Մոսկվա հրավիրելու առիթ դարձավ այն բեկումը, որը Տեր-Պետրոսյանն արձանագրեց այս քարոզարշավի ժամանակ` մասնավորապես Ազատության հրապարակում վերջերս նրա 100 հազարը գերազանցող հանրահավաքը»,- ...«ԼԵՎՈՆ, ՆԱԽԱԳԱՀ»
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կորյունի փողոցի վրա գտնվող Լեւոն Տեր- Պետրոսյանի շտաբի մոտ երեկվանից բողոքում էին մոտ մեկ տասնյակ մարդիկ՝ պահանջելով Առաջին նախագահի հեռացումը այս երկրից: Նշենք, որ ակցիայի մասնակիցները ...ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ ՏՐՎԵԼ Է ՈՒՂԵԳԻՐ
3
Փետրվարի 12-ին Քանաքեռ-Զեյթունի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ գանգի գագաթածոծրակային մասի, ձախ դաստակի թիկնային մակերեսի սալջարդերով իրենց մոտ բուժօգնության է դիմել Քրիստ Գասպարյանը:
Մեկնած ...«ՁԵՌՔՆԵՐԸ ՃԱՐ ԼԻՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ՕՐԱՑՈՒՅՑԻՑ ԿՋՆՋԵՆ»
Անահիտ Բախշյանը, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին, նույնպես այն կարծիքին է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման Մեղրիի տարբերակը կապվում է Հոկտեմբերի 27-ի հետ: «Մենք` զոհվածների ընտանիքի ...ՄԻԼԻՈՆՆԵՐ ԱՅՐՎԱԾ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 445 մլն դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը` ս.թ փետրվարի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության ք. Երեւան, Վ. Սարգսյան 3 հասցեում հրդեհի ...ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
«Ազգային վերածնունդ» կուսակցությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում աջակցում է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Կուսակցության ...ՍԻՍԻԱՆՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՋԵՐՄ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Սիսիանի հրապարակում այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին 3 հազարից ավելի մարդ էր հավաքվել՝ լսելու նրան եւ նրան սատարող քաղաքական ուժերի առաջնորդների խոսքը:
Հանդիպումն անցել է շատ ...ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԸ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Երբ մարզիկ Տիգրան Օհանջանյանը Ռուսաստանից ինքնակամ վերադարձավ Հայաստան` հայոց բանակում ծառայելու համար, ոչ ոք չէր մտածում, որ այդ որոշումը ճակատագրական է: Նա բանակից չվերադարձավ:
«2007թ. օգոստոսի 30-ին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԵՆԵՖԻՍՆ ԷՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Լեռնային Ղարաբաղի մասին ակադեմիկոս Յուրի Բարսեղովի հեղինակած գրքի շնորհանդեսն այսօր վերածվեց Սերժ Սարգսյանի բենեֆիսին. դա այնքան ակնառու էր, որ անգամ ինքը՝ Սերժ Սարգսյանը, խոսեց դրա ...ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՓՈՂԵՐԸ ԲԱԺԱՆԵՑԻՆ ԻԲՐԵՒ ԸՆՏՐԱԿԱՇԱ՞ՌՔ
Այսօր եւ երեկ ՀՀ ԳԱԱ-ում տարեց, թոշակառու գիտնականները օգնություն են ստացել Գագիկ Ծառուկյանի անունից: Դեռ մի քանի ամիս առաջ Ծառուկյանը, որը հոգաբարձուների խորհրդի անդամ է, 200 հազար դոլար նվիրել էր Ակադեմիային՝ ...ՎԻՏՅԱ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՈՐԴԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
ՀՀ ԳԽ առաջին գումարման վաղամեռիկ պատգամավոր, Ազգային hերոս Վիտյա Այվազյանի որդին` Հայկ Այվազյանը, պահանջում է չշահարկել իր հոր անունը «Ա1+»-ին ուղղված նամակում Հայկ Այվազյանը իր զայրույթն է հայտնել, ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ
«Քրդական աշխատավորական կուսակցության դեմ մղվող ռազմական գործողություններին մասնակցում են Ադրբեջանի զինված ուժերի սպաներ եւ զինվորներ, մասնավորապես ականազերծողներ, մեխանիկներ եւ օդաչուներ, որոնք ընդգրկված ...«ԹԱԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ` ԳՅՈՒՂԻ ԲԱՌԱՐԱՆՈՎ»
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, «Ա1+»-ին տեղեկացրեց, որ «Հայլուրը» ոչ միայն աղավաղել է իր այսօր «Փաստարկ» ակումբում հնչեցրած միտքը, այլեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին ...ՍԻՍԻԱՆՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՋԵՐՄ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Սիսիանի հրապարակում այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին մոտ 5 հազար մարդ էր հավաքվել՝ լսելու նրան եւ նրան սատարող քաղաքական ուժերի առաջնորդների խոսքը:
Հանդիպումն անցել է շատ ջերմ ...
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ

«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»

ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՀԱՅՏ Է / VIDEO /

ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ

ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»

ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳՅՍՅԱՆԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՒՈՆԸ ՀՀ -Ի ԴԵՄ/VIDEO/

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

