
ՈՐՊԵՍԶԻ ԵՐԲԵՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉՎԱԽԵՆԱ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

«Իշխանություններն այս ընտրարշավն արդեն տանուլ են տվել, այլապես չէին վախենա խոսքից»,- այսօրվա հանհրահավաքում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Այս հանրահավաքը եւ մեր համաժողովրդական շարժումը համեմատվում է 1988 թվականի հետ. սա կարծես թե լավ բան է, բայց դա ինձ չի ուրախացնում այն պատճառով, որ անկախության 18-րդ տարում մենք ստիպված ենք նորից բռնել հեղափոխական ճանապարհ. ընտրությունը պետք է լիներ հանդարտ, օրինական մի պրոցես, որտեղ ընդամենը տեղի է ունենում իշխանության փոխանցում նախորդ իշխանություններից հաջորդ իշխանությանը. մենք կերազեինք ապրել այդպիսի երկրում, որտեղ իշխանությունը փոխանցվում է միայն այդ եղանակով: Որտեղ յուրաքանչյուր իշխանություն դնում է իր քարը պետական կառույցի վրա, եւ հանդարտ արժանապատիվ հեռանում»,- իր պատկերացրած իշխանափոխության մեթոդն ասաց Տեր-Պետրոսյանը:
Նախագահի թեկնածուն արձանագրեց. «Չի իրականացել մեր ազատ, անկախ, արժանապատիվ պետություն ունենալու երազանքը: Մեր պետությունը դեռեւս նորմալ պետություն չէ, որտեղ քաղաքական ընդդիմախոսները հարգեին իրար, խաղային նույն խաղի կանոններով, մեկը խաղում է շախմատ, մյուսը քիքբոքսինգ»:
Նա նկատեց, թե կերազեր, որ իշխանության փոփոխության հետեւանքով կտրուկ փոփոխություններ չլինեին,այլ լիներ էվոլյուցիոն մի ընթացք: Բայց քանի գնում, իշխանություններն ավելի են կոշտացնում մեթոդները, որովհետեւ հասկանում են, որ արդեն տանուլ են տալիս:
Տեր- Պետրոսյանը նկատեց, որ մի կողմում Սերժ Սարգսյանն է, որպես այսօրվա իրականության պատասխանատուներից եւ պարագլուխներից մեկը, մյուս կողմում ժողովուրդը: «Սրանք պղծել են մեր հայրենիքը, ոտնահարել են մեր արժանապատվությունը, արհամարհել եւ քամահրել են մեր մշակույթը, սրանք մարդիկ են, որ Հայաստան են եկել քոչվորի հոգեբանությամբ, ում խնդիրն է ավիրել, ամայացնել նվաճված տարածքը, վստահ լինելով, որ կգտնեն մի նոր տարածք իրենց ավերը շարունակելու համար: Ուրիշ հոգեբանություն չկա»:
Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր համար ամենամեծ վիրավորանքը մեր ազգային արժանատվության ոտնահարումն է, որ կատարվել է նրանց կողմից: «Նրանց համար Կոմիտաս գոյություն չունի, Արամ Խաչատրյան գոյություն չունի, Չարենց գոյություն չունի. Չարենցը Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար 1000 դրամանոցի վա պատկերված պատկեր է, իսկ Կոմիտասը ոչ թե կոմպոզիտոր, այլ փողոց, որտեղ կարելի է շենքեր կառուցել, հողահատկացումներ կատարել, ուրիշ ոչինչ»:
Առաջին նախագահը ինտելեկտի նկատմամբ հատուկ ոտնձգություն համարեց այն փաստը, որ Սերժ Աարգսյանը 2 տարի առաջ ԵՊՀ-ի խորհրդի նախագահ դարձավ. «Նա կարող էր վարչապետ դառնալ, կարող է անգամ նախագահ դառնալ, բայց դա մի սրբություն էր, որտեղ նրա մտքով անգամ չպետք է անցներ, դառնալ նախագահ. դա նույն է, թե Սերժ Սարգսյանը մի օր որոշի կաթողիկոս դառնալ»:
Որպես համալսարանականի՝ Տեր-Պետրոսյանի համար շատ մեծ վիրավորանք էր այդ փաստը. «Եվ ոչ մի տարբերություն չկա, ինքը կլիներ համալսարանի խորհրդի նախագահ, թե Սաշիկ Սարգսյանը, դա նույն վիրավորանքն էր, նույն արհամարհանքը, նույն խոցը, որ պատճառել են մեզ»: Նրա համար զարմանալի է, թե ինչպես է համալսարանը հանդուրժում այս խայտառակությունը, «համալսարան, որը խորհրդային տոտալիտար համակարգի ժամանակ ամենաըմբոստ մարմինն էր, այսօր կիսագրագետ մարդու առաջ խոնարհվել է»:
Ամենաահավոր գյուտը, որ արել է Տեր-Պետրոսյանը, նա է, որ ժողովուրդը վախենում է իշխանությունից. «Դա նշանակում է իշխանությունը վախեցնող իշխանություն է, վախեցնող կարող է լինել օտարի իշխանությունը եւ ոչ մի տարբերություն չկա հայ ժողովրդի համար, թե նա վախենում է Աբդուլ Համիդի՞ց, Նիկոլայ ցարի՞ց, Սադամ Հուսեյնի՞ց, թե՞ Սերժ Սարգսյանից: Ոչ մի տարբերություն»: Վախեցնող կարեող է լինել նաեւ հանցագործ իշխանությունը. «Գող, ավազակ, ժողովրդի հաշվին ապրող իշխանությունն է վախեցնող, որը թաքցնելու բան ունի, եթե մաքուր իշխանություն լինեին, ժողովրդին վախեցնելու բան չէին ունենա»:
Ապա հայտարարեց, որ ընտրությունը երկուսի մեջ է. «Գող, ավազակ, մեր ազգային արժանապատվությունը նվաստացնող եւ վախեցնող իշխանությունն է, մյուսը այն ընտրանքն է, որ մենք ենք առաջարկում ձեզ, որպես ժողովրդի իշխանություն, որպես այս հոռի բարքերը մաքրել խոստացող իշխանություն, որպես Հայաստանում օրինականություն, ազատություն հաստատող իշխանություն, ձեր քաղաքացիական քաջությունը հարգող իշխանություն»: Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ մինչեւ 1998 թվականը մարդիկ վախեցած չէին. «Մարդ չկար, որ ինձ չքննադատեր, չբզկտեր, չհոշոտեր, համալսարանը դարձել էր հեղափոխական մի բույն, 60 թերթից երկուսն էին ինձ պաշտպանում, մնացածը ինձ մորթում էին, բայց ես դրանով եմ հպարտ, ես ղեկավարել եմ այնպիսի երկիր, որտեղ քաղաքացին չի վախեցել արտահայտել իր կամքը, ես գալիս եմ այդ երկիրը վերականգնելու համար: «Ես գալիս եմ, որպեսզի դուք այլեւս երբեք, 1000 տարի էլ անցնի, իշխանությունից չվախենաք, ոստիկանից չվախենաք, հարկահանից չվախենաք, որպեսզի ամեն ինչ լինի օրինակ կարգով, որպեսզի ես ձեզ վերադարձնեմ ձեր ազատությունը, որպեսզի դուք ինձ որքան հնարավոր է կարողանաք քննադատել: Ես դրա համար եմ գալիս: Ինձ համար եթե կուզեք իմանալ պետությունից, անկախությունից, բարեկեցությունից, փարթամությունից, բարգավաճումից առավել թանկ է ազատությունը»: Իր ելույթը Առաջին նախագահն ավարտեց «Ազատություն, ազատություն» վանկարկումներով:
Ի դեպ, հանրահավաքին այսօր միացել էր խուլ համրերի հսկայական մի բանակ՝ իրենց սուրդոթարգամինչով:
Ավելացնենք նաեւ, որ իշխանություններն այսօր փորձել էին թույլ չտալ այսպիսի բազմամարդ մասնակցություն հանրահավաքին: Ըստ մեր աղբյուրների` մարզերում այսօր արգելվել է առավոտյան թերթեր բաժանել, իսկ Արտաշատից որեւէ երթուղային տաքսի այսօր Երեւան չի եկել:
Քննարկում
Հայ գրել է:
հայ ազգը 1988 -ին էր համախմբել այսպես, որ ազատագրեց ղարաբաղը.
հիմա էլ ժամանակն է հայաստանը ազատագրել.
կոչ եմ անում բոլոր կազմակերպություններին ու բոլոր նրանց ովքեր իրենց հայ են համարում. սա ժարժում է, միացեք և կհախթենք . այս վճռական պահին մի բաժանեք ազգը կտորների.
Դաշնակցությանն եմ կոչ անում. ահա, եկել է ժամանակը, լռեք էլ տարիներ ի վեր, դաշնակցությունը դա միայն կւսակցություն չե, դա ժողովուրդն է. հայը ի ծնե դաշնակցական է, այս կարեվոր պահին ջոկատներ մի կազմեք, թողնելով ձեր ժողովրդին, մասնակցեք ` ինչպես մասնակցել եք տարներ ի վեր, հայոց հարցի լուծմանը.
հայը դուրս է եկել ու ազատություն է գոչում, կանգնեք նրանց կողքին.
ՄԻԱՑՈՒՄ ... ՀԱԽԹԱՆԱԿ... էլ գլխակոր չենք լինի. բարցր պահենք մեր գլուխը, և ասենք վոր մենք հայ ենք... այս քայլով մենք ցույց կտանք նաև, որ ով էլ գա իշխանության գլուխ, ով էլ խեկավարի մեր հանրապետությունը, եթե ստով ու սպանություններով լցնլու է երկիրը, կարժանանա նույն այս խայտարակ վիճակին. Քշելու ենք, պատժելու ենք. Չենք հանդուրժի...
ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ազատության հրապարակն արդեն կիսով չափ մարդաշատ է, եւ հոսքը շարունակվում է: Հանրահավաքից կես ժամ առաջ ներկաներն արդեն գոռում են «Լեւոն, նախագահ», «Սերժիկ, հեռացիր»: Թումանյանի արձանի ...ԶՈՀԵՐ ՉԿԱՆ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՀԱՅՏ Է / VIDEO /
19
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ արդադատության նախարարության աշխատակիցները իրենց հերթական աշխատանքային օրը սկսեցին ոչ թե իրենց աշխատասենյակներում, այլ նախարարության շենքի դիմահայաց մասում, քանի որ առավոտյան շենքի ...ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆԻ ԱԱԾ-ՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՐՏԱԲԱՆԸ
2002թ. ին հայրենիքի դավաճանության մեղադարանքով` 10 տարի ազատազրկման դատապարտված արեւելագետ, լրագրող Մուրադ Բոջոլյանի առողջական վիճակը օրերս կտրուկ վատացել է: Կալանավորման պահից մինչ օրս Բոջոլյանը գտնվում ...ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
5
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանին այսօր առավոտյան զեկուցվել է նախօրեին •իշերը ՀՀ Արդարադատության նախարարության շենքում տեղի ունեցած հրդեհի մասին: Նա հանձնարարել է իրավապահ մարմիններին` համապատասխան ...ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»
5
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ազատության հրապարակն արդեն կիսով չափ մարդաշատ է, եւ հոսքը շարունակվում է: Հանրահավաքից կես ժամ առաջ ներկաներն արդեն գոռում են «Լեւոն, նախագահ», «Սերժիկ, հեռացիր»: Թումանյանի արձանի տակ ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
8
«Այսօրվա հանրահավաքը սկսելու համար խոսքեր պետք չեն, քանի որ ՁԵր ներկայությունն արդեն ամեն ինչ ասում է»,- այսպես բացեց Ազատության հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը Նիկոլ ...«800000 ԱՎԵԼՈՐԴ ԱՆՈՒՆ Է ԳՐՎԵԼՈՒ»
1Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարում է նաեւ «Ոգու փորձություն» երկրապահական հասարակական կազմակերպությունը/ նախագահ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը/ : Այդ մասին հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Երկիրը ...ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿ ԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ
4Այս պահին մարդկանց հոսքը դեպի Ազատության հրապարակ շարունակվում է, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարողների թիվն այնքան մեծ է, որ մարդկանց շարքերը ձգվում են Հյուսիսային Պողոտայից մինչեւ Ազատության ...ԿՈՂՊԵԼ Է ՍԻՄ ԴՈՒՌԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ 2008թ. փետրվարի 9-ին առավոտյան Հրանտ Խաչատրյանը կրկին կողպել է ՍԻՄ կենտրոնական գրասենյակի դռները եւ ճողոպրել` հուսահատաբար նպատակ ունենալով խանգարել ՍԻՄ 19-րդ համաժողովի աշխատանքներին: ...ԿԿՈՏՐԵՆ ԼՑՈՆՈՒՄ ԱՆՈՂ ՁԵՌՔԸ
8Հանրահավաքը շարունակվում է եւ քիչ առաջ իր խոսքը ավարտեց Սասուն Միքայելյանը, ով ասաց, որ 88-ի ոգին է տեսնում հրապարակում, դրա համար համոզված է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթելու է: «Տեսնում եմ սպարապետի ...ԱՄՈԹ ԿԼԻՆԻ
Քիչ առաջ ելույթ ունեցավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նախքան նրա ելույթ ունենալը ժողովուրդը հասցրեց նրանից հետաքրքրվել առողջական վիճակի մասին: Նա, հիվանդ լինելու պատճառով, չէր մասնակցում Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
6«Որոշ մարդիկ արցախյան ազատամարտի հերոսական տարիները որակում են մութ ու ցուրտ տարիներ: Այո, եղել են ցուրտ եւ մութ տարիներ, եղել են բազմաթիվ այլ դժվարություններ, բայց մենք ոչ միայն դիմակայել ենք, այլեւ ...ԿՏՐՈՒԿ ՓՈԽՎՈՒՄ Է ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ
Անցած երկու օրերին եղանակը Հայաստանում 5-10 աստիճանով իջել էր, իսկ այսօր եղանակն արդեն տաքացել է: «Հայհիդրոմետից» հայտնեցին, որ հանգստյան օրերին օդի ջերմաստիճանն այլեւս այդպես կտրուկ չի փոփոխվի: Երեւանում ...ԴԵՌ ՉԳԻՏԵՆ` ՈՎ Է ՀԱՄԵՐԱՇԽ ՆԱԽԱԳԱՀԸ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի մետրոյի կայաններում եւ քաղաքի տարբեր տեղերում քաղաքացիներին համերաշխության կոչ է անում «Համերաշխություն» շարժումը եւ առաջարկում միանալ այդ շարժմանը: Իսկ «Հանուն Համերաշխ Հայաստանի» ...ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանին այսօր առավոտյան զեկուցվել է նախօրեին •իշերը ՀՀ Արդարադատության նախարարության շենքում տեղի ունեցած հրդեհի մասին:
Նա հանձնարարել է իրավապահ մարմիններին` համապատասխան ...ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿ ԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այս պահին մարդկանց հոսքը դեպի Ազատության հրապարակ շարունակվում է, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարողների թիվն այնքան մեծ է, որ մարդկանց շարքերը ձգվում են Հյուսիսային Պողոտայից ...ԿՈՂՊԵԼ Է ՍԻՄ ԴՈՒՌԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
2008թ. փետրվարի 9-ին առավոտյան Հրանտ Խաչատրյանը կրկին կողպել է ՍԻՄ կենտրոնական •րասենյակի դռները եւ ճողոպրել` հուսահատաբար նպատակ ունենալով խան•արել ՍԻՄ 19-րդ համաժողովի աշխատանքներին: ...ԿԿՈՏՐԵՆ ԼՑՈՆՈՒՄ ԱՆՈՂ ՁԵՌՔԸ
Հանրահավաքը շարունակվում է եւ քիչ առաջ իր խոսքը ավարտեց Սասուն Միքայելյանը, ով ասաց, որ 88-ի ոգին է տեսնում հրապարակում, դրա համար համոզված է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթելու է: «Տեսնում եմ սպարապետի ...ԱՄՈԹ ԿԼԻՆԻ / VIDEO/
Ազատության հրապարակում այսօր ժողովուրդը մոտ 5 րոպե անընդմեջ բղավում էր «Դեմիրճյան» եւ ողջունում Ստեփան Դեմիրճյանին: Նախքան Դեմիրճյանի ելույթ ունենալը` ժողովուրդը հասցրեց նրանից հետաքրքրվել առողջական ...ՍԿՍՎԵՑ ԵՐԹ
Հենց նոր Ազատության հրապարակում ավարտվեց ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի հանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Մատենադարան:ԿՏՐՈՒԿ ՓՈԽՎՈՒՄ Է ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ
Անցած երկու օրերին եղանակը Հայաստանում 5-10 աստիճանով իջել էր, իսկ այսօր եղանակն արդեն տաքացել է: «Հայհիդրոմետից» հայտնեցին, որ հանգստյան օրերին օդի ջերմաստիճանն այլեւս այդպես կտրուկ չի փոփոխվի: Երեւանում ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
2«Որոշ մարդիկ արցախյան ազատամարտի հերոսական տարիները որակում են մութ ու ցուրտ տարիներ: Այո, եղել են ցուրտ եւ մութ տարիներ, եղել են բազմաթիվ այլ դժվարություններ, բայց մենք ոչ միայն դիմակայել ենք, այլեւ ...«ՄԵՆՔ ՌԵԱԼ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ոստիկանության ղեկավարները այսօր խոստացան առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններն անցկացնել պատշաճ մակարդակով եւ պատվով պահպանել հասարակական կարգը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության ...ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԿԾԵԾԻ՞
Փետրվարի 8-ին, ժամը 19.20-ին, «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթի գլխավոր տնօրեն Գեղամ Գրիգորյանը դիմում է ներկայացրել ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ փետրվարի 6-ին, ժամը 14.00-ին, Հրանտ Խաչատրյանը ...«ՄԻԱԿ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԽՈՉԸՆԴՈՏԸ...»
2«Այսօր մենք արդեն հաղթել ենք, համբերեք մի տասը օր»,- հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ կոչ արեց «տարբեր «Գելափներին» ու «գալոպներին» այս հանրահավաքի մասնակիցների աչքերին նայել եւ ...«ՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ` ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔԸ»
«Սեր-ժիկ, հե-ռա-ցիր, Սեր-ժիկ, հե-ռա-ցիր» վանկարկումներով, այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բազմահազարանոց հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ, որին միացան հազարավոր երեւանցիներ:
Թեեւ երթը արտոնված ...ՀՐԴԵՀՎԵԼ Է ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԸ
2
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Նոյյան տապան», «Արմինֆո» եւ «Արմենպրես» լրատվական գործակալությունների աշխատանքը դադարեցվել է: Պատճառը գործակալությունների շենքում բռնկված հրդեհն է, որն առաջացել է նկուղի էլեկտրական ...ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՈՉ ՈՔ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ
Այսօր ժամը 18:00-ին լրացավ նախագահի թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու հնարավորության ժամկետը: ԹԵկնածուներից ոչ ոք ինքնաբացարկ չի հայտնել եւ Կենտրանական ընտրական հանձնաժողովն արդեն կազմել է ընտրաթերթիկի ...ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳՅՍՅԱՆԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՒՈՆԸ ՀՀ -Ի ԴԵՄ/VIDEO/
5
ՀՀ առաջին նախագահ, Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հարյուր հազարանոց հանրահավաքում բացահայտեց մեծագույն դավադրություն ՀՀ հանդեպ, որն իրականացրել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Վարդան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՉԿՐԿՆՕՐԻՆԱԿԵՑ
Գարեգին Նժդեհի հրապարակում կայանալիք Մարտեն Յորգանցի համերգի մասին գովազդում ոչ մի անգամ չի նշվել, որ իրականում այն կազմակերպվում է Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Այսօրվա համերգին ...ՈՐՊԵՍԶԻ ԵՐԲԵՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉՎԱԽԵՆԱ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
1
«Իշխանություններն այս ընտրարշավն արդեն տանուլ են տվել, այլապես չէին վախենա խոսքից»,- այսօրվա հանհրահավաքում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Այս հանրահավաքը եւ մեր համաժողովրդական շարժումը համեմատվում ...
ԼՂ ՀԱՐՑՈՎ ԵԿԱՆ, ԼՂ ՀԱՐՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ՞Ն
«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ, ՈՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐԵՆՑ ԿԱԶԱՏԻ...»
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԵՋԲԵՐԵԼ Է ԽՈՐԵՆԱՑՈՒՆ
ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
ԵԹԵՐ` ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՀԱՅՏ Է / VIDEO /

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ

«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

ՀՐԱՊԱՐԱԿԸ «ԼՑՎՈՒՄ Է»

ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳՅՍՅԱՆԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՒՈՆԸ ՀՀ -Ի ԴԵՄ/VIDEO/

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

