
«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»

Արդեն մեկ տարուց ավել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը եւ ազատամարտիկ Վարդան Մալխասյանը գտնվում են անազատության մեջ:
Ժիրայր Սեֆիլյանը «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնության համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ նրանք, ովքեր կհամարձակվեն հող հանձնել, գլուխները ջարդելու են: Իսկ Վարդան Մալխասյանը իր ելույթում բնութագրել էր Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին եւ նրանց գործունեությունը:
Ղարաբաղի եւ մյուս հայկական տարածքների ազատագրման մասնակիցները, որոնք պարբերաբար հայտարարում էին, որ ցանկացած պայմանով դեմ են ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելուն, այսօր հայտարարում են, որ աջակցում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Ա1+»-ի հարցերին Վարդաշենի քրեակատարողական հիմնարկից պատասխանել է Վարդան Մալխասյանը:
- Դուք շարունակում եք պարբերաբար հանրությանը կոչ անել համախմբվել Լեւոն Տեր-Պետորսյանի շուրջը: Բոլորին է հայտնի, որ դուք դեմ եք ազատագրված տարածքները հանձնելուն, իսկ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համարում էին Ղարաբաղը ծախող: Ինչպե՞ս դա հասկանալ:
- Այս հարցի պատասխանը տարբեր առիթներով տվել է Ժիրայր Սեֆիլյանը: Նա ասել է, որ բոլոր այն վայրահաչություններն ու բամբասանքները, թե իբր Լեւոնը գալիս է Արցախը հանձնելու, ամբողջությամբ զրպարտանք են ու տգիտություն: Ես էլ իմ հերթին ասեմ, որ ընդհակառակը, Սերժ Սարգսյանը պատրաստ է հանձնել Ղարաբաղը` բոլոր առումներով: Նա հայտարարել է, որ «ազատությունը» գին ունի` այդպիսի գին համարելով ոչ է թե բանակի ոգու եւ մարտականության բարձրացումը, այլ տարածքների հանձնումը: Նա բազմիցս հայտարարել է, որ պատերազմի ժամանակ մենք ոչ թե հող էինք ազատագրում, այլ կրակակետեր էինք ոչնչացնում: «Ի՞նչ ազատագրված տարածք: Դա անվտանգության գոտի է: Ձեզանից ո՞վ կարող ապացուցել, որ Աղդամը հայկական հող է եղել». այս խոսքերը պատկանում են Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը նույնիսկ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նա արդեն որերորդ անգամ իր հակահայ, դավաճանական հայտարարություններով փորձում է կոտրել հայ ժողովրդին եւ հայոց բանակի մարտական ոգին, պարտվողական ու խուճապային տրամադրություններ է սերմանում բարձրագույն հրամանատարության եւ զինվորների շրջանում: Փաստորեն, նա մեր ժողովրդին ներշնչում է, որ Ղարաբաղը հնարավոր է հանձնել, մարդկանց գիտակցության մեջ մտցնում է հարցի նման լուծման հեռանկարի հնարավոր լինելը, մարդկանց փորձում է վարժեցնել այս գիտակցությանը: Դա շատ վտանգավոր է: Վտանգավոր է այնքանով, որ եթե որեւէ մեկը երբեւէ փորձի Ղարաբաղը հանձնել, մեր ժողովուրդն արդեն համակերպված կինի նման հայտարարությունների հետ: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա նա գալիս է ինչպես Ղարաբաղը, այնպես էլ ամբողջ Հայաստանը վերահաս կործանումից փրկելու: Ղարաբաղը ազատագրող նախագահը երբեք այն չի հանձնի: Նա գալիս է վերացնելու սերժաքոչարյանական հանցավոր վարչախմբի գործունեության հետեւանքով առաջ եկած ղարաբաղցի-հայաստանցի շատ վտանգավոր անջրպետը: Լեւոն գալիս է հաստատելու, որ Արցախի ամեն մի թիզ հող պատմական Հայաստանն է, իսկ այնտեղի բնակիչները մեր հարազատ եղբայրները: .
- Դուք բոլոր հարցերո՞ւմ եք վստահում Լեւոն Տեր-Պետրոսյանին:
- Վերածնունդ չի կարող ապրել այն ժողովուրդը, որը չի հավատում կամ չի վստահում իր առաջնորդին: Ես այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանին լիովին վստահում եմ: Նա լուրջ եւ ուժեղ առաջնորդ է: Եւ նրա հիմնական ուժը` ճշմատությունը հետապնդելու խիզախության մեջ է: Իմ կարծիքով երկրի նախագահը պետք է լինի բարձր կրթվածությամբ, մտավոր, հոգեւոր, բարեյական կորաղությունների տեր այնպիսի հայ մարդ, որը քաջատեղյակ է մեր ժողովրդի հազարամյակների պատմությանը եւ ազգային էությանը: Բացի մարդկային բարձր հատկանիշներից, նա պետք է իմանա «Ով է ենք մենք, որտեղի՞ց ենք մենք ու ու՞ր ենք գնում» հարցերի պատասխանները: Սերժ Սարգսյանը նույնիսկ չգիտի, թե մահմեդականությունը ամենեւին էլ հազարմայակնների պատմություն չունի, ինչպես ասել էր ԱՄՆ-ում` իր պաշտոնական հանդիպման ժամանակ: Նա նույնիսկ չգիտի, որ Հայաստանից արեւելք բազմաթիվ քրիստոնյա ազգեր են բնակվում: Չգիտի, որ Աղդամը բուն հայկական տարածք է, եւ այնտեղ հայտնաբերվել է Տիգրանակերտ քաղաքը: Հաշվի առնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի բարեկրթության , մտավոր կարողությունների, բարոյական հատկանիշների եւ քաղաքական կշիռների մեջ եղած ահռելի տարբերությունները` նրանց իրար հետ համեմատելն ուղղակի ծիծաղելի է: Նախագահի պաշտոնում այսօր հայ ժողովուրդը ուզում է տեսնել իմաստուն անձնավորության: Երկրի նախագահը չպետք է լինի խաղամոլ կամ թմրամոլ: Դա անհանդուրեժելի է, անընդունելի եւ երկրի համար կործանարար: Նախագահը նաեւ չպետք է օգտագործի «յուղ վառել», «կլիզմա անել», «կուսակցությունները նախագահի տակ մտցնել» եւ նման բնույթի փողոցային այլ արտահայտություններ: Եւ ամենակարեւրոն այն է, որ ժողովրդից իշխանությունը բռնազավթածը, խարդախությամբ իշխանության եկածը չի կարող լինել մեր առաջնորդը: Իսկական առաջնորդը նա է, ով ընտրվում է իր ժողովրդի ազատ, արդար եւ անկաշկանդ ընտրությունների միջոցով:
- Դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում Տեր-Պետրոսյանի հաղթելու հնարավորությունները: Իշխանությունները պնդում են, որ իրենք հաղթելու են առաջին փուլով:
- Ընտրությունները դեռ չսկսված, չարագործություններով ու ժողովրդի թալանով կառուցված, կեղտի ու աղբի մեջ թաթախված իշխանական բուրգը սկսել է կազմաքանդվել ու կազմալուծվել: Սուտ նժդեհականների մոտ շուտով կսկսվի առնետավազքը: Այս շինծու կուսակցության ողորմելի ղեկավարները երեւի մտածում են, որ ժողովորդը չգիտի, որ իրենք ոտից-գլուխ իրենցից կաշառակերների, պետության ու ժողովրդի հաշվին ապրողների, հայ մարդուն հարստահարողների, աջ ու ձախ օրենքը խախտողների եւ սեփական օրենքով ապրող գորշ գայլերի մի խայտառակ ոհմակ են ներկայացնում: Մեր իմաստուն ժողովուրդը այս ամենը, շատ լավ գիտակցելով, ատում է Սերժ Սարգսյանին եւ նրան քվե չի տալու: Հայ ժողովրդի հաղթանակը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ` անխուսափելի է:
- Ի՞նչ է սպասվում Հայաստանին` Սերժ-Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթելու դեպքերում:
- Սերժ Սարգսյանի հաղթելու դեպքում, ինչը անհնարին է եւ անկարելի, մեր երկրում, առաջին հերթին, անփոխարինելի կդառնան մականունավոր բութ ու տգետ պատգամավորները, «աստվածավախ» վարդանիկները, սաշիկները, լիսկաները, մկներն ու առնետները: Այսինքն` Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու դեպքում, մենք կունենանք մի երկիր, որն իրենից ներկայացնում է թմրամոլների ու խաղամոլների մի գողապետություն, որը գնում է նյութականացված ապրելակերպի ու այլասերության ճահիճը: Դրա հետեւանքով կունենանք նաեւ հուսալքություն եւ արտագաղթ: Եթե Սերժ Սարգսյանը եւս 10 տարի մնա իշխանության, դա կբերի բարոյալքման եւ պետականության կորստի: Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում երականգնվելու է մեր երկրի սահմանադրական կարգը, իշխանությունը վերադարձվելու է ժողովրդին, հայ ժողովուրդը ազատագրվելու է հակահայ, հանցավոր ռեժիմի ճիրաններից, երկրում հաստատվելու է օրենքի գերակայություն, լույսն ու իմաստությունը հաղթելու են խավարին ու տգիտությանը, հայ մարդու համար ստեղծվելու են արժանապատիվ ապրելու հնարավորություն, ձեւավորվելու է իսկական հայկական պետություն, ունենալու ենք վերածնունդ ու առաջընթաց:
- Ձեր կարծիքով ի՞նչ չափանիշներով պետք է առաջնորդվի ՀՀ քաղաքացին փետրվարի 19-ին` իր ընտրությունը կատարելիս:
- Այս ընտրությունները բախտորոշ են բոլորիս համար: Փետրվարի 19-ին որոշվելու է մեր բոլորիս լինել-չլինելու հարցը` կամ գնում ենք դեպի գահավիժում, կամ` դեպի գոյատեւում եւ զարգացում: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է գիտակցի, որ այս ընտրություններին, ով հանուն մի քանի կոպեկի աջակցում է սրիկային, թույլ է տալիս ճակատագրական սխալներ: Դրանով վտանգի է ենթարկում ինչպես ինքն իրեն, այնպես էլ իր երեխաների ու ողջ ժողովրդի ապագան: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է գիտակցի, որ մեծ ու անուղղելի սխալները առաջ են գալիս բոլորիս թույլ տված առանձին-առանձին սխալներից: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է հասկանա, որ բոլոր չարիքները առաջ են գալիս հոռետեսությունից ու անտարբերությունից: Յուրաքանչյուր հայ մարդ վերջապես պետք է գիտակցի, որ հենց իրենից է կախված մեր երկրի ու ժողովրդի ճակատագիրը: Բոլորս պետք է ապրենք ու գործենք ճշմարտության, խիզախության, բարու ու հաղթանակի հավատով: Հենց այդ գիտակցությամբ, փետրվարի 19-ին բոլորս պետք է մեր ձայնը տանք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետորսյանին: Այդ դեպքում, անկասկած «Մենք հաղթելու ենք»:
Զրուցեց Վիկատորյա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ
1Հինգշաբթի օրը` փետրվարի 14-ին, իրացման գոտու բնակիչները կրկին կհավաքվեն կառավարության շենքի դիմաց, բայց այս անգամ ոչ թե վարչապետին խնդրելու, որ հանդիպի իրենց հետ, այլ. «Ուղակի կհավաքվենք, որ գոռանք` ...ԵՐԿԱԹԵ ՁՈՂԵՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ
1
Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից օգտվող քաղաքացիները վերջերս զարմացած հետաքրքրվում էին, թե ինչու են կայարանի պատերին երկաթե ձողեր ամրացվել: «Երեւի Սերժ Սարգսյանի մեծ նկարը պետք է փակցնեն»,- ենթադրում ...ԱՖՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԳԼԽԱՎՈՐ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ
2Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սաշա Աֆյանին Հայաստանի Հանրապետության կառավարու֊թյանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին:«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»
53
Արդեն մեկ տարուց ավել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը եւ ազատամարտիկ Վարդան Մալխասյանը գտնվում են անազատության մեջ:
Ժիրայր Սեֆիլյանը «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնության ...ԿՈՅՈՒՂԻՆ ՈՂՈՂԵԼ Է ԵՐԿԱԹԳԻԾԸ
Փետրվարի 11-ին, ժամը 13.30-ին տեղեկություն է ստացվել, որ Վանատուր գյուղի մոտ` Հրազդան-Սեւան ե/գ 63-րդ կմ-ի 5-րդ հատվածում եւ Հրազդան-Մեղրաձոր ե/գ 126-րդ կմ-ի 2-րդ հատվածում երկաթգծերը ողողված են ջրերով: ...ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունները վերջին տարիներին անցկացվում էին 8 թիմերի մասնակցությամբ: Գրեթե ամեն տարի նախքան մրցաշրջանի մեկնարկը սպասվում է, որ թիմերի քանակը կավելանա: Սակայն այս տարի եւս բարձրագույն ...ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Վարչության 9 անդամները քվեարկել են բաց, սակայն արդյունքները ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
10
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում աջակցելու է ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Որոշումը կայացրել ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԽԱՂԱՑՈՂ Է ՇՆՈՐՀԻՎ ՂԱՐԱԲԱՂԻ»
«Ղարաբաղի հարցը ունենալով` մենք դառնում ենք շատ հետաքրքիր խաղացող մնացած բոլոր խաղացողների համար: Ղարաբաղի հարցը չունենալով` դառնում ենք մի հատ սովորական փոքր պետություն, որը դժվար թե ինչ-որ օգտակար ...ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի Սուլթանության դեսպան Ալ Շեյխ Աբդուլա Բեն Զահիռ Բեն Սահիվ Ալ Հուսնին (նստավայրը` Մոսկվա):
Կարեւորելով արաբական աշխարհի ...«ԲԱԲԿԵՆ ԱՐԱՔՑՅԱՆԻ ՏՈՒՆԸ ՏՈ՞ՒՆ Է, ԱՐԱՅԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆԸ` ՏՈՒՆ ՉԷ՞»
«Առաջին փուլով կհաղթի Արտաշես Գեղամյանը, եթե հայ ժողովուրդը աչքեր ու ականջներ ունի: Այսօր թիվ մեկ թեկնածուն Գեղամյանն է», -այսօր հայտարարեց «Ազգային Միաբանության» անդամ Գագիկ Թադեւոսյանը: Շարունակելով ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ
ՀՀ Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցը, որով նա բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ ...ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
Հայցում ենք Ձեր ներողամտությունը` «Ա1+»-ի կայքը ուշացումով թարմացնելու համար: Մոտ 4 ժամ հոսանքազրկված էր «Ա1+»-ի խմբագրության գրասենյակը, որը տեղակայված է Բուզանդի 1/3 հասցեում:ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ
ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպեց Լոռու մարզի բնակիչների հետ: Սպիտակի ընտրողներին հանդիպեց քաղաքի հրապարակում: «Ամեն անգամ ...«ՍԱՊՈՆԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ »
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ այսօրվա հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը քննարկել է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների` ընտրական իրավունքից զրկված լինելու փաստը:
Նրա ...ԾԵԾԵԼ ԵՆ ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ / VIDEO /
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր կեսօրին 40-50 զինված տղամարդիկ ներխուժել են ԺՈՒԿ կուսակցության վաղամեռիկ նախագահ Մանուկ Գասպարյանի որդու` Քրիստ Գասպարյանի աշխատասենյակ եւ դաժան ծեծի են ենթարկել նրան: Այս մասին ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
8
Հայաստանի Գլխավոր Դատախազությունը քրեական գործ է հարուցել մի փաստի առթիվ, որի հետ անուղղակիորեն կապված է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանի/Լեդի/ հետ: Հիշեցնենք, որ շաբաթ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ
Փետրվարի 11-ին ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Քանաքեռավան գյուղի բնակիչ Հարություն Բ.-ն եւ հայտնել, որ նույն օրը գիշերը պատուհանի երկաթյա ճաղավանդակը պոկելու միջոցով, նույն գյուղում գտնվող, իրեն ...ՄԵԿՆՈՒՄ Է ԿԻԵՎ
Փետրվարի 13-14-ը ԱԳ նախարար Օսկանյանը Կիեւում կմասնակցի Սեւծովյան տարածաշրջանի եւ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Հանդիպմանը ծրագրված է նախարար Օսկանյանի ելույթը: Նախատեսված են նաեւ ...ՀՐԴԵՀ «GRAND CANDY»-Ի ՊԱՀԵՍՏՈՒՄ
Այսօր կեսօրին հրդեհ էր բռնկվել «GRAND CANDY» գործարանի պահեստներից մեկում: «Ա1+»-ի նկարահանող խումբը ուղեւորվել էր հրդեհը նկարահանելու, սակայն «GRAND CANDY»-ի անվտանգության աշխատակիցը ոչ միայն թույլ ...«Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՍԵԼ, ՈՐ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՉԷ»
1Սահմանադրական դատարանը, երեկ քննելով առաջին նախագահ, նախագահի Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը, հաստատեց, որ Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ընթացքում առկա են խոչընդոտներ, սակայն դրանք վերացնողը ոչ թե ՍԴ-ն է, ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ` ՈՎՔԵՐ ԵՆ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Պարզվում է, ՀՀ գլխավոր դատախազությանը հայտնի չեն Լեւոն Տեր-Պետրոսյանի Արտաշատյան հանդիպման ժամանակ խուլիգանություն թույլ տված անձինք, դրա համար որեւէ մեկը այդ օրվա միջադեպի հետ կապված չի ձերբակալվել: ...ՇԱՀԱՐԿՈ՞ՒՄ ԵՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
«Չափից դուրս շահարկվում է հոկտեմբերի 27-ի քրեական գործը, կարծես թե դա դարձրել են մի հնարք ամեն անգամ քարոզարշավներին օգտագործելու համար»,- այսօր հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նկատենք, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓԱՐԱՏԵԼ Է ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանյան «ՕՌՏ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Միխայիլ Lեոնտեւը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում որոշ մանրամասներ հայտնեց երեկ Մոսկվայում Հայաստանի առաջին նախագահ, նախագահի ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ՀՀԿ-ԻՑ
2
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի գործադիր մարմնի նիստը, որում երկու որոշում է կայացվել:
ՀՀԿ կանոնադրության պահանջները ` ՀՀԿ համագումարի որոշումը չկատարելու համար կուսակցությունից հեռացվել է պատգամավոր ...ԸՆՏՐԵԼ ԵՆ
Եթե Նախագահի ընտրություններն անցկացվեին առաջիկա շաբաթ օրը, ո՞ւմ օգտին կքվեարկեիք:
Այս հարցն էր երկուշաբթի օրը «Ա1+»-ն առաջարկել իր ընթերցողներին:
Ըստ մեկօրյա ինտերնետային հարցման` Լեւոն Տեր-Պետրոսյանին ...
«ԵՍ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ ՄԻԱՑԵԼ ԵՄ ԼԵՎՈՆԻՆ»
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
ՄԱՐՏԻ 1-Ի ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՎԻ
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ

«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏԱԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆԻ»

ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՀԱՅՏ Է / VIDEO /

ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ

ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»

ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳՅՍՅԱՆԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՒՈՆԸ ՀՀ -Ի ԴԵՄ/VIDEO/

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

- 1268 Հայոց կաթողիկոս է օծվել գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության կնքմանը: (Վախճ. 1286թ.-ին):
- 1286 Վախճանվեց հայոց կաթողիկոս, գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության
- 1721 Գրիգոր Շղթայակիրը, որը 1715 թ.-ին պատրիարք նշանակվեց, վանքին մեծաքանակ պարտք վճարելու համար վզին շղթա անցկացրած տարիներով նպաստ հավաքելուց հետո հասավ Երուսաղեմ և նստեց պատրիարքի աթոռին: Վճարեց Միաբանության պարտքը, կառուցեց նոր շինություններ և կատարեց բարեկարգություններ: (Վախճ. 1749 թ.):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910թ.-ին, Էջմիածնում):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց Մատթևոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910 թ.):
- 1908 Կահիրեում վախճանվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը: (Ծնվ. 1851թ.-ին):
- 1918 Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25-հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և Մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:
- 1918 Մահացավ Սուլթան Համիդը, որը գահընկեց եղավ 1909 թ.-ին:
- 1919 Հայկական երկու պատվիրակություն ՝ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ Փարիզի կոնֆերանսին ներկայացրին հանրահայտ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրություններն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայկական կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը: Փաստաթուղթն արձագանք չգտավ:
- 1921 Սկսվում է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվում է լիակատար հաղթանակով:
- 1950 Ստեղծվեց Ռադիոյի եվրոպական միությունը:
- 1988 Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:
- 1988 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

