
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել էր, որ թեեւ ոչ որպես թեկնածու, բայց այնուամենայնիվ մասնակցելու է նախընտրական քարոզարշավին: Ընտրություններին մնացել է ընդամենը 8 օր, բայց Արամ Կարապետյանը դեռեւս չի կատարել իր տված խոստումները: Թե ինչու՞, փորձեցինք պարզել «Նոր Ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանից:
-Արամ Կարապետյանը հայտարարել էր, որ եթե ինքն անգամ չմասնակցի նախագահական ընտրություններին որպես թեկնածու, այնուամենայնիվ չի պասիվանալու եւ չի դադարելու պայքարել: Նա խոստացել էր հանգիստ չթողնել իշխանություններին՝ սպառնալով իր ունեցած «դոսյեները» հրապարակել իրական ընդդիմադիրների՝ իրեն տրամադրած եթերային րոպեների ընթացքում: Ի՞նչն է պատճառը, որ այդ «դոսյեները» դեռեւս չեն հրապարակվել.
-Պատճառն այն է, որ մենք դեռեւս չենք կարողանում պայմանավորվել եթերի հետ կապված: Ինձ նման հանձնարարություն է տրվել. ես պետք է խոսեմ թեկնածուների հետ եւ պայմանավորվենք եթերի համար:
-Արդեն պայմանավորվե՞լ եք որեւէ թեկնածուի հետ:
-Դեռ չեմ խոսել: Հանձնարարությունն այսօր է տրվել, բայց կարծում եմ, որ մոտակա օրերին դա տեղի կունենա:
- Արամ Կարապետյանը նաեւ հայտարարել էր, որ շարունակելու է այցելել մարզեր, հանդիպել մարդկանց հետ՝ կոչ անելով նրանց չընտրել Սերժ Սարգսյանին: Սակայն մարզեր այցելություններ այդպես էլ չեղան:
-Արամ Կարապետյանն անձամբ մարզեր չի այցելել, որովհետեւ ինքը գործուղման էր: Բայց անցած մեկ ամսվա ընթացքում մեր ակտիվը եղել է հանրապետության ողջ տարածքով եւ շուրջ 2000 տեսասկավառակներ ենք բաժանել, որտեղ Արամ Կարապետյանի ուղիղ խոսքն էր, օրվա գնահատականը քաղաքական իրավիճակի, իշխանության վերաբերյալ: Սկավառակում նաեւ, իհարկե, բացատրվում էր, թե ինչ ձեւով մեզ չգրանցեցին, ինչքան է անհիմն եղել իշխանությունների կողմնորոշումը: Սկավառակում կան նաեւ ազգային ժողովի մի քանի ելույթներ են, որտեղ խոսվում էր հենց բացահայտումների մասին: Սկավառակում նաեւ ասվում է, որ լինելու է հաջորդ սկավառակը, որը քաղաքացիները կունենան ոչ ուշ, քան այս շաբաթվա վերջին:
-«Նոր ժամանակներ»-ը ե՞րբ կկայացնի որոշում, թե որ թեկնածուին է սատարելու:
-Ամսի 14-ին մենք ասուլիս կհրավիրենք, որտեղ ավելի հստակ կարտահայտենք մեր քաղաքական դիրքորոշումը:
-Վաղը վերաքննիչ դատարանը ներկայացնելու է իր վճիռը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու տեղեկանքն Արամ Կարապետյանին չտրամադրելու դեմ բողոքարկման առնչությամբ: Այդ որոշումն ի՞նչպես կարող է ազդել ձեր որոշման վրա:
-Եթե դատարանը որոշեց, որ Արամ Կարապետյանն իրավունք ունի դառնալ նախագահի թեկնածու, այդ դեպքում էապես փոխվում է իրավիճակը, անգամ ընտրությունները հետաձգելու խնդիր կառաջանա:
-Դուք հու՞յս ունեք, որ վերաքննիչ դատարանը կարող է նման որոշում կայացնել:
-Էս դատարանից առանձնակի հույս չունենք:
Զրուցեց՝ Արման Ղարիբյանը:
ՏՈՒՆՆ ԱՅՐՎՈՒՄ Է
Փետրվարի 11-ին Արմավիրի մարզից ահազանգ է ստացվել, որ ժամը 01.01-ին հրդեհ է բռնկվել Փարաքար գյուղի Այգեստան փողոցի թիվ 52 տանը:
Այրվել է Հովհաննես Զաքարյանին պատկանող տունը` 50 քմ:
Դեպքի վայր են մեկնել ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՌԵԿԼԱՄՆ Ա ԱՆՈՒՄ»
1
Լուսանկարում պատկերված ծեր կինը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական դրոշը ուսին դրած պտտվում էր կառավարության շենքի շուրջը` գոռալով. «Առաջ, Հայաստան», «Սերժ Սարգսյանը նախագահ»: Այնուհետեւ սկսում ...ՍԻՐՈՒՇՈՆ ՈՒ ԱՐԱՄԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեկ երեկոյան Հանրային Հեռուստատեսությունը «Արամ Խաչատրյան» Մեծ համերգասրահից ուղիղ եթերով հեռարձակեց 2007 թվականի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: «Տարվա լավագույն երգչուհի» ...ԶԵԲԵԼՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ԲԱԼԹԻԿԱ»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 23-ամյա հարձակվող Ռոբերտ Զեբելյանը մերձմոսկովյան «Խիմկիից» տեղափոխվել է Կալինինգրադի «Բալթիկա»: Հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի կեսից հայտնվեց «Խիմկի», որը անցկացրեց 10 ...ԳԻՐ ՀԵՐՈՆԻՄՈՍ Բ-ԻՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է ուղղել Աթենքի եւ Համայն Հելլադայի նորընտիր Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հերոնիմոս Բ-ին:
Նորին Սրբության ...«ՊՈՈՒԼՍԵՆԸ ԳՐԵԹԵ ՉԻ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՊՈՐՏԵՐՖԻԼԴԻՑ»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նախորդ շաբաթ ավարտեց իր ելույթները Մալթայի մրցաշարում, որտեղ անցկացրած 3 հանդիպումներից 2-ում մեր ընտրանին հաղթանակ տոնեց: Գլխավոր մարզչիչ Յան Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը, ...ԴԱՏԱՐԱՆԸ ՄՏԱՎ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՍԵՆՅԱԿ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 11-ից Սահմանադրական դատարանը լսում է Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմումը 2008 թվականի ՀՀ Նախագահի ընտրություններում իր համար առաջացած խոչընդոտները անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ: ...«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի» ԳՈՐԾԸ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Հոկտեմբերի 27-ի գործը մեզ մոտ չկա եւ ընդհանրապես, քաղաքական աղմկահարույց գործեր մեզ մոտ չեն եղել»,- հրդեհի արդյունքում ոչնչացված փաստաթղթերի վերաբերյալ «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց ...«ՄԻԱՅՆ ՍՊԱՆԵ՞ԼԸ ԿԼԻՆԻ ՌԵԱԼ ՍՊԱՌՆԱԼԻՔ»
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն այսօր հայտարարեց, որ ինչպես մինչեւ առաջին փուլը, այնպես էլ 2-րդ փուլում չի բացառում, որ կարող են միավորումներ լինել: Իսկ ընդդիմության միավորումը նա համարեց ուղղակի ...ՇՏԱԲԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀՐԴԵՀԵԼ
Փետրվարի 10-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Վարազդատ Պետրոսյանը եւ հայտնել, որ փետրվարի 9-ի, ժամը 21.10-ից մինչեւ փետրվարի 10-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ...ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՇԱՏԵՐԻ՞Ն Է ԽԱՆԳԱՐՈՒՄ
Նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը նախագահի 9 թեկնածուներին առաջարկում է ստորագրել Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդար կարգավորման վերաբերյալ մի փաստաթուղթ: ...ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՆ
Հայկական ակումբները շարունակում են նախապատրաստվել է գալիք մրցաշրջանին եւ հիմնականում դա անում են արտասահմանում: Փոխչեմպիոն «Բանանցը», պարտվելով ուկրաինական «Դնեպրին» եւ «Մետալուրգին», այսօր ուշ երեկոյան ...«Հ1-Ը ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆ Է»
«Անկախ այն հանգամանքից ՍԴ-ն կբավարարի Լեւոն Տեր-Պետորսյանի դիմումը, թե` ոչ, Տեր-Պետրոսյանը կշարունակի մասնակցել այս ապօրինի ընտրական գործընթացներին»,- ՍԴ-`ի խորհրդակացության սենյակ հեռանալուց հետո « ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Փետրվարի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ...«ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉՊԵՏՔ Է ԽՆԴԻՐՆԵՐԸ ԹԱՂԵԼ»
«Պետութան եւ ժողովրդի միջեւ ոչ թե համագործակցություն կա, այլ անջրպետ: Այդ իսկ պատճառով նոր որակի երկխոսության կարիք կա: Այն պետք է հասարակական սեկտորի հետ համագործացությունից»,- այսօր մի շարք ՀԿ-երի ...ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՀՅԴ մի քանի անդամներ այսօր հայտարարելեն, որ առաջիկա նախագահական ընտրություններում աջակցելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Փետրվարի 19-ը սովորական ընտրության օր չէ: Վճռվում է մեր Հայրենիքի լինել-չլինելու ...ԱՌՆԵՏԱՎԱԶՔ ՉԻ՞ ԼԻՆԻ
1
ՀՀԿ խորհրդի անդամներ Սասուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը շաբաթ օրը հայտարարեցին, որ իրենք եւ իրենց գլխավորությամբ «Ոգու փորձություն» հասարակական երկրապահական կազմակերպությունը առաջիկա ընտրություներում ...«ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԷԼ ՉԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԻ ԿԸՀ-ԻՆ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նախագահական ընտրությունների ժամանակ բոլոր հետաքրքրվողների համար անխտիր բաց է լինելու այն տեղեկատվությունը, որը հասանելի է լինելու ԿԸՀ ցանկացած անդամի, այսինքն ԿԸՀ կայքում րոպե առ րոպե ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՈՒՇԱՆՈՒՄ Է
Անցած շաբաթվա վերջին «Ժառանգություն» խմբակցությունն արդեն պետք է հայտարարած լիներ, թե նախագահի որ թեկնածուին է սատարելու: Ընտրություններին մնացել է 8 օր, սակայն «Ժառանգությունը» դեռ չի հրապարակել իր ...ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ
Րոպեներ առաջ Սահմանադրական դատարանը մերժեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցը` իր առջեւ ծառացած խոչընդոտներն անհաղթահարելու ճանաչելու վերաբերյալ:
«ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց. առաջին` դիմողի ներկայացրած ...ՀԱՅՀՈՅԱԽԱՌՆ ԹՌՈՒՑԻԿՆԵՐ
2008 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 10-ի սահմաններում, անհայտ անձը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, Մարտունի քաղաքի ...«ՈՉ ԹԵ ՎԱՏ, ԱՅԼ ՍԽԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՐԿԻՐ ԵՆՔ»
ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը քարոզարշավի շրջանակներում այսօր անցկացրեց Արարատի մարզում: Առաջին հանգրվանը Մասիս քաղաքն էր, որտեղ հանդիպումը չկայացավ. քաղաքը ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել էր, որ թեեւ ոչ որպես թեկնածու, բայց այնուամենայնիվ մասնակցելու է նախընտրական քարոզարշավին: Ընտրություններին մնացել է ընդամենը 8 օր, ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՏԱՐԱԾՔԸ ԿԱԶԱՏԻ՞
«Փետրվարի 19-ից մի քանի օր առաջ մեկ սենյակ ազատելու ցուցադրաբար բարձրացված պահանջը այլ մտորումներրի տեղիք է տալիս: Դիմում եմ Ձեր խոհեմությանը եւ ցանկանում եմ հավատալ, որ ընտրությունների շեմին իմ առջեւ ...ՉԵՆ ԼՔԵԼ ՀՅԴ-Ն
Փետրվարի 11-ին որոշ լրատվական գործակալություններ տեղեկատվություն էին ստացել որ, իբրեւ թե, Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի դաշնակցական ազատամարտիկներ Գարուշ Արասխանյանը, Մանվել Ավետիսյանը եւ Կորյուն ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԹԱՓ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՐԵՑ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մինչեւ Մարտունի գալը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հասցրել էր լինել նաեւ համայնքի շատ գյուղերում՝ Ներքին Գետաշեն, Վարդենիկ, Զոլաքար, Երանոս եւ այլն: Շատ գյուղեր էլ նա ուղղակի չի ...«ՍԴ-Ն ՄԻԱՑԱՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻՆ»
«ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց. առաջին` դիմողի ներկայացրած փաստարկները` ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի, ՍԴ-ի մասին ՀՀ օրենքի 75 հոդվածի իրավակարգավորման առարկայի շրջանակներում, 2008թ. ՀՀ նախագահի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎՃՌԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑԱՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Նախագահի թեկնածու Լեւոն ՏԵր-Պետրոսյանի շտաբի մամլո խոսնակ Արման Մուսինյանը Սահմանադրական դատարանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առջեւ ծառացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ հայցը մերժելու որոշումը ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉՊԱՏԱՍԽԱՆԵՑ
Փետրվարի 9-10-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 44-րդ համաժողովին:
Համաժողովը նախագահում էր Գերմանիայի նախկին ազգային անվտանգության ...ԾՆՈՂԱԿԱՆ ՆՈՐ ԺՈՂՈՎ
Երեւանի Մալաթիա- Սեբաստիա համայնքի թիվ 116 դպրոցի աշակերտների ծնողներն այսօր հրավիրվել են դպրոց, բայց ոչ իրենց երեխաների ուսման առաջադիմությանը ծանոթանալու համար: Նրանք հանդիպմանն էին հրավիրվել համայնքի ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ԽՈՐՔԱՅԻՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ԴԱՏԱՐԱՆՆ ԱՅՍՕՐ ԼՐԻՎ ՈՒՐԻՇ ԳՈՐԾ ՊԵՏՔ Է ՔՆՆԵՐ
«ՇԻԶՈՖՐԵՆԻԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն/ VIDEO
ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՀԱՅՏ Է / VIDEO /

ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»

ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳՅՍՅԱՆԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՒՈՆԸ ՀՀ -Ի ԴԵՄ/VIDEO/

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

«800000 ԱՎԵԼՈՐԴ ԱՆՈՒՆ Է ԳՐՎԵԼՈՒ»

- 1818 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը: (Վախճ. 1903 թ.-ին):
- 1829 Ֆատհ-Ալի շահի հրոսակների հարձակմանը զոհ գնաց Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար, ռուս մեծ բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
- 1841 Կ. Պոլսում ծնվեց հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր, պատմաբան, Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը: (Վախճ. 1918 թ.-ին):
- 1882 Ծնվեց ռազմական գործիչ, ռազմածովային գիտության պրոֆեսոր, նավատորմի 2-րդ կարգի կապիտան Գարսոևը (Գարսոյան):
- 1884 Լոռու Արդվի գյուղում ծնվեց հայագետ, հնագետ, պատմաբան, պրոֆեսոր Աշխարհաբեկ Քալանթարը (Լորիս Քալանթար): Նրա շնորհիվ են փրկվել գիտական կարևոր նշանակություն ունեցող մի շարք նյութեր, նաև Անիի հնագիտական հավաքածուները:
- 1936 Ծնվեց իտալացի ճարտարապետ և արվեստաբան Պաոլո Կունեոն: Նա Հռոմի համալսարանի հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի հիմնադիրներից է:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

