
«ԲԱԲԿԵՆ ԱՐԱՔՑՅԱՆԻ ՏՈՒՆԸ ՏՈ՞ՒՆ Է, ԱՐԱՅԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆԸ` ՏՈՒՆ ՉԷ՞»
«Առաջին փուլով կհաղթի Արտաշես Գեղամյանը, եթե հայ ժողովուրդը աչքեր ու ականջներ ունի: Այսօր թիվ մեկ թեկնածուն Գեղամյանն է», -այսօր հայտարարեց «Ազգային Միաբանության» անդամ Գագիկ Թադեւոսյանը: Շարունակելով իրենց թեկնածուի գովքը` նա ասաց.«Մենք ասում ենք մենք պապ չենք սպանել, ձեռքերներս արյունոտ չի»:
Իսկ երբ լրագրողները հիշեցրեցին, որ այդ միտքը իրենցը չէ` Գագիկ Թադեւոսյանն ասաց.«Այո, այդպես ասվում է «Սարոյան եղբայրները» ֆիլմում, մենք էլ կրկնում ենք»: Պարոն Թադեւոսյան այսօր կրկին քննադատեց Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նշեց, որ չի ընդունում Ալեքսանդր Արզումանյանի այն տեսակետը, որ ժամանակին բոլոր խնդիրների ու դժվարությունների հիմնական պատճառը Արցախի պատերազմն է եղել:
«Ի՞նչ կապ ունի պատերազմը Օպերայի շենքի հետ, հայելիները ջարդած էին, պարկետը` պոկված: Օպերան սարսափելի վիճակում էր, թալանված էր: Մի հատ շրջանային հյուրանոց սաղ-սալամաթ չէր մնացել, մի հատ մշակույթի օբյեկտ չէր գործում: Ինչի՞ մենք մոռացել ենք: Բա էդ պատերազմի տարիները իրանց համար չէր: Էդ պատերազմի տարիներին ոմանք բարգավաճում էին` մոմի` նավթի բիզնեսով, հաստոցները որպես մետաղի ջարդոն արտասահման ուղարկելը ի՞նչ կապ ուներ պատերազմի հետ»,-ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ մասին Գագիկ Թադեւոսյանը չէր հայտարարում մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելը: «Բա Գագիկ Թադեւոսյանը ինչի՞ մի անգամ է քննադատել ՀՀՇ-ական ռեժիմը»,-ասաց նա:
Իսկ եթե Տեր-Պետրոսյանը չմասնակցեր ընտրություններին, դուք երեւի մազութի գործն էլ չէի հիշի, չէ՞` հարցին` Թադեւոսյանը անկեղծորեն պատասխանեց.«Իհարկե չէինք հիշի: Նա բարոյական իրավուքն չուներ մասնակցել նախագահի ընտրություններին»: Շարունակելով Տեր-Պետրոսյանի քննադատությունը` Թադեւոսյանը անդրադարձավ նաեւ ԼՂ բանակցային գործընթացքում Մեղրիի վերաբերյալ փաստաթղթի հրապարակմանը.«Հետաքրքրիրն այն է, որ այդ փաստաթուղթը արտանետվեց նորից Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով: Այդ երկիրներն էին շահագրգիռ, որ այդ փաստաթուղթը բացահայտվեր: Ո՞վ բացահայտեց այդ փաստաթուղթը: Այդ դուք եզրակացություն արեք, թե ով էր շահագրգռված փաստաթղթի բացահայտմանը եւ ով արեց»:
Միաժամանակ` Գագիկ Թադեւոսյանը նշեց, որ ԱՄ-ն միշտ էլ կողմ է եղել, որ բանակցությունները թափանցիկ լինեն.«Արտաշես Գեղամյանը միշտ էլ ասել է, որ մինչեւ քաղաքական որոշում կայացնելը` հասարակությանը տեղյակ պահեք, որ թե ինչ բանակցություններ եք վարում»:
Թադեւոսյանը նաեւ նշեց, որ իրենք տեղյակ էին Մեղրիի վերաբերյալ փաստաթղթին, բայց ոչ այդքան մանրամասն: ԻՆչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի այն հայտարարությանը, թե նման բան չկա, ապա Թադեւոսյանն ասաց.«Ոչ ոք չի կարող ասել, որ սուտ է, նման բան չկա, որովհետեւ Ղարաբաղի բանակցություններում քննարկվել է տարածքների փոխանակման հարցը: Այլ բան է, որ կողմերը դեմ են եղել, բայց դա կապել հոկտեմբերի 27-ի հետ` ես կատեգորիկ դեմ եմ: Դա արդեն շահարկում է»:
Այսօր լրագրողները Գագիկ Թադեւոսյանից նաեւ հետաքրքրվեցին, պատահականությու՞ն էր, որ Գեղամյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին սկսեց քննադատել վարչապետի խնամի, բժիշկ Արա Մինասյանի տանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո: «Դուք նորից վերադառնում եք հին հունին: Դուք գիտեք հարցի պատասխանը, ինձ ուղղակի խոսեցնում եք: Արտաշես Գեղամյանը առաջինը հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ` Բաբկեն Արաքցյանի տանը: Ի՞նչ ա Բաբկեն Արաքցյանի տունը` տուն է, Արայի Մինասյանի տունը` տուն չի՞: Նա էլ է տուն, նա էլ»:
Ի դեպ, ժամանակին Արտաշես Գեղամյանը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին անվանում էր «հանցավոր զույգ»: Իսկ այսօր էլ է նա հայտնի զույգին հանցավոր անվանո՞ւմ` լրագրողի ուղիղ հարցին` Գագիկ Թադեւոսյանը պատասխանեց. «Մենք մեր հայտարարությունների տերն ենք»:
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ
1Հինգշաբթի օրը` փետրվարի 14-ին, իրացման գոտու բնակիչները կրկին կհավաքվեն կառավարության շենքի դիմաց, բայց այս անգամ ոչ թե վարչապետին խնդրելու, որ հանդիպի իրենց հետ, այլ. «Ուղակի կհավաքվենք, որ գոռանք` ...ԵՐԿԱԹԵ ՁՈՂԵՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ
1
Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից օգտվող քաղաքացիները վերջերս զարմացած հետաքրքրվում էին, թե ինչու են կայարանի պատերին երկաթե ձողեր ամրացվել: «Երեւի Սերժ Սարգսյանի մեծ նկարը պետք է փակցնեն»,- ենթադրում ...ԱՖՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԳԼԽԱՎՈՐ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ
2Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սաշա Աֆյանին Հայաստանի Հանրապետության կառավարու֊թյանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին:«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»
53
Արդեն մեկ տարուց ավել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը եւ ազատամարտիկ Վարդան Մալխասյանը գտնվում են անազատության մեջ:
Ժիրայր Սեֆիլյանը «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնության ...ԿՈՅՈՒՂԻՆ ՈՂՈՂԵԼ Է ԵՐԿԱԹԳԻԾԸ
Փետրվարի 11-ին, ժամը 13.30-ին տեղեկություն է ստացվել, որ Վանատուր գյուղի մոտ` Հրազդան-Սեւան ե/գ 63-րդ կմ-ի 5-րդ հատվածում եւ Հրազդան-Մեղրաձոր ե/գ 126-րդ կմ-ի 2-րդ հատվածում երկաթգծերը ողողված են ջրերով: ...ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունները վերջին տարիներին անցկացվում էին 8 թիմերի մասնակցությամբ: Գրեթե ամեն տարի նախքան մրցաշրջանի մեկնարկը սպասվում է, որ թիմերի քանակը կավելանա: Սակայն այս տարի եւս բարձրագույն ...ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Վարչության 9 անդամները քվեարկել են բաց, սակայն արդյունքները ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
10
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում աջակցելու է ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Որոշումը կայացրել ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԽԱՂԱՑՈՂ Է ՇՆՈՐՀԻՎ ՂԱՐԱԲԱՂԻ»
«Ղարաբաղի հարցը ունենալով` մենք դառնում ենք շատ հետաքրքիր խաղացող մնացած բոլոր խաղացողների համար: Ղարաբաղի հարցը չունենալով` դառնում ենք մի հատ սովորական փոքր պետություն, որը դժվար թե ինչ-որ օգտակար ...ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի Սուլթանության դեսպան Ալ Շեյխ Աբդուլա Բեն Զահիռ Բեն Սահիվ Ալ Հուսնին (նստավայրը` Մոսկվա):
Կարեւորելով արաբական աշխարհի ...«ԲԱԲԿԵՆ ԱՐԱՔՑՅԱՆԻ ՏՈՒՆԸ ՏՈ՞ՒՆ Է, ԱՐԱՅԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆԸ` ՏՈՒՆ ՉԷ՞»
«Առաջին փուլով կհաղթի Արտաշես Գեղամյանը, եթե հայ ժողովուրդը աչքեր ու ականջներ ունի: Այսօր թիվ մեկ թեկնածուն Գեղամյանն է», -այսօր հայտարարեց «Ազգային Միաբանության» անդամ Գագիկ Թադեւոսյանը: Շարունակելով ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ
ՀՀ Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցը, որով նա բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ ...ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
Հայցում ենք Ձեր ներողամտությունը` «Ա1+»-ի կայքը ուշացումով թարմացնելու համար: Մոտ 4 ժամ հոսանքազրկված էր «Ա1+»-ի խմբագրության գրասենյակը, որը տեղակայված է Բուզանդի 1/3 հասցեում:ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ
ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպեց Լոռու մարզի բնակիչների հետ: Սպիտակի ընտրողներին հանդիպեց քաղաքի հրապարակում: «Ամեն անգամ ...«ՍԱՊՈՆԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ »
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ այսօրվա հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը քննարկել է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների` ընտրական իրավունքից զրկված լինելու փաստը:
Նրա ...ԾԵԾԵԼ ԵՆ ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ / VIDEO /
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր կեսօրին 40-50 զինված տղամարդիկ ներխուժել են ԺՈՒԿ կուսակցության վաղամեռիկ նախագահ Մանուկ Գասպարյանի որդու` Քրիստ Գասպարյանի աշխատասենյակ եւ դաժան ծեծի են ենթարկել նրան: Այս մասին ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
8
Հայաստանի Գլխավոր Դատախազությունը քրեական գործ է հարուցել մի փաստի առթիվ, որի հետ անուղղակիորեն կապված է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանի/Լեդի/ հետ: Հիշեցնենք, որ շաբաթ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ
Փետրվարի 11-ին ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Քանաքեռավան գյուղի բնակիչ Հարություն Բ.-ն եւ հայտնել, որ նույն օրը գիշերը պատուհանի երկաթյա ճաղավանդակը պոկելու միջոցով, նույն գյուղում գտնվող, իրեն ...ՄԵԿՆՈՒՄ Է ԿԻԵՎ
Փետրվարի 13-14-ը ԱԳ նախարար Օսկանյանը Կիեւում կմասնակցի Սեւծովյան տարածաշրջանի եւ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Հանդիպմանը ծրագրված է նախարար Օսկանյանի ելույթը: Նախատեսված են նաեւ ...ՀՐԴԵՀ «GRAND CANDY»-Ի ՊԱՀԵՍՏՈՒՄ
Այսօր կեսօրին հրդեհ էր բռնկվել «GRAND CANDY» գործարանի պահեստներից մեկում: «Ա1+»-ի նկարահանող խումբը ուղեւորվել էր հրդեհը նկարահանելու, սակայն «GRAND CANDY»-ի անվտանգության աշխատակիցը ոչ միայն թույլ ...«Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՍԵԼ, ՈՐ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՉԷ»
1Սահմանադրական դատարանը, երեկ քննելով առաջին նախագահ, նախագահի Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը, հաստատեց, որ Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ընթացքում առկա են խոչընդոտներ, սակայն դրանք վերացնողը ոչ թե ՍԴ-ն է, ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ` ՈՎՔԵՐ ԵՆ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Պարզվում է, ՀՀ գլխավոր դատախազությանը հայտնի չեն Լեւոն Տեր-Պետրոսյանի Արտաշատյան հանդիպման ժամանակ խուլիգանություն թույլ տված անձինք, դրա համար որեւէ մեկը այդ օրվա միջադեպի հետ կապված չի ձերբակալվել: ...ՇԱՀԱՐԿՈ՞ՒՄ ԵՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
«Չափից դուրս շահարկվում է հոկտեմբերի 27-ի քրեական գործը, կարծես թե դա դարձրել են մի հնարք ամեն անգամ քարոզարշավներին օգտագործելու համար»,- այսօր հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նկատենք, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓԱՐԱՏԵԼ Է ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանյան «ՕՌՏ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Միխայիլ Lեոնտեւը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում որոշ մանրամասներ հայտնեց երեկ Մոսկվայում Հայաստանի առաջին նախագահ, նախագահի ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ՀՀԿ-ԻՑ
2
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի գործադիր մարմնի նիստը, որում երկու որոշում է կայացվել:
ՀՀԿ կանոնադրության պահանջները ` ՀՀԿ համագումարի որոշումը չկատարելու համար կուսակցությունից հեռացվել է պատգամավոր ...ԸՆՏՐԵԼ ԵՆ
Եթե Նախագահի ընտրություններն անցկացվեին առաջիկա շաբաթ օրը, ո՞ւմ օգտին կքվեարկեիք:
Այս հարցն էր երկուշաբթի օրը «Ա1+»-ն առաջարկել իր ընթերցողներին:
Ըստ մեկօրյա ինտերնետային հարցման` Լեւոն Տեր-Պետրոսյանին ...
ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ Է
ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՆՁ ԽՂՃԱՆ” ԲԱՅՑ ԹՈՂ ԳՈՆԵ ՔԱՑՈՎ ՉԽՓԵՆ
«ԻՆՉԻ՞ ԱՆՈՒՆՍ ԿԱՐԵՆ ԴՐԵՑԻՐ»
«ԻՆՉՈՒ՞ ԱՆՈՒՆՍ ԿԱՐԵՆ ԴՐԵՑԻՐ»
ԵՎ ՈՉ ՄԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ. ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ԿԱՅԱՑԱՎ
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ

«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»

ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՀԱՅՏ Է / VIDEO /

ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ

ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»

ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳՅՍՅԱՆԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՒՈՆԸ ՀՀ -Ի ԴԵՄ/VIDEO/

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

- 1268 Հայոց կաթողիկոս է օծվել գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության կնքմանը: (Վախճ. 1286թ.-ին):
- 1286 Վախճանվեց հայոց կաթողիկոս, գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության
- 1721 Գրիգոր Շղթայակիրը, որը 1715 թ.-ին պատրիարք նշանակվեց, վանքին մեծաքանակ պարտք վճարելու համար վզին շղթա անցկացրած տարիներով նպաստ հավաքելուց հետո հասավ Երուսաղեմ և նստեց պատրիարքի աթոռին: Վճարեց Միաբանության պարտքը, կառուցեց նոր շինություններ և կատարեց բարեկարգություններ: (Վախճ. 1749 թ.):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910թ.-ին, Էջմիածնում):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց Մատթևոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910 թ.):
- 1908 Կահիրեում վախճանվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը: (Ծնվ. 1851թ.-ին):
- 1918 Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25-հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և Մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:
- 1918 Մահացավ Սուլթան Համիդը, որը գահընկեց եղավ 1909 թ.-ին:
- 1919 Հայկական երկու պատվիրակություն ՝ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ Փարիզի կոնֆերանսին ներկայացրին հանրահայտ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրություններն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայկական կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը: Փաստաթուղթն արձագանք չգտավ:
- 1921 Սկսվում է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվում է լիակատար հաղթանակով:
- 1950 Ստեղծվեց Ռադիոյի եվրոպական միությունը:
- 1988 Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:
- 1988 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

